Օրվա լրահոսը
Զոհված զինվորի հայր Վահիկ Սահակյան. «Այս երկրում կարծես թե ամեն սրբություն ոտնահարվել է»
Այդ օրը մեր աչքը նաեւ մի քանի դիպուկահար առավ: Բայց ոստիկանությունն էր դիմել վարչական դատարան՝ մեր հանդեպ վարույթ ընդունելու: Եվ դատարանը մոտավորապես 22 անձի հանդեպ վարույթ ընդունել էր: Հիշենք մեր պապերի ասածը. սելը ճռռալուն՝ սելվորն է ճռռում: Մեզ ջարդել, փշրել են, անհամաչափ ուժ են կիրառել ու իրենք էլ դիմել են վարչական դատարան՝ մեզ տույժի ենթարկելու, նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով յուրաքանչյուրիս տուգանելու:
Կոռուպցիայի ընկալման համաթիվը բարելավել են Հայաստանը, Մոլդովան, Ուզբեկստանը
2022 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ցույց է տալիս, թե ինչպես է կոռուպցիան խթանում դաժան հակամարտությունը Աշխարհի երկրորդ ամենակոռումպացված տարածաշրջանը ցույց է տալիս հետագա անկման նշաններ Բեռլին, 31 հունվարի, 2022թ․ – Այսօր Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը ցույց է տալիս, որ կոռուպցիան շարունակում է մոլեգնել Արևելյան Եվրոպայում և
Գազալցակայանում պայթյունի հետևանքով կա երեք տուժած
Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում տեղի է
Ցավալի էր տեսնել հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառներ. Ադամ Շիֆ
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև: Հասարակությունն աջակցության կարիք ունի, այլ ոչ թե ատելության:
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Իրան, եթե չկա խիստ անհրաժեշտություն
Ադրբեջանական փորձագիտական դաշտը շտապում է Իրանը դարձնել «պատերազմական գոտի»:
Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն ըստ հեղինակավոր world-architects.com կայքի: Նախորդ տարի մրցանակին արժանացել էր Martin Luther King Jr. Memorial-ը մայրաքաղաք Վաշինգտոնում: Տեսնես մեր դեսպանը բացմանը գնացե՞լ էր նախորդ տարի…
Խաղաղապահ զորախմբի զինծառայողները մանկական սնունդ և 5 տոննա ալյուր են փոխանցվել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնին
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայեր միացեք» հայկական միջազգային բարեգործական կազմակերպության հետ հումանիտար օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ և հանձնել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնին: «Փոխանցվել է 24 արկղ մանկական սնունդ և 5 տոննա ալյուր»,- հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը:
Անկայունության ցանկացած օջախ ողջ տարածաշրջանը կարող է տանել քաոսի. «Հայաստանի Հանրապետություն»
Հայաստանի եւ Արցախի շուրջ ձեւավորված փխրուն կայունության պահպանումը կախված է ոչ միայն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից, այլեւ հարակից պետություններում առկա իրավիճակից: Վերջիններիս տարածքներում ցանկացած լարում անխուսափելիորեն կանդրադառնա 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ձեւավորված հարաբերական կայուն վիճակի վրա: Վերոշարադրյալն առաջին հերթին վերաբերում է Իրանին, որն իր հայտարարություններով եւ գործողություններով որոշակի ուժային հավասարակշռություն ու կայունություն է ապահովում Հարավային
Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ՝ Ավինյանը բարձր վարկանիշ եւ վստահություն չունի. Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»
«Ապրելու երկիր» կուսակցությունն անպայման մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, արդեն պատրաստվում են դրան, բայց այս պահին դեռ վերջնական թեկնածու չունեն՝ մեզ հետ զրույցում ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ – Այս պահին ինձ հայտնի հավանական թեկնածուներից մեկը Մանե Թանդիլյանն է, մյուսը՝ Վիկտոր Մնացականյանը։ Նրանք հավանական թեկնածունե՞ր են Ձեզ համար, թե՞ հնարավոր է առաջիկայում այլ անուններ էլ
Նախկին պատգամավորի որդին դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը. «Ժողովուրդ»
ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը` Հրայր Հակոբյանին: «Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն: Նկատենք, որ դատարանը
Արցախից ևս 3 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային
Մեր հարստության շահառուներն ակտիվ են մնալու, քանի դեռ չենք գիտակցում՝ մեր դիրքը խաչմերուկային է, ոչ թե փակուղային. «Հայաստանի Հանրապետություն»
2022 թ. սեպտեմբերի վերջին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասում է, թե ճանապարհների բացումը կամ կառուցումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը հստակ սահմանեն երկրների միջեւ սահմանը հատելու իրավական ռեժիմը։ Բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունք, այն է՝ «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով է անցնում ճանապարհը»։ Այսինքն՝ եթե ճանապարհն անցնի հայկական տարածքով,
Ռուսաստանի փոխարտգործնախարարն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր, այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված երեք երկրների առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների վրա:
Պատերազմի սարսափը եւ դրանից ամեն գնով խուսափելու ցանկությունը մեր հասարակությանը դարձրել է այս իշխանությունների հենարանը. «Հրապարակ»
Ոչ թե մարդիկ գոհ են այս իշխանություններից կամ դժգոհ ընդդիմությունից: Այլ փողոց դուրս չեն գալիս, որովհետեւ սոսկում են պատերազմից եւ պատրաստ են ամեն ինչի դիմանալ, միայն թե կռիվ չլինի:
«5-րդ տարին է՝ հայ ժողովրդի շահերը վաճառքի դնելով են զբաղված. այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում մեզ համար կրկնակի սպառնալիք է». Արմեն Մանվելյան. «Փաստ»
Ադրբեջանը շատ խորքային համաձայնություն ունի Իսրայելի և Թուրքիայի հետ: Իսրայելը Ադրբեջանին զենք է մատակարարում, Թուրքիան աջակցում է
«Պարտավոր ենք դիմանալ». Արցախի գրողները` շրջափակման մասին. մաս 3
Հայրենիքը դարձել է փորձադաշտ։ «Ով ավելի երկար կդիմանա, նա ավելի լավ հայ է». սա չպիտի դառնա կարգախոս, որովհետև սեփական երկրում ապրելը հերոսություն չէ։
Երբ Փաշինյանն այցելեց Փարիզ, մենք այդ ժամանակ էլ հայտնել ենք մեր մերժումը: Այդ ժամանակ ձերբակալվեցինք եւ մեկուկես օր անցկացրինք ոստիկանությունում. Նժդեհ Գարագավորյան. «Հրապարակ»
Հարցազրույց Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտմիության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի հետ, ում մուտքը Հայաստան ՀՀ իշխանությունների կողմից արգելվել է: – Վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում: – Վերջին մեկուկես տարում 4 անգամ եղել եմ: Ամռանը մոտ երեսուն հոգանոց երիտասարդների խումբ բերեցինք Արցախ, բոլորը, լինելով առաջին անգամ, սիրահարվեցին Արցախին: Երկրորդ անգամ նոր տարին նշել եմ Ստեփանակերտում: Եղել
Կոռուպցիայի դեմ պայքարում աշխարհի պետությունների 95%-ը 2017թ․-ից սկսած կամ չի գրանցել առաջընթաց կամ այն եղել է շատ փոքր
Կոռուպցիայի մակարդակները մնում են անփոփոխ տասնմեկերորդ տարին անընդմեջ: Առաջնորդները կարող են միաժամանակ պայքարել կոռուպցիայի դեմ և նպաստել խաղաղությանը
Հակահայ թռուցիկներ՝ Լոս Անճելըսի տարածքին
Թռուցիկներուն վրայ գրուած է հետեւեալը. «Ատրպէյճան, Թուրքիա, Փաքիստան եւ Իսրայէլ 4 եղբայրներ են, որոնք քարտէսէն պիտի ջնջեն Հայաստանը, եթէ Աստուած կամենայ»։»
Օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ. պետական դավաճանության նոր դեպք է բացահայտվել
Լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը, այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված: 2 անգամ ստացել է գումար և բջջային հեռախոս
Հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՊՆ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի նկատմամբ. Մ.Ս.-ն ձերբակալվել է
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Իջևան-Երևան ավտոճանապարհին հրդեհի բռնկմամբ վթարի հետևանքով կա 3 զոհ, տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է
Հունվարի 31-ին, ժամը 00:12-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գագարին ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել
Մեր հասարակության «ցավերը»
1992 թվականի օգոստոսին, երբ Արծվաշենն անցավ թշնամու ձեռքը, իսկ Արցախյան ռազմաճակատում իրավիճակը կրիտիկական էր, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հանդես եկավ մահապարտների զորագունդ ստեղծելու նախաձեռնությամբ: Հիմա եկեք, բոլոր պատմական զուգահեռները մի կողմ թողնելով (որովհետեւ իրավիճակները համեմատելի չեն), զուտ մտափորձի համար ենթադրենք, որ որեւէ մեկն այսօր հանդես է գալիս նման մարտակոչով: Նույն վայրկյանին ֆեյսբուքում կառաջանան «հեյթերների» մի
Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս պարզել՝ որքանո՞վ է հավանական շագանակագեղձի քաղցկեղի ռեցիդիվը վիրահատությունից հետո
Շագանակագեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո զարգացումները կարող են տարբեր լինել․ որոշ տղամարդկանց դեպքում քաղցկեղն այլևս չի կրկնվում, որոշների դեպքում՝ այն կրկին հայտնվում է։ Բժիշկները փորձում են չափել ռեցիդիվի հավանականությունը՝ գնահատելով կլինիկական որոշակի տվյալները։ Օրինակ՝ եթե կենսազննման (բիոպսիա) արդյունքները ցույց են տալիս շատ ագրեսիվ քաղցկեղ, ապա կրկնման հավանականությունը մեծ է։ Մինչ վիրահատությունը հայտնաբերված պրոստատ-սպեցիֆիկ հակածինի (PSA) բարձր
Հայաստանի յուրաքանչյուր իշխանություն փորձում է իր օրինակարգությունը կառուցել նախորդին մերժելու հաշվին․ «Հայացք Երեւանից»
2018-ի «մերժողների» ծանր ժառանգությունը պետք է դաս լինի մեզ համար՝ չգնալու սոսկ «մերժման» ճանապարհով, այլ ընտրելու ապագայի հեռանկար՝ այնպիսին, ինչպիսին գոնե այս փուլում ոչ ոք հանրությանը չի առաջարկել:
«Գլխավոր դատախազի՝ Փաշինյանին զեկուցելու պատճառներից մեկն այն է, որ նա դեռևս իրեն զգում է որպես վարչապետի օգնական». «Փաստ»
Հնարավոր է՝ նա գլխավոր դատախազ նշանակվել է հենց այդ կարգավիճակով: Այստեղ գալիս ենք մեկ այլ եզրահանգման. եթե կա զեկուցում, ապա դա ենթադրում է, որ կա նաև հանձնարարություն: Այսինքն, դատախազությանը վարչապետի կողմից ուղիղ հանձնարարության առկայության դեպքում ակնկալել արդար քննություն պարզապես միամտություն է:
«Եթե Փաշինյանը հարցաքննվել է, թեկուզ 100 անգամ, ո՞ւր է արդյունքը»․ Հերոսի հայր
Իր հարցաքննությունից ոչ մի բան չփոխվեց, դրա համար մեր զինվորների վիճակը նույնն է
Ռուսաստանում փորձել են սադրել ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին
«Ամերիկայի ձայն». Մի խումբ կրեմլամետ ցուցարարներ հակաամերիկյան կարգախոսներ են հնչեցրել դեսպան Թրեյսի հասցեին: Ամբոխը բղավել է հակաամերիկյան կարգախոսներ ՌԴ ԱԳՆ մուտքի մոտ: Երկուշաբթի օրը Ռուսաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հասցեին ՌԴ ԱԳՆ մուտքի մոտ, ուր դեսպանը եկել էր հավատարմագրեր հանձնելու, մի խումբ կրեմլամետ ցուցարարներ վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ: Նրանք ունեցել են նաև հակաամերիկյան կոչեր
Ադրբեջանի օգտին խոսող պրոֆեսորը ցույց տվեց «բնապահպանների» լուսանկարները, բայց ոչ նրանց, ովքեր «գորշ գայլեր»-ին են հարում
Նա դատավորներին կոչ արեց ստուգել ՀՀ-ի փաստերը, որովհետեւ դրանք, իր գնահատմամբ, հիմնավոր չեն
ԱՄՆ-ին անհանգստացնում է Թուրքիայի ու ռուսական ընկերությունների համագործակցությունը
ԱՄՆ-ին շարունակում է մտահոգել այն փաստը, որ չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Թուրքիան շարունակում է համագործակցել ռուսական այն ընկերությունների հետ, որոնք ամերիկյան պատժամիջոցների տակ են: Առաջիկայում սպասվում է ԱՄՆ-ի գանձապետարանի բարձրաստիճան պաշտոնյա Բրայան Նելսոնի այցը Թուրքիա: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ամերիկացի պաշտոնյան լուրջ նախազգուշացում է անելու Թուրքիայում ռուսների հետ վերոհիշյալ համագործակցության վերաբերյալ: Կոչ է անելու խուսափել Ռուսաստանին


















































