Օրվա լրահոսը
ԱԱԾ տնօրենի տեղակալը չպատասխանեց՝ ինչո՞ւ են ԱԱԾ-ականները Նիկոլ Փաշինյանի հորդորով այցելում հոգեւորականներին եւ պատարագը զեղչելու «խնդրանք» ներկայացնում
Լրագրողները մի քանի անգամ հետաքրքրվեցին՝ պատարագը զեղչելու հորդորը նույնպե՞ս ԱԱԾ-ի՝ օրենքով սահմանված լիազորությունների մեջ է մտնում
Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի անդամները և Անդրանիկ Եղոյանը ոլորտին առնչվող առանցքային հարցեր են քննարկել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Եղոյանն անդրադարձել է անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքներին՝ ներկայացնելով ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք առանցքային
«Սահմանին շատ հանգիստ է»․ Սուրեն Պապիկյան
«Հաշվի առնելով նաեւ եղանակային պայմանները՝ քամին, բուքը, այլ մտահոգություններ ունի այսօր ԶՈՒ-ն եւ մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը ԿԳՄՍՆ մեդալով է պարգևատրվել
1961–1963 թվականներին Պիսովիչը սովորել է Երևանի պետական համալսարանում՝ մասնագիտանալով հայկական բանասիրության ոլորտում։
«Կարո՞ղ է Աջափնյակի մետրոյի շինարարությունն էլ ենք սկսել». Տիգրան Ավինյանը կատակեց
«Դեռ չէ, պարոն քաղաքապետ, բայց դեկտեմբերը դեռ կա»,- նրան հումորով արձագանքեց Հովհաննիսյանը: Ափսոս՝ ասաց Տիգրան Ավինյանը:
«Վերնիսաժի» մոտ լեհ երկրպագուների անկարգությունների դեպքի առթիվ 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
«Վերնիսաժի» մոտ լեհ երկրպագուների անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ 7-ի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է բացակայելու ագելքը, 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 5-րդ փուլի ավարտեցից հետո, երբ «Նոա»-n 2։1 հաշվով հաղթեց լեհական «Լեգիային», դեկտեմբերի 12-ին, ժամը 00։27-ին ահազանգ է ստացվել, որ
Տպավորություն էր, որ դա ինքնաթիռ է, եւ տուրբիններից մեկը վառվում է. Ավինյանը՝ ծխարձակող ավտոբուսի մասին
Նշվեց նաեւ, որ շահագործման անվտանգության կանոնները խախտելու համար վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն, հայտարարվել է գրավոր նկատողություն:
Միլիարդավոր դոլարների ստվեր` հունվարի 1-ից. ՀՀ կրիպտո ոլորտին առնչվող խտրական նախագծի վերաբերյալ հայտարարություն
Նորաստեղծ «Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ-ն հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված ԱԺ-ում քննարկվող կրիպտո նախագծի անդառնալի ռիսկերին։ Բաց նամակն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին, ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանին, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության
Ողջ օրը բնակիչները սպասել էին այս համերգին և չէին ուզում, որ այն ավարտվի, թեկուզ օրը մթնել էր
Համույթի այն ժամանակվա ղեկավար Սարգիս Ալավերդյանը պատմեց, որ 1993-ին Արցախի Մարտունիում համերգով հանդես են եկել ազատամարտիկների մոտ, ու Ավոն երգիչներին մեկական փամփուշտ է նվիրել՝ ասելով․ «Կներեք, որ ծաղիկներ չունենք»։ «Վերադառնալիս փամփուշտները տվեցինք զինվորներին, քանի որ դրանք նրանց էին պետք»,— հիշեց Սարգիս Ալավերդյանը։
Ի՞նչ հարցերի շուրջ են համաձայնության եկել արտախորհրդարանական ուժերը. Վիկտոր Մնացականյանի արձագանքը. ArmLur
ArmLur. 2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ բավականին ակտիվ է գործում արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պարբերաբար փակ հանդիպումներ են ունենում հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ), «Սասնա ծռեր», «Ապրելու երկիր», նոր ձևավորված, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի «Նժար» շարժում, իրավապաշտպան Վիկտոր Մնացականյան և այլ քաղաքական ուժեր ու դեմքեր։ Վիկտոր Մնացականյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց
Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից։ Չունեք իրավունք փակելու նրա հարցը. Սամվել Բաբայան
Դուˊք չեք որոշում՝ ԼՂ-ի հարցը փակ է, թե բաց։ Ալիˊևը ևս չի որոշում։ Դա աշխարհաքաղաքական գործընթաց է՝ երկուսիցդ վեր։ Բայց պետք է գիտակցել, որ ով խուսափում է խնդրի լուծումից, առերեսվելու է ավելի մեծ և վտանգավոր կոնֆլիկտի հետ։
Վարդենյաց լեռնանցքում բուք է (մառախուղ)
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մահացել է հայազգի անվանի դաշնակահար Լևոն Օգանեզովը
Նա կհիշվի որպես վիրտուոզ կատարող և փայլուն հումորի տեր մարդ
Վերհիշենք, թե վերջին 1-2 տարում տեղեկատվական ինչ կեղծ լուրեր ու թեզեր են տարածվել․ Բաբկեն Թունյան
Հայաստանի դեմ այսօր լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմ է ընթանում:
Հոգևորականները քաղաքականությամբ չեն զբաղվում թեզն անգրագետ մանիպուլյացիա է․ Քրիստինե Վարդանյան
Հոգևորականներ, որոնք «զբաղվել են քաղաքականությամբ»
Վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը (ֆոտոշարք)
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։
«Տնտեսական աճ կա, բայց պարզվում է թոշակների գումար չկա, աշխատավարձերի գումար չկա». «Առերեսում»
Տնտեսական աճի այս կառուցվածքը որևէ էական անդրադարձ մարդկանց բարեկեցության վրա և կարճաժամկետ հատվածում, և որ ավելի կարևոր է՝ երկարաժամկետ հատվածում՝ չունի։ Այս տնտեսական աճը ավելի շատ իներցիոն տնտեսական աճ է, առավելապես արտաքին գործոններով պայմանավորված
Հայաստանը «շունչ քաշելու» հնարավորություն կունենա․ Մհեր Շահգելդյան
Ըստ քաղաքագետի, համենայնդեպս, դա է խոստանում ԱՄՆ 2025 թվականի ազգային անվտանգության ռազմավարությունը։
Արարատը ոչ թե ԵՄ նախարարների ձեւաչափով հանդիպման է մեկնում, այլ նրանց հետ նախաճաշի, որի շրջանակներում քննարկվելու են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունները․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ «ՀՀ ԱԳՆ-ն» հաղորդագրություն տարածեց, ըստ որի «դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը»։ Այցելելով Եվրոպական խորհրդի կայքը՝ տվյալ նիստի հետ կապված գտա հետեւալ հաղորդագրությունը ( նկար 1-ին ) ՝ «դեկտեմբերի 15-ի Արտաքին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ ՀՀ ԱԳՆ
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ․ Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ: Պատասխանել ենք նրանց կողմից բարձրացված հարցերին, տրվել են լուծումներ, ներկայացվել են մեր ծրագրերը: Այս հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսին այցելեց Լիբանանի մէջ Իրանի մշակութային ներկայացուցիչը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքին մէջ ընդունեց Լիբանանի մէջ Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակութային ներկայացուցիչ Ալ-Սայյէտ Մուհամմատ Ռիտա Մուրթատաուին եւ անոր օգնականը: Հանդիպման հիմնական նպատակն էր շեշտել Իրանի մէջ գործող մշակոյթի եւ միջ-կրօնական երկխօսութեան կեդրոնին ու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միջեւ գոյութիւն ունեցող սերտ յարաբերութիւնը շարունակելու հրամայականը: Քննարկուեցան մշակոյթի առնչուած շարք մը հարցեր, յատկապէս
«7.4 միլիարդը ուղղակիորեն չի գնացել զենք ձեռք բերելու համար». ՊԵԿ նախկին նախագահն առարկում է արտաքին պարտքի աճի վերաբերյալ վարչապետի արդարացմանը
Նիկոլ Փաշինյանը ծախսերի այլ ուղղություն էլ էր մատնանշել. «Ի՞նչ ենք արել, չգիտե՞ք, որ քովիդ է եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը քովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ»: ՊԵԿ նախկին նախագահն առարկեց. «Քովիդի ֆինանսավորումները կոնկրետ թվեր են՝ մոտավորապես 170 միլիարդ դրամի մասին է խոսքը: Այն ժամանակ համ պարոն Առաքելյանն էր կառավարությունում, համ ես էի՝ շուրջ 22-24 միջոցառում է իրականացվել, ծախսվել է 170 միլիարդ դրամ։ Դա միլիարդավոր դոլարներ չի էլի»:
Տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի համագումարը
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի 4 (22)-րդ համագումարը։ Համագումարը նվիրված էր առաջիկա մեծ համագումարի նախապատրաստմանը, որի ընթացքում նախատեսվում է ընդունել կուսակցության ծրագիրը և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափը։ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ
Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը. հայտարարություն
«Ովքեր անիրավին համարում են արդար ու արդարին՝ անիրավ, նրանք պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև». Առակաց 17:15 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը: Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը ու
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայրապետյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր։ Ի՞նչ է ֆիշինգը Ֆիշինգը խաբեության տեսակ է, երբ զեղծարարները կեղծ նամակների, հաղորդագրությունների կամ կայքերի միջոցով փորձում են ձեզ ստիպել բացել հղում, ներբեռնել ֆայլ կամ տրամադրել գաղտնաբառեր ու անձնական տվյալներ։ Մի քանի մտահոգիչ փաստ Կիբեռհարձակումների 90%-ը ֆիշինգն է։ Ամեն օր ուղարկվում
«Մեր կուսակցությունը կանգնած է մի խնդրի առաջ, որ մեզ ուղղակի պետք է գտնել մեր տեղը»․ ՀԱԿ նախագահ վերընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը
Այսօր` դեկտեմբերի 14-ին, տեղի ունեցավ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հերթական համագումարը։ Այս համագումարը ՀԱԿ-ի համար 4-րդն էր, իսկ ՀՀՇ-ի համար, որի իրավահաջորդն է ՀԱԿ-ը` 22-րդը։ Համագումարի ընթացքում ելույթ ունեցավ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նա ներկայացրեց այն ձեռքբերումները, որոնք ունեցել է կուսակցությունը 90-ականներից սկսած։ Նա նշեց, որ չնայած այդ ձեռքբերումներին, ՀԱԿ-ը պետք է գտնի իր տեղը
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Սիդնեյում հրեական տոնի միջոցառման ժամանակ զինված անձանց կողմից կրակոցներ արձակելու հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
Այսօր Սիդնեյի Բոնդի լողափում հրեական տոնի միջոցառման ժամանակ զինված անձանց կողմից կրակոցներ արձակելու հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, մոտ մեկ տասնյակը՝ վիրավորվել, հայտնել են ավստրալիացի պաշտոնյաները։ Ոստիկանությունը հայտնում է, որ երկու մարդ է ձերբակալվել: Ավստրալիայի ոստիկանությունը սա ահաբեկչություն է անվանել: Ավստրալիան 2023 թվականի հոկտեմբերին Գազայում Իսրայելի պատերազմի սկզբից ի վեր մի շարք հակասեմական հարձակումներ
«Թոշակների բարձրացումն արդեն կենսական անհրաժեշտություն է, առավել ևս՝ նվազագույն թոշակի բարձրացումը». Մեսրոպ Առաքելյան
Նվազագույն թոշակը այս պահին Հայաստանում մոտ 36,000 է: Առնվազն երկու չափանիշ կա սպառողական զամբյուղի՝ առողջապահության նախարարության հաշվարկներով և նաև համաշխարհային բանկի, որ 60-ից մինչև 75,000 դրամի սահմաններում է տատանվում: Այսինքն` առնվազն մինչև մոտ 70,000 դրամ նվազագույն կենսաթոշակը պետք է կրկնապատկվի, և ոչ թե բոլորինը բարձրացվի

















































