Օրվա լրահոսը

Քննարկվել է ընթացիկ և կապիտալ ծրագրերի, տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքը ց

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ նախնական հարկաբյուջետային շրջանակը

Ծաղկավան գյուղն առաջին անգամ մանկապարտեզ կունենա

Տավուշի մարզի Ծաղկավան գյուղը խորհրդային տարիներից ի վեր մանկապարտեզ չի ունեցել

«15 երեխա կենդանի վառվեց, Նիկոլը քեֆ էր անում». Զոհված Արամ Տոնոյանի հայր

«Եռաբլուրի գործով» զոհվածների ծնողները առերեսվել են կարմիր բերետավորների հրամանատարի հետ

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

Վթարային ջրանջատում Արարատի մարզում հունվարի  31/փետրվարի 1-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 31-ին ժամը 19:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի Երևանյան խճուղու և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է

«Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ ինքը դավաճան է». 44-օրյայում զոհված Սերոբ Մելքոնյանի հայր

«Մենք Նիկոլ Փաշինյանի դեմ բողոք էինք ներկայացրել որպես ազգի դավաճան։ Մինչեւ հիմա այդ բողոքին պատասխան չկա. ինքը ոչ ընդունում է, ոչ հրաժարվում է դրանից։ Այսինքն ինքը համաձայն է, որ ազգի դավաճան է։ Իսկ ազգի դավաճանն իրավունք չունի սեպտեմբերի 21-ին ներկա լինել Եռաբլուրում»,- այսօր ՔԿ-ի մոտ, առերեսումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Տավուշի մարզերում և Սևան քաղաքում տեղում է ձյուն։ Գորիս, Աշտարակ քաղաքներում, Ապարանի

«Եռաբլուրի գործով» զոհվածների ծնողները այլեւս առերեսումների չեն մասնակցի. փաստաբան Վահան Հովհաննիսյան

Ոստիկանների եւ ծնողների ցուցմունքներում ակնհայտ հակասություններ չկան

Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի hունվարի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արծրուն Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ,

Ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից. Sputnik Արմենիա

Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ «Հարցազրույցից հետո՝ հաջորդ օրն ազատվել է` սեփական դիմումի համաձայն։ Քարոզչական իմաստով և ծառայությունից հեռացնելու առումով նրա վրա մեծ ճնշում է գործադրվել։ Քրեական վարույթի շրջանակներում դեռևս ոչինչ չկա»։

Թուրքիայի հայ համայնքում անհանգիստ են հնարավոր հրթիռային հարձակումների վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումներից

Ermenihaber. Շվեդիայում Ղուրանի այրումից հետո ԱՄՆ-ն թարմացրել է իր նախազգուշացումները Թուրքիայում հնարավոր հրթիռային հարձակումների վերաբերյալ։ Դրան զուգահեռ օրակարգում է հայտնվել նաև հայ հասարակության շրջանում անվտանգային կանխարգելիչ միջոցառումների հարցը։ Աշխատանքներ են տարվում նաև այլ փոքրամասնությունների համայնքներում անվտանգության միջոցառումներն ավելացնելու ուղղությամբ: ԱՄՆ-ի դեսպանատունը կրկին զգուշացրել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին «հնարավոր ահաբեկչական հարձակումների» վերաբերյալ։ Հունվարի 30-ի հայտարարության մեջ ասվում է,

Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված Հայաստանի կարողությունների ամրապնդմանը և ինստիտուցիոնալ զարգացմանը

Հունվարի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային

«Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Ռոտերդամում և Օստենդում

Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Հունվարի 30-ին «Լուկան» ցուցադրվել է նաև Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։ Պետական աջակցություն ստացած խաղարկային կինոնկարը՝ «Լուկան», Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի

Քննարկել են Գեղարքունիքում «Թումո» կենտրոն հիմնելու և նոր Թումո-տուփեր բացելու ծրագրի վերաբրեյալ հարցեր

Հունվարի 31-ին «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի հետ քննարկեցինք Գեղարքունիքի մարզում «ԹՈՒՄՈ» կենտրոնի հիմնման եւ նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերը։ Հանդիպմանը մասնակցեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։ 2023 թվականի հունվարի վերջի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեք տուփեր Գավառ, Սեւան եւ Ճամբարակ

ՄԱԿ ՊԳԿ-ն 8700 կգ անասնակեր և 6200 կգ թռչնակեր է տրամադրել Արցախից տեղահանված և Սյունիքում հաստատված 22 ընտանիքի

31 հունվարի, 2023թ․ – ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանում շարունակում է հրատապ աջակցություն տրամադրել նրանց, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Այս անգամ, ելնելով ծրագրի շրջանակում անցկացված կարիքների գնահատման արդյունքներից, աջակցություն է տրամադրվել 2022թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված և Սյունիքի մարզում հաստատված 22 ընտանիքների։ Հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ՊԳԿ-ն 8700

Պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու համար Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝  պարզելու Երևան քաղաքի Սարյան փողոցում ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքի բոլոր հանգամանքները։ ՀՀ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2023 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 03։25-ին, պարեկային ծառայության երկու աշխատակից Երևան քաղաքի Սարյան փողոցում կանգնեցրել են «Mercedes»

ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Անդրեա Վիկտորին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ տարիների համագործակցության համար: Նախարարը բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը, որը միտված է Արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ դատական և հակակոռուպցիոն ոլորտներում: Ընդգծվել է հատկապես 2022-2026թթ.դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության, արբիտրաժի ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության

Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը: Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի

Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառուները կեղծ փաստաթղթեր են ներկայացրել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները՝ Հայաստանի տարածքում ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի արդյունավետության վերաբերյալ: Պարզվել է, որ ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառու քաղաքացիներից մի քանիսը Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես՝ երեք տարբեր գործերի ուսումնասիրությամբ ի

«Ծիծաղելի է». Առուշ Առուշանյանը՝ Սուրիկ Խաչատրյանից պարտք վերցնելու՝ դատախազության տվյալների մասին

Նա ասաց, որ ինքն արդեն պարզաբանել է, հայտնել, որ ինքը չէր կարող նշված անձից փոխառություն ստանալ, քանի որ չի ճանաչում Սուրիկ Խաչատրյանին:

ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Մասիսի, Արարատի, Արթիկի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ախուրյանի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մասուդ Միրքազեմիի համանախագահությամբ ս․թ․ հունվարի 31-ին Թեհրանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը։ Նիստի շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական հարաբերությունների՝ այդ

«Հայաստանը նոր ականներ է տեղադրել մեր բնակավայրերում և դրանց մոտակայքում ու ականները տեղափոխել է Լաչինի միջանցքով»․ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանում

Ադրբեջանի փոխարտգործնախարար, արդարադատության միջազգային դատարանում այդ երկրի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը ասաց, թե հայերն իբր ուզում են իրենց էթնիկ զտման ենթարկել, որ ստեղծեն միաէթնիկ հայկական պետություն։

ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան. Արման Եղոյանը՝ ի պատասխան ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի մեղադրանքներին. «Արմենպրես»

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն արձագանքել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի ելույթին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպված դեբատների ընթացքում: Ադրբեջանի ներկայացուցիչը իր ելույթում  կրկնել է ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծ պնդումները, թե Հայաստանը հրաժարվում է իր զորքերն ամբողջությամբ դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև ականապատման աշխատանքներ է իրականացնում ԼՂ-ում:

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցի ուսուցիչների և խորհրդի անդամների բարեվարքության կանոնների նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  հանրակրթական  ուսումնական  հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների նախագիծը: Փաստաթղթով կարգավորվում են դպրոցի մանկավարժական աշխատողների վարքականոնին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ոլորտի շահառու հանդիսացող աշակերտների և ծնողների  հետ փոխհարաբերությունները՝  էթիկայի նորմերի շրջանակում: Նախագիծը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի  մասնակիցների գործունեությունը կարգավորող 

Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսավորմամբ 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացվել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ՝ հունվարի 24-ին Արցախի անօրինական շրջափակման հարցով Վեսթմիսթերյան պալատում տեղի ունեցած խորհրդարանական քննարկման արդյունքում Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղարի ներկայացուցիչ Դեյվիթ Ռութլին հայտնել է, որ կառավարական ֆինանսավորմամբ գործող “The Start Fund” ոչ կառավարական կազմակերպությունը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար։ Խորհրդարանական հիշյալ քննարկման ընթացքում, որին մասնակցել էր

«Լուրջ մրցանակային հիմնադրամով ռազմականացված խաղեր ենք անցկացնելու»․ Կարեն Գիլոյան

Կարեն Գիլոյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարական կա՝ Հայաստանում նույնպես անցկացնել ռազմականացված խաղեր․ «Մի քանի հանդիպումներ ունեցել ենք Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության, ԱԱԾ-ի, Պետեկամուտների կոմիտեի հետ։ Ուժային կառույցներին հրավիրել ենք խորհրդակցությունների, առայժմ 4 մարզաձեւի մասին է առայժմ խոսքը․․․ Բավական լու

13 դրվագով կաշառք են պահանջել և ստացել. ՃՈ մայորն ու կապիտանները ձերբակալվել են

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկությունների կապակցությամբ նույն վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թվականի դեկտեմբերին ոստիկանության մայորը և  ոստիկանության երկու կապիտաններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, ճանապարհային երթևեկության խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար 13 դրվագով

Երևան-Իջևան ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Գեղարքունիքի մարզի 20-ամյա բնակիչը, վարելով «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ Երևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում և այն ամբողջությամբ այրվել է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031