Օրվա լրահոսը
Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը ներկայում մասնագետների հսկողության տակ է։
ԱՄՆ-ն ուրախ է աշխատել իր արժեքավոր ռազմավարական գործընկեր ՀՀ-ի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղության ու բարեկեցության հաստատման շուրջ նախագահ Թրամփի տեսլականի իրագործման ուղղությամբ
Օգոստոսի 8-ին մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրականացման նպատակով ձևավորված հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբն իր անդրանիկ հանդիպման ընթացքում քննարկեց հուշագրերի ներքո իրականացվելիք աշխատանքները՝ էներգետիկ անվտանգության մեծացման, կիսահաղորդիչների մատակարարման շղթայի և ԱԲ զարգացման և Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների ու սահմանների անվտանգության հարցերի շուրջ։
Ժամը 17։40-ի դրությամբ Մայր Աթոռի բակում՝ Կաթողիկոսի կողմնակիցների հատվածում, ներկա է եղել 2200 մարդ, իսկ հրաժարական պահանջող քաղաքացիների հատվածում՝ շուրջ 1020 մարդ
Երկու հավաքները միմյանցից բաժանված են եղել ոստիկանական պատնեշով։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքների մասնակիցների հաշվարկ։
«Մի քանիսին անձամբ ճանաչում եմ, նրանց կարծիքը Փաշինյանի մասին շատ ավելի ոչ դրական է, քան շատ ընդդիմադիրներինը․ աշխարհիկ թուլություններն են»․ Նարեկ Կարապետյանը՝ 10 եպիսկոպոսների մասին
Ըստ Նարեկ Կարապետյանի՝ ինչ-որ մարդկանց կուսակրոնությունը չէ այս ամբողջ շարժման գաղափարը, նրանց գաղափարը եկեղեցին զրկելն է անկախությունից, որ հայ եկեղեցին չունենա ազգային օրակարգ տանելու հնարավորություն։
Ձեր յուրաքանչյուր համերգ միշտ սպասված է մեր հանրության համար. Ժաննա Անդրեասյանը` Ռուբեն Հախվերդյանին
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ռուբեն Հախվերդյանին
«Շնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր Միասնությունը». Նարեկ Կարապետյան
«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է. «Շնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր Միասնությունը: Մեր սերը ի Հայաստան…»:
Մայր Աթոռի տարածքից ոստիկանները հեռացրել են 5 սադրիչի. ՆԳՆ խոսնակ
Ձերբակալվածներ չկան. Նարեկ Սարգսյան
2026 թվականը կարող է և պետք է դառնա նոր դարաշրջանի՝ հայ ինքնության Վերածննդի և մեր պետության բարգավաճման դարաշրջանի սկիզբը. Արտաշես Իկոնոմով
«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովի ֆեյսբուքյան էջից. «Հարգելի հայրենակիցներ, Շուտով կավարտվի 2025 թվականը, ինչը նշանակում է, որ մենք և մեր սփյուռքն արդեն ութերորդ տարին ենք ապրում այն իշխանության լծի տակ, որն աննախադեպ, անչափելի վշտեր ու փորձություններ է բերել մեր բազմաչարչար ժողովրդին։ Այս իշխանությունն անօրինակ արհամարհանք է ցուցաբերել մեր երկրի Սահմանադրության և օրենքների նկատմամբ։ Սակայն
«Նիկոլ Փաշինյանը տանում է բախման»․ Կարեն Կարապետյան
Նա վստահեցրեց՝ հանրությունը թույլ չի տա Նիկոլ Փաշինյանին, որ նա որևէ ոտնձգություն կատարի Մայր Աթոռի նկատմամբ։
Միրզոյանն ու Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ հնարավոր ծրագրերի իրականացման շուրջ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղարի հետ
Մայր Աթոռում սրտամկանի սուր ինֆարկտ ստացած Տեր Վրթանեսին բժիշկները արգելել են Երեւան տեղափոխել, վիճակը ծանր է
Վեհափառ հայրապետի վերահսկողության տակ է, փորձում են Իզմիրլյան բ/կ տեղափոխել. Տեր Փառե
«Մարդիկ ցանկանում են տեսնել արդյունաբերության հետ կապը». Հակոբ Արշակյան
Հակոբ Արշակյանը ԵՊՀ-ում մասնակցել է «Mini MBA» ծրագրի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությանը
«Ամենայն Հայոց Կաթողիկոսն է. այս էլ այն պարագան չէ, որ քնեն-ելնեն, sms-ով ուզեն հեռացնել մեկին»․ Մեսրոպ Մանուկյան
Մեսրոպ Մանուկյանը կարծում է՝ գործող իշխանական վերնախավը հաճույք է ստանում, երբ ժողովուրդը ծեծ ու կռիվ է անում․ «Այս իշխանությունների խնդիրը հենց Մայր Աթոռի բակում բախումների տանելն է»։
Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր են գնահատել ակտիվորեն զարգացող ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը
«Մի բառի համար մարդկանց բռնում, տանում են, բայց մեր հավատքը մեզ կտանի հաղթանակ». Քաղաքացի
Կային տեղեկություններ, որ շատ քաղաքացիներ բերվել են տարբեր համայնքներից՝ համայնքային իշխանությունների կոչերով։ Մայր Աթոռի բակում էին նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներ, օրինակ՝ Կրթության վարչության պետը։
Պապիկյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները
Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում:
«Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Կաթողիկոսը նշեց․ «Հորդորում ենք խոտոր ընթացքի մեջ եղող մեր Սրբազան Հայրերին վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրական կարգաց համաձայն՝ ի սեր մեր ժողովրդի և հայրենյաց»։
Բարեփոխումները զգալիորեն նպաստել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի նվազեցմանը
Արմեն Ղազարյանը նշել է, որ պետական և իրավական քաղաքականություններ մշակելիս որոշ խոցելի խմբեր հաճախ մնում են տեսադաշտից դուրս, և այդ համատեքստում կարևոր է նրանց նկատմամբ թիրախային վերաբերմունքը։
«Կճոյան՝ թուրք, դավաճան», «հուդա»․ քաղաքացիները խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանին սատարած 10 եպիսկոպոսների հայտարարությանը
Սրբազանները կարելի է ասել փախուստի դիմեցին, անգամ լրագրողների հարցերին չպատասխանեցին ու լքեցին Մայր Աթոռի բակը։
Միրզոյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ ձևավորվել են համատեղ աշխատանքի արդյունքում նախադրյալներ գործընկերության հետագա խորացման համար։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով: Անդրադարձ է կատարվել ՆԱՏՕ-ի
«Ես զանգեցի երկու հոգու, բայց անպատասխան մնաց»․ Վահան եպիսկոպոսը՝ 10 եպիսկոպոսների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց՝ ամեն մարդ ազատ է, բայց պետք հավատարիմ մնանք մեր ուխտին, մեր եկեղեցուն, մեր ազգին ու կոչումին։
Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ անցկացնելու մեջ. վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը կազմակերպել և անցկացրել է կեղծ աճուրդներ, որոնց արդյունքում համայնքում գտնվող հողատարածքներն ապօրինի եղանակով օտարել է իր մտերիմին: Մասնավորապես` պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը գյուղատնտեսական նշանակության հողակտորն իր համագյուղացուն օտարելու նպատակով կայացրել է կեղծ որոշում, թե
Արմեն Գրիգորյանը և ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութին գործարար կապերը խորացնելու և տնտեսական աճը փոխգործակցության միջոցով խթանելու մտադրություն են հայտնել
Դեկտեմբերի 18-ին Լոնդոնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ: Զրուցակիցներն ընդգծել են տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը, մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով: Ադրադարձել են միջմարդկային շփումների աճին, ընդգծել մասնագիտական փոխանակումների, կրթության և մշակույթի ոլորտներում
«Ինձ համար ակնհայտ է, որ եպիսկոպոսների հայտարարած այս հավաքի հետևում կանգնած է անձամբ վարչապետը»․ Արման Թաթոյան
Ըստ Արման Թաթոյանի՝ կարևոր է նաև արձանագրել, որ նման արշավները միջազգայնորեն անընդունելի են և դատապարտելի, քանի որ դրանք ոտնահարում են կրոնի ազատությունը, հոգևոր ազատությունը՝ թե՛ մեր ժողովրդի, թե՛ հոգևորականների և քաղաքացիների համար։
Քննարկել են տրանսպորտային միջոցներից արտանետումների կանխարգելման վերահսկողական միջոցառումների շրջանակում առկա խնդիրները
Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը
Էդգար Արսենյանը ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչներին է ներկայացրել ՀՀ-ում ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքը
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը և Գլխավոր դատախազության վարչության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը Կատարի Պետությունում մասնակցել են ՄԱԿի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 11րդ նստաշրջանին։ Այցի ընթացքում Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը հանդիպել են Մոլդովայի գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակությանը, քննարկել ընտրական հանցագործությունների քննության մեթոդիկան՝
«Ոստիկաններն իրենց գործառույթը չեն կատարում, քանի որ նրանց զորահավաքագրել են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խայտառակ միջադեպի մասնակցելու»․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը նշեց, որ սպասում է այս դատավարության տրամաբանական ավարտին, ապացույցներ-չապացույցների ներկայացմանը, և ամեն օր սպասում է այն մարդկանց դեմքերը տեսնելուն, ովքեր իրենց աչքերին նայելով՝ պիտի կարողանան ասել, որ այս ֆարսն իրականության մեջ այսպիսին էր։
Եվրախորհրդարանը Բաքվին կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին
«Ազատություն». Եվրախորհրդարանը Բաքվին կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: «Բաքվի հետ հարաբերությունների հետագա առաջընթացը պետք է շաղկապվի այս ուղղությամբ կատարվելիք քայլերի հետ», – հայտարարել են Եվրախորհրդարանի պատգամավորները։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
10 եպիսկոպոսները կատարում են Փաշինյանի պահանջը. Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը ահազանգեց՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվում է ապազգայնացման ծրագիր՝ պայքար հայկական ինքնության, հայկական մշակութային ժառանգության, մեր հավատքի և մեր եկեղեցու դեմ։
Բա կանոնագիրք էիք ընդունել՝ վիրավորանքը, լկտիությունը բացառելու համար, դուք ամոթ ունե՞ք. Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Մայր Աթոռի բակում մի կին (ըստ ԶԼՄ-ների՝ զոհված զինծառայողի ծնող) ասում է. «Հլը շալվարներդ իջացրեք, թլպատված շներ»․․․։ Թալինի ՔՊ-ական քաղաքապետը արձագանքում է. «Սիրուն ըլնեիր՝ կիջացնեի»։ Արա՛, բա կանոնագիրք էիք ընդունել՝ վիրավորանքը, լկտիությունը բացառելու համար, դուք ամոթ ունե՞ք վերջապես, ձեր արևին պաշտոնյաներ եք արդեն։ Բայց ինչպես կարող եք չլկտիանալ, եթե գենետիկորեն,


















































