Օրվա լրահոսը
Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր շուրջ 10 հողակտորներում ապօրինի կառուցված շինություններ. Վարդապետյան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունել է Ժողովրդավարության և անվտանգության դպրոցի ունկնդիրներին: Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Դպրոցի ունկնդիրներին՝ հանդիպումը նախաձեռնելու համար և հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է պետական շահերի պաշտպանության և ապօրինի գույքի վերադարձի ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին, դրանց արդյունքներին, դատախազական ներգործության արդյունքում պետությանը վերադարձված գույքերին,
«Թող ճղեն, թափեն, դեն նետեն այն օրենքները, եթե այդ օրենքները անպիտան են եւ չեն պաշտպանում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացիներին». Մհեր Կարագյոզյան
ենք չենք պատրաստվում ամբողջ կյանքում սպասել։ Դրա համար այսօր պահանջելու ենք, որ Քննչական կոմիտեն հնչեցնի հստակ ժամկետներ, թե երբվանից սկսած եւ ինչ մեխանիզմներով պետք է վերադարձվեն այդ գումարները»,-ասաց Մհեր Կարագյոզյանը։
Նախաքննական մարմինը զրկվել էր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից. քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, որի հետևանքով նախաքննական մարմինը զրկվել է վարույթով ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից: Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհու կողմից ենթադրյալ ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռված քրեական վարույթով նախաքննության ընթացքում վերը
Գերագույն հոգեւոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ, Գեւորգ եւ Վազգեն Սրբազանները. Տեր Եսայի քահանա Արթենյան
Նրանց փոխարեն Գերագույն Հոգեւոր խորհրդում են Սյունյաց եւ Վիրահայոց թեմերի առաջնորդները
Դադարեցրե՛ք կրակի հետ խաղալը: Եկեղեցին քաղաքական մանկապարտեզ չէ, ոչ էլ ձեր խաղավայրը. հայտարարություն
Այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ոչ թե «եկեղեցական մտահոգություն» էր, այլ կանոնական հեղաշրջման ձախողված փորձ և բացահայտ հարձակում հայոց պետականության հոգևոր հիմքերի վրա։ Տիրադավ և ուխտադրուժ եպիսկոպոսների խումբը, վերածվելով քաղաքական գործիքի, փորձեց փողոցային տրամաբանությունը ներարկել դարավոր Սուրբ Աթոռ, իսկ նամակ հանձնելուց հետո «առաքելությունն ավարտված» համարելը զավեշտալի է ու մերկացնող։ Մենք
Դատարան են հանձնվել 2009-2014 թ.թ. ընթացքում ԵՄ-ից 972 միլիոն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը
Ֆինանսների նախարարության Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով ԵՄ Հայաստանյան գրասենյակի աշխատակից Մ.Պ.-ի, ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցների և այլ անձանց հետ, ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելով և դրանց արդյունքում հաղթող ճանաչվելով, 2009-2014 թվականների ընթացքում Եվրոպական միությունից 16 դրվագով խարդախությամբ հափշտակել է շուրջ
Վատ է՞, որ ներկրվի մի քանի երկրից, որի արդյունքում կունենանք ավելի որակյալ և էժան վառելիք. Սերգեյ Բագրատյան
Սերգեյ Բագրատյանի գրառումը Սառը գլխով, տաք սրտով. Այսօր, տարբեր կայքերում, ընդդիմադիր որոշ գործիչներ աղմուկ են բարձրացրել՝ թե բա Ադրբեջանից վառելիք են ներկրել Հայաստան և այս փաստով մեղադրում են ՀՀ իշխանություններին, որ վառելիքի դիմաց վճարված գումարը կարող է օգտագործվել Ադրբեջանի բանակի զինման համար։ Նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ Ադրբեջանը վառելիք է մատակարարում հայկական բանակին։ Բայց
Հայհոյում ու Մայր տաճարի դռանն էին խփում. այդ պահին սիրտս կարծես պայթեր. Տեր Վրթանես քահանա Բաղալյան
«Ազգային ճակատ». Փողոցային հայհոյանքներով, հայհոյալից ձեռքի շարժումներով փորձում էին մուտք գործել Մայր տաճար, մենք էլ փորձում էինք թույլ չտալ։ 🔷Վերջում իրենք հասան մինչև Մայր տաճարի դուռը, դռանն էին խփում, հայհոյում էին։ 🔷Այդ պահին սիրտս ոնց որ պայթեր իրենց այդ լկտի վիճակից։ Բայց փառք Աստծո, մերոնք դուռը բացեցին, մեր հավատացյալ ժողովուրդն ավելի շատ էր, իրենց հրեց,
Ընդգծվել է Հայաստանի աճող դերը նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգերում. քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ
Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է կլոր սեղան քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած վերջին զարգացումների և ՀՀ-ԱՄՆ զարգացող ռազմավարական գործընկերության վերաբերյալ կարծիքներ փոխանակելու նպատակով։ Քննարկմանը մասնակցել են շուրջ 15 ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներ։ Քննարկման մեկնարկին դեսպան Մկրտչյանը հանդես է եկել բացման խոսքով։ Հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի
Լեգենդար մեթոդն այլևս հայերենով հասանելի է մեր ջութակահարներին. «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունից մինչև «Ջութակ նվագելու արվեստը» համերգը
Առաջին անգամ հայկական կատարողական արվեստի պատմության մեջ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը: Այն ջութակահարների կրթությանը վերաբերող հիմնարար դասագիրք է, որը պատասխանում է գործիքին տիրապետելու բացառապես բոլոր հարցերին՝ առաջարկելով տեխնիկայի զարգացման համակարգված մոտեցում՝ ձայնի արտաբերումից, մինչև մատների և աղեղի ճկունությունն ու հոգեբանական պատրաստվածությունը։ Առաջին անգամ հրատարակվելով 1923թ.-ին՝ այն մնում
Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում է մի խումբ անձանց կողմից համացանցային զանգերի միջոցով հիմնականում եվրոպական պետություններում բնակվող ավելի քան 1500 անձանց տարբեր հաշիվներից առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում
Ստորագրվել է 2026–2030թթ. Հայաստան–ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը
Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի կողմից ստորագրվել է 2026 – 2030 թվականների Հայաստան–ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը: Ստորագրման արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները և ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, ինչից հետո Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը ներկայացրել է փաստաթղթի
Թուրքիան հիբրիդային պատերազմ է վարում՝ փորձելով Հայաստանը դարձնել իր ազդեցության գոտի. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԻԼԻԲԻԼԻՆԵՐ Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան մյուս տարվանից սկսած որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։ Խորհրդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ, սահմանային անցակետի հազվադեպ
Ինտենսիվորեն ձևավորվում է քաղաքացիական պոռթկում: պետք է կանգնեցնել մեկ հոգու կառավարումը. Վահե Հովհաննիսյան
Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականություն Ինչ եք կարծում, եթե Նիկոլը հայտարարի, որ պատարագները պետք է սկսվեն Հայաստանի և Ադրբեջանի օրհներգերով, իր շքախմբից որևէ մեկը կառարկի՞։ Կասի՞ որևէ մեկը իշխանության միջից՝ ես այլևս չեմ հանդուրժում սա, ու հրաժարական կտա՞, երկրի նախագահը կառարկի՞։ Cheerleader խաղացող մտավորականներից որևէ մեկը կամաչի՞, «ոչ» կասի՞։ Իսկ հասարակությունը հարյուր հազարներով դուրս կգա՞
Մրցույթը հետզհետե օգտագործվել է՝ մեղմելու համար Իսրայելի իմիջը. նորագույն շրջանում աննախադեպ ցածր մասնակցություն «Եվրատեսիլ»-ին
«Եվրատեսիլ 2026»-ին Իսրայելը կմասնակցի, Իսլանդիան, Իռլանդիան, Իսպանիան, Սլովենիան եւ Նիդերլանդները՝ այն բաց կթողնեն։ Այսպիսով՝ գալիք տարվա երաժշտական մրցույթին կմասնակցեն 2003-ից հետո առավել փոքրաքանակ թվով երկրներ։ Համատեքստ «Եվրատեսիլ»-ը 1956-ից անցկացվող ամենամյա երաժշտական մրցույթ է, որին 2006-ից մասնակցում է նաեւ մեր երկիրը։ Մրցույթի գլխավոր կազմակերպիչը Եվրոպական հեռարձակողների միությունն է (ԵՀՄ), որը միավորում է Եվրոպայի հանրային հեռարձակողներին։ Կազմակերպության
Էկոնոմիկայի նախարարությունում դեռ լռում են, թե ով է ադրբեջանական բենզին ներկրողը
Տեսնենք՝ ինչ տեղեկատվություն կլինի, ըստ այդմ կտարածենք, եթե անհրաժեշտություն լինի
Դեսպան Քոուլի հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանը կարևորել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ ամրապնդվող կապերը և նշել, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերջին որոշմամբ մտնում ենք համագործակցության նոր փուլ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն
Գյումրիի ավագանու անդամ Գևորգ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը. փաստաբան
Փաստաբան Արտուշ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ ՀՀ հակառուպցիոն դատարանի որոշմամբ՝ Գյումրի համայնքի ավագանու անդամ Գևորգ Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կալանքի ժամկետի երկարաձգման նախաքննական մարմնի միջնորդությունը, բավարարվել է մասնակի և Գևորգ Ղուկասյանի նկատմամբ համակցված որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը: Հիշեցնեմ, որ Գևորգ Ղուկասյանը ապօրինաբար ձերբակակվել էր 2025 թվականի
Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը
«Fly Kish» ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flykish.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ
ՀՀ կառավարության բողոքն ամբողջությամբ մերժվեց
Ռազմական դրության ժամանակ հավաքների սահմանափակումների հետ կապված օրերս հանրությունը տեղեկացավ վարչական վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասի հետ, սակայն թե նախապատմությունը, թե դատավարական որոշ գործընթացներ մնացին դուրս։ Ներկայացնենք հետաքրքիր մանրամասներ: ՀՀ վարչական դատարանը 2020 թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ կետի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դիմողներ Արծվիկ Մինասյանի, Վահե Գրիգորյանի, Արթուր Ղազինյանի միջնորդությունը բավարարելու
Գլխիս հարվածեցին, թեւերիս, ոտքերիս, որեւէ մեկին չէին խնայում. Լրագրողը՝ տիրադավ հոգեւորականներին ուղեկցող անձանց մասին
Հենց տեսան, որ լրագրողներն իրենց նկարում են, սկսեցին իրենց դեմքերը թաքցնել
Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական A95 բենզինը. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ դուրս եկած և Ամենայն Հայոց Հայրապետի հրաժարականը պահանջող որոշ բարձրաստիճան հոգևորականներ լավ խորհրդատու չեղան վարչապետին
ՀՀ իշխանությունները և որոշ մոլորված հոգևորականներ, կարծում եմ, պետք է հրաժարվեն Գարեգին Շինարար Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջելու մտքից, հետևեն Վեհափառ հոր հայրական հորդորին ու կանոնական դաշտ վերադառնան հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հանուն բաղձալի Հայոց Պետականության։
Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը
Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» կրթական ծրագիրը, որի նպատակն է տեխնոլոգիաների միջոցով խթանել բնապահպանական կրթությունն ու բարձրացնել դպրոցականների իրազեկվածությունը քաղաքային կենսաբազմազանության վերաբերյալ։ Ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր դպրոցներում և համայնքներում տեղադրվել են տասը BirdBuddy խելացի կերաման-տեսախցիկներ։ Դրանց միջոցով դպրոցականները իրական ժամանակում դիտարկում են թռչուններին և արհեստական բանականության օգնությամբ սովորում
Հաշտարարությունը որպես վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմ
Որպես արտոնագրված հաշտարար օրերս ունեցա մի գործ, որով հնարավոր եղավ հասնել ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿՆՔՄԱՆ: Այս առումով հաշտարարությունն ունի մի շարք առավելություններ՝ ինչպես ժամանակի ու միջոցների խնայողություն, այնպես էլ գաղտնիության եւ կողմերի միջեւ կառուցողական հարաբերությունների պահպանում: Հաշտարարության գործընթացը հնարավորություն է տվել կողմերին՝ լսել եւ հասկանալ միմյանց դիրքորոշումները, խուսափել երկարատեւ եւ ծախսատար դատական գործընթացներից, հասնել փոխընդունելի լուծման՝
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ դեկտեմբերի 19-24-ը 🟦 Երևանում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 🟦 Մարզերում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 22-23-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Այս խաղում տուժողը երկուսն են՝ Հայաստանի Հանրապետությունն ու Հայ Առաքելական Եկեղեցին. Դավիթ Սանասարյան
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը Այս օրերին իշխանություն-Եկեղեցի հակամարտությունը դարձել է գլխավոր օրակարգ։ Ուղիղ ասեմ՝ սա առանց այն էլ պառակտվող հասարակությանը էլի ավելի պառակտելու ճանապարհն է։ Վատն այն է, որ թեման քաղաքականացվում է տարբեր կողմերից․ իշխանությունը փորձում է այն օգտագործել՝ օրակարգ փոխելու և իր քայլերը «պետական» ներկայացնելու համար, իսկ նախկին իշխանությունները և
Վրթանես քահանա Բաղալյանը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, վիճակը գնահատվում է կայուն
Մայր Աթոռում ստեղծված լարված իրավիճակի ընթացքում վատացել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը: Բժիշկների տեղեկացմամբ՝ պացիենտը տեղափոխվել է «սրտամկանի սուր ինֆարկտ, կարդիոգեն շոկ» ախտորոշմամբ
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփեց 2025 թվականի արդյունքները
🎉 Հայաստանի շախմատի ակադեմիայում երեկ ամփոփվեցին 2025թ.-ի շախմատային արդյունքները: Միջոցառմանը ներկա էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար կազմը՝ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: 🎉 Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը հատուկ մրցանակներ հանձնեց Եվրոպայի մինչև 14տ. առաջնության փոխչեմպիոն Տիգրան Համբարձումյանին և Եվրոպայի մինչև 18տ. առաջնության չեմպիոն Վահե Սուքիասյանին: 🎉 Խրախուսական մրցանակների արժանացան նաև նրանց անձնական մարզիչ, գրոսմայստեր
«Հայաստանում ինձ ինչքան ջարդեցին, այդքան դրսում արժեւորեցին». Հարություն Խաչատրյան
Կինոռեժիսորը՝ անցած ճանապարհի, Պոմպիդու կենտրոնում ունեցած հաջողության եւ բացվելիք կինոդպրոցի մասին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանը դժվարանում է հիշել, թե աշխարհով մեկ քանի անգամ են եղել իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, համենայնդեպս հայտնի է, որ դրանք ընդգրկում են բոլոր մայրցամաքները: Միայն հիշում է, որ մի 50-60 երկրում էլ վարպետաց դասեր է իրականացրել:


















































