Օրվա լրահոսը
Հանրային հեռուստաընկերությունը ծառայությունը ձեռք բերելու համար մրցույթ չի հայտարարել և ձեռք է բերել մեկ անձից գնման ընթացակարգով. «Հետք»
Պայմանագրեր՝ առանց մրցույթի. Հանրային հեռուստաընկերության գնումները` Երևանի ավագանու անդամի ընկերությունից. «Հետք»
Դիլիջանի համայնքապետարանը խնդրում է պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։
Ռազմիկ Մարտիրոսյան. «Քանի դեռ Հայ Առաքելական Եկեղեցին չի ընդունում, առավել եւս՝ մերժում է միասեռականների ամուսնությունը, համաշխարհային կենտրոնների կողմից դատապարտվելու է պայքարի»
«Սա նոր չի, այդ կենտրոնները 30 տարի է այստեղ են եւ 30 տարի էլ գլոբալիստները մեր ձեռքերով պայքարելու են մեր եկեղեցու դեմ: Ըստ որում, ոչ միայն ուղղակի եկեղեցու: Նրանք արդեն մեծ հաջողությունների են հասել՝ ներմուծելու աղանդավորություն, որը նույնպես Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի ձեւերից մեկն է»:
«Դուք պատկերացրեք սրբազանների վիճակը, երբ ԱԱԾ մեկուսարանում տեսնում են ուրացող, ուխտադրուժ հոգեւորականների». Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով որոշ հոգեւորականների, մասնավորապես, Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի՝ իշխանության պատվերով մատուցվող արարողություններին մասնակցելու հնարավոր պատճառներին՝ ասաց. «Եթե կան կոմպրոմատներ, ուրեմն ինքը պիտի ասի, որ իրեն ստիպել են, պարտադրել են: Թող խոստովանի, ասի, որ իր վրա ճնշում է գործադրվել եւ մեղա գա, ներողություն խնդրի: Եվ այդ
Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է Վրաստանի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ 23 կիլոմետրանոց Քվեշեթի-Կոբի մայրուղու և թունելների շինարարական աշխատանքների ընթացքին
Այս նախագծի շրջանակներում կառուցվում է երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, ինչպես նաև 5 կամուրջ և 5 թունել։
«Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները: Հրդեհը բռնկվել և տարածվում է միանգամից 4 օջախով… Սա աղետ է, չափազանց վտանգավոր միտում». Գառնիկ Դանիելյան
«Ցավոք, կրակը ուժգնորեն տարածվում է, և հրդեհաշիջման աշխատանքները դեռևս չեն տալիս իրենց արդյունքը: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն, քննարկվում է նաև դիտավորության վարկածը»:
Նարեկ Կարապետյան. «Իշխող ուժի անդամներ կան, որ տեղյակ չեն՝ իրենց անունից գումար է փոխանցվել կուսակցությանը․ փողերի լվացումը սա է»
Նարեկ Կարապետյանը հայտնեց՝ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը ՀԷՑ-ում հարկատուների հաշվին նստել է ևս 13 միլիոն դոլար, երկիրը կորցրել է 50 միլիոն դոլարի ներդրում։
Քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր
Հիմնադրամի ներկայացուցիչները անդրադարձել են նախորդ տարիներին իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններին ու արդյունքներին, ինչպես նաև ներկայացրել են 2025 թվականի հեռուստամարաթոնի նախագծերը։
«Նարեկ Սամսոնյանը քաղբանտարկյալ է, հերթական անգամ կալանավորված խոսքի համար, որը դեռևս ռոմանտիկորեն հավատում է արևմտյան արժեքներին». Լուսինե Առաքելյան
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
«Եթե քո տունը ժամանակին վարձով ես տվել եւ մարդ է հաշվառվել քո տան վրա, ո՞վ պետք է քո փոխարեն հաներ նրան հաշվառումից, սեփականատե՛ր»
Թիվ 14 ԸԸՀ նախագահը՝ Վաղարշապատի ընտրության բացթողումների մասին
«2018-2024-ի տվյալները ջնջվելուց հետո վերականգնվել են․ իմ խիստ ցուցումն է եղել»․ Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանը նաև ցավալի համարեց, որ երկրի ղեկավարն այս հարցում ուղղորդում է։
Հայաստանի տեղանունների համատարած աղճատումը այդ վարչախմբի քարոզչամիջոցներում հենց նույն այդ վարչախմբի պարագլխի ուղիղ հանձնարարականն է. Վարդան Ոսկանյան
Փորձ է կատարվում մեր հասարակության մեջ տարածել այն պատրանքը, թե, դիցուք, Հայաստանի Հանրապետության տեղանունների աղճատումը ոչ թե Բաքվի բարբարոսական վարչախմբի ծրագրած քաղաքականությունն է, այլ ինչ-որ ԶԼՄ-ների գործ, որը կարող է շտկվել, եթե, դիցուք, ինչ-որ Հիքմեթ Հաջիև խոսի Բաքվի բռնապետի պետական «Ազերթաջ» գործակալության հետ։
«Պետական մարմինների առաջին համաժողովը նմանեցնում եմ Սովետական Միության օրերի Партийно-хозяйственный актив-ին». Արամ Գ. Սարգսյան
«Դեբատ» բանավեճի ակումբում անդրադառնալով ՄՀՀ-ում Հայաստանի պետական մարմինների առաջին համաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր Արամ Գ. Սարգսյանն ասաց. «Ես այդ ելույթը չեմ լսել ու ցանկություն էլ չունեմ: Այդ հավաքից լուսանկար եմ տեսել եւ նմանեցնում եմ Սովետական Միության օրերի Партийно-хозяйственный актив-ին: Այն ժամանակ դեռ հասկանալի էր. մեկ քաղաքական ուժ, մեկ
Նիկոլ Փաշինյանին չվստահելու մասին գրառման պատճառով 73-ամյա գյումրեցի կինը հայտնվել է իրավապահների թիրախում
Գյումրեցի թոշակառու կնոջը ֆեյսբուքում կատարած գրառումը իրավապահների կողմից որակվել է որպես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ։
«Սամվել Կարապետյանը 11 միլիարդ դրամ է իր գրպանից վճարել ՀԷՑ աշխատակիցներին, որ աշխատավարձերը հնարավորինս բարձր պահի»․ Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանն ասաց․ «Իրենք թող ԲԷՑ-ով զբաղվեն, ԲԷՑ-ը պետական է, իրենցն է․ ինչո՞ւ ԲԷՑ-ում չեք փոխում, ՀԷՑ-ում եք փոխում։ Ձեր միակ նպատակն ուղղակի արդարացնելն ու խլելն է»։
«Սևան» ՔԿՀ պետի տեղակալը մեղադրվում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման մեջ
Նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Ես կարեւոր մարդ չեմ. սրբազանները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին
Դանիել սրբազանն ասաց, որ աղոթում է հայ ազգի եւ եկեղեցու խաղաղության համար
Անորոշ է՝ երբ կնշվի Մարկոս Գրիգորյանի հոբելյանը, տարին ավարտվում է, ԿԳՄՍՆ-ն դեռ պատրաստվում է
Aravot.am-ի հետ զրույցում Մարկոս Գրիգորյան հիմնադրամի ղեկավար, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի միջազգային կապերի բաժնի փոխտնօրեն Միշել Ալլահվերդյանն ասաց, որ առավոտյան գնացել է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենք, որտեղ պետք է հիմնվեր Մարկոս Գրիգորյանի թանգարանը, ու պարզել է, որ անցյալ տարվանից ոչինչ չի արվել. «Այն կողպեքը, որ տեսա դռան վրա, հենց նույն կողպեքն էր, որով անցյալ տարի դուռը փակել են: Եկա գրականության եւ արվեստի թանգարան, այն հատվածում, որտեղ նախկինում Մարկոս Գրիգորյանի գործերն էին ցուցադրվում, հիմա Վիլյամ Սարոյանի աշխատանքներն են ներկայացված: Գրեթե 10 ամիս ժամանակ են ունեցել, բայց ոչինչ չի արվել: Ստացվում է՝ Մարկոս Գրիգորյանի 100-ամյակն այդպես էլ չի նշվի, 2025թ ոչ մի միջոցառում էլ չի լինի»:
«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ոչ միայն ռազմավարական երազանք է, այլև առևտրային անհրաժեշտություն. Օմեր Բոլաթ
Ermenihaber. Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը թուրքական «Analiz» թերթին ներկայացրել է երկրի առևտրային և լոգիստիկ ռազմավարական առաջնահերթությունները։ Նախարարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Բոլաթը, նշելով, որ Թուրքիան իր լոգիստիկ կամրջի դիրքը 3 մայրցամաքների հատման կետում այլևս ոչ միայն որպես աշխարհագրական առավելություն է դիտարկում, այլև այն վերածում է աշխարհատնտեսական առավելության,
Նիկոլ Փաշինյանը տեսավ՝ չի կարող ժողովրդով գա այստեղ, գերադասեց ներքին պառակտումը, էդ էլ ոնց որ արդյունք չտվեց, անցավ կոմպրոմատներին. քաղաքացի
Շատ մեծ հույս ունեմ, որ մեր հոգեւորականները ողջամտությունը չեն կորցնի. քաղաքացի
Վերականգնվել է ֆիզիկական անձին պատճառված 75 մլն դրամի վնասը
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թվականի ամռան ընթացքում ընկերության տնօրենն առանց ընկերության սեփականատիրոջ իմացության հափշտակել է 75 մլն ՀՀ դրամ գումար: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ֆիզիկական անձին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգվել է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը
«Օազիս» սրճարանը 60 հոդվածի տակ չի մտնում․ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ դատախազությունն իր դեմ հարուցված ապօրինի գործերով «Թումո» կենտրոնի շահերն է սպասարկում
«Ես հիմա բարձրաձայն հայտարարում եմ՝ «Թումոն» է հանդիսանում այս 40 սարքովի գործերի խոչընդոտը»
AI նախագծի համար Թումոն առաջին մրցանակ է ստացել Դոհայում WISE մրցանակաբաշխությունում
Նոյեմբերի 25-ին՝ Կատարի Դոհա քաղաքում անցկացվող WISE12 գագաթնաժողովի ընթացքում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է WISE Prize for Education-ի առաջին մրցանակին իր AI կրթական նախագծի համար։ Մրցանակը շնորհվել է Թումոյի գեներատիվ AI կրթական ոլորտի ու AI colearner ինքնուսուցման հարթակի համար, որոնք հնարավորություն են տալիս աշխարհի տարբեր երկներում գործող Թումո կենտրոնների պատանիներին անվճար ձեռք բերել խորացված
Դուք շատ բան չեք տեսնում, փառք տվեք Աստծուն. Հայր Ասողիկը՝ լրագրողներին
Եկեղեցին չի պառակտվում երբեք. Հայր Ասողիկ
Թիվ 95 միջնակարգ դպրոցում վիճաբանության հետևանքով 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com. Նոյեմբերի 20-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի թիվ 95 դպրոցի 8 «Բ» դասարանի աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «Քթոսկրի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի տղա։ Ոստիկանության Նուբարաշենի բաժնի
Եկեղեցում ես բաժանում չեմ տեսնում. Աբրահամ սրբազան
Հուսամ՝ նման լարում ու ծայրահեղ վիճակ չի լինի ու դա կլինի լավագույնը: Ես չեմ կարող այս պահին ենթադրել ու պատասխանել, բոլորիս երազանքն է ունենալ խաղաղ ու ապահով երկիր. Աբրահամ սրբազան
«Հայաստան» խմբակցության պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին ներկայացրել են ՀՀ-ում ժողովրդավարության վերաբերյալ իրենց դիտարկումները
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գեւորգյանը, Արթուր Խաչատրյանը եւ Լեւոն Քոչարյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ: Պատգամավորները խոսել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության վերաբերյալ իրենց դիտարկումները: Անդրադարձ է կատարվել նաեւ ընդդիմադիր պատգամավորների գործունեությանն առնչվող
«Բացեք իմ կենսագրականը՝ հորս, պապերիս կենսագրականը՝ գրված է՝ մաքուր, ճիշտ, «պարյադչնի», հայրենասեր տղա։ Ես էլ նույնն եմ»․ Վարդան Ղուկասյանը չի համագործակցի իշխանության հետ
«Փաթեթները կազմվել են քաղաքապետարանում, Կադաստրի կոմիտեում ստուգվել են եւ եթե խնդիր լիներ, ֆիքսվելու էր։ Եթե գրանցվել է իրավունքը, ուրեմն խնդիր չի եղել»
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը բարելավվել է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
«Մենք շատ անհանգիստ ենք, և սա բացահայտ ասել ենք վրացական կողմին»
Չիվա բնակավայրի նախկին ղեկավարի կողմից փողերի լվացման և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քննված քրեական վարույթը դատարանում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2004-2017 թթ. ընթացքում ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքի Չիվա բնակավայրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել և իրականացրել է համայնքային մի շարք հողամասերի ապօրինի աճուրդ-վաճառքներ, իսկ նշված հողամասերից մեկն աճուրդային գնից բազմակի ավել գնով բարեգործական ընկերությանն օտարելու և եկամուտ ստանալու դիտավորությամբ 2015 թվականի դեկտեմբերին


















































