Օրվա լրահոսը
Մեծ պատերազմ տարածաշրջանում չեմ բացառում․ Արծրուն Հովհաննիսյան. «Ա1+»
Խորհրդային հիմքով բանակները ապագա չունեն 21-րդ դարում
Նաիրա Մելիքյան․ «Հունվարի 28-ից հետո ես խելքի չեմ գալիս»
Ես այդ օրվանից հետո խելքի չեմ գալիս, որովհետեւ դա նշանակում է․ այսքան մարդ է հարգում մեր զոհերի, այդ թվում՝ իմ երեխայի հիշատակը։ Ասեմ, իմ հարազատներից էլ որեւէ մեկն այնտեղ չկար։ Մտերմագույն մարդկանց մտքերով էլ չէր անցել անգամ ինձ զանգել ու բանակի օրվա առիթով հարգել երեխայիս հիշատակը։
Անիի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում և Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
«Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։ Երաժշտություն ստեղծագործելը հենց ես եմ». նշվեց Տիգրան Մանսուրյանի 84-րդ տարեդարձը
Հունվարի 27-ին լրացավ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 84-ամյակը։ Մաեստրոյի ծննդյան տարեդարձին «Կողբ» հիմնադրամի կողմից Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում կազմակերպվել էր մանսուրյանական երաժշտության երեկո, որի ընթացքում հնչեցին «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» (համաշխարհային պեմիերա) և Մեսրոպ Մաշտոցի խոսքերի հիման վրա գրված «Օրհներգ – Նավապետ Բարի» (հայաստանյան պրեմիերա) ստեղծագործությունները։ Դրանք
«Traction» ծրագիրը կներկայացնի 8 ընկերություն՝ դեմո օրվա ընթացքում
Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը միավորել են ուժերը «Քաթըլիսթ» հիմնադրամի հետ՝ Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի իրագործման նպատակով Հայաստանի ստարտափ ակադեմիան անցկացրել է «Դեմո օր»՝ ներկայացնելու համար իր «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի 8 ստարտափ շրջանավարտներին: 14-շաբաթյա մենթորության ծրագիրը, որը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և
Ամանորյա տոներին Արցախ մեկնած ՌԴ քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան
Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած ՌԴ քաղաքացիները երեկ տեղափոխվել են Հայաստան։ Այդ մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը։ «Ընդհանուր առմամբ տեղափոխվել է 44 մարդ, այդ թվում՝ 7 երեխա»,- նշված է հաղորդագրությունում։
5 տարում ՝ 5 մարզպետ․ նախարար Գնել Սանոսյանը սա արտառոց չի համարում
Մենք հարց ուղղեցինք Անիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններից՝ հետաքրքրվելով, թե որքանո՞վ է արդարամիտ ՔՊ-ի թեկնածուին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը, երբ վերջինս, ըստ մեզ հասցեագրված բողոքների, ազատվել է վարչական ղեկավարներից, համայնքապետարանի մեծ թվով աշխատակիցներից, նույնիսկ մանկապարտեզի տնօրեն է աշխատանքից ազատել, այսինքն՝ ով իր հետ չէ, պիտի ազատվի աշխատանքից։
Արման Դիլանյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հրավերով հունվարի 26-27-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին և «Մարդու իրավունքների պաշտպանության միջոցով ժողովրդավարությունը պահպանող դատավորները» խորագրով բարձր մակարդակի դատական սեմինարի աշխատանքներին: Այցի շրջանակներում տեղի է ունեցել Բարձր դատարանի նախագահի երկկողմ հանդիպումը ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի
Զոհված զինվորի ծնողի դեմ հայց ներկայացրած ոստիկանությունը դատարան չի եկել
Հայցի դեմ ամբողջությամբ առարկում են, որովհետեւ ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն եղել։
Արմեն Շահբազյանը՝ Լոռու մարզի դատախազ. համալիր ստուգում իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնախումբ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի հունվարի 30-ին երեք հրաման է ստորագրել: Առաջին հրամանով՝ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Երկրորդ հրամանով՝ ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով: Գլխավոր դատախազի երրորդ հրամանով՝ Լոռու
Նախագիծ. արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները կամավոր ատեստավորմամբ 80 -138 հազար դրամ հավելավճար կստանան
Ատեստավորում անցած մանկավարժական աշխատողն այլ հաստատությունում ատեստավորում անցած ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում հավելավճար ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից, իսկ ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում՝ միայն հիմնական աշխատավայրից։
Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը և պաշտոնատար այլ անձինք:
«Ադրբեջանը փորձում է հասնել նրան, ինչն Ալիևը համարել է իր հիմնական պարտքը՝ հայերին վտարել ԼՂ-ից»․ Լորենս Մարտին
Հայաստանի իրավախորհրդատու Լորենս Մարտինի վստահեցմամբ՝ եթե Ադրբեջանի կառավարությունն ուզեր, կվերացներ Լաչինի միջանցքի արգելափակումը, ուստի դատարանի որոշումը հրատապ անհրաժեշտություն է։
Արփա գետից ապօրինի որսված մանրաձուկն առգրավվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ս․թ․ հունվարի 27-ին բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպք: Արենի համայնքի տարածքով հոսող Արփա գետի հատվածում հայտնաբերվել և առգրավվել է 52 հատ, 2․8կգ կողակ և բեղաձուկ տեսակի մանրաձուկ, նաև ձկնագողության գործիք հանդիսացող ուռկան։ Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է վարչական
Պեղումները Շիրակում Ք.ա. IX-VIII դարերում տեղի ունեցած քաղաքական, ռազմական տեղաշարժերին հետևելու հնարավորություն են տալիս
Տվյալներ են կուտակում նաև ուրարտագիտության համար
Հաշմանդամության սահմանման համար կգնահատվի անձի ֆունկցիոնալությունը
Նոր համակարգով կգնահատվի մարդու ոչ միայն օրգանիզմը, կառուցվածքը, ոչ միայն հիվանդությամբ պայմանավորված առողջական վիճակի այս կամ այն աստիճանի խանգարումը կամ կենսագործունեության աստիճանի սահմանափակումը, այլ՝ մարդու կարողությունները և կատարողականությունը:
«Անցանկալի անձ» հռչակվում են իշխանության քմահաճույքով, հստակ խաղի կանոններ չկան. Նինա Կարապետյանց
Մի տեսակ, ժողովրդական խոսքով ասած՝ «դուքյանի» տպավորություն է թողնում. իշխանության եղող որոշ մարդիկ կարծես ենթադրում են, որ իրենց իշխանությունը տվել են՝ սեփական ցանկություններով կամ նախասիրություններով ինչ-որ գործողություններ իրականացնելու կամ չիրականացնելու համար:
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին» կինոարտադրության հարթակին
Իտալական Տրիեստե քաղաքում անցկացվել է ամենամյա «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին» (WHEN EAST MEETS WEST) կինոարտադրության հարթակը: 2023 թվականին պաշտոնական հրավերով այդ հարթակին մասնակցել են հայ կինոգործիչները, այդ թվում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը, միջազգային բաժնի ղեկավար Նաիրա Գևորգյանը, ինչպես նաև վեց հայ կինոարտադրողներ: WEMW-ի ամենամյա կինոհարթակը կազմակերպվել է Տրիեստեի 34-րդ
Ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ: Ու դա կարող ենք անել միայն համախմբվելու միջոցով. Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Ստեփանակերտի բնակչության հետ
Սպիտակի 2 բնակչի մեղադրանք է ներկայացվել՝ ոստիկանության ծառայողի գործունեությանը միջամտելու համար
Պարեկների մոտենալուց հետո, նա սկսել է ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել պարեկների մարմնի տարբեր մասերին, հնչեցնել հայհոյանքներ, սպառնալիքներ: Միևնույն ժամանակ, հիշյալ ավտոմեքենայի ուղևորը նույնպես սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին:
Արցախում արդեն 183 երեխա ծնվել է շրջափակման մեջ
Առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
Ի՞նչ գույք ունի Շիրակի նորանշանակ մարզպետը և ո՞վ է առաջադրել նրա թեկնածությունը․ Մուշեղ Մուրադյանի պարզաբանումները
Մուշեղ Մուրադյանին հարցրեցին, թե որքանո՞վ են ճիշտ այն խոսակցությունները, որ իր մարզպետ նշանակվելու հարցում շահագրգիռ է եղել ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն՝ իր թիմով, հետևաբար և այդ թիմն է առաջադրել իր թեկնածությունը ՔՊ վարչությունում։
Արցախում 2 հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես կդադարեցվի
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մեղմման անհրաժեշտությունից ելնելով` Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խորհուրդները որոշում են կայացրել հիմնադրամների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնել 2023թ․ փետրվարի 1-ից։ Որոշումները չեն տարածվում 100 մլն դրամից ավելի պարտավորություն ունեցող, ինչպես նաև 2022թ․
Արմինե Ադիբեկյան․ «Մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, տարածքային եւ բարոյական կորուստներ, եւ հիշողությունը մոռացության մատնել չի հաջողվելու»
Այդ ցավոտ թեմաները օրակարգից հանելու, չխոսելու, չլուսաբանելու, ծնողներին հարթակ չտրամադրելու քաղաքականությունը, իրոք, տեղի ունեցել է։
Ուսումնասիրություններ են սկսվել ՀՀ-ում գործող ջրօգտագործողների ընկերություններում
«Էջմիածին» և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերություններում կատարված ուսումնասիրություններով ի հայտ են եկել ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակության
«Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն ընդունելը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար». Կարեն Գիլոյան
15-20 տարի մեր երիտասարդները որևէ բանի կարիք չեն ունենա: Կունենանք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան դահլիճ, գործիքներ և շատ լավ պայմաններ
2022թ. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրել է 21 վճիռ. զեկույց
Հայաստանը Եվրախորհրդի երկրների շարքում ամենաշատ ընթացքի մեջ գտնվող դիմումներ ունեցող երկրներից է (1250 դիմում կամ ընդհանուր դիմումների 1.7%-ը):
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Իրանի նախագահին՝ երկրաշարժի կապակցությամբ
Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որի հետևանքով կան ավերվածություններ, մարդկային զոհեր և վիրավորներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցությունն ու
Արամ Արամյանն ընտրվել է գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նիստ: Նախագահող Աննա Վարդապետյանի կողմից առաջադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը: Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու համար նիստի մասնակիցները, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրել են Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ: Քվեարկությունից հետո, Հաշվիչ հանձնաժողովի կողմից
«ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի վստահեցմամբ՝ Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ նա հաստատակամ է ԼՂ հայերին ոչնչացնելու իր մտադրության հարցում։


















































