Օրվա լրահոսը
Առուշ Առուշանյանը, Հայկազ Բաղմանյանն ու Հովիկ Աբրահամյանը՝ Սուրիկ Խաչատրյանից պարտք վերցնողների ցուցակում
Դատախազը ներկայացրեց Սուրիկ Խաչատրյանի պարտապանների ցուցակը. ով եւ ինչքան գումար է պարտք
Օպերատիվ շտաբի նիստում ներկայացվել է պարենային ապրանքների, վառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում իրավիճակը
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացվել է պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում ընթացիկ իրավիճակը: Զեկուցվել է, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն
Անդրադարձել են նաև ԵՊՀ շենքային պայմաններին՝ այդ թվում ուսանողների համար հանրակացարանների անհրաժեշտությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին: Հանդիպման ընթացքում ռեկտորը նախագահին է ներկայացրել համալսարանում իրականացվող կրթական և ակադեմիական բարեփոխումներն ու ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է կրթական գործընթացի կազմակերպման որոշակի հիմնախնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորելով որակյալ կրթության ապահովումը ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել մայր ԲՈՒՀ-ում իրականցվող ծրագրերին
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում քաղաքական օրակարգ մտցնելու հարցում Սփյուռքը կարող է անգնահատելի դեր ունենալ. Գեղամ Ստեփանյանը՝ Թեհրանում
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ միասին, Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի Թեմական խորհրդի (Առաջնորդարան) հրավերով հունվարի 26-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Հունվարի 27-ին Պաշտպանը մասնակցել է Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում հազարավոր իրանահայերի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքին։ Իր ելույթում ընդգծելով Սփյուռքի
Հարցման արդյունքներ․ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությունն ավելի բարձր է գնահատվում, քան նախագահ Արայիկ Հարությունյանինը
Արցախում Ռուս խաղաղապահների տեղակայմանը լիովին դրական վերավերվում է 18,3 %-ը, ավելի շուտ դրական՝ 32,1 %-ը: Այս ցուցանիշները 2020 թվականի նոյեմբերի հետ համեմատած, նկատելիորեն նվազել են:
Կոռուպցիայի ընկալման համաթվի առումով Հայաստանն այս տարի աննախադեպ նահանջ է գրանցել, ստանդարտից դուրս նման ցուցանիշ չի եղել նույնիսկ մինչև «թավշյա, ոչ բռնին…» . Հոկտանյան
Հայաստանն այս տարի նահանջ է գրանցել, ընդ որում, ես 2003 թվականից այս ուսումնասիրությունները կատարում եմ, այս նահանջը, նույնիսկ մինչև «թավշյա, ոչ բռնին…» այսպիսի նահանջ, զուտ մաթեմատիկական վիճակագրության տեսանկյունից, ստանդարտ սխալից ավելի մեծ է:
2022թ․ դեկտեմբերին արտահանման ծավալն աճել է 90.2%–ով՝ նախորդ դեկտեմբերի համեմատությամբ
2022թ․ դեկտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները 📊2022թ․ հունվար–դեկտեմբերը 2021թ․ հունվար– դեկտեմբերի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.2% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.8%–ով, 📈Ծառայությունների ծավալն աճել է 28.2%–ով, 📈Առևտրի շրջանառությունն աճել է 17.0%–ով, 📈Շինարարության ծավալն աճել է 12.5%–ով, 📈Գյուղատնտեսության ծավալն աճել է 0.4%–ով, 📈Արտահանման ծավալն աճել է 77.7%–ով, 📈Ներմուծման ծավալն աճել է 63.5%–ով։ 📊2022թ․ դեկտեմբերը
Հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ էին պատրաստում և իրացնում
Արտաշատի ոստիկանները կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրություն են հայտնաբերել
Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը. պարզաբանում
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ընթացիկ կառավարման բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2023 թ. հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ: Ռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ այլ պատճառով ռեկտորի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքերում ռեկտորի լիազորություններն ամբողջ ծավալով իրականացնելու վերաբերյալ համալսարանի հիմնադրի կողմից բուհի կանոնադրությամբ
Սուրիկ Խաչատրյանի` Ուլնեցի, Տերյան, Այասի եւ այլ հասցեներում գտնվող գույքը դատախազությունը պահանջում է բռնագանձել հօգուտ Հայաստանի
Սուրիկ Խաչատրյանի ու նրան փոխկապակցված անձանց միլիարդների հասնող գույքը դատախազությունը համարում է ապօրինի ծագման
Գեղամ Ստեփանյանը «Ouest France»-ին մեկնաբանել է Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը
Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ouest France» լրատվականին, որում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով երկրում առաջացած հումանիտար ճգնաժամին և բնակչության հիմնարար իրավունքների շարունակվող խախտումներին: Պաշտպանն ընդգծել է միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, մասնավորապես` համապատասխան միջազգային առաքելությունների ներկայությունը` տեղում ծանոթանալու իրավիճակին և
«Փորձում են ընտրված ռեկտորի պաշտոնն ընդունելու գործընթացը տապալել»․ Կարինե Հարությունյանի շահերի ներկայացուցիչ
Որոշ պետական պաշտոնյաներ դրա համար ջանք ու եռանդ չեն խնայում
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին
«Արմենպրես». 2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում
Շրջափակման հետևանքով Արցախում 5,103 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
Արդեն 188 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 55 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանում բարձրացնում է ՀՀ-ի կողմից իբրև թե ականներ տեղադրելու հարցը
Ադրբեջանը ևս դիմել է Հաագայի դատարանին՝ հրատապ միջոց կիրառելու պահանջով։
Դատապարտելի է սուվերեն երկրի վրա հարձակումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Փաստացի հարձակում է սուվերեն պետության վրա, ընդ որում՝ առանց որևէ հստակ ընկալելի հիմնավորվածության
Ճանապարհային ոստիկանության 3 տեսուչ ձերբակալված է. խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք են ստացել
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ: Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Կ.
Պապոյան. 2022թ. տնտեսական առումով ամփոփում ենք գերազանց արդյունքով
Տնտեսական ակտիվության աճը կազմեց 14,2%։
«Թարգմանված փաստաթուղթը խոտան է, սխալները չեն շտկվել, և նման թարգմանությամբ ապացույցի հետազոտումն անթույլատրելի է»
Հայտարարվեց տեխնիկական ընդմիջում՝ թարգմանչի պարզաբանումներին ծանոթանալու համար Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սիլվայի գործով» լսումներն ընդմիջվեցին նիստն սկսելուց անմիջապես հետո։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ անգլերենի թարգմանիչը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Հաշվի առնելով, որ թարգմանված նյութերում եզրույթների հետ կապված դատարանը պարզաբանումների անհրաժեշտություն է տեսել, թարգմանիչը դատարան է ուղարկել թարգմանված եզրույթների
Ով իրեն մարդ է համարում, պետք է քայլեր ձեռնարկի. թուրք իրավապաշտպանը Լաչինի միջանցքի թեմայով. Ermenihaber
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար ակտիվ պայքար մղած Ալի Էրթեմի այրին՝ Սելայ Էրթեմը բացառիկ հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին։ Տիկին Էրթեմը բնակվում է Գերմանիայում, հայտնի ակտիվիստ է, իրավապաշտպան և մանկավարժ։ Ղեկավարում է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը։ – Լաչինի միջանցքի փակումը և դրա բնապահպանական պատճառաբանությունը ինչպե՞ս կմեկնաբանեք։ – Այս վայ բնապահպանները իրենց հրապարակած տեսանյութում ցույց են տվել, որ
Էդգար Ղազարյան. «Ես հանրահավաք հրավիրելու երկու նախաձեռնություն եմ ունեցել եւ երկուսն էլ իրենց մեջ բովանդակային, գաղափարական խորհուրդ են պարունակել»
Ընդունում եմ ցանկացած քննադատություն, դիտողություն: Հատկապես ինձ համար շատ հարգարժան անձանցից: Եվ ընդունելով հանդերձ, միաժամանակ տեղեկացնում եմ, որ այդ հանրահավաքի կազմակերպման հարցում ես եղել եմ շատ բաց, համագործակցային: Ցավոք սրտի, համագործակցող գործընկերներ են եղել ոչ բոլորը, այսպես ասենք՝ ավելի քիչ թվով մարդիկ
Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ գլխավոր տնօրենին ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը: Ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար` քննարկվել են հետևյալ կետերը. առաքելության` տեղում իրավիճակը գնահատելու, անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը, ԱՀԿ հստակ դիրքորոշումը` իրավիճակի առնչությամբ: Նախարարը նշել
Ստեղծված պայմաններում խաղաղապահները ջանքերը կենտրոնացրել են մատակարարումների վրա. Ռուս խաղաղապահ զորակազմ
Երեկ ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել հայ ակտիվիստ Միկա Բադալյանին՝ էլեկտրագեներատորների հերթական խմբաքանակի մատակարարման գործում: Նշված ագրեգատորները ձեռք են բերվել Ռուսաստանում և Հայաստանում սրտացավ մարդկանց հանգանակություններով
Կայացել է առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի մասնակիցների վիճակահանությունը
Կայացել է առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի մասնակիցների վիճակահանությունը: Այն իրականացվել է հատուկ համակարգչային ծրագրով, որը մշակել են Վարդենիսի ավագ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի սաները: «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» արդեն սկսել է կապ հաստատել ընտրված հայրենակիցների հետ՝ մասնակցության հաստատումը ստանալու համար: Հնարավոր հրաժարումներից հետո տեղի են ունենալու վիճակահանության հաջորդ փուլերը: Հիշեցնենք՝ 100 մասնակից Հայաստանից և Արցախից, ևս 100-ը՝ Սփյուռքից
Համախմբվել մեր ազգային ու միութենական կառույցներուն շուրջ, զերծ մնալ հատվածական հաշիվներից. հայտարարություն
Արեւմտյան Ամերիկայի ազգային երեք կուսակցությունների հայտարարությունը Հունվարի 27-ին, ՌԱԿ-ի գրասենյակում, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի Արեւմտյան Ամերիկայի ղեկավարության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել է արցախահայության օրըստօրե սրվող տագնապալի իրավիճակը եւ հայկական համայնքային ազգային կյանքի հուզող հարցերը։ ՍԴՀԿ-ից հանդիպմանը մասնակցում էր ատենապետ Վազգեն Խոտանյանն ու Միհրան Խաչատուրյանը, ՀՅԴ-ից՝ ատենապետ Տարոն Տեր-Խաչատուրյանը եւ Գարեգին Խանջյանը, ՌԱԿ-ից՝ ատենապետ, դոկտ․Րաֆֆի Պալյանը
Գուգարքում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է: Հերթական արդյունքն օրերս գրանցել են Գուգարքի ոստիկանները: Բաժնի քրեական հետախույզները Եղեգնուտ գյուղում ստուգել են 3 խմ փայտանյութով բարձված մի բեռնատար։ Վարորդը հայտնել է, որ Եղեգնուտի հարակից անտառից ապօրինի հատել է 2 կանգուն ծառ։ Նա փայտանյութի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել: Ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց օպերատիվ ճանապարհով։ Գուգարքի
Սխալ ձևակերպված խնդիրներ ենք դնում և ուզում ենք ճիշտ լուծումներ գտնել. Վահե Հովհաննիսյան
Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ՝ որոշումներ կայացնելու համար Մաս 1. Նարատիվները Մենք սխալ նարատիվների թակարդում ենք։ Կամ՝ մեզ հատուկ դնում են այնտեղ։ Սխալ ձևակերպված խնդիրներ ենք դնում ու ուզում ենք ճիշտ լուծումներ գտնել։ Այդ նարատիվներից են. մեր ընտրությունը Ռուսաստանի կամ Արևմուտքի միջև է մեր ընտրությունը խաղաղության կամ պատերազմի միջև է ընտրություն ունենք՝ Արցախը տալ, բայց
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում՝ Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին,
Զոհված զինվորի հայր Վահիկ Սահակյան. «Այս երկրում կարծես թե ամեն սրբություն ոտնահարվել է»
Այդ օրը մեր աչքը նաեւ մի քանի դիպուկահար առավ: Բայց ոստիկանությունն էր դիմել վարչական դատարան՝ մեր հանդեպ վարույթ ընդունելու: Եվ դատարանը մոտավորապես 22 անձի հանդեպ վարույթ ընդունել էր: Հիշենք մեր պապերի ասածը. սելը ճռռալուն՝ սելվորն է ճռռում: Մեզ ջարդել, փշրել են, անհամաչափ ուժ են կիրառել ու իրենք էլ դիմել են վարչական դատարան՝ մեզ տույժի ենթարկելու, նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով յուրաքանչյուրիս տուգանելու:
Կոռուպցիայի ընկալման համաթիվը բարելավել են Հայաստանը, Մոլդովան, Ուզբեկստանը
2022 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ցույց է տալիս, թե ինչպես է կոռուպցիան խթանում դաժան հակամարտությունը Աշխարհի երկրորդ ամենակոռումպացված տարածաշրջանը ցույց է տալիս հետագա անկման նշաններ Բեռլին, 31 հունվարի, 2022թ․ – Այսօր Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը ցույց է տալիս, որ կոռուպցիան շարունակում է մոլեգնել Արևելյան Եվրոպայում և


















































