Օրվա լրահոսը

«Իրանի մտահոգությունները մնում են նույնը՝ դրանք տարածաշրջանում արեւմտյան կամ ամերիկյան ներկայության մասին են»․ Մովսես Քեշիշյան

«Իրանը չի ուզենա Հայաստանից կտրվել, հարաբերությունները վատացնել հարեւանի հետ, ում հետ հարաբերությունները համարվում են պատմական, քաղաքակրթական ու բարեկամական։ Մտահոգություններ հայտնելը մի բան է, բայց կտրուկ քայլեր անելը լրիվ այլ բան է»։

Անունների կամայական կամ դիտավորյալ զեղչումը աղավաղում է Սուրբ Պատարագի խորհրդի ամբողջական ընկալումը

Սուրբ Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին Սուրբ Պատարագի ժամանակ եպիսկոպոսապետի և թեմակալ առաջնորդի՝ եպիսկոպոսի անունների հիշատակությունն ունի հետևյալ հիմնական ու կարևոր նշանակությունները՝ Ա․ ծիսական, որով իր ամբողջության մեջ արտահայտվում է Սուրբ Պատարագի խորհուրդը և Պատարագամատույցը՝ որպես Եկեղեցու կողմից հաստատված պաշտոնական սրբազան մատյան․ Բ․ եկեղեցաբանական-կանոնական, որով հաստատվում է Սուրբ Պատարագի

Լեւոն Թոքմանջյա՛նն է քանդակագործը, իսկ մենք՝ ամենքս, մեր գործին ենք, եւ, կարծես թե, արվեստից, նկարչությունից ու քանդակներից շատ բան չենք հասկանում․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Լուսանկարներում համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետների գործեր են։ Մի մասը ինքնանկարներ, որտեղ նրանք գրեթե անճանաչելի են, կամ առավելագույնս տձեւ եւ տգեղ, մյուս մասը՝ քանդակներ են, կոմպոզիցիաներ։ Մեկը վերնագրված է «Ընտանիք», մյուսը՝ «Քայլող մարդը», երրորդը՝ «Մարդը շարժման մեջ», չորրորդը՝ «Թագավորն ու թագուհին» եւ այլն։ Բոլորը տձեւ են, տգեղ, անհասկանալի։ Որեւէ

Գյումրիում ծնողների սպանության մեջ կասկածվող երիտասարդին գտել են բարձր երաժշտություն լսելիս․ որոշ մանրամասներ

Որդին բուժումը տանն էր շարունակում, ու բոլորս վստահություն ունեինք, որ ամեն ինչ անցյալում է, բայց փաստորեն այդպես չէր», – ասաց Լիլիթ Սարգսյանը։

Հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ ամենամեծ առաջընթացը գրանցվել է թվային վերափոխման ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքները: Նախքան Կառավարության կողմից իրականացված աշխատանքների ներկայացումը, անդրադարձ է կատարվել  ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ համատեղ նախաձեռնության զեկույցի արդյունքներին, որը հրապարակվել է 2025թ. դեկտեմբերի 9-ին և գնահատել է Հայաստանի հանրային կառավարման համակարգը: Նշվել է, որ իրականացված գնահատումը հիմք կդառնա հանրային

Մինչեւ 2027թ.-ի հունվար հնարավոր է կիպտոակտիվներ ձեռք բերել նաեւ կանխիկով. ԿԲ նախագահ

Բայց պետք է նույնականացվեն այն անձինք, որոնք կատարում են կրիպտոյի առքուվաճառք

Համլետ Պետրոսյան․ «Ակնարկում են, որ չասենք «Արցախի մշակութային ժառանգություն», մի քիչ հետո էլ կասեն, որ չասենք՝ ղարաբաղցի ենք, չասենք էլ, որ հայ ենք»․ Aysor.am

Կարծում եմ՝ հաշտության, խաղաղության գնալու մոտեցումներն արտաքնապես երևացող բաներ են, իրականում հակառակորդը նույնն է, նրա մտադրությունները չեն փոխվել. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանը՝ անդրադառնալով պետական աջակցությամբ Բաքվի կողմից փաստերի խեղաթյուրման դրսևորումներով հերթական միջոցառմանը՝ Երևանը «Իրևան» ներկայացնող գրքի և irevan-etnomap.com կայքի շնորհանդեսին։ «Ադրբեջանը շարունակելու է նույն քաղաքականությունը՝ կա՛մ հայերը չպիտի

Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից Լևոն Թոքմաջյանի քանդակը կհեռացվի

Տեղեկացնում ենք, որ ամփոփվել են Լ․ Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։ Շնորհակալություն ենք հայտնում հարցմանը մասնակցած բոլոր անձանց։ Միաժամանակ ընդգծում ենք, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը։ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ  

Ճամբարակի համայնքապետին ինքնակամ կառույցի քանդման միջոցներ ձեռնարկելու միջնորդագիր է ուղարկվել

Դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք (այսուհետ՝ Ազգային պարկ), խախտելով Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի՝ կառուցապատման իրավունքի տրամադրման կարգն ու պայմանները, մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչել ֆիզիկական անձի: Մրցույթի

Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն  ամփոփում է 2025 թվականը

Ucom-ն ամփոփում է 2025 թվականը՝ ներկայացնելով հաճախորդների լավագույն փորձառության ապահովման և շարունակական նորարարությունների ուղղությամբ գրանցված արդյունքները։ 2025 թվականին, որպես կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր, Ucom-ը շարունակել է ակտիվ թվային փոխակերպման ռազմավարությունը՝ գրանցելով մի շարք առանցքային ձեռքբերումներ, այդ թվում՝ ամենալայն 5G ծածկույթի ապահովումը։ Նպատակ ունենալով հաճախորդների համար ձևավորել միասնական և հարմարավետ թվային էկոհամակարգ՝ Ucom-ը հաստատել և

Այշատ Բայմուրադովային կարող են թաղել Հայաստանում. նրա հարազատները չեն արձագանքում մարմինը Ռուսաստան փոխանցելու վերաբերյալ հարցմանը. «Դոժդ»

Այշատ Բայմուրադովային կարող են թաղել Հայաստանում որպես անտեր մարմին․ նրա հարազատները չեն արձագանքում մարմինը Ռուսաստան փոխանցելու վերաբերյալ հարցմանը։ Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքին հայտնել է «СК SOS» ճգնաժամային խմբի տնօրեն Դավիթ Իստեևը։ «Հայկական կողմից ակնարկներ են եղել այն մասին, որ եթե հարազատները չպահանջեն մարմինը, այսինքն՝ Ռուսաստանից պատասխան չլինի, ապա նրանք օրենքով պարտավոր կլինեն թաղել նրան՝ ըստ

Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած տղամարդն անմեղսունակ է ճանաչվել

«Sputnik Արմենիա». Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած Թ. Հ.–ն ճանաչվել է անմեղսունակ, հայտնել են քննչական կոմիտեից։ «Քրեական վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն՝ անձը ճանաչվել է անմեղսունակ, որի հիման վրա՝ քրեական վարույթը փոխակերպվել է բժշկական հարկադրանքի վարույթի։ Նրա նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոց՝ բժշկական հսկողություն», – հայտնել են ՔԿ–ից։ Ի դեպ, նա 4 անձի

Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը «Նախկինների» օրոք Հայաստանի կառավարությունը Եվրոպական Միությունից ստանում էր ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն՝ Ընտրական բարեփոխումների համար, ընտրությունների թափանցիկությունը եւ տեխնիկական հագեցվածությունը ապահովելու համար, դրանք առավել ժողովրդավարական, ազատ եւ արդար դարձնելու համար։ Այս ռեժիմի կողմից ընտրություններից առաջ ԵՄ-ին դիմելու օրակարգը փաստացի քաղաքական հակառակորդների դեմ պայքարով հիմնավորելը ոչ միայն խայտառակություն է ինքնիշխանության

Վրաստանում քննարկում են օտարերկրյա զբոսաշրջիկների պարտադիր ապահովագրության մոդելը

Region Monitor. 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսվում է պարտադիր ապահովագրության ներդրում։ 🔹Վրաստանի ապահովագրական ոլորտում քննարկվում են երկու հիմնական տարբերակ։ Առաջին դեպքում կառավարությունը չի հստակեցնի, թե որ ընկերությունները պետք է ապահովագրեն ներգնա զբոսաշրջիկներին, և սահմանին միայն կստուգվի ապահովագրության առկայությունը։ 🔹 Երկրորդ, ոլորտի համար նախընտրելի տարբերակի համաձայն, ինչպես ոչ ռեզիդենտ ավտոմեքենաների

«Արցախցիներն ամաչում են Վրթանես սրբազանի պահվածքից եւ ցանկանում են ունենալ առաջնորդ, ով եւ արցախցիների կողքին կլինի, եւ հավատարիմ եկեղեցուն»․ Նարե Սիմոնյան

«Արցախցիների խնդիրները շատ են՝ սոցիալական, մարդասիրական, իրավական։ Եվ շատ զարմանալի ու հիասթափեցնող է, որ սեփական հոտի հոգսով ընդհանրապես չզբաղվող սրբազանն ակտիվ ներգրավված է եկեղեցական խարդավանքների մեջ»։

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանի անունից նույնպես կեղծ WhatsApp օգտահաշիվ է ստեղծվել

Տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանի անունից ստեղծվել է կեղծ WhatsApp օգտահաշիվ, որի միջոցով փորձ է արվում կապ հաստատել տարբեր անձանց հետ, տարածել ապատեղեկատվություն և հնարավոր է՝ պահանջեն անձնական կամ այլ տվյալներ։ Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ տեղեկատվություն և հնարավորության դեպքում տվյալ օգտահաշիվը արգելափակել՝ սեղմելով (block)։ ՀՀ արդարադատության նախարարություն

Ժողովրդավարական պետությունում լրագրողին և մեդիային քաղաքական խոսքի համար պատժելն անթույլատրելի է․ AntiFake.am-ը ահազանգել է միջազգային հանրությանը

AntiFake.am լրատվական կայքի խմբագրությունն ավելի քան 40 պաշտոնական նամակներ է ուղարկել միջազգային իրավապաշտպան, լրագրողական և քաղաքական կառույցներին՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման, AntiFake.am-ի դեմ իրականացվող ոտնձգությունների կապակցությամբ։ Նամակներն ուղղվել են մասնավորապես միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային և եվրոպական լրագրողական կառույցներին, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին, Եվրոպայի խորհրդի և ԵՄ համապատասխան մարմիններին, ԱՄՆ պետական և կոնգրեսական կառույցներին,

«Իր գո­յութ­յան ըն­թաց­քում հանդեսն անդ­րա­դար­ձել է 19-րդ դա­րում ապ­րած ու գոր­ծած շուրջ եր­կու տասն­յակ ինչ­պես ճա­նաչ­ված, այն­պես էլ սկսնակ հայ ար­վես­տա­գետ­նե­րի»

«Արաքսը» բացառիկ տեղ է գրավում հայ­կա­կան մա­մու­լի պատ­մութ­յան մեջ հենց միայն նրանով, որ սա, ըստ էության, հայկական իրականության մեջ գրա­կան-գե­ղար­վես­տա­կան առաջին պատ­կե­րա­զարդ հանդեսն էր, որն ու­ներ ա­ռան­ձին գե­ղար­վես­տա­կան բա­ժին, և­ որ­տեղ տպագրվել են հայ նկա­րիչ­նե­րի ու քան­դա­կա­գործ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի լու­սան­կար­նե­րը:

Մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՀՀ մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Լոռու մ. Տաշիր համայնքում ձկնաբուծությամբ զբաղվող Հ.Մ.-ն մակերևութային ջրային ռեսուրսից, իսկ Արարատի մ. Մարմարաշեն բնակավայրում «ՄԵՐԻ-ՖԻՇ» ՍՊԸ-ն ապօրինի խորքային հորից իրականացրել են ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։ Հ.Մ.-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 200.000դր. «ՄԵՐԻ-ՖԻՇ»

Արցախի թեմը չի կարող լինել քաղաքական մանևրների հարթակ. անհապաղ փոխել թեմի առաջնորդին. Արցախի պահպանության կոմիտե

Արցախի պահպանության կոմիտեն արձանագրում է՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին վարքագիծը և հանրային դաշտում հաստատված քայլերը հանգեցրել են վստահության փաստացի փլուզման՝ թե՛ արցախահայության, թե՛ թեմական կյանքի ներսում։ Մենք խիստ դատապարտում ենք այն հանգամանքը, որ Արցախի թեմի առաջնորդի անունն ու դիրքը հայտնվել են քաղաքական շփումների և գործընթացների կենտրոնում՝ այն պայմաններում, երբ արցախահայությունը դեռ կրում

2025 թ. չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է. ԿԲ նախագահ

2025 թ. չորրորդ եռամսյակում Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է: Վերջինիս շարունակում են զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերը, ինչպես նաև որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային գործոններ: 2025 թ. երրորդ եւ չորրորդ եռամսյակներում տեղական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ բարձր արտաքին պահանջարկը պահպանվում է:

Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում

16-ը դեկտեմբերի, 2025 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ն, շարունակելով ընդլայնել իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը Հայաստանում, հերթական կենտրոնն է բացել Տավուշի մարզում՝ Բագրատաշենում (հասցե՝ Բագրատաշեն՝ 15-րդ փողոց, 65): Team-ի նոր մասնաճյուղը բաց է ամեն օր՝ 09:00-20:00-ն: Հայաստանի և Վրաստանի սահմանում տեղակայված վաճառքի և սպասարկման կենտրոնի այցելուները հնարավորություն ունեն մեկ վայրում ձեռք բերելու Team-ի ծառայությունների

«Եթե Քոչարյանը պնդում է, որ Քի Վեսթի փաստաթուղթ կա, թող հրապարակի»․ Ռուբեն Ռուբինյան

Հարցին՝ ի՞նչ սպառնալիքներ է ՀՀ-ն տեսել, որ դիմել է ԵՄ-ին օգնության համար, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ»։

Հեյդար Ալիև. «Հայերը կհասնեն բաքու»

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԵՐԸ ԿՀԱՍՆԵՆ ԲԱՔՈւ» 1989-1997թթ. Իրանի նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդին՝ Մոհսեն Հաշեմի Ռաֆսանջանին, հրապարակել է իր հոր հուշագրությունները, որոնցից հայտնի են դառնում չափազանց ուշագրավ տեղեկություններ Ադրբեջան-Արցախ առաջին պատերազմի վերաբերյալ: Այսպես, 1993թ. հոկտեմբերի 23-ին Իրանի նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ: Այդ զրույցի

«Չեք ասում, որ երրորդ երեխայի մեկ միլիոն դրամը դարձնում եք 500 հազար դրամ»․ Թադեւոս Ավետիսյան

«Այսօր շատ ավելի մեծ խնդիր ունենք առաջին եւ երկրորդ երեխաների հետ կապված հարցերին լուծումներ տալու»․ փոխնախարար

53 քննիչներից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է, չնայած շուրջ վեց ամիս է՝ կալանավորված է Սամվել Կարապետյանը. Արամ Վարդևանյան

Միակ գործողությունը, որ կատարել են հերթական «աննախադեպ» գործողությունն էր, ըստ որի խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, ում դիրքորոշմամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի Մայր Աթոռը պաշտպանող խոսքում՝ կոչ չկա:

Իրանի շահերն ու զգայունությունները հաշվի առնված են․ Ռուբեն Ռուբինյանը՝ TRIPP նախագծի մասին

Լրագրողների դիտարկմանը՝ ՌԴ-ից հայտարարություններ կան, որ Մոսկվան պատրաստ է պաշտոնական Երևանի հետ քննարկել TRIPP-ի նախագծի մասնակցությունը և հարցին՝ ռուսական մասնակցության մասով քննարկումներ կա՞ն, թե՝ ոչ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Նման քննարկումներ չկան»։

Թումոն գործարկում է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտը և բաց հարթակը

Ինստիտուտի նպատակն է հայկական ժառանգությունը վերածել ակտիվ և հասանելի ռեսուրսի ոչ միայն անցյալը պահպանելու, այլև մշակութային նոր արտահայտչաձևեր խրախուսելու համար։

«Եթե ութը միլիարդը զենքի գնացած լիներ, հիմա լուսնի վրա լազերային թնդանոթներ դրած կլինեինք․ Արթուր Խաչատրյան

Դահլիճից՝ Ադրբեջանի ձեռք բերած զենքի մասին ռեպլիկին էլ հակադարձեց․ «Ես չգիտեմ՝ Ադրբեջանն ինչ է արել, դուք եք իրանց հետ ջերմ հարաբերությունների մեջ՝ զանգեք հարցրեք»։

Հարցը ոչ թե պարտքից խուսափելն է, այլ՝ թե ինչպես օգտագործել այն. Արմեն Գևորգյան

Սկիզբը՝ այստեղ: Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան (մաս7) Մեգանախագծերի արդյունավետ նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ պայմանները Մեգանախագծերը վկայությունն են, որ պետությունը կարող է ռազմավարական մտածել և աշխատել երկարաժամկետ հեռանկարով։ Դրանց իրականացումը բարելավում է վարկային վարկանիշները, նվազեցնում է ներգրավվող միջոցների արժեքը, ընդլայնում է արտասահմանյան ներդրումների հասանելիությունը և ամրապնդում արտասահմանյան ներդրողների վստահությունը։ Սակայն նախագծերի հաջողության համար անհրաժեշտ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031