Օրվա լրահոսը

«Ինձ հայտնի է, որ Արամ Գասպարյանին առանց որեւէ բանի բռնել, տարել են». Հովհաննես Սարգսյան

Մի տեսահոլովակ կար, որտեղ իր մայրն էր խոսում ստելով, այսինքն՝ «Հայաստան» դաշինքին սատարողների վերաբերյալ սուտ էր ամբողջը. վկան հիշեց իր ենթակայի մոր հարցազրույցը

«Ռուսաստանը չի մասնակցում այս վարույթին, այնուամենայնիվ, այն առանցքային և կենտրոնական դերակատարություն ունի այս վեճի մեջ»․ Ադրբեջանի ներկայացուցիչ ՄԱԿ-ի դատարանում

Ադրբեջանի ներկայացուցիչները դատարանին փորձում էին համոզել, թե իբր Ադրբեջանը ճանապարհը չի փակել, և հրատապ միջով կիրառելու կարիք չկա։

«Մի անակնկալ օր պատասխան եք տալու»․ սոցցանցերում հերոսների ծնողների դեմ արշավ է իրականացվում

Մայրերի նկարներով ինչ-որ սադրիչ, զրպարտող հայտարարություններ են սարքում ու տարածում

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջոն Դուարտեին ներկայացրել է Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը

Ս․թ․ հունվարի 30-ին դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջոն Դուարտեի հետ (Կալիֆորնիա, հանրապետական)։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները։ Զրուցակիցները քննարկել են  ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց հեռանկարներին առնչվող հարցեր։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն

Ադրբեջանը կրկնեց կեղծ պնդումը, թե ցույցը «բնապահպանական» է եւ չի կարող համարվել ռասայական խտրականություն

ՀՀ-ն օգտագործում է ձեւակերպումներ, որոնք միտում ունեն սենսացիա առաջացնելու։ Խոսքն էթնիկ զտումների մասին է

Խիստ դատապարտելի է Իսրայելում հրեա ծայրահեղականների անօրինական ու լկտի պահվածքը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի նկատմամբ. Թագուհի Թովմասյան

Իսրայելում ծեծի են ենթարկել հայ երիտասարդների. որպես Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ՝ շտապ գրություններ եմ ուղարկել Իսրայելի օմբուդսմենին, Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) հանրային անվտանգության հանձնաժողովի ղեկավարին: Հիշեցնեմ, որ հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա հարվածել աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Հայ երիտասարդների քաղաքավարի պատասխանից հետո

Իրանագետ․ «Իսրայել-Իրան հարաբերություններն այս փուլում դժվար թե հանգեն խոշոր ռազմական բախման»

Իրանագետ Գարիկ Միսակյանի կարծիքով՝ Հայաստանը կարող է գրեթե ցանկացած ոլորտում, այդ թվում՝ հակաադրբեջանական գործողությունների, Իրանի հետ համագործակցություն ծավալել

«Զեյթուն» մշակութային կենտրոնում Հայոց բանակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր «Զեյթուն» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Հայոց բանակի 31-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին կենտրոնի երգի, հայկական և ժամանակակից պարի, թատերական և դհոլի խմբակի սաները։ Մասնակիցները ոչ միայն ներկայացրեցին հայկական երգն ու պարը, այլև թատերական ներկայացմամբ պատմեցին հայոց բանակի ստեղծման պատմությունը, իսկ նկարչության խմբակի սաների առանձին նկարներից ստացված մեկ ամբողջական նկարով հայկական բանակին վերաբերող յուրօրինակ

«Որքան շիրիմ կար Եռաբլուրում, այդքան ոստիկան էին բերել հունվարի 28-ին»․ Գարիկ Գալեյան

Եթե 2022թ․ սեպտեմբերի 21-ին դիպուկահարները 3-ն էին, հունվարի 28-ին 6-ն էին դարձել։

«5165 շարժումը» դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին

«5165 շարժումը» դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին՝ մեղմելու հումանիտար աղետը՝ դեպի շրջափակված Արցախ օդային բեռնափոխադրումներ իրականացնելով Խորապես ըմբռնելով հանդերձ Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջև առկա բարդ հարաբերությունները՝ «5165 շարժումը» հունվարի 27-ին դիմել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դեսպանություններին՝ համապատասխան կառավարություններին փոխանցելու

«ԼՂ-ի շրջափակումը լրիվ համապատասխանում է էթնիկ զտման երկարատև քաղաքականությանը»․ ՀՀ-ի շահերը ՄԱԿ-ում ներկայացնող պրոֆեսոր

Պրոֆեսոր Պիեր Գարժանն էլ զգուշացրեց․ «Եթե չհրահանգեք միջանկյալ միջոցներ, շուտով հայ մարդիկ չեն մնա ԼՂ-ում, նրանք կհեռանան իրենց կյանքը փրկելու համար, ինչպես նրանց կոչ է անում Ալիևը»։

Այս պահի դրությամբ որևէ խմբակցություն ՄԻՊ-ի թեկնածու չի առաջադրել. Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ աշխատակազմը տեղեկացրել է բոլոր խմբակցություններին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկական թեկնածու առաջադրելու մասին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ թեկնածուները

«Մեր ուղերձը հաշտեցումն է»․ Մամեդովը ՄԱԿ-ի միջազգային դատարանում «արդարացումներ» ներկայացրեց՝ աղավաղելով իրականությունը

Փոխանակ հարցերը փորձեն լուծեն, ատելություն եւ վախ են սերմանում Ադրբեջանի դեմ,-ասաց Ադրբեջանի ներկայացուցիչը

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄԱԿԱՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 24-ի ԲԴԽ-9-Ո-31 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Մակար ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Կարեն Խաչանովը բարձրացել է 13-րդ հորիզոնական

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության ավարտից հետո ATP-ն հրապարակել է թենիսիստների վարկանիշային դասակարգման նոր ցուցակը։ Այն վերստին գլխավորել է հաղթող ճանաչված սերբ Նովակ Ջոկովիչը։ Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որ Մելբուռնում հասել է կիսաեզրափակիչ, նոր ցուցակում բարելավել է դիրքը յոթ կետով եւ հանգրվանել 13-րդ հորիզոնականում։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոֆրի ֆան Լեուվենի հետ

«Մեղավորն իրավունք չունի Եռաբլուր մտնելու»․ անմահացած զինվորի հայր. (Տեսանյութ)

Ինչի՞ հիման վրա մեզ բերման ենթարկեցին, այն էլ շատ բիրտ, կեղտոտ ձեւով

Արգիշտի Ղազարյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ, Ավագ Գաբրիելյանը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վարչական դատարանի դատավոր Արգիշտի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է ՀՀ հասարակական հատվածի ներկայացուցիչների

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հունվարի 28-ին ընդունել է  Հայաստանի դեմոկրատական կուսակցության «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության և «Կանայք հանուն հայոց հայրենիքի» կազմակերպության պատվիրակություններին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հաղթահարելուն միտված հնարավոր քայլերը։   Արցախի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարություն

Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի

«Լկտի պահվածքով, քարշ տալով, նվաստացնելով տարել են ծնողներին»․ փաստաբանը հիմնավորում է, որ ոստիկաններն ապօրինի են գործել

Ֆիզիկական ուժը բացառիկ միջոց է եւ կիրառվում է այն դեպքում, երբ այլ ձեւով ոստիկանության պարտականությունների կյանքի կոչումը հնարավոր չէ։ Տվյալ դեպքում ոստիկանների ուժի գործադրումը չի եղել անհրաժեշտություն

Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:   ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Սեպտեմբերյան պատերազմի կրկնության ռիսկը զգալիորեն մեծ է. ICG-ն նոր զեկույց է հրապարակել

Լեռնային Ղարաբաղի շուրջ  երկրորդ պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը չափազանց մոտ են երրորդին: Նման կանխատեսում են անում Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետները իրենց նոր՝ «Կանխելու նոր պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև» վերտառությամբ զեկույցում: «2022թ. ընթացքում, նույնիսկ երբ միջնորդները ձգտում էին հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի, երեք խոշոր մարտական գործողությունները՝ ամենավերջինը սեպտեմբերին, ցույց տվեցին իրավիճակի անկայունությունը:

Բանկերի ներկայացուցիչները նշել են՝ անշարժ գույքի շուկայական արժեքն էականորեն տարբերվում է կադաստրային արժեքից. քննարկում ԱԺ-ում

Առաջարկվում է անշարժ գույքի օտարման գործարքների ԱԱՀ եւ շահութահարկով հարկման բազաների նվազագույն կանոնների որոշմամբ` ընդհանուր մոտեցումից երկու դեպքերում բացառություն սահմանել բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար:

Կատարում Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավարի հետ

Արայիկ Հարությունյանն այցելել է Ալ-Ջազիրա հեռուստաընկերություն: Քննարկվել են տարածաշրջանային և ներհայաստանյան թեմաների լուսաբանման հետ կապված հարցեր:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված 26-րդ հայցադիմումն ընդունվել է վարույթ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի նախկին մարզպետ Հ.Ա.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության

Հայաստանում կկայանա տնտեսական խոշոր համաժողով

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» հունվարի 31-ին Հայաստանում կազմակերպում է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023» խորագրով տնտեսական համաժողով։ Համաժողովը բաղկացած է երկու բաժնից՝ պրեզենտացիոն մասից, որի ընթացքում կներկայացվեն մակրոտնտեսական հեռանկարները, Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի ներդրումային ռազմավարությունն ու ՀՀ դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները, և պանելային քննարկման մասից, որի շրջանակում կքննարկվեն կրիպտոարժույթները, բլոկչեյնը, ինչպես նաև բնապահպանական, սոցիալական և կառավարչական գործոնների

Մեծ պատերազմ տարածաշրջանում չեմ բացառում․ Արծրուն Հովհաննիսյան. «Ա1+»

Խորհրդային հիմքով բանակները ապագա չունեն 21-րդ դարում

Նաիրա Մելիքյան․ «Հունվարի 28-ից հետո ես խելքի չեմ գալիս»

Ես այդ օրվանից հետո խելքի չեմ գալիս, որովհետեւ դա նշանակում է․ այսքան մարդ է հարգում մեր զոհերի, այդ թվում՝ իմ երեխայի հիշատակը։ Ասեմ, իմ հարազատներից էլ որեւէ մեկն այնտեղ չկար։ Մտերմագույն մարդկանց մտքերով էլ չէր անցել անգամ ինձ զանգել ու բանակի օրվա առիթով հարգել երեխայիս հիշատակը։

Անիի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում և Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031