Օրվա լրահոսը
Մանե Թանդիլյան. Որևէ պարագայում չմասնակցել տիրադավ հոգևորականների, իսկ իրականում՝ ուժային կառույցների կողմից կազմակերպված այսօրվա արշավին
Այսօր նախատեսվող արշավը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը իրականացվում է տիրադավ հոգևորականների ձեռամբ, ազգային խայտառակության բացառիկ դրսևորում է։
Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով
Թեեւ այս վարույթով Սամվել Շահրամանյանը վկայի կարգավիճակ ունի, բայց փաստաբանը չի բացառում շրջադարձերը։
Այն, ինչ կատարվում է, ժամանակավոր է: Կարծում եմ՝ հաշտվելու են կողմերը, եւ այս կռիվը երկար չի շարունակվելու. Արծվիկ Սարգսյան. «Հրապարակ»
Ես մտածում եմ, որ Եկեղեցին ու պետությունը միանան, ուղղակի լավ միջնորդ է պետք: Սա էլ է մի պառակտիչ գործընթաց: Թուրքի ջրաղացին են ջուր լցնում:
Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան հայրերին
Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։
Շատ ուղղություններով գործում է միայն մեկ հիմնական ճանապարհ, որի դեպքում բեռնաթափումը դառնում է անլուծելի հարց. «Փաստ»
Խնդրահարույց է բեռնատար տրանսպորտի երթևեկության կարգավորման հարցը, որը պատշաճ կերպով չի վերահսկվում և չի կանոնակարգվում։
Հայաստանն արձանակոխ են արել: Սեւակի արձա՞նն էին ուզում դնել, թող այնպես անեին, որ նախ այդ գյուղում բոլորը Սեւակ կարդային. Արմեն Մարտիրոսյան. «Հրապարակ»
Արձանը գերեզմանի նման բան է: Գերեզմանաքար է` մարդու, երեւույթի հիշատակի համար: Տեղադրում են, որ հիշեն տվյալ մարդուն: Մի փոքրիկ Հայաստան, այսքան գերեզմա՞ն:
Եթե Փաշինյանը համոզի, որ ՀՀ-ում ռուսական օպերացիա է տեղի ունենում, ինչ քայլի էլ ցանկանա դիմել, անունը դնի՝ ռուսական ազդեցության գործակալներից ազատագրում, ԵՄ-ն ստիպված է ծափ տալու այս խաղի մեջ. Միքայել Նահապետյան. «168 ժամ»
Աշխարհաքաղաքական սուբյեկտները միշտ իրենց շահերն են առաջ տանելու, բայց մենք ի՞նչ ենք անելու. լացելո՞ւ ենք, թե՞ գործ ենք անելու, սա է կարևորը. Միքայել Նահապետյան
Որոշ քաղաքացիներ սադրիչ գրառումներ են արել. ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում զերծ մնալ սադրանքներից
ՆԳՆ-ն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով քաղաքացիների անվտանգությունը
Իշխանի գինն աճել է 13.7%-ով, սուրճի գինը՝ 10.7%-ով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3.8%, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.8%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճներ գրանցվել են Վանաձոր եւ Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ
Ծառայությունների և շինարարության ոլորտների աճը բավարար չէ ապահովելու տնտեսական կայուն ու երկարաժամկետ զարգացում. «Փաստ»
Հայաստանում 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշներն առաջին հայացքից պահպանել են նախորդ տարվա տպավորիչ աճի տեմպը՝ 8,1 %, ինչը, կարծես, վկայում է տնտեսության կայունության և զարգացման հնարավորությունների մասին։ Սակայն առավել խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս աճը ոչ միայն համաչափ չէ տնտեսության բոլոր ճյուղերին, այլև ուղեկցվում է լուրջ կառուցվածքային ռիսկերով, որոնց հիմնական արտահայտությունը
Կոնջորյանին հարց տալու եւ դրա առիթով նյութ գրելու համար պատժում են լրագրողին. «Ժողովուրդ»
Դեկտեմբերի 17-ի պաշտոնական գրությամբ ԱԺ աշխատակազմը գրավոր նախազգուշացում է ուղարկել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին եւ ArmLur-ի լրագրող Սոնա Գրիգորյանին՝ արձանագրելով, որ նա ԱԺ-ում «մասնագիտական գործունեություն է իրականացրել չթույլատրված վայրում», փորձել է մեկնաբանություն հարցնել պատգամավորից, պատգամավորը հրաժարվել է պատասխանելուց, իսկ հաջորդիվ հրապարակվել է նյութ՝ ArmLur-ում։ Այսինքն` հարց տալու եւ դրա առիթով նյութ գրելու համար լրագրողը պատժվոմ
Այսօր շատ են կարդում, բայց ի՞նչ
Երեկ նշվում էր ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի 90-ամյակը, եւ այդ միջոցառմանը հրավիրված էի նաեւ ես: Հրավիրված էի որպես գրեթե 50 տարվա ընթերցող: Ես օգտվում եմ այդ գրադարանի գրքերից 1977 թվականից, երբ դեռ սովորում էի 10-րդ դասարանում: Երեկվա միջոցառումն ինձ հիշեցրեց մեր (ոչ միայն Հայաստանի) ամենակարեւոր խնդրի՝ կարդալու անհրաժեշտության մասին: Այսօրվա 17 տարեկաններն ավելի շատ են
Մի՛ պառակտիր մեր ժողովրդին, նվեր մի՛ արա մեր թշնամիներին. «Մեր ձեւով»-ը լինելու է Մայր Աթոռում
«Լինելու ենք այնտեղ, հավատավոր ժողովրդի հետ և փորձելու ենք ամեն ինչ անել, որ այս օրը, որ նրանք ուզում են դարձնել ամոթի օր, դառնա համերաշխության տոն»։
Շիրազ Խաչատրյան. ՌԴ ԱԳՆ-ի դիվանագիտական լեզվով ակնարկներն ու ձևակերպումներն ավելի շատ՝ ռեգիոնում խաղից դուրս չմնալու փորձերի մասին են. «168 ժամ»
Մոսկվան շատ լավ հասկանում է՝ եթե գործընթացն ամբողջությամբ ձևավորվի հայ-ամերիկյան կամ ավելի լայն՝ արևմտյան հովանու ներքո, դա կարող է հանգեցնել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ինստիտուցիոնալ ամրապնդմանը տարածաշրջանում, ինչը Ռուսաստանի համար արդեն իսկ ընկալվում է՝ որպես իր ազդեցության գոտու թուլացում, նեղացում։
Կաթողիկոսի հրաժարականն են պահանջում հայ ժողովրդի չնչին փոքրամասնությունը. «Փաստ»
615 հոգևորականից ընդամենը 10-ը կամ, «քարը տրաքի», 20-ը, որոնք անցել են Փաշինյանի ու ՔՊ-ի հակաեկեղեցական «թրի» տակով: Դե, մի 5 տոկոսը, էլի: Այսինքն, թե՛ ՔՊ-ն իր ղեկավարով, թե՛ այդ 10-20-ը որևէ իրավունք չունեն ինչ-որ բան պահանջելու: Մնացյալ 90-95 տոկոսն էլ այլ բան է պահանջում. նախ՝ որ ձեռքները հեռու պահեն Եկեղեցուց, և որ՝ եթե մեկը կա, որ հրաժարական պիտի տա, Նիկոլ Փաշինյանն է:
ԵՄ-Հայաստան օրակարգը՝ ապատեղեկատվական արշավի թիրախում. media.am
Ստացվում է՝ Կալլասի խոսքում չկա ուղիղ պահանջ, որ Հայաստանը միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, սակայն հստակ է, որ ԵՄ-ի համար կարևոր է, որ գործընկեր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, օգնեն իրենց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում։
Գեղասահորդ Պյոտր Գումեննիկը ՌԴ առաջնությանը պատրաստվել է ԱՄՆ-ում, Ռաֆայել Հարությունյանի մոտ
Հետաքրքիր է, որ իր այս նպատակին հասնելու համար գեղասահորդը որոշել էր մեկնել ԱՄՆ եւ նշանավոր մարզիչ, մեր հայրենակից Ռաֆայել Հարությունյանի մոտ երկու շաբաթ հղկել վարպետությունը, «մաքրել» ցատկերի կատարման տեխնիկան։
Վրաստանը դարձավ տարածաշրջանի միակ պետությունը, որը միացավ փաստաթղթին։ Ադրբեջանն ու Հայաստանը անտեսեցին հանդիպումը. Օլեքսանդր Բոժկո
«Հաագայում Վրաստանը աջակցեց Ուկրաինայի համար փոխհատուցման միջազգային հանձնաժողովի ստեղծման համաձայնագրի ստորագրմանը»։
Սահիբա Գաֆարովան ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
Գաֆարովան ԵՄ դիվանագետին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, այդ թվում՝ խորհրդարանների միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։ Այս համատեքստում նա շոշափել է մտահոգություններ առաջացնող պահերը «ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթում՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի տեսանկյունից։
Գուցե պարզվի, որ Լեւոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Աննա Հակոբյան
«Ափսոս, որ մեզ՝ արվեստի հարցում անգրագետներիս նրանց կարծիքը այդպես էլ հասանելի չի դառնում։ Բա այդ դեպքում ինչպե՞ս կրթվենք, լավը վատից ո՞նց տարբերենք». Աննա Հակոբյան
Վերջին 4 տարիներին ԵԱՏՄ-ի մաքսատուրքերով հենց այնպես 1 մլրդ դոլար ենք նվիրել ՌԴ-ին․ Կարեն Սարգսյան. «Ա1+»
Այն, ինչ ՌԴ-ն անում է Նիկոլ Փաշինյանի հետ, քողարկված է: Կարեն Սարգսյանը գտնում է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերն արժեք չունեն, անգամ այդ երկիրը դրանք չի արժեւորում։
«Խնդրում եմ իմ դիմումը Մեհրիբան Ալիևային չընկալել որպես քաղաքականություն ու չընդունել զայրույթով, այլև ընկալել կարեկցանքով». Վիգեն Էուլջեքջյանի կինն անդրադարձել է քննադատություններին
«Իմ ամուսինը այլևս չի կարող քայլել, և նրա երկարատև տառապանքը դարձել է անտանելի՝ ոչ միայն իր համար, այլև մեզ համար, ովքեր նրան սիրում են։ Մեր ընտանիքը խիստ կարիքի մեջ է նրա ներկայության, ուժի և արժանապատվության՝ որպես ամուսին և հայր»։ Լինդա Էուլջեքջյան
Քննարկվել են «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը՝ ուղղված մարզերում մարզադպրոցների հիմնմանը և պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի
Ըստ Բոլաթի՝ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են տնտեսական տվյալներով պսակել «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը։ Խոսելով երկկողմ առևտրի ծավալի մասին՝ նա նշել է, որ այն հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի։ Բոլաթը նաև հայտնել է, որ փոխադարձ ներդրումների ծավալը հասել է 38 մլրդ դոլարի։ Մասնավորապես Թուրքիայի ներդրումները Ադրբեջանում կազմում են 17 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում հասնում են 21 մլրդ դոլարի։
Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում, կապված նրա կալանքի հետ. Տիգրան Աթանեսյան
«Իմ ներկայացրած վերաքննիչ բողոքը 54 օրվա ընթացքում չի քննարկվել և առանց քննության ևս չի թողնվել: Այսինքն՝ Դավիթ Համբարձումյանը զրկվել է իրեն կալանավորելու մասին որոշումը վերադաս դատական ատյանին բողոքարկելու և այդ բողոքը քննարկված լինելու հիմնարար իրավունքից». Տիգրան Աթանեսյան
Կառավարությունում կայացել է հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում
Պատասխանատու գերատեսչությունների կողմից ներկայացվել են այս ուղղությամբ արդեն իսկ իրականացված և ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև խնդրի կարգավորման լրացուցիչ առաջարկներ, այդ թվում՝ լրացուցիչ պարտավորությունների առաջադրման շեմի փոփոխության, ստուգման ողջամիտ ժամանակահատվածի սահմանման, ինչպես նաև հաղորդում ներկայացնելու համար հարկային պարտավորություններից խուսափելու հանցակազմի առկայության պարտադիր պայմանի սահմանման վերաբերյալ։
«Պարզ եզրակացություն պիտի անենք. այս իշխանությունները ուզում են, որ մեր հայրենակիցները հնարավորինս երկար մնան Բաքվի բանտում, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ պատանդառնված անձինք չհայտնվեն ազատության մեջ». Գառնիկ Դանիելյան
Պատգամավորը խոսեց նաեւ գրեթե հինգ տարի Ադրբեջանի բանտում տառապող Վիգեն Էուլջեքջյանի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւային ուղարկած ճարահատյալ ու նվաստացուցիչ նամակի դրդապատճառների մասին։ «Ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որ մեր պատգամավորների կողմից տարբեր միջազգային հարթակներում դրսեւորվում են, իսկ դրանք ուղղված են Բաքվում պահվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության պահման պայմաններին, որպեսզի այդ միջազգային կառույցները խումբ ստեղծեն, գնան, տեղում իրավիճակը գնահատեն, մեր գործող իշխանությունները Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տված խանգարել են, մնացած պատվիրակություններին կոչ են արել, որ այդ նախաձեռնություններին կողմ չքվեարկեն»։
Լիբանանի վարչական բարեկարգումի նախարարն այցելեց Վեհափառ Հայրապետին
Երեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2025-ին, Մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցաւ Լիբանանի Հանրապետութեան վարչական բարեկարգումի նախարար դոկտ. Ֆատի Մաքքին։ Նախարարը Հայրապետին պարզեց կառավարութեան կողմէ իրեն յանձնուած վարչական բարեկարգման ծրագիրը` իր յատկանշական երեսներով, եւ փափաքեցաւ ունենալ Նորին Սրբութեան տեսակէտը։ Արամ Ա. Կաթողիկոս թեմական կեանքին, Կաթողիկոսարանին եւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին մէջ ունեցած իր
«Մեր պայքարն ու հետապնդումները՝ դրվագ առ դրվագ». Նարեկ Սամսոնյանի կինը ներկայացնում է ամուսնու դեմ հետապնդումները
Հոլովակում խոսվում է Իմնեմնիմի փոդքասթի առնչությամբ հարուցված վերջին երկու քրեական գործերի մասին, որի համար Նարեկ Սամսոնյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով։
«Ի սկզբանե եղել է 5 անձից բաղկացած ցուցակ, Արայիկ Հարությունյանի տվյալները չկային նախնական ցուցակում»․ ինչպես են գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները
«Սամվել Շահրամանյանը երբեւէ որեւէ մեկի գտնվելու վայրի մասին որեւէ տվյալ չի հայտնել։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործողությունների, նաեւ ինքնազոհության շնորհիվ է հաջողվել արցախցիների անվտանգ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն»։


















































