Օրվա լրահոսը

Վազգեն արքեպիսկոպոսն աշխատանքներ է տանում մեր թեմն անջատելու Սուրբ Էջմիածնից. հայտարարություն

Չնայած Բալթյան երկրների համայնքները որոշում ունեին չողջունել և չդիմավորել ՀՀ վարչապետին, սակայն Վազգեն արքեպիսկոպոսը արհամարհելով մեր կամքը, կատարեց այդ անխոհեմ քայլը, նսեմացնելով Բալթյան երկրներում ապրող հազարավոր հայերի:

Հովիկ Աբրահամյանին թույլ չեն տվել փոխել մեքենայի պետհամարանիշները

Ինչու է Բագրատունի Բարսեղյանի անունով հաշվառված հողատարածքը վերագրվել Հովիկ Աբրահամյանին

Անձը համակարգչային խարդախությամբ 3.3 մլն դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների ծագման աղբյուրը և իրական բնույթը թաքցնելու նպատակով՝ մշակված հանցավոր գործողությունների կիրառմամբ մի շարք անձանց՝ իր կողմից կառավարվող հաշիվներից մյուս հաշիվներին փոխանցելու, նոր հաշվում առաջացած գումարը որպես խաղադրույքի արդյունքում առաջացող հաղթանակ ցուցադրելով, խաղադրույքներով և կանխիկացումներով կատարել է փողերի լվացում:

Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման  կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում

Ամանորյա տոներին ընդառաջ՝ Ucom-ը ևս մեկ նորացված տարածք է բացել իր բաժանորդների համար։ Վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացման շարունակական ծրագրի շրջանակում վերաբացվել է ընկերության վերանորոգված և ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը՝ Տիգրան Մեծի պողոտա 29ա/93 հասցեում։ Թարմացված կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-19:00-ը, առանց ընդմիջումների։ Այստեղ այցելուները կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված,

Ադրբեջանի հայատյացության «44 աստիճանները». «Գեղարդ» հիմնադրամ

«Գեղարդ» հիմնադրամ. Ադրբեջանի հայատյացության «44 աստիճանները» Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են, այսպես կոչված, «Հաղթանակի զբոսայգու» բացմանը: Բաքուն ամենաբարձր՝ նախագահի մակարդակով շարունակում է հակահայկական քաղաքականությունը սեփական հանրության շրջանում։ Արցախի հայկական դիմագիծն ու հետքերը վերացնելու գործընթացը մեկ անգամ ևս փաստում է «Հաղթանակի զբոսայգին»։ Բաքվի՝ այս ռազմատենչ միջոցառումները՝ 2020 թվականի 44-օրյա

«Կայզեր», «Երևան Սիթի» սուպերմարկետներից հայտնաբերվել է ժամկետանց և ստանդարտներին չհամապատասխանող կաթնամթերք. ՍԱՏՄ

Հետագծելիության սկզբունքով՝ անհամապատասխանություններ արձանագրած ապրանքանիշերը ներմուծող «Լ․Դ․Լ», «Լիա-Կ Գրուպ», «Ադամիում» և «Մեգա Ֆուդ» ՍՊ ընկերություններում այս պահին իրականացվում է վերահսկողություն։

ՊՆ պաշտոնատար անձինք խմբով կատարել են խոշոր չափերի դիզելային վառելիքի հափշտակություն. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը նույն զորամասի պահեստապետի հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, խմբով կատարել են խոշոր չափերի դիզելային վառելիքի հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը չի մուտքագրել պահեստ, այլ

Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ապահովել ցածր և կայուն գնաճ. Մարտին Գալստյան

Դեկտեմբերի 25-ին Կենտրոնական բանկում տեղի ունեցավ տարեմուտի ավանդական ընդունելությունը՝ ամփոփելու գների ու ֆինանսական կայունության ապահովման մասով ձեռքբերումները և տարին ֆինանսական համակարգի համար: 📌 Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ և

Քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչու են մետրոյի «Աջափնյակ» կայարանի գումարով տրոլեյբուս գնել

«Ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չի եղել».

Գյումրի-Կամո ճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ ժամը 10:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Արտաշես Սարիբեկյանն իր վարած Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղային միկրոավտոբուսով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Ալլա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով

Հայ պատանդների հիմնախնդիրը․ 2025-ը՝ սպասման եւ չիրականացած ակնկալիքի տարի

2025 թվականին մեկնարկեցին Ադրբեջանի կողմից ապօրինաբար պատանդառված հայերի շինծու դատավարությունները։ Առնվազն 24 պատանդների շարքին են թե՛ զինծառայողներ, թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարներ։ Ոմանք պատանդառված են արդեն ավելի քան հինգ տարի։ Նրանց արդեն դատել կամ դատում են ադրբեջանական քրեական օրենսդրության ծանրագույն հոդվածներով։ Կառավարությունը երկրորդ, երրորդ պլան է տանում խնդիրը «Ես վստահ եմ,

Ամուսինները բռնություն գործադրելով՝ 280 հզր դրամ են պահանջել, մերժում ստանալով՝ վերցրել են տուժողի ավտոմեքենայի բանալին և հեռացել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ և անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են ամուսինների կողմից բռնություն գործադրելով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները։ Մասնավորապես՝ 2025 թվականի մայիսի 18-ին ամուսիններն այցելել են իրենց ծանոթի բնակության վայր և խաբեությամբ ներս մտել բնակարան, որից հետո Ե.Ն.-ն

Դատարանը մերժել է Վախթանգ Միրումյանին կալանավորելու ՀԿԿ միջնորդությունը

Վախթանգ Միրումյանը չի կալանավորվել։ Դատարանը մերժել է Միրումյանին կալանավորելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։ Հայաստանի հաշվապահների ասոցացիան տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Միրումյանին ծափերով են դիմավորել։ «Դեկտեմբերի 25-ին Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի և Ասոցիացիայի անդամ հանդիսացող Երևանյան գրասենյակների աշխատակիցները առավոտից անհամբեր սպասում էին: Ասոցիացիայի յոթ տարվա հավատարիմ գործընկեր՝ Հաշվապահների և աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի սիրված ղեկավար պարոն

Համատեղ գործունեության պայմանագրի կարևորությունը բիզնեսում

«Իրավագիտակից քաղաքացի» «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը «Առավոտի» դժվարին օրերին եղավ մեր կողքին: Երբ մենք հասցե չունեինք, մեր ընթերցողների հարցերին նա էր պատասխանում, յուրաքանչյուր հինգշաբթի: Նրա 22 մասնագիական հրապարակումներին կարող եք ծանոթանալ մեկ անգամ ևս թերթելով օրաթերթը: Ներկայացնում ենք տարեվերջյան հոդվածը: Համատեղ գործունեության պայմանագիրը, որը հաճախ անվանում են

Առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։

Հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված ավելի քան 2 կգ մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ մաքսնանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ է ներկրում Հայաստան և զբաղվում դրանց իրացմամբ։ Նոյեմբերի 13-ին` ժամը 16-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին քրեական ոստիկանները կանգնեցրին նրա վարած մոտոցիկլետը: Սակայն նկատելով ոստիկաններին, նա դիմեց

Քննարկվեց «ՀայաՔվե»-ի և ՀՅԴ-ի ջանքերի համակարգումը Հայաստանում սահմանադրական կարգի պաշտպանության նպատակով

«ՀայաՔվե». Դեկտեմբերի 25-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «ՀայաՔվեի» վարչության և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների միջև։ Երկրում սաստկացող բռնաճնշումների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխող վարչախմբի աննախադեպ արշավի ֆոնին` քննարկվեց երկու կառույցների ջանքերի համակարգումը Հայաստանում սահմանադրական կարգի պաշտպանության և քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման նպատակով։ Մասնավորապես արձանագրվեց, որ եվրոպական տարբեր կառույցները

«Մեր ձևով» շարժմանն արդեն միացել է 16,000 կամավոր

«Մեր ձևով» շարժմանն արդեն միացել է 16,000 կամավոր: Այս մասին նշված է շարժման ֆեյսբուքյան էջում: «Կռահեք՝ ո՞րն էր ամենաարագ աճող շարժումը Հայաստանում 2025թ.ին»,- գրված է էջում:

1.5 տարի առաջ հենց այս մասով առաջարկ էի ներկայացրել ՊՆ-ին, սակայն մերժվել էր. Տիգրան Աբրահամյան

1.5 տարի առաջ հենց այս մասով առաջարկ էի ներկայացրել ՊՆ-ին, սակայն առաջարկս այդ ժամանակ մերժվել էր

Հայաստանի տնտեսության ամենախորը խնդիրներից մեկը փողի պակասը չէ, այլ կապիտալի շրջանառության և վստահության բացակայությունը. Դավիթ Անանյան

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԵՆԱՍՅՈՒՆ 7․Առանց կապիտալի շուկայի չկա իրական ներդրումային միջավայր, իսկ առանց այդ միջավայրի՝ զարգացում Հայաստանի տնտեսության ամենախորը խնդիրներից մեկը փողի պակասը չէ, այլ կապիտալի շրջանառության և վստահության բացակայությունը։ Այսօր տնտեսությունը շարունակում է աշխատել փակ, ոչ թափանցիկ

«Մեր աջակցությունը կապված չէ որևէ քաղաքական կուսակցության հետ կամ որևէ տեսակի միջամտություն չէ»․ Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսն ի պատասխան Aravot.am-ի գրավոր հարցման վստահեցրեց՝ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը և ինքնիշխան ընտրություն կատարելու կարողությանը։

Եթե կար լրացուցիչ գումար, ապա պետք է հատկացվեր բանակին ու սպառազինությանը. Սամվել Նիկոյան. «Հրապարակ»

Մենք գրել էինք, որ Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերին միանգամից շատ մեծ գումարի փոխանցում են ստացել իրենց հաշվի համարներին` մոտ 3 մլն դրամ, ինչն աննախադեպ է` գոնե նախորդ տարիներին նման բան չի եղել: «Հրապարակը» գրել էր նաեւ, որ ՊՆ-ում են տարեվերջյան ճոխ պարգեւատրումներ բաժանվել: Զրուցել ենք ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Նրան հարցրինք` որպես Ազգային

Այս տարի ևս բոլորիս մտքերում գերության մեջ գտնվող մեր արժանապատիվ հայրենակիցներն էին. Գագիկ Ծառուկյան

Կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար։

Այդ պարգեւավճարով Վեդու համայնքապետը կարող էր մանկապարտեզներն անվճար դարձնել. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի սանիկ` Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանն արդեն ավանդույթ է դարձրել տարեվերջին իրեն պարգեւատրելը: Դեկտեմբերի 19-ի նիստում Վեդիի ավագանին հավանություն է տվել Սարգսյանին մեկ ամսվա աշխատավարձին համարժեք պարգեւատրելու առաջարկին՝ «իր պարտականությունների պատշաճ կատարման համար»։ Ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Վահագն Վարդանյանը փաստում է՝ այդ պարգեւավճարով համայնքապետը կարող էր մանկապարտեզներն անվճար դարձնել. «Մենք մեր կարծիքն

Հարկ չկա ապացուցելու, որ որեւէ չվերահսկվող միանձնյա իշխանություն ի վերջո կարող է դառնալ բռնապետություն. «Ազգ»

Նրանք, ովքեր կոչված են երկիրը պաշտպանելու արտաքին չդադարող  մարտահրավերներից, իրենք են նոր մարտահրավերներ ստեղծում երկրի ներսում: Հարց է առաջանում ՝ ինչո՛ւ… Հիշում ենք, չէ՞, Ամենայն Հայոց երջանկահիշատակ կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի ազնիվ խոստովանությունը. «Ես քրիստոնեությունն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին»: Այսպես ծառայելով այն մեզ համար դարձել, դարերի հոլովույթում եղել ու մնում

«Առնվազն 4-5 կետ կա, որոնց շուրջ ընդդիմադիրները քաղաքական երկխոսության լայն հնարավորություն ունեն». «Հրապարակ»

«Երբ դաշտում երկու ուժ իրար թիրախավորում են, դա մուլտիպլիկատիվ էֆեկտ է ապահովում ողջ ընդդիմադիր դաշտի վրա, եւ շարքային, չեզոք ընտրողը, որ դժգոհ է իրավիճակից, մտածում է՝ ընդդիմադիր ճամբարում իրար հոշոտում են, սա ընդհանուր դաշտի վրա է իր բացասական ազդեցությունը թողնում, մարդիկ հիասթափվում են ոչ միայն իշխանությունից, այլեւ՝ ընդդիմությունից, ընտրում են պասիվ վարքագիծ, չեն մասնակցում ընտրություններին, իսկ այդ իրավիճակը ձեռնտու է իշխանությանը»:

Ինչո՞ւ է կառավարությունն այս մասին բարձրաձայնում միայն հիմա, երբ Կապսի ջրամբարի ծրագրի ձախողումն արդեն ակնհայտ է։ Չէ՞ որ խնդիրները հայտնի էին ամիսներ առաջ. «Ժողովուրդ»

Պաշտոնական բացատրությունն այն է, որ չինական ընկերությունը դեռ մրցութային փուլում ներկայացված անձնակազմը չի կարողացել ժամանակին մոբիլիզացնել։

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները

«Ազատություն». Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Նրանք, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները: Ղուկասյանն ընդգծել է, որ մեղադրող կողմը «Խորհրդային Ղարաբաղ» թերթում իր աշխատանքը ներկայացրել է որպես հանցագործություն, ինչի հետ ինքը համաձայն չէ: Նա պարզաբանել է, որ թերթի խմբագրի չորս օգնականներից մեկն է եղել,

Հիմնավորում չպահանջող համոզմունքները

Կան բաներ, որոնցում ես համոզված եմ եւ, որոնք, սակայն, ինչ-որ օրենքների հղումներով եւ նույնիսկ տրամաբանական փաստարկներով չեն կարող հիմնավորել: Թվարկեմ դրանք՝ նշելով, թե ինչպես ե՛ս կվարվեի եւ չպարտադրելով դա ոչ մեկին: Եթե ես քաղաքական գործիչ եմ, ես չպիտի բացասական որեւէ բառ ասեմ Բաքվում թշնամու ձեռքում գտնվող իմ հայրենակցի հասցեին: Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ

Լեռնիկ Հովհաննիսյան. «Ադրբեջանն անցել է բոլոր կարմիր գծերը, եւ ամեն օր լսում ենք այս կամ այն հուշարձանը վանդալիզմի ենթարկելու, պղծման եւ ոչնչացման մասին. «Ազգ»

Ցավոք սրտի, պետական մակարդակով գրեթե ոչինչ չի արվում հուշարձանները փրկելու նպատակով: Միջազգային հարթակներում Ալիեւի ձեռքը բռնող չկա: Սա է ամենամտահոգիչն այսօր:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930