Օրվա լրահոսը

Էներգակիրների դիվերսիֆիկացիա՞, թե՞ պատեհապաշտական չքաղաքականություն. Դավիթ Անանյան

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Էներգակիրների դիվերսիֆիկացիա՞, թե՞ պատեհապաշտական չքաղաքականություն Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի ներմուծման շուրջ առաջացած հանրային աղմուկը, բնականաբար, ունի և՛ էմոցիոնալ, և՛ քաղաքական բաղադրիչ։ Սակայն, եթե փորձենք թեմային մոտենալ սառնասիրտ քաղաքատնտեսական վերլուծության դիրքերից, պատկերը շատ ավելի խորն

«Համաժողովրդական ընդվզումը նույնպես սահմանադրական ճանապարհ է»․ Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանն ուշադրություն է հրավիրում Նիկոլ Փաշինյանի երեկ արած այն հայտարարությանը, որ շատ կարեւոր օր է եւ ՀԱԵ շուրջ ճգնաժամը կարող է լուծվել միայն Կաթողիկոսի հեռանալու պարագայում․ «Սա ամենաաբսուրդային բանն է, որ որեւէ պետության ղեկավար կարող է իր երկրի հոգեւոր առաջնորդի մասին ասել»։

Արմենուհի Կյուրեղյան. «Երեկ հավատավոր հայ ժողովուրդը իր հավատարմությունը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա օրինավոր ու ազգընտիր Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»

Ապացուցվեց մի կարեւոր բան. Հայ առաքելական Եկեղեցին այն ուժն է, որն իր շուրջ կհամախմբի, ի զորու է համախմբել տարբեր քաղաքական ուժերի, այս իշխանությունից ազատվելու տարբեր մոտեցումներով ուժերի, կառույցների, անհատների։

«Սարգիս Հացպանյանի երկարամյա որոնումների ընթացքում ձևավորված այս բացառիկ ժողովածուն փոխանցվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին»

Սարգիս Հացպանյանին պատկանող 357 արժեքավոր գրքերն իրենց արժանի տեղն են զբաղեցրել ՀՑԹԻ գիտական գրադարանում․ դրանք գրանցվել են որպես «Սարգիս Հացպանյանի անձնական գրադարան» և համալրել են ինստիտուտի գիտական հավաքածուն` դառնալով ոչ միայն գիտական ուսումնասիրությունների, այլև հիշողության մի մաս: Այս նվիրատվությունն արժեքավոր է ոչ միայն գրքերի բովանդակային տեսանկյունից, այլ նաև այն առումով, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ

Դեսպան Մկրտչյանը և կոնգրեսական Գարի Փալմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Դեկտեմբերի 18-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Գարի Փալմերի հետ։ Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Ես իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել ոչ միայն աշխատանքից, այլ ՔՊ-ից. Հովսեփ Աղազարյան

Հայրս շարունակում է աշխատել, որովհետեւ մնաց իր դիրքերի վրա, չընկրկեց դժվարությունների առաջ. Հովսեփ Աղազարյան

Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. դատախազության հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության

Փաշինյանը Քանաքեռ–Զեյթունի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, կրթության զարգացմանը և այլ թեմաների։ Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դեյվիդ Ֆոգելը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ-ԱՄՆ առևտրային համագործակցության խորացմանը

Դեկտեմբերի 18-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալ, ԱՄՆ Առևտրի քարտուղարության Միացյալ Նահանգների և արտաքին առևտրային ծառայության՝ միջազգային առևտրի ադմինիստրացիայի (ITA) հարցերով գլխավոր տնօրեն Դեյվիդ Ֆոգելի հետ։ Անդրադարձ է կատարվել ս.թ. օգոստոսի 8-ից հետո ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության հետագա խորացման հնարավորություններին, մասնավորապես՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ս.թ. օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պուշկինի փողոցում՝ Պուշկինի – Սարյան  փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարան

Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Գարիկ Մարտիրոսյանին դատապարտել 19 տարվա ազատազրկման

Free Armenian Prisoners. Գարիկ Մարտիրոսյանը, ծնված 1972 թվականին, ձերբակալվել է ադրբեջանական ուժերի կողմից 2023 թ. սեպտեմբերի վերջին՝ Արցախում Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո։ Նա ներկայում գտնվում է նախնական կալանքի տակ և դատվում է Բաքվի ռազմական դատարանում՝ ևս 14 հայ քաղաքացիների հետ միասին։ Նրան մեղադրում են հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված լինելու մեջ՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք

Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու երկրորդ միջնորդությունն է ներկայացվել ՌԴ-ին

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար Հայաստանը պաշտոնապես դիմել է ՌԴ-ին։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու

«Տաշիր արենան» տոն պարգեւեց «Օրրանի» փոքրիկներին

«Օրրանի» 160 շահառու երեխաների «Տաշիր Արենան» հրավիրել էր ամանորյա հրաշալի կրկեսային շոուին։  Բարեգործական ցուցադրությունը նախաձեռնել էր «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը ։Գունագեղ բեմադրությունը, երաժշտությունը և ջերմ մթնոլորտը երեխաների համար իսկական հեքիաթային տրամադրություն էին ստեղծել։ Աննկարագրելի էին Արցախում մեծացած ութամյա Յանի հույզերը․ նրա մանկության վաղեմի երազանքն էր գոնե մեկ անգամ հաղորդակցվել կրկեսի կախարդական

«Խորհուրդ եմ տալիս լուրջ չվերաբերվել իշխանությունների կողմից արված հայտարարություններին»․ Սերժ Սարգսյան

«Հիշո՞ւմ եք՝ 10 մլն ծառի պատմությունը, «Հաղթելու ենք»-ը․ այդպիսի տասնյակ օրինակներ կարող եմ բերել։ Դիվերսիֆիկացիան մի քիչ այլ հասկացողություն է։ Ինչ ասեմ՝ թող փորձեն»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ համարեց Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում։ Այս կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ

ԳՀԽ անդամները տարակուսելի նկատեցին, որ ժողովական որոշմանը կողմ հանդես եկած որոշ եպիսկոպոսներ հետագայում մասնակից դարձան իշխանության նախաձեռնությամբ կազմակերպված աղճատված արարողություններին։

Եթե Արամ Մկրտչյանից կաշառք եմ վերցրել, բա ինչո՞ւ Արամ Մկրտչյանի նկատմամբ ենթադրյալ կաշառք տալու համար քրեական հետապնդում չի հարուցվել. Աղազարյան

Կարո՞ղ եմ մտածել, որ գործարք է եղել, որի արդյունքում էլ այսօր Արամը վայելում է ազատությունը. Աղազարյան

Ոստիկանության նախկին ծառայողը կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության նախկին ծառայողը, կաշառքի միջնորդության պատրվակով մի շարք անձանցից 2024 թվականի ընթացքում ստացել է տարբեր չափի դրամական միջոցներ, յուրաքանչյուր դեպքում՝ 250.000-400.000 ՀՀ դրամ: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիներն իրենց մատնանշած անձանց օգտին ապօրինի գործողության, այն է՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված

Շիրակի մարզպետի պաշտոնում քննարկել են նաև նախկին դատախազի թեկնածությո՞ւնը

Մենք կապ հաստատեցինք նաև Կարեն Գաբրիելյանի հետ՝ հարցնելով իրեն նման առաջարկ եղե՞լ է։ Նա հավաստիացրեց, որ իր հետ նման քննարկում չի եղել։

Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը

Factor. Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկման է դրվել հայտարարություն՝ կապված Եվրախորհրդարանի կողմից Բաքվի դեմ նախօրեին ընդունված բանաձևի հետ։ «Ադրբեջանի Միլլի Մեջլիսը խստորեն դատապարտում է Եվրախորհրդարանի բանաձևը և արտահայտում է իր կտրուկ բողոքը։ Այս փաստաթուղթը ևս մեկ փորձ է՝ ստվեր գցելու օրենքի գերակայության վրա և միջամտելու դատական ​​գործընթացներին։ Եվրախորհրդարանը շարունակում է շահագործել այնպիսի կարևոր հարց,

Հուսով ենք՝ Հայաստանը շուտով կվերադառնա ՀԱՊԿ. Տասմագամբետով

«Ազատություն». «Հուսով ենք, որ Հայաստանը տեսանելի ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք մասնակցության ձևաչափին», – այսօր հայտարարել է կազմակերպության Գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ընդգծելով, որ դրա համար «առկա են բոլոր պայմաններն ու նախադրյալները»։ «Հայաստանը մեր դաշնակիցն էր և շարունակում է այդպիսին մնալ։ Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շահագրգիռ է Եվրասիայի տարածքում միասնական անվտանգային գոտու ստեղծման հարցում։ Ավելին,

«Հայրենադավություն էր, ինչ էր»․ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռում տեղի ունեցածի մասին

«Մեր հավատի նկատմամբ ոտնձգություն, ուրիշ ոչ մի բան»

Արամ Ա-ն Լիբանանի նախագահ Ժոզէֆ Աունի ուշադրութեան յանձնեց կարգ մը հարցեր՝ Լիբանանի հայ ուղղափառ համայնքին առնչուած

Նախագահ Աուն ողջունելով Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելութիւնը՝ գնահատանքով անդրադարձաւ զանազան բնագաւառներու մէջ Լիբանանի հայ համայնքին ունեցած ներդրումին եւ բարձր գնահատեց դոկտ. Նորա Պայրագտարեանի կարեւոր նպաստը՝ թէ՛ անոր ստանձնած նախարարութեան եւ թէ՛ ընդհանրապէս կառավարութեան աշխատանքներուն մէջ։

«Այստեղ ձևավորվել են գիտնականների սերունդներ, ծնվել գաղափարներ». ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը 90 տարեկան է

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որին մասնակցեցին  պետական, դիվանագիտական, գիտակրթական ոլորտների ներկայացուցիչներ։ Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանը Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գիտական, տեղեկատվական կենտրոններից է։ Իր հիմնադրման օրվանից այն դարձել է գիտական

Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը: Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հերթական արդյունքն է տալիս տնտեսական համագործակցության խթանմամբ:   Նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ Հայաստանին է մատակարարվում 22 վագոն բենզին։ Նախաձեռնությունն առանձնապես կարևոր

Ինչ գաղտնիքներ է ամփոփում «Երեւան մոլի» տարածքում գտնվող Ուրարտական դամբարանը

«Շինարարական աշխատանքների ժամանակ բախվել են դամբարանի ծածկասալերին, որից հետո աշխատանքները դադարեցրել են, իրականացվել են պեղումներ, որոնց արդյունքում էլ գտնվել է ուրարտական ժամանակաշրջանի յուրահատուկ մոնումենտալ ստորգետնյա դամբարանը, որը բացառիկ է ամբողջ տարածաշրջանի, Հարավային Կովկասի համար: Գտնվել են նաեւ բազմաթիվ իրեր, աճյունասափորներ»,-տեղեկացրեց Միքայել Բադալյանը:

Իսկ ճշմարտությունն այն է, որ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է մյուս հայ-քրիստոնյա բանտարկյալների հետ միասին՝ պարզապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար. Ջարեդ Գենսեր

Իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի քաղաքական շոու «դատավարության» մեջ, որը տեղի է ունենում Բաքվի ռազմական դատարանում, տեղի է ունենում սարսափելի, բայց ոչ զարմանալի զարգացում։

Կոչ կ՛ուղղենք զսպուածութեան եւ ազգային միասնութեան. Ամերիկայի արեւելեան թեմ

Յայտարարութիւն Հայաստանեան Դէպքերուն Մասին Մենք՝ Ամերիկայի արեւելեան թեմի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Առաջնորդն ու Թեմական Խորհուրդը, խորապէս մտահոգ ենք Հայաստանի մէջ տեղի ունեցող նորադարձ դէպքերով, որոնք առնչուած են պետութեան եւ եկեղեցւոյ միջեւ սրացող իրավիճակին։ Այս երկու հիմնարար հաստատութիւնները՝ հայկական սփիւռքի հետ միասին, անհրաժեշտ են մեր ազգին գոյատեւման համար։ Կոչ կ՛ուղղենք զսպուածութեան եւ ազգային միասնութեան։ Հայաստանի Հանրապետութեան

Շամիրամ համայնքին կվերադարձվի 17.7 հա մակերեսով հողատարածք.  դատախազության հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի օգոստոսի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2022 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 5.2 հա և 8.5 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ 2022 թվականի հունիսի 27-ին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031