Օրվա լրահոսը

Մի մարդ չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ․ հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան

Ինչպես ամեն կիրակի, այսօր ևս «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը չի զեղչվել։ Պատարագի ավարտին լրագրողներին հաջողվել է մի քանի հարց ուղղել Նարեկ Կարապետյանին։

Երկրաշարժ

Ցավալին այն է, որ մեզանից հեռացածների մասին հիշողությունն էլ է մեզանից հեռանում… …Մոտակա գյուղի ճանապարհից Սպիտակի մայրուղի մտնելու պահին կարծես մեքենայիս ղեկը խլեին ձեռքիցս: Մեքենայի առաջամասն անկանոն վերուվար արեց, այս ու այն կողմ ճոճվեց: Ես մտածեցի՝ անվադողերը փախան մեքենայի տակից: Չհասկանալով՝ ինչ է կատարվում, ստիպված արգելակեցի եւ դուրս եկա մեքենայից… Եվ… Տե՜ր իմ Աստված, չեմ

«Եկել է ժամանակը, որ մենք հաջորդ պատարագն անցկացնենք Մայր Աթոռ Էջմիածնում»․ Ալեն Սիմոնյան

Դա իմ անձնական կարծիքն է, չգիտեմ՝ վարչապետն ինչ կարծիք ունի, ես կարծում եմ՝ եկել է ժամանակն այնտեղ անցկացնելու

«Իմ չիմացության պատճառով եմ Սրբազանին պարոն Կճոյանով դիմել»․ Ալեն Սիմոնյան

Հիշեցմանը, թե Շիրակի հոգևորական դասը, հրաժարվելով Նիկոլ Փաշինյանի օրակարգով պատարագ մատուցել, համարել են, որ այսօր Սուրբ Յոթ վերք եկեղեցին բռնազավթված է, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Որտեղ որ պատարագ է հնչում, չի կարող բռնազավթված լինել»:

Գեղարքունիքում հարգանքի տուրք մատուցվեց մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի կրթամշակութային հաստատությունների, այլ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչներ և բազմաթիվ անհատ քաղաքացիներ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի մեծ

Վատ կազմակերպված, ծափողջյուններով պատարագ, սադրանք ու  հրմշտոց, միջադեպեր, փոխադարձ վիրավորանքներ․ Գյումրիում շատ խառն էին

Նշենք, որ եկեղեցու մուտքը փակած մեծ թվով ոստիկանները սովորական քաղաքացիներին չէին թողնում եկեղեցի մտնել, կոնֆլիկտ էին ստեղծում։ Սա ևս մեկ վկայությունն էր այն բանի, որ Փաշինյանի օրակարգով պատարագի մասնակիցներին նախապես էին ընտրել կամ հրավիրել։

Էրիկ Ալեքսանյան. «Շատ ենք հանդիպում անձանց իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտությունների, որի արդյունքում բարձրանում է փաստաբանության դերը»

«Փաստաբանությունն ապրելակերպ է։ Միշտ եղել եմ այն համոզման, որ հաղթում է ոչ թե այն փաստաբանը, որն ավելի հմուտ է կամ ավելի լավ հռետոր, այլ նա, ով հրաժարվում է պարտությունից»,-Հայաստանում փաստաբանության ստեղծման 107-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ավարտին Aravot.am-ին ասաց քրեական գործերով փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Փաստաբանները հասարակության պաշտպաններն են։ Փաստաբանության դերը իրավական պետությունում իրականում շատ մեծ է,

Սա Մայր Տաճարի զավթումից առաջ գլխավոր, իսկ թատերական լեզվով ասած՝ «գեներալնի» փորձն էր․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Երկրաշարժի 37-րդ տարելիցի օրը Գյումրիում Փաշինյանը իրեն հատուկ ձևով կրկին քաղաքական խարդավանքներ սերմանեց՝ զավթելով Յոթ Վերք եկեղեցին և անցկացնելով սեփական «պատարագը»։ Սա Մայր Տաճարի զավթումից առաջ գլխավոր, իսկ թատերական լեզվով ասած՝ «գեներալնի» փորձն էր։ Նույն գործիքակազմը կիրառելով՝ իշխանությունները կարող են հրահանգել կալանավորել

Արամ Ա Հայրապետն ու Լիբանանում Իրանի դեսպանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր

Ուրբաթ, 5 Դեկտեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի Հանրապետութեան մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանի։ Հանդիպման ընթացքին քննարկումի նիւթ դարձան Պապին Լիբանան այցելութեան, Լիբանանի այժմու կացութեան, Իրանի հայ համայնքին, Հայաստան-Իրան յարաբերութեան եւ յատկապէս Զանգեզուրի միջանցքի առնչուած հարցեր։ Աւարտին, դեսպանը Վեհափառ Հայրապետը հրաւիրեց Իրան այցելութիւն տալու։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն

Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ. «Մեր ձևով»

Դեկտեմբերի 7, Հիշատակի օր… Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ: «ՄԵՐ ՁԵՎՈՎ»

Տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ․ առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, այդ

«Փնթի, գետինը մտնես». ինչպես են նիկոլականները բնութագրում կաթողիկոսի անունը տված քաղաքացուն

Կաթողիկոսի անունը տված կնոջը դուրս հանեցին Յոթ Վերք եկեղեցուց

Գործ ունենք արդեն նաև սեփական ժողովրդի նկատմամբ ուժի ցուցադրության, հանրության ահաբեկման գործընթացի հետ․ «Հայրենիք»

«Հայրենիք» կուսակցությունը 06.12.2025թ. գումարել է Գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում ահագնացող քաղաքական բռնաճնշումների հարցը։ Քննարկման արդյունքում կուսակցությունը որոշել է հանդես գալ հետևյալ հայտարարությամբ. Հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանում իրավական ամենաթողության վիճակը շարունակում է խորանալ՝ ստանալով նոր, անընդունելի դրսևորումներ: Հատվել են արդեն բոլոր «կարմիր գծերը»։ Այլակարծության ցանկացած օջախ հայտնվում է

Տեղի ունեցողը ավելի ու ավելի անշրջելի է դառնում եւ իր բնույթով ժխտում է «ընտրություններից հետո էլ կյանք կա» իրողությունը. Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում եկեղեցու շուրջ, ոչ միայն խիստ խնդրահարույց է իրավական, բարոյական, հանրային շահի պահպանման տեսակետներից, այլ նաեւ, կարծում եմ, էականորեն թուլացնում է մեր երկրի դիրքերը արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով՝ որքանով էլ դա հիմնավորվի անվտանգության եւ ինքնիշխանության ամրապնդմամբ։ Ստեղծված իրավիճակում քաղաքական գործիչների եւ,

Հայերենում կա առանձին բառ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ՝ ասպատակում․ Գոհար Մելոյան

«Մեր ձեւով» շարժման անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը Առաջին քրիստոնյա ազգի կիրակնօրյա լրահոսը՝ յուրաքանչյուր բանական, հավատավոր մարդու խենթության հասցնող։ 1․ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում ժամերգություն չի կայացել, և ժամերգության կանչող զանգերը 200 տարվա ընթացքում առաջին անգամ չեն հնչել։ 2․ Երեկոյան իրավապահները կնքել են Յոթ Վերք եկեղեցու դռները։ 3․ Յոթ Վերք եկեղեցում մոմ չկա, մոմավաճառներն

«Քաղաքական «պատարագին»՝ քաղաքական պատասխան»

«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների լուսանկարով պաստառ իջեցրեց Գյումրիի քաղաքապետարանի շենքի պատուհանից՝ ֆեյսբուքյան իր էջում զետեղված տեսանյութը մեկնաբանելով՝ «Քաղաքական «պատարագին» քաղաքական պատասխան»։

Մյուս հավատացյալների հետ մեկտեղ` հայաքվեականները հնչեցրին Վեհափառ Հայրապետի անունը

«ՀայաՔվեի» անդամները Սուրբ և Անմահ պատարագի են մասնակցում Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Մյուս հավատացյալների հետ մեկտեղ` հայաքվեականները հնչեցրին Վեհափառ Հայրապետի անունը: Երկար օրեր Հայոց հոր… «ՀԱՅԱՔՎԵ»

Դեկտեմբերի 7-ը սգո, ողբերգության, մեր անմեղ զոհերի հիշատակը խնկարկելու օրն է․ Վարդան Ղուկասյան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ​Սիրելի հայրենակիցներ, Դեկտեմբերի 7-ը՝ սգո, ողբերգության, մեր անմեղ զոհերի հիշատակը խնկարկելու օրն է։ 37 տարի առաջ հենց այս օրը Հայաստանի հյուսիսը ցնցվեց երկրաշարժից։ Արդյունաբերական հսկա Գյումրի քաղաքը, վայրկյանների ընթացքում, վերածվեց ավերակների։ Մայր հողն իր մեջ առավ հազարավոր գյումրեցիների, հազարավորներն

Յոթ Վերք եկեղեցում պատարագին մասնակցում են Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Փաշինյանի կողմնակից այլ եպիսկոպոսները

Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում տևական ժամանակ է՝ ՔՊ-ական վերնախավը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սպասում էր պատարագիչին։ Եկեղեցին լեցուն է մարդկանցով, սակայն նրանք հիմնսկանում պետական կառույցների աշխատակիցներ են, տարբեր տեղանքներից Գյումրի եկած ՔՊ-ականներ։ Ի զարմանս բոլորի` ներս մտավ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ներկա են նաև Փաշինյանի կողմնակից այլ եպիսկոպոսները՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի

Հազար մաղով անցնելուց հետո էլ նրանք աղքատության մեջ են՝ իշխանականների ինքնագոհ կեցվածքի ներքո. «Հայացք Երևանից»

Այն, ինչ կատարվում է մեր շուրջը, խոսելու առիթ է տալիս, բայց լռում եմ, երբ չգիտեմ` ինչից խոսել եւ ինչքան խոսել… Երբեմն էլ ամոթից եմ լռում՝ մտածելով, որ այլեւս խոսելու տեղ անգամ չեն թողել: Կառավարությունն ամեն ինչի համար ֆինանսական միջոցներ գտնում է, բայց ոչ հանրության ամենախոցելի խմբի՝ կենսաթոշակառուների համար: Ավելին՝ արդեն խոսակցություններ կան դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների

«Ուզում եմ հասկանալ` ինչո՞վ են ձեզ խանգարում ուժային կառույցները». Վահագն Ալեքսանյան

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագի մասնակցելու եկած ՔՊ կուսակցության քարտուղար Վահագն Ալեքսանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե նորմա՞լ է ուժային կառույցների հսկողության ներքո պատարագ մատուցելը, որին ի պատասխան` վերջինս ասաց. «Ուզում եմ հասկանալ` ինչով են խանգարում ուժային կառույցները, դուք ինչ-որ ենթամշակույթ կրո՞ղ եք, որ ձեզ կաշկանդում են»։ Դիտարկմանը, թե գյումրեցիները երբեք նման բան չեն տեսել, չեն

Ոչինչ չի խանգարում, որ ընդդիմությունը «դուրս գա» իշխանության օրակարգից եւ ձեւավորի սեփական հայեցակարգը․ «Հայացք Երևանից»

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է, ինչը հետեւանք է գործող իշխանության կողմից հետզհետե սաստկացող հալածանքների, ձերբակալությունների ու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կամայական այլ գործողությունների: 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական խմբակը ոչ միայն ատելության, վախի ու խուճապի մթնոլորտ է գեներացնում երկրում, այլեւ շինծու քրեական գործերի հիմքով Քրեակատարողական հիմնարկները լցնում է իր հավանական հակառակորդներով ու նրանց

Հարգանքի տուրք մատուցեցինք երկրաշարժի զոհերի հիշատակին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինստագրամյան գրառումը Սպիտակում հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։

Վիճաբանություններ` Գյումրու Վարդանանց հրապարակում քաղաքացիների և ոստիկանների միջև

Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակը, որտեղ գտնվող Յոթ վերք եկեղեցում քիչ անց պատարագի է մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շրջափակված է մեծ թվով ոստիկաններով։ Նրանք շրջափակել են եկեղեցու մուտքը` ոչ բոլորին թույլատրելով մտնել եկեղեցի։ Քաղաքային տրանսպորտի աշխատանքն անգամ պարալիզացված է։ Արդեն իսկ կոնֆլիկտ է սկսվել հասարակ քաղաքացիների և ոստիկանների միջև։ Նախկին լրագրող Հասմիկ Մելքոնյանը փորձում էր մոտենալ

Ամենամեծ զավեշտն այն է, թե ովքեր են ում դեմ եւ ինչի դեմ ելել պայքարի. «Հայացք Երեւանից»

Հայաստանում մեծ խառնակչության ամենաթարմ օրինակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) եւ, ի մասնավորի, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի նշավակելի հակամարտությունն է, որը թշնամի Ադրբեջանում մեծ խանդավառություն է առաջացրել: Հատկանշական է, որ Փաշինյանը՝ բանուգործ թողած, իբր թե, եկեղեցու արատավոր բարքերի վերացման կռիվ է տալիս՝ մի քանի կարգալույծ արված քահանաների, վերջերս

Միքայել Սրբազանը հորդորում է մեր քահանայից դասին ու ժողովրդին՝ անտեղի հակառակության ու վեճի մեջ չմտնել ազգադավների ու տիրադավների հետ․ Սամվել դպիր Գրիգորյան

Սիրելի հավատավոր գյումրեցիներ, Բարիօրհնյալ կիրակի: 37 տարի առաջ դուք կանգնեցիք ֆիզիկական աղետի առջև՝ տալով հազարավոր զոհեր: Բայց տարիների ընթացքում մեծ դժվարություների միջով անցնելով՝ կորստի ցավը մեղմացավ, քաղաքը վերականգնվեց, Աստծո ողորմածությամբ հոգևոր կյանքը սկսեց աշխուժանալ, վերականգնվեց Ս. Ամենափրկիչ գոհարը, վերաբացվեցին ու կառուցվեցին նոր եկեղեցիներ, օծվեցին նոր քահանաներ: Եվ ահա հիմա քաղաքը կանգնած է մի նոր՝ հոգևոր

Դուբայի ռինգը հաղթանակներ է բերում Հայաստանի բռնցքամարտիկներին

Բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի բռնցքամարտիկների համար Դուբայի ռինգն առայժմ հաջողակ է։

«Բժիշկներն ասել էին, որ սրտի փոխպատվաստման անհրաժեշտություն կա։ Չէր համաձայնել։ Ասել էր, որ կապրի էնքան, ինչքան եղածը հնարավորություն կտա»

Պատերազմների հորձանուտներում և խաղաղության տարիներին իր ոսկե ձեռքերով նա նորից կանգնելու, առաջ գնալու ուժ և վստահություն էր տալիս։

Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ Հնդկաստանի քաղաքացիների միջև․ Shamshyan.com

Սագդև Սինգհը իր գոտկատեղից հանել է ատրճանակին նմանվող առարկա և այն բերել է մարտական վիճակի, սակայն նշված ատրճանակը վիճաբանության մասնակիցների կողմից վերցվել է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031