Օրվա լրահոսը

Հոր կողմից Ծափաթաղում 3-ամյա որդու սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կիրառվել է կալանք

ՌԴ-ին զսպելու համար Հայաստանը վերածում են զրոյական գործոնով պետության. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է, որի ճանապարհն անցնում է Հայաստանով և Հայաստանի հաշվին:

Խաբեության մեխանիզմը նույնն է․ ձեզ համոզում են «գնել» կամ «վարձակալել». հերթական ֆինանսական բուրգը. Cyberhub

Հերթական ֆինանսական բուրգը Telegram-ում մեծ թափով տարածվում է նոր խաբեություն՝ djialgeriai անվանումով։ Ձեզ առաջարկում են գումար ներդնել դրոնների (ԱԹՍ) ոլորտում և ստանալ մեծ եկամուտներ։ Սա դասական ֆինանսական բուրգ է, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին «City Bike»-ը կամ «Helobit»-ը։ Խաբեության մեխանիզմը նույնն է․ ձեզ համոզում են «գնել» կամ «վարձակալել» վիրտուալ սարքավորումներ։ Սակայն, ձեր ստացած «եկամուտը» գոյանում է

«Մոտոգունդը լինելու է ամենասիրված համարը». Գեւորգ Վարդանյան

Վարդանյան եղբայրների կրկեսը երեխաներին հրավիրում է «WONDERLAND»՝ իրենց ստեղծած հրաշքների աշխարհ, որտեղ հետաքրքիր շոու է խոստանում: «Առավոտի» հետ զրույցում եղբայրներից Գեւորգ Վարդանյանը նշեց, որ իրենց շոուի առանձնահատկությունը բազմաժանր համարներն են, որոնք հետաքրքիր են թե երեխաների, թե  ծնողների համար։ Ինչ վերաբերում է իրենց էքստրեմալ համարներին, նա առանձնացրեց մասնավորապես Մոտոգունդ կոչվածը. «Այս համարն իր մեջ ներառում է մոտոներով տարբեր հնարքներ։ Արագություն, հնարքներ երկաթե

Եթե համագումարը որոշի՝ նախընտրական ցուցակում անցողիկ տեղ կունենամ. Հայկ Սարգսյանը կբողոքարկի ՔՊ վարչության որոշումը

Նա հայտարարեց՝ իր բարեվարքության հարց կուսակցությունում չի քննարկվել

Կայա Կալասի հայտարարությունը ՀՀ ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է. Իշխան Սաղաթելյան

Կոչ ենք անում Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին հստակ և հրապարակային դիրքորոշում արտահայտել նման հայտարարությունների և գործընթացների վերաբերյալ՝ կանխելու մեր ներքին գործերին միջամտությունները, հնարավոր ճնշումները, բռնությունները և քաղաքացիների կամքի խեղաթյուրման փորձերը։

«Մեխանիկորեն ներդրված» տարանցիկ լուծումները հաճախ դառնում են երկարաժամկետ ճգնաժամերի աղբյուր: Կայունության հենասյան ձևավորումը գլոբալ վերափոխման դարաշրջանում. Արա Այվազյան

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում եմ իմ մոտեցումները՝ «Հայաստան-Իրան-Ռուսաստան կենսական համագործակցությունը որպես կայունության հենասյուն» թեմայով։ Սառը պատերազմի նախկին բաժանարար կարգի միակ մասունքը, թերևս,  մնաց հայ-թուրքական փակ սահմանը, որը Հարավային Կովկասը տասնամյակներ շարունակ պահեց յուրատեսակ «ստրատեգիական սառեցման» վիճակում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը նշանավորեց աշխարհաքաղաքական այդ իներտության խզման սկիզբը՝ արագացնելով տարածաշրջանային հավասարակշռության վերաձևավորման գործընթացները։ Հոկտեմբերին Մոսկվայում մասնակցում

Երեւան-Մոսկվա, Երեւան-Բրյուսել՝ երկու քարի արանքում

«Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի ընտրություն կատարել». կրկին հիշեցում ՌԴ-ից «Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց մյուս կողմից Եվրամիության անդամ դառնալը նպատակ է։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ։ Մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնել, բայց այսօր այդ

Ասում են՝ եկեք սենյակի կենտրոնում փիղը չնկատենք, քանի որ այն ռուսական է. Սոնա Ղազարյան

Արդյոք հայաստանցիները չե՞ն նկատում մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի տարրեր

Իրական հաշտեցման հասնելու համար անհրաժեշտ կլինեն ավելի համապարփակ միջազգային ջանքեր. Ջոն Ինյարիտու. «Արմենպրես»

«Արմենպրես». Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավորը՝ Երևան-Բաքու երկխոսության մասին Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն դրական է համարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությունը։ Նա կարծում է, որ կողմերի միջև բանակցությունները և համաձայնագրերը խաղաղության ու կայունության հիմքն են, սակայն անհրաժեշտ է, որ դրանք կատարվեն բարի կամքով և փոխադարձ հարգանքով։

ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ՝ պահանջում է  գլխավոր դատախազությունը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատուն-վարչության նախկին գլխավոր մաքսային տեսուչ Սամվել Մանվելի Հովեսյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք. 1 գույքի գնման իրավունք.

«Էմոցիոնալ առումով պատրաստ չես նախարար աշխատելու». Ալեքսան Ալեքսանյանը՝ Գևորգ Պապոյանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի կլորիկ թշերով երիտասարդ տղա կա, ասում է ոնց կարո՞ղ է մարդը լինել նախարար, որ մինչ այդ եղել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր, համալսարանում դասախոս, մասնավոր ընկերության փոխտնօրեն, բաժնի պետ, մարքեթինգի մասնագետ։ Իսկ ճիշտը իր նման է. ԾՆՎԵՑ,

Միրզոյանը և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահն արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի

Դեկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու անդամներ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նույն օրը ստորագրված Համատեղ հռչակագրին, որն

Այդ փաստաթուղթը Թուրքիայի կողմից տարածաշրջանում նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է՝ արդիականացված պանթյուրքիզմը. Վարուժան Գեղամյան

The Economist պարբերականը ներկայացրել է աշխարհի այն 7 հակամարտությունները, որոնք եկող տարի՝ 2026 թ. թեժանալու են։ Դրանց շարքում է, «անսպասելիորեն», Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը

«Գյումրեցիներին սպառնալու օրակարգը կարծես սպառված է. Տիգրան Ավագյանի տնային կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է». Զարուհի Փոստանջյան

Գյումրեցիներին սպառնալու և ահաբեկելու մեծամասամբ ներքին սպառման համար նախատեսված օրակարգը կարծես սպառված է…

Ադրբեջանի նախկին փոխվարչապետ Աբբաս Աբբասովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ պետական իշխանությունը զավթելու քրեական գործի շրջանակում

Այս գործով գլխավոր մեղադրյալը Ռամիզ Մեհդիևն է՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը

Հայրս այս հայտարարություններն արել է 2017 թ.-ին՝ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Հայրս այս հայտարարություններն արել է 2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, մոտավորապես այն ժամանակները, երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով «Սասնա ծռերի» միտինգն էր ցրում:

Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Օտարների շահերը եւ «ժողովրդավարության պաշտպանությունը»

Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, պե՞տք է, վերջապես, իմանանք, թե ով է Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» վարում, ով է մեր երկրի դեմ տեղեկատվական արշավներ կազմակերպում, ով է սպառնում մեր ժողովրդավարությանը: Իշխանության քարոզիչները, ՔՊ պատգամավորներից ոմանք, ՔՊ արբանյակ կուսակցությունները, ինչպես նաեւ հ/կ-ականները պնդում են, որ այդ ամենն անում է Ռուսաստանը, Կրեմլը, Պուտինը: Բայց դրանք պաշտոնական հայտարարություններ չեն: Ես

Մարդիկ ինչի՞ համար են տալու 130 հազար դրամ․ Ընդդիմադիրները դժգոհ են առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագծից

Անահիտ Ավանեսյանը հեգնեց ընդդիմադիր գործընկերներին՝ ասելով, որ իրենց խմբակցության ղեկավարը եւ որոշ նախկին պաշտոնյաներ, եթե արագ համաձայնության գան ապօրինի ունեցվածքի գործերով, ապա իրենց մատնանշած խմբերին առավել արագ հնարավոր կլինի համակարգում ընդգրկել։

Հայ գեղասահորդները մասնակցելու են Ռուսաստանի առաջնությանը

Կանանց մենասահքում հանդես է գալու Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ 2020 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, ՌԴ առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Դանիելյանը:

Փաշինյանը շուտով կարող է իրեն հռչակել նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հարութ Սասունյան

«Եթե Փաշինյանն իրեն համարում է այդքան ազգայնական և Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ հետևորդ, ապա ինչո՞ւ չի սկսում իր ամենշաբաթյա կառավարական նիստերը  Հայաստանի Հանրապետության օրհներգով և աղոթքով։ Ինչո՞ւ նրա խորհրդարանական մեծամասնությունը յուրաքանչյուր նիստ չի բացում օրհներգով և աղոթքով». Հարութ Սասունյան

Անդրե Աղասին կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնության բացման արարողությանը

Հայտնի է, որ բացման արարողությանը կմասնակցեն նաեւ ավստրալացիներ Պատրիկ Ռաֆթերը եւ Լլեյթոն Հյուիթը։

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ընդդիմությունը դիմեր այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին, ասեր հիբրիդային պատերազմի համար մեզ գրանտներ տվեք. Շարմազանովը՝ Կալլասի հայտարարության մասին

Այնպես չէ, որ եվրոպացիների աչքերն ուռել է Նիկոլ Փաշինյանի համար: Ինչքան ինքը հակառուսական հայտարարություններ ու հակաիրանական գործողություններ անի, փորձի անել այն բաները, ինչ Վրաստանի իշխանությունները չարեցին, այնքան իրեն օգտագործելու են,- հավելեց Շարմազանովը:

Դուք և Ձեր ընտանիքի անդամը ազատ եք ծախսելու Ձեր թոշակը ոնց սրտներդ կամենա։ Կառավարությունը ոչ մի բանկոմատի մոտ պահակ չի կանգնեցրել ու չի կանգնեցնելու. Լիլիթ Ստեփանյան

«Հանրության մեջ արագորեն սխալ տեղեկատվություն է տարածվում, թե իբր 2026-ի հունվարի 1-ից թոշակառուները չեն կարողանալու թոշակը կանխիկացնել: Սա իրականության հետ աղերս չունի». Լիլիթ Ստեփանյան

Ղալաթ է արել Նիկոլ Փաշինյանը, ոնց կարելի է կաթողիկոսին հեռացնել. քաղաքացիների արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը

Քանի որ եկեղեցին էլ համարվում է պետականության հիմքերից մեկը, կամաց-կամաց կքանդեն, ինչպես Արցախի դեպքում արեցին. քաղաքացի

«Որևէ մեկը տղաների դեմ ցուցմունք չտվեց, չասեց այն, ինչում տղաներին մեղադրում էին Տարոն Չախոյանը, Պետրոս Ղազարյանը ու մի սրտից թույլ քպական դերասանուհի, որ իբր միջադեպից ցնցվել էր». Քրիստինե Վարդանյան

«Բայց արդյունքում հինգ երիտասարդ կալանավորվեցին Դիմադրություն շարժման ամենաակտիվ փուլում, կալանքի տակ անցկացրեցին 3-5 ամիս, նրանց մասին ամենասարսափելի նյութերը տարածեցին իշխանավորները ու ոչինչ այդպես էլ ապացուցել չկարողացան»։

«Երկու դատական նիստերում էլ իրավաբանությունը հաղթեց քաղաքականությանը». Արսեն Բաբայան

Գյումրու քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքերով երկու պաշտպանյլալներիս կալանքների երկարացման միջնորդությունների դատական նիստերն ավարտվեցին և կայացվեցին որոշումներ։

Հայաստանն ու Ադրբեջանը հիմա խաղաղության պայմանագիր կնքելուն ավելի մոտ են, քան երբևէ. Էրդողան

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ 2026-ի տարեսկզբից այդ ուղղությամբ կձեռնարկվեն խորհրդանշական քայլեր։

Ներկայացվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը

Կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031