Օրվա լրահոսը

Արվեստի գործը դնում են գյուղացիների քվեարկությա՞նը, քննարկմա՞նը, գյուղացիներին կանչեի արվեստանոց, հարցնեի՝ ո՞նց եք ուզում անեմ. Լեւոն Թոքմաջյան

Առնո Բաբաջանյանի քանդակի հեղինակին էլ այնքան քննադատեցին, բերեցին հասցրին գերեզմանի դուռ, է՞դ են ուզում, ի՞նչ ասեմ. Թոքմաջյան

«Իսլամական համերաշխության գաղափարը ծառայեցվել է Ադրբեջանի շահերին, որի շնորհիվ Բաքուն ստացել է իսլամական աշխարհի քաղաքական և կրոնական վերնախավի զգալի աջակցությունը 2020թ. Արցախյան պատերազմում ևս»

Սկոպուսյան ամսագրում լույս է տեսել «Ադրբեջանի իսլամական դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի 2020թ. պատերազմի համատեքստում. Իսլամական համագործակցության կազմակերպության դերը» հոդվածը “Southeast European and Black see studies” ազդեցության բարձր գործակից ունեցող (Q1 Impact Factor Best Quartile) ամսագրում հրապարակվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Արաքս Փաշայանի և Նազելի Նավասարդյանի «Ադրբեջանի իսլամական դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի 2020թ. պատերազմի համատեքստում. Իսլամական

Ողջունելի է Դատապարտյալների հիվանդանոցի փակումը, այնուամենայնիվ, պահվող անձանց «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելը կարող է նոր մարտահրավերներ առաջացնել. Իրավական նախաձեռնությունների կենտրոն

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դիրքորոշումը «ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2025 թվականի օգոստոսի 7-25-ը հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է դադարեցնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի

Ֆեյքեր, վստահություն և մասնակցություն․ թվային ժողովրդավարության հայկական իրականությունը

Ընտանիքը, դպրոցը և պետությունը պետք է ապահովեն, որ մարդը չափահաս դառնալու պահին կարողանա տարբերել պաշտոնական տեղեկատվությունը ֆեյքից։
Խնդիրը հատկապես նկատվում է միջին տարիքի անձանց և մեծահասակների շրջանում, ովքեր հաճախ չեն ստուգում աղբյուրները և արագ խուճապի են մատնվում։

Փաշինյանը թույլ առաջնորդ է, որը պատասխանատվություն ստանձնելու փոխարեն միայն աղմկում է: Սամվել Կարապետյանը վերականգնելու է պետության ներուժը. «Մեր ձևով»

«Մեր ձևով» շարժում. Նիկոլ Փաշինյանը թույլ առաջնորդ է, որը պատասխանատվություն ստանձնելու փոխարեն միայն աղմկում է։ Սամվել Կարապետյանը վերականգնելու է պետության ներուժը: Այսօր Նիկոլը վախեցած է, քանի որ զգում է՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը թափ է հավաքում։ Նա մի կողմից կոչ է անում «բարեկիրթ խոսքի», մյուս կողմից` հրահանգներ է իջեցնում էկոնոմիկայի նախարարին։ Անձնական որակումներն ու դատարկ

Խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը. Արցախյան քաղհասարակության ներկայացուցիչների նամակը Ամենայն հայոց կաթողիկոսին

Անընդունելի է նաև, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում.

Զինվորական ծառայության և այլ օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերը մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ստացան դրական եզրակացություն

Ս.թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում դրված էին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ

Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, կիրառվել է կալանք

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինիս նկատմամբ

Կամո Ցուցուլյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ նոր նախաձեռնությունների հնարավորությամբ համագործակցության շարունակականությունը

Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Արսեն Մկրտչյանը։ Նշելով, որ Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունն էապես նպաստել է Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է նոր նախաձեռնությունների

Oդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Շենգավիթում, Արաբկիրում և Նոր Նորքում

Երևան քաղաքի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին և 14-ին՝ 1.7 և 4․9 անգամ, դեկտեմբերի 14-ին Շենգավիթում՝ 1.8 անգամ, Արաբկիրում՝ 1.9 անգամ և Նոր Նորքում՝ 1.9 անգամ։ Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի 13-ին` 1.8 անգամ: Կենտրոն, Նոր

Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը

Ucom-ի և Armflix-ի համատեղ արտադրությամբ ստեղծված նոր բազմասերիանոց «13 վայրկյան» ֆիլմի փակ ցուցադրությունը տեղի ունեցավ «Կինոպարկ»-ում։ Նոյեմբերի 18-ից ֆիլմը հասանելի է Uplay հարթակի բաժանորդների համար։ «13 Վայրկյան»-ը միախառնում է դետեկտիվ և կատակերգական ժանրերը՝ ներկայացնելով դինամիկ ու հետաքրքրաշարժ պատմություն։ Սերիալը ներառում է 16 մաս, գլխավոր դերերում հանդես են գալիս սիրված դերասաններ Մկրտիչ Արզումանյանը և Լիանա Վանոյանը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակի կանխատեսում. դեկտեմբերի 15-20-ը ​🟦 Երևանում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ին հնարավոր են թույլ տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտում ձնախառն անձրևի տեսքով։ 🟦 Մարզերում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի,

«Ամենակարևորն այլմոլորակայինների դեմ չպայքարեն, մնացածը լավ կլինի»․ Վարդան Ղուկասյանը՝ իշխանության մասին

Հարցին՝ թե քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների, ո՞րը կլինի ընդդիմության հաջողությունը,Ղուկասյանը պատասխանեց, որ ընդդիմության հաջողությունը միասնության և օրենքների պաշտպանության մեջ է, այսինքն՝ կարողանա այնպես անել, որ այսօրվա ղեկավարությունը օրենքներով առաջնորդվի։ «Ցավում եմ, բայց ոնց որ չեմ տեսնում դա»,- ասաց Գյումրու քաղաքապետը։

Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում

Factor. Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Էլբեյի Քերիմլին, որը գտնվում էր բանտում, դեկտեմբերի 12-ին ինքնասպան է եղել: Կուսակցությունից Meydan TV-ին հայտնել են, որ Քերիմլին կախվել է բանտի բուժբաժանմունքում։ Ինքնասպանության պատճառը հայտնի չէ։ Համացանցում ադրբեջանցի տարբեր ակտիվիստներ, գործիչներ կասկածներ են հայտնում ինքնասպանության վերաբերյալ։ Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Խազարի շրջանի դատախազությունը հետաքննում է մահվան հանգամանքները։

Հումոր էր, ես հո հիմա չեմ արդարանալու, ասեմ՝ ուղտ չեմ. Ռուբեն Բաբայանը՝ ամբաղ-զամբաղ խոսողներին ճիպոտահարելու առաջարկի մասին

«Մարդն իր կյանքով է ապացուցում իր աշխարհայացքը: Եթե այդպես են ընկալվել իմ ասածները, ցավում եմ դրա համար, բայց դա լուրջ չէ: Հումորը ես սովոր եմ լուրջ դեմքով ասել»,- հավելեց պարոն Բաբայանը:

Ուղեբեռի ստուգման պահանջին քաղաքացին ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, ներգրավվել են ՆԳՆ աշխատակիցները

Օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ՀՀ քաղաքացի հանդիսացող ուղևորներից մեկի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ՝ կիրառելով հայոյախառն արտահայտություններ, ցուցաբերելով անհարգալից ու կոպիտ վերաբերմունք մաքսային ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով վերջիններիս

«Ուղիղ Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ գիտենան՝ միայն Հայաստանով չէ»․ դատարան ներս մտնելուն պես կատակեց Վարդան Ղուկասյանը

Վկաներից երեքը պատշաճ ծանուցվել, սակայն չէին ներկայացել դատարան, որի պատճառով նիստը հետաձգվեց։ Նկատենք, որ հրավիրված վկաներից մեկը՝ Արտյոմ Մազմանյանը, որը չէր եկել նիստին, ժամանակին առանցքային պաշտոն էր զբաղեցնում Գյումրու քաղաքապետարանում․ Վարդան Ղուկասյանի օրոք աշխատակազմի ղեկավարն էր ։

Ջրի խնդիրն Ադրբեջանը շահարկել է՝ ԵԽԽՎ բանաձևերով, զեկույցներով ու մեղադրանքներով արդարացնելու Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիան. «Գեղարդ»

2013 թվականին Ադրբեջանի նախագահը նշել էր, որ Արաքս, Կուր և Սամուր գետերն Ադրբեջանի տարածքում չեն սկիզբ առնում, ինչը «ռազմավարական խնդիր է և ջրային անվտանգության սպառնալիք»:

«Հիբրիդային պատերազմ ասելով՝ ամբողջ նյութական գումարներն օգտագործվելու են ընդդիմադիր ուժերին պախարակելու և մնացած գործողությունների համար»․ Դանիելյանը՝ ԵՄ օգնության մասին

Հարցին՝ ընդդիմադիր ուժերի գործը չի՞ դժվարանում, երբ ԵՄ-ն պայքարի մեջ է մտնում իր գումարներով, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ «Դժվարանում է, բայց դա մեզ համար նորություն չէ։ Ձեզ թվում է, թե այս ընթացքում չեն օգնե՞լ իրենց։ Իհարկե, օգնում են»։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վերջին շաբաթներին հիմնական խնդիրը ոչ թե օդի աղտոտման կտրուկ աճն էր, այլ քամիների բացակայությունը. Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան գրառումը Մեր տան պատուհանից երևում է Արա լեռը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում օդի որակի վատթարացման պատճառով այն գրեթե չէր երևում, սակայն երեկվանից սկսած՝ քամիների ակտիվացումից հետո, լեռը կրկին շատ պարզ երևում է։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վերջին շաբաթներին հիմնական խնդիրը ոչ թե

Ապագայի մեր տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան

Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս

«Տունը տակնուվրա են անում, անգամ ներքնազգեստի մեջ մտնում, բայց իրենց ուզածը չեն կարողանում գտնել, որովհետև գոյություն չունի»․ Զարուհի Փոստանջյան

Ըստ նրա, հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մուսինյանը փոխանակ զանգվածային անկարգությունների վերաբերող գործերի դեպքում հրաժարվի դրանք քննելուց, ասի՝ իմ վարույթի գործը չէ, չեմ ընդունում վարույթ, ընդունում է ու դատարանի որոշմամբ՝ մարդկանց տները խուզարկելու իրավունք տալիս։

«Հայաստանն աշխարհիկ պետություն է, սակայն Եկեղեցին ունի «բացառիկ պատմական առաքելություն» ազգի կյանքում». Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ֆեյսբուքյան գրառումը Եկեղեցի-Պետություն փոխհարաբերությունները Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Հունաստանում։ Իրավիճակը Հայաստանում։ Եկեղեցի-Պետություն փոխհարաբերությունները Եւրոպական այլեւայլ երկրներում ձեւավորվել են պատմական, մշակութային ու գաղափարական տարբեր ուղիներով։ Հակառակ Եվրոպայում մարդու իրավունքների եւ կրոնական ազատության ընդհանուր չափորոշիչների առկայությանը (Մարդու իրավունքների եւրոպական կոնվենցիա), այնուհանդերձ եւրոպական առանձին պետություններ որդեգրել են կրոնի նկատմամբ իրարից բավական տարբերվող

«Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդպիսի հարձակումներից մեր ժողովրդավարությունը և պետությունը պաշտպանենք»․ Պապոյանը՝ «հիբրիդային հարձակումներին» դիմակայելու համար ԵՄ-ից գումար խնդրելու մասին

Հարցին՝ դա չի՞ լինի միջամտություն ՀՀ ներքին գործերին, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Ես համարում եմ՝ եթե որպես խորհրդատվություն, աջակցություն է և եթե մի կողմում նժարի վրա երկրի ինքնիշխանություն կորցնելն է, երկրում ուժային եղանակով բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանություն վերցնելը, ակնհայտորեն նախընտրելի է դա, որ բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնելը որևէ մեկին չհաջողվի»։

Չինարենից հայերեն և հակառակը դասական գրականություն է թարգմանվում ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արևիկ գրատանը» ներկա է եղել չինարենից հայերեն թարգմանությունների շնորհանդեսին: Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և նշել, որ ԿԳՄՍ նախարարության և ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքները շարունակվում են: «Ըստ հուշագրի՝ յուրաքանչյուր կողմ իր երկրում պետք է թարգմանաբար հրատարակի և

«Փսիխոզ 4.48»-ը կխաղանք կա՛մ թատրոնի տնօրենի աշխատասենյակում, կա՛մ նկուղում. Սուրեն Շահվերդյան

 Ռեժիսորը պարզաբանելով միջավայրերի ընտրություն՝ նշեց, որ ներկայացումը խաղում են մեկ սեղանի շուրջ, եւ ցանկացած տեղ կարելի է այդ սեղանը տեղադրել ու խաղալ. «Աշխարհում ընդունված պրակտիկա է հանդիսատեսին ներկայացման պրոցեսին մասնակից դարձնելը: Եվ դա մեզ մոտ ստացվել է: Այդ սեղանը՝ ներկայացման դեկորը, մեր թատրոնում արդեն մի քանի տարածքներում դրվել եւ փորձվել է: Եվ այնքան լավ է ստացվում ամենուր, որ դեռ որոշում չենք կայացրել»:

Կո՞ղմ եք, որ Պարույր Սևակի քանդակը հեռացվի. տուն-թանգարանը հարցում է նախաձեռնել

Համայնքի դպրոցի բակում վերջերս տեղադրված Լևոն Թոքմաջյանի քանդակը հանրային դժգոհության ալիք է բարձրացրել սոցցանցերում

«Պարոն Պապոյան, ոգևորվել, ինձ եք կպել, ասեք՝ էլեկտրամոբիլների ներմուծման դեպքում՝ ԱԱՀ-ից ազատման համար ժամկետը սահմանը հատե՞լն է, թե մաքսազերծման ներկայացնելը»․ Թադևոս Ավետիսյան

Գևորգ Պապոյանն այդ հարցին այդպես էլ պարզ չպատասխանեց։ Նաև հայտնեց, որ դեռ պարզ չէ՝ ինչպես կբաշխվի 15000 քվոտան դիլերների և ֆիզիկական անձանց միջև։

«Քվեարկիր իմ հարազատի համար». Telegram-ում խաբեություն է տարածում գտել. Cyberhub

Cyberhub.am. Վերջին շրջանում Telegram-ում լայն տարածում է գտել մի խաբեություն, որը առաջին հայացքից որևէ վտանգ չի պարունակում։ Ամեն ինչ սկսվում է սովորական, նույնիսկ հուզիչ հաղորդագրությունից. «Բարև, մի փոքր խնդրանք ունեմ։ Մեր ընտանիքից մի երեխա մասնակցում է բարեգործական նկարչական մրցույթի։ Հաղթանակը բուժման համար դրամաշնորհ ստանալու հնարավորություն է։ Եթե ժամանակ ունենաս, խնդրում եմ քվեարկիր»։ Հաղորդագրությունը գալիս է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031