Օրվա լրահոսը
Որոշմամբ 3.2 մլրդ դրամ է կրճատվել ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը հատկացված 5.7 մլրդ դրամից, 3.8 մլրդ էլ կրճատվել է ՏՏ ոլորտին աջակցության ծրագրից. Ավետիք Քերոբյան
Որից 1.8 մլրդ-ը՝ ռազմական նշանակության գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ, 1.4 մլրդ-ը փորձանմուշների արտադրություն:
Գառնիկ Դանիելյանը Հայաստանում հրդեհները պատահական չի համարում
Ես այս ամեն ինչը պատահական բռնկված կրակ չեմ կարող համարել։ Այն, որ հրդեհները տարբեր տեղերում են, ինձ հիմնավոր կասկած տալիս է, որ որոշակի առումով մարդկային ներգործություն է եղել։ Անզգուշություն է, դիտավորություն է, թե ի՞նչ է՝ պիտի պարզի քննությունը։
Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 2025 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։ Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը: Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վկայականներ հանձնեց Կիբեռանվտանգության դասընթացի մասնակիցներին
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վկայականներ հանձնեց Կիբերանվտանգության 5-րդ ինտենսիվ դասընթացի մասնակիցներին։ Այն կազմակերպել էին Հայաստանյան խաղաղության նախաձեռնությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը, իսկ Ucom-ը հանդես է եկել որպես տեխնոլոգիական գործընկեր՝ թվային անվտանգության գիտելիքների զարգացմանը նպաստելու նպատակով։ 92 ժամ տևողությամբ ինտենսիվ դասընթացը նպատակ ունի անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել մասնագետներին՝ կիբեռսպառնալիքները կանխատեսելու, նույնականացնելու և արդյունավետորեն հակազդելու
«Լցնես եկեղեցի ու վառես Փաշինին ու իր բրիգադին». facebook-ում այսպիսի գրառում կատարած քաղաքացին՝ իրավապահների թիրախում
Իրավապահները խոշորացույցով են դիտարկում քաղաքացիների facebook-յան գրառումները
Օրենքի նախագծով նախատեսվում է մաքսային ոլորտում մասնագիտական եւ բարձրագույն կրթության հնարավորություն ԱՊՀ անդամ երկրներում
Համաձայնագրով կրթական կամ գիտական միջոցառումների կազմակերպչական ծախսերը կկատարվեն հրավիրող կառույցի կողմից:
Ադրբեջանում 23 հաստատված գերի ունենք․ Ալեն Սիմոնյան
«Եկեք սպասենք։ Վերադառնալու են բոլորը, այդ թվում՝ նաեւ այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները, բոլոր այն մարդիկ ովքեր, որ գերեւարվել են, հայտնվել են Բաքվի բանտերում։
ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել՝ խոշտանգումների արգելքը խախտելու համար
Նշվում է, որ այդ օրը Աքանը ցանկացել էր ընդամենը քայլել Թաքսիմի հրապարակով, բայց հայտնվել էր ոստիկանության կիրառած բիրտ գործողությունների թիրախում. արցունքաբեր նռնակը պայթել և հարվածել էր վերջինիս աչքին, ինչի հետևանքով քաղաքացին աչքն ամբողջությամբ կորցրել էր ու 33 տոկոսով դարձել հաշմանդամ։
«Այսօր քաղաքական օրակարգը թելադրում է գործող իշխանությունը»․ Ալեն Սիմոնյան
«Իրենք հակադարձողի դերում են, իրենք օրակարգ չեն առաջադրում, իրենք ասելիք չունեն հայ ժողովրդին»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացուն իշխանությունն ինչ-որ բան առաջարկում է՝ լավ-վատ, քննադատելի, քննարկելի, իսկ ընդդիմությունը հինգ տարի է ասում է՝ «թուրք, դավաճան, հողատու»։
«Ոստիկանության անունից ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ. նպատակը գումար հափշտակելն է»
⚠️ Զգուշացե՛ք ԿԵՂԾԻՔ Է: Տարբեր անհատների և ընկերությունների էլեկտրոնային փոստերին ոստիկանության անունից ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ։ Հաղորդագրությունների նպատակը խաբեությամբ ձեզանից գումար հափշտակելն է։ ℹ️ Պարզապես հիշե՛ք. ոստիկանությունը երբեք ձերբակալությունների կամ քրեադատավարական այլ միջոցների վերաբերյալ էլեկտրոնային փոստով չի ծանուցում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
«Այդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել, նման կասկածներ ամուսնուս մեջ երբեք չեն եղել». պատմում է Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի մայրը
Փառանձեմ Վաթյանը չի հավատում կատարվածին, առավել եւս, որ ամուսինը նման բան արած լինի: Տիգրանի դին ճանաչելուց հետո, պատմում է, որ ամուսնուն այլեւս այդպես էլ չի տեսել, որ հարցնի ինչ-որ բան: Ահասարսուռ դեպքի պատճառը ինքն իր մեջ էլ Փառանձեմը դեռ փորձում է գտնել, բայց որեւէ պատճառ չի տեսնում. «Ամուսինս երբեւէ բռնության չի ենթարկել ո՛չ ինձ, ո՛չ երեխաներիս: Հոգատար հայր էր: Ինձ անընդհատ հարց եմ տալիս՝ ինչու ու չեմ հավատում, թե ինչու պետք է նման բան աներ»:
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ լիազորությունների շրջանակն ընդգրկող ընթացիկ օրակարգային և ռազմավարական բնույթի հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ձերբակալություններ՝ ֆիզկուլտ ինստիտուտում
A1+. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են, հայտնել են կոմիտեից։
Փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի սահմանը, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան աճել է. Գայանե Շահնազարյան
Գայանե Շահնազարյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին անտիցիկլոնի առկայությամբ օդի տորբուլենտականությունը Արարատյան գոգավորությունում դադարել է, ինչն էլ հանգեցրել է օդի տեղաշարժի կանգնման եւ օդի աղտոտվածության կուտակման: Նա ընդգծեց, որ այս պատկերը առաջիկայում էլ կպահպանվի մինչեւ հետագա օդային հոսանքների փոփոխությունը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը վավերացնելուն
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 26-ի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին հրավիրվող Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն է: Համաձայնագիրը հանձնաժողովի քննարկմանն է
Վերսկսվել է Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի գործունեությունը
Ամփոփվել են Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգողի թափուր աշխատատեղի համար ԿԳՄՍ նախարարության, «Գիտության և նորարարությունների գործընկերությունների աջակցության կենտրոն» հիմնադրամի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՀ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (European Education and Culture Executive Agency) հետ համագործակցությամբ 2025թ․ մայիսի 15-ին հայտարարված մրցույթի արդյունքները։ ԵՄ «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգողի պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել
«Թող չժպտան․ չես կարող ասել՝ իշխանափոխությունից հետո ով կհայտնվի բանտարկյալի կարգավիճակում»․ Մամիկոն Ասլանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Մամիկոն Ասլանյանը զգուշացրեց՝ «դանոս» տվող օպերլիազորից մինչև ապօրինի ու պատվիրակված վճիռ արձակող դատավորը պետք է իմանան՝ մի օր իրենք կարող են հայտնվել այն կարգավիճակում, «որի մասին ինչպես ես չեմ պատկերացրել կյանքում, այնպես էլ իրենք չեն պատկերացնում»:
2026 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա
Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2026 թվականին սակագինը՝ 180 դրամ,
մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։
Հրդեհը դեռ չի հասել Դիլիջան ազգային պարկի տարածք. ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ
Փորձում ենք մոդիֆիկացնել եղած ուղղաթիռները՝ անտառային հրդեհների դեմ պայքարի համար: Նրանց մեջ փորձում ենք կահավորել հատուկ բաքեր, որոնք հնարավորություն կտան ուղղաթիռին ավելի մոտիկից իրականացնել հրդեհաշիջում»,- հավելեց ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալը:
Վանաձորում սպանության փորձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի օգոստոսի 9-ին Վանաձոր քաղաքում կողմերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Մ.Կ.-ն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Կ.Բ.-ի կրծքավանդակի և պարանոցի շրջանին՝ առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որից հետո Ն.Բ.-ն
«Ասում ենք՝ սա իմ քաղբանտարկյալն է, էն մեկն իմը չէ»․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ցավով նշեց՝ դեռևս ընդդիմադիր դաշտում խաղում ենք «սվոյ, չուժոյ» խաղը․ «Քաղբանտարկյալների գոյությունը «Միսս տիեզերք» չէ, որ մարդ իր սիրած քաղբանտարկյալին ընտրի։ Այս բոլոր հարցերը պետք է բարձրաձայնվեն»։
Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ն Գազայի իրավիճակի եւ մարդասիրական օգնության վերաբերյալ հայտարարություն է ընդունել
Պատվիրակության անդամները մասնակցել են ընդհանուր բանավեճին, որը նվիրված էր Եվրոպական միության եւ այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը:
Փաշինյանին ուղղված ՝«Քո հիվանդ օրենքներով սատկի պրծնենք» մեկնաբանության համար քաղաքացին հայտնվել է իրավապահների ուշադրության ներքո
Արթուր Մուրադյան օգտատերը facebook-ում մեկնաբանություն անելու համար կարող է քրեական պատասխանատվություն կրել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
«Շատ արագ երեկվա քաղակտիվիստներն ու արդարության մարտիկները դարձան այն ամենը, ինչի դեմ պայքարում էին, գումարած այդ ամենին՝ նաև ծայրահեղ մեծամիտ»․ Գևորգ Թամամյան
Գևորգ Թամամյանը նշեց․ «Ի՞նչ ասես այն ՔՊ-ականներին, որոնք ամբարտավանության ռեկորդներ են սահմանում, որոշները արդեն դարձել են օլիգարխներ ու հաջողակ բիզնեսմեններ։ Ցավոք, այստեղ էլ կան մարդիկ, որոնք իրադրության գերի են դարձել, և հույս ունեմ, որ դարձի կգան»։
WhatsApp-ում Գագիկ Ծառուկյանի անունով օգտահաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը Օրերս WhatsApp հավելվածում Գագիկ Ծառուկյանի անունով օգտահաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկվում տարբեր մարդկանց։ Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ այս օգտահաշիվը որևէ առնչություն չունի Գագիկ Ծառուկյանի հետ և հերթական խարդախության դրսևորում է։ Սա շատ ստոր ու էժան գործելաոճ է,
Քննարկումներ են ընթանում հայ-ամերիկյան համատեղ ընկերություն հիմնելու մասին. ԱԳ փոխնախարար
Խաղաղության գործընթացի մասին այս փուլում հավելյալ որեւէ բան չէի ավելացնի, գործընթացը նորմալ շարունակվում է
Այս պատմության մեջ մի քանի կոռուպցիոն ռիսկ կա, որոնք մնում են չբացահայտված. AntiCor
«Զեղչով» բնակարան, կասեցված գործ և համակարգային հովանավորչություն AntiCor. 2023-ի մարտին հրապարակված «Հետքի» նյութով հանրությանը հայտնի դարձավ, որ այն ժամանակ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը «Բյուրեղ» թաղամասում ստացել է էականորեն շուկայականից ցածր գին ունեցող բնակարան՝ նույն շենքի հարևանների համեմատ զգալի «զեղչով»։ Միևնույն ժամանակ, նույն Խաչատրյանի ղեկավարած մարմնի վարույթում էր քննվում ընտրակաշառքի քրեական գործ, որը փաստացի
«Եթե ընդդիմադիր գործիչն ընտրվում է համայնքի ղեկավար, կամ ձերբակալում են կամ սպանում»․ Իշխան Սաղաթելյան
Այս օրակարգով մենք մտադիր ենք մեկնարկել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ընդդիմադիր դաշտում գործող բոլոր դերակատարների հետ
Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհի օջախներից 2-ը մարվել է
ՀՀ տարբեր հատվածներում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. իրավիճակը վերահսկողության տակ է


















































