Օրվա լրահոսը

Իրանը կտրականապես դեմ է Կովկասում ցանկացած օտար ուժի ներկայությանը. Աբբաս Արաղչին՝ Սերգեյ Լավրովին

«Իրանն այսօր». Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում է: ՌԴ պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Կովկասին, նա հայտարարել է. 📍«Իրանը համոզված է, որ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի անվտանգությունն ու կայունությունը պետք է հենց այդ տարածաշրջանի երկրների միջոցով ապահովվի: Այդ շրջանակներում Իրանը Կովկասի համար 3+3 մեխանիզմն է առաջարկել և լրջորեն հետամուտ է դրան: Այժմ

«Որտեղ պետք է, ասում եմ․ դիրքորոշումս չի փոխվել․ Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ հարձակումների վերաբերյալ

Լրագրողների դիտարկմանը՝ կարծես Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումը փոխվել է եկեղեցու դեմ հարձակումների հետ կապված և հարցին՝ ո՞նց եք պատկերացնում այս հարձակումները, նա արձագանքեց․ «Ոնց դուք եք պատկերացում»։

Տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱՎ-ը մինչ օրս 185 դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, 2023-2024թթ.-ին Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց տրամադրել է շուրջ 2000 իրավական խորհրդատվություն։ Տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱՎ-ի կողմից մինչ օրս 185 դիմում է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իրավունքների պաշտպանության և պետական աջակցության ծրագրերի հասանելիություն ապահովելու համար շուրջ 500 գրություն ուղարկվել է Հայաստանի պետական մարմիններին։

Ավստրալիայի Վիկտորիա նահանգային խորհրդարանի պատգամավորը պահանջել է ազատ արձակել բոլոր հայ պատանդներին, որոնք պահվում են Ադրբեջանում

Վիկտորիայի խորհրդարանի պատգամավոր Էդեն Ֆոսթերը կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին

Ներդրում՝ մանկապարտեզների կառուցման համար. մեր ոճը սա է. Սամվել Կարապետյանի էջում տեսանյութ է հրապարակվել

5 միլիոն դոլարի ներդրում՝ հանրապետության հինգ քաղաքներում մանկապարտեզների կառուցման համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հերթական ազգանպաստ ծրագրով էր Տաշիր քաղաքում, դեռ 2017 թվականին բացվել է վաստակաշատ մանկավարժ Ամալյա Կարապետյանի անունը կրող մանկապարտեզը: Այս մասին տեսանյութ է հրապարակվել Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում: Այն վերնագրված է՝ «Կարապետյանական ոճը սա

Վանաձորում, Հրազդանում և Գյումրիում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 10-16-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 11-13-ին, 15-ին և 16-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 13-ին և 14-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 11-12-ին և 15-ին։ ◾️Հրազդան քաղաքում՝ դեկտեմբերի 6-7-ին։ ◾️Գյումրի քաղաքում՝ դեկտեմբերի

Փարիզում կայացել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ

Դեկտեմբերի 15-16-ը Փարիզում տեղի են ունեցել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդակցությունների ընթացքում Լևոն Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության տնօրինության նորանշանակ ղեկավար Գիյոմ Օլանիեի հետ, որից հետո պատվիրակությունների կազմով քննարկումներ են տեղի ունեցել

«Վերջին ընտրություններից առաջ ինձ այդ կառույցներից տասնյակ մարդիկ ասում էին՝ քեզ չեն թողնելու աշխատես»․ սկսվել է Վարդան Ղուկասյանի դատավարությունը

84 միլիարդ դրամ քաղաքից հավաքում են, բայց 4 միլիարդ դրամ դոտացիա են տալիս, մնացել էր մի շաբաթ, դատի պիտի տայի, ուրեմն դրանից առաջ էս շոուն կազմակերպվեց, և էս ամեն ինչը քաղաքական պատվեր է։

Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը Արաբկիրում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 10-16-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ դեկտեմբերի 14-ին, ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Արաբկիրում՝ դեկտեմբերի 13-ին, ◾️ Կենտրոնում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։ ✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային

Երբեք չի լինի առողջապահություն, որից բոլորը գոհ լինեն, սակայն, այլ հարց է, թե այդ բոլորից քանի տոկոսը գոհ կլինի. Գենադի Օնիշչենկո

Գենադի Օնիշչենկոն լրագրողներին էլ անդրադարձավ. «Դուք լրագրողներդ նույնպես ռիսկի խմբում եք, որովհետեւ ուր պատահի խոթում եք ձեր քիթը, շփվում շատ մարդկանց հետ, իսկ գրիպը մարդու օրգանիզմ է շնչառական օրգանի միջոցով, օդակաթիլային ճանապարհով»:

«Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը Վաշինգտոնի համաձայնագրի հարցում». դեսպան Հակոբյանի հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը -Ինչպե՞ս կգնահատեք Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունները: Ձեր առաքելության ընթացքում ի՞նչ քայլեր եք ձեռնարկել՝ առավել զարգացնելու այդ հարաբերությունները: -Հայաստան–Իրան հարաբերությունները մշտապես բնորոշվել են փոխադարձ հարգանքով, վստահությամբ և բարիդրացիության այնպիսի որակով, որն առանձնահատուկ արժեք ունի մեր տարածաշրջանում։ Մեր երկու ժողովուրդներին միավորում են հազարամյակների պատմական կապերը, որոնք այսօր վերածվել են

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026–2030 թվականների ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 150 346, 9 մլն դրամ (առանց ԱԱՀ): Ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը, նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև գազափոխադրման և

«Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Դավիթ Իշխանյանին դատապարտել ցմահ ազատազրկման: Միացեք հայ պատանդների ազատության միջազգային արշավին». Free Armenian Hostages

Free Armenian Hostages. Դավիթ Իշխանյանը հայկական քաղաքական գործիչ և պետական գործիչ է, որը 2023 թ. օգոստոսից զբաղեցնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։ Նա ծնվել է 1968 թ. դեկտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղում (ԽՍՀՄ)։ Նախկինում նա եղել է Արցախի Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր, ինչպես նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ։ 2023

ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը

Ապահովագրությունն ընդգրկելու է բոլորին, բայց ոչ բոլոր բուժծառայությունները:

Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց միջազգային գործընկերության առանցքային դերը՝ տեխնոլոգիական արագընթաց վերափոխումների, այդ թվում՝ արհեստական բանականության զարգացման պայմաններում

Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի արդյունքների իրագործման ընդհանուր վերանայման (WSIS+20) մասով բարձր մակարդակի հանդիպմանը ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց միջազգային գործընկերության առանցքային դերը՝ տեխնոլոգիական արագընթաց վերափոխումների, այդ թվում՝ արհեստական բանականության զարգացման պայմաններում, միաժամանակ` նկատի առնելով տեղեկատվական ոլորտում առաջացող հնարավորություններն ու մարտահրավերները՝ առկա թվային բացերը լրացնելու և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն ամրապնդելու համատեքստում։ Առանձնանշվեց

Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված Ռաֆիկ Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման միջնորդությունը մերժվել է

Փաստաբան Արտուշ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը 2025 թվականի հոկտեմբերի 20-ին՝ մանկուց հաշմանդամ երեխայի համար դեղ գնելու նպատակով դեղատուն գնացող, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված՝ Ռաֆիկ Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետի երկարաձգման քննիչի միջնորդությունը, քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ՝ դատավոր՝ Մ.Մոսինյանի, մերժեց: Ի վերջո արդարությունը հաղթեց:  

Օգոստոսի 8-ին Հայաստանի վրայով բուլդոզերով անցան՝ կարծում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանի ֆեյսբուքյան գրառումը Ահա ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի այսօրվա մի գրառում, որը նա թողել է փորձագետ Թոմաս դե Վաալի հոդվածի տակ։ Ստորեւ նրա սենսացիոն գնահատականն է TRIPP-ի կամ «Թրամփի ուղու» վերաբերյալ։ «Օգոստոսյան հանդիպումը Սպիտակ տանը իսկապես ցուցադրական էր՝ առանց պատշաճ նախապատրաստության։ Հայաստանը փշրեցին, վրայով բուլդոզերով անցնելով, և

«Եթե այս երեխային չտաք երաժշտության, մեծ հանցագործություն կանեք». Տիգրան Մանսուրյանի գնահատականին հավատալով՝ երգչուհու ծնողներն ավելի լուրջ են վերաբերվել դստեր շնորհին

Տիգրան Մանսուրյանը զարմացել է, թե ինչպիսի հմտությամբ է կարողանում մեներգչուհին կարդալ ժամանակակից պարտիտուրներ։ Մեր հոբելյարը հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցը հանրահռչակող երաժիշտ է ու մասնագիտական խմբագիր։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ դեկտեմբերի 17-22-ը ​🟦 Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 🟦 Մարզերում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 19-22-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը

Փաստերի ստուգման հարթակ (Fip). 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մինչև վերջերս հանրային դաշտում պարբերաբար լայն քննարկումների թեմա է դառնում հարցը՝ ինչո՞ւ չեն հրապարակվում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները։ Պաշտպանության նախարարությունից FIP.am-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում հաշվառված են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված, անհետ կորած և դատական կարգով մահացած ճանաչված

Չարիքի մոտիվացիան եւ իրական հավատը

Ինչ կարելի է հակադրել զորքին, փողին եւ պաշտոնին Մարիո Վարգաս Լյոսայի «Աշխարհի վերջի պատերազմը» վեպը (1981թ.) պատմում է 19-րդ դարի վերջի, ըստ էության, քաղաքացիական պատերազմի մասին: Մի կողմում Բրազիլիայի մի քանի տարի առաջ հաստատված հանրապետության կանոնավոր բանակն էր, մյուս կողմում՝ Կանուդոս գյուղում իրենց համայնքը հիմնադրած մոլեռանդ քրիստոնյաները, որոնք զինված դիմադրություն էին ցուցաբերում: Երկու կողմն էլ

«Պարզվել է, որ Կճոյանին պատկանող հողատարածքում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում»․ ի՞նչ է պահանջում դատախազությունը դատարանից

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպանը նախ միջնորդություն ներկայացրեց, որ դատական նիստն անցկացվի դռնփակ ռեժիմով։ Սակայն դատավոր Կարապետ Բադալյանը թույլատրեց նիստն անցկացնել դռնբաց։ Դատավորը որոշեց, որ միայն Կճոյանի փաստաբանին չեն տեսանկարահանի լրատվամիջոցները։

Պոլսո Հայոց պատրիարքը այցութիւն տուաւ Թուրքիոյ ներքին գործոց նախարար Ալի Երլիքայային

Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը, շարունակելով Անգարայի հանդիպումները, 16 Դեկտեմբեր 2025, Երեքշաբթի, իր պատուիրակութեամբ, պաշտօնարանին մէջ այցութիւն տուաւ Ներքին Գործոց Նախարար Ալի Երլիքայային։ Հանդիպման ներկայ էին ԱՔ Կուսակցութեան Ստանպուլի երեսփոխան, Տքթ. Սեւան Սվաճըօղլու, Հանրապետութեան Նախագահի Մշակութային խորհրդական Արամ Քուրան, Արժ. Տ. Թէոդիկ Քհնյ. Չեթինքայա եւ Կարօ Վռամ Պապայեան։ Հանդիպումի ընթացքին Նորին Ամենապատուութիւնը փոխանցեց Սուրբ Փրկիչ

Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը. Կոբախիձե

«Ազատություն». Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը, բանակցում՝ երեք երկրների համար շահավետ լուծում գտնելու նպատակով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խոսելով տարածաշրջանային նոր իրողությունների մասին: «Մենք լիովին հաշվի ենք առնում ադրբեջանական և հայկական կողմերի ընդունելի շահերը։ Մենք ունենք մեր առաջնահերթությունները, և ես հավատում եմ, որ բանակցությունների միջոցով մենք հեշտությամբ կգտնենք բոլոր երեք

Եթե քրեական գործի վարույթն ավարտված է

Վճռաբեկ դատարանի ուղենիշային դիրքորոշումը քրեական գործի շրջանակում կիրառված արգելանքը (կալանքը) քաղաքացիադատավարական ընթացակարգով վերացնելու եւ գույքը վերադարձնելու իրավական հնարավորության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, թիվ ԵԴ/7692/02/22 որոշմամբ արձանագրել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (կալանքի, արգելանքի) պահպանման իրավաչափության վերաբերյալ վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա լինելու հարցն ուղղակիորեն պայմանավորված

Վիգեն Էուլջեքջյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ ամուսնուն ներում շնորհելու խնդրանքով

Արգենտինահայ փաստաբան, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր եւ Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու Լուսիանա Մինասյանի՝ X-ում գրառումից տեղեկանում ենք, որ Վիգեն Էուլջեքջյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն, որը գրեթե հինգ տարի բանտում է: Լուսիանա Մինասյանը X-ում գրել է. «Բաքվում ներումների վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 1-ին Լինդա Էուլջեքջյանը նամակ է ներկայացրել փոխնախագահ Մեհրիբան

«Իր խոսքով ասած՝ Տիգրան Ավինյանը հողի գող է»․ Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն

Արթուր Չախոյանը հարցնում է՝ եթե յոթ անգամ Նոր Նորքում գտնվող Բաղյան 2/5 հասցեում կառուցվող շինության համար դիմել են Երևանի քաղաքապետարան, յոթ անգամ մերժվել է օրինականացման հայտը, այդ դեպքում Երևանի քաղաքապետարանը քանդման որոշում ինչո՞ւ չի թողարկել։

Վելայաթիի հայտարարությունը ոչ թե Իրանի պաշտոնական դիրքորոշումներն են, այլ Իրանի գաղափարական ամենակոշտ դիրքի ցուցադրությունը. իրանագետ

Իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Քանի որ էլի ողջ լրահոսս պարոն Վելայաթին է, մի քիչ ավելի մանրամասն իր մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում քաղաքական համակարգը իրար փոխզսպող մարմիններից ու միավորներից է ստեղծված, երբեմն այնքան խճճված դերերով, որ հարյուրավոր աշխատություններ են գրվում՝ պարզելու միայն, թե իրանում ով ո՛ր հարցով է որոշում կայացնում։ Ողջ այդ բարդության հետ մեկտեղ,

Ի՞նչ տարբերություն կա դժվար հարցի եւ մեղադրական ապացույցներ գտնելուն ուղղված հարցի միջեւ

Հարցազրույց վարելու տեխնիկան Լավ հարցազրույցները տեղեկատվություն են տալիս, իսկ հիանալի հարցազրույցները՝ անհամեմատ ավելին։ Հարցազրույցը խոսակցություն է, ոչ թե հարցաքննություն։ Այն նպատակ չունի հաղթել։ Նպատակն է խնդիրը հասկանալ եւ բացահայտել ճշմարտությունը։ Հարցազրույց վարելուց առաջ պետք է բազմակողմանի ուսումնասիրել խնդիրը եւ տեղեկատվություն ստանալ այն անձի վերաբերյալ, որի հետ պետք է հարցազրույց վարեք։ Հարցազրույց վարելու հմտությունը կարեւոր է

Դավիթ Առուշանյանը հրաժե՞շտ է տվել Շիրակի մարզպետի պաշտոնին

Մենք տեղեկացանք, որ նրան շտապ գործով կանչել են մայրաքաղաք, որտեղ էլ քննարկել մարզպետի պաշտոնից ազատման հարցը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031