Օրվա լրահոսը
«Հայաստան» խմբակցության պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին ներկայացրել են ՀՀ-ում ժողովրդավարության վերաբերյալ իրենց դիտարկումները
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գեւորգյանը, Արթուր Խաչատրյանը եւ Լեւոն Քոչարյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ: Պատգամավորները խոսել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության վերաբերյալ իրենց դիտարկումները: Անդրադարձ է կատարվել նաեւ ընդդիմադիր պատգամավորների գործունեությանն առնչվող
«Բացեք իմ կենսագրականը՝ հորս, պապերիս կենսագրականը՝ գրված է՝ մաքուր, ճիշտ, «պարյադչնի», հայրենասեր տղա։ Ես էլ նույնն եմ»․ Վարդան Ղուկասյանը չի համագործակցի իշխանության հետ
«Փաթեթները կազմվել են քաղաքապետարանում, Կադաստրի կոմիտեում ստուգվել են եւ եթե խնդիր լիներ, ֆիքսվելու էր։ Եթե գրանցվել է իրավունքը, ուրեմն խնդիր չի եղել»
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը բարելավվել է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
«Մենք շատ անհանգիստ ենք, և սա բացահայտ ասել ենք վրացական կողմին»
Չիվա բնակավայրի նախկին ղեկավարի կողմից փողերի լվացման և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քննված քրեական վարույթը դատարանում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2004-2017 թթ. ընթացքում ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքի Չիվա բնակավայրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել և իրականացրել է համայնքային մի շարք հողամասերի ապօրինի աճուրդ-վաճառքներ, իսկ նշված հողամասերից մեկն աճուրդային գնից բազմակի ավել գնով բարեգործական ընկերությանն օտարելու և եկամուտ ստանալու դիտավորությամբ 2015 թվականի դեկտեմբերին
«Կարող ենք ասել, որ խորհրդարանում սեռերի ներկայացվածության հարցը մեծ մասամբ լուծել ենք». ավարտվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովը
Ազգային ժողովում նոյեմբերի 25-ին շարունակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Զարգացնելով խորհրդարանական բարեվարքության չափորոշիչները. ԵՄ Արեւելյան գործընկերության երկրները եւ ԵԱՀԿ տարածաշրջանային հեռանկարները դիտակետում» թեմայով համաժողովի աշխատանքը: Համաժողովի մասնակից փորձագետները եւ խորհրդարանականները շարունակել են խորհրդարանական բարեվարքության լավագույն փորձի վերաբերյալ ներկայացնել իրենց տեսակետներն ու դիտարկումները, որի նպատակն Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներին վարքագծի կանոնագրքեր մշակելու եւ արդյունավետ խորհրդարանական բարեվարքության
Նախարար Գուլեդանին հետաքրքրվել է համայնքների խոշորացման Հայաստանի փորձով և դրա արդյունավետությամբ
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ։ Նախարար Գուլեդանիի հետ քննարկվել են տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտներին, լիազորությունների ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր։ Քանի որ Վրաստանը նույնպես գնում է լիազորությունների ապակենտրոնացման ճանապարհով, զրույցի ընթացքում առանձնացվել են այն հիմնական մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս գործընթացի
Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստում զեկուցվել է նաև ՀՀ-ից ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման կառավարման մեխանիզմների վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի չորրորդ նիստը: Օրակարգի շրջանակում զեկուցվել են նախորդ նիստի քննարկումների արդյունքում իրականացված աշխատանքները: Ըստ այդմ՝ ներկայացվել են Նորարարության հայկական հիմնադրամի ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները, հիմնադրամի առաջնահերթություններն ու ընթացիկ ծրագրերը: Զեկուցվել է նաև Հայաստանից ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման կառավարման մեխանիզմների, Հայաստանի բարձր
Աբրահամ սրբազանը հերքում է, թե ինքն է Փաշինյանի մասնակցությամբ պատարագին քահանային հրահանգել՝ «էդ մի ասա»
Անդրադառնալով ՀԷԿ ունենալու լուրերին, ասաց՝ իրենը չէ. «Դա եղել է նպատակային, ծրագրային, եկամուտները ֆիքսված օգտագործվել են նրա համար, ինչի համար պետք է եղել: Դա երբեք իմ սեփականությունը չէ ու չէր, դա ինձ հետ որեւէ կապ չունի կամ ունի այնքանով, որ բոլոր լավ ծրագրերը, որոնք կարող եմ մեր մարզին օգտակար լինել, լինում են:
Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-ին տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին։ Նախարարը նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները։ Քննարկվել են համատեղ կոոպերացիոն ծրագրերի ֆինանսական աջակցության մեխանիզմին, տնտեսական գործընթացների զարգացմանը, գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը և ոլորտի թվայնացմանն առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն է
Հոկտեմբերին գնաճը կայունացավ. Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը։ Սեպտեմբերին աճը կտրուկ բարձրացավ մինչև 5 տոկոս (տ/տ)՝ պայմանավորված սննդի և մետաղների արտադրությամբ։ Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները ավելացան 16.2 տոկոսով (տ/տ)՝ Ռուսաստանից ներհոսքերի հաշվին։ Հոկտեմբերին պահպանվեց գնաճի 3.7 տոկոս մակարդակը, և ՀՀ ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սեպտեմբերին թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման աստիճանական դադարումը
Նախարարի այցերը Հայոց ցեղասպանության հուշահամալիր շարունակվում են
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հետևել է հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքների ընթացքը, տեղում քննարկվել են մի շարք հարցեր: Նախարարը կարևորել է որակի և ժամկետների պահպանման հարցը: ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարեն Դեմիրճյանի գործունեությանը նվիրված հանդիպում «Արմավիր» ՔԿՀ
Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը և ավագ գիտաշխատող Ֆիրդուս Զաքարյանն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում նրանք ազատազրկված անձանց ներկայացրել են հայրենանվեր գործունեությամբ հայ ժողովրդի հիշողության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցրած պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կյանքի ու գործունեության նոր էջերը։ Այլ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք ևս հնարավորություն են ունեցել մասնակցելու
«Ասում եք՝ քաղաքացու առողջություն, էս ո՞նց եք մթնոլորտը պահում․ ծպտուն դուրս չի գալիս»․ Սիլվա Ադամյանը՝ օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման մասին
Սիլվա Ադամյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ օդի աղտոտվածության բարձրացումը բնակչության առողջության վրա, բնապահպանը պատասխանեց՝ հետևանքն ահավոր է լինելու․ «Ընդհանուր առմամբ՝ քաղաքի բնակչությունը լուրջ առողջական խնդիրներ է ունենալու»:
Հանդիպակաց գոտիով երթևեկող վարորդները հայտնաբերվել և տուգանվել են
Օրերս համացանցում տեսանյութեր էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես է մայրաքաղաքի Փափազյան փողոցում հանդիպակաց վարում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Համացանցում տեղ գտած մի տեսանյութում էլ Աշտարակի խճուղում նույն կերպ վարում էր «Հոնդայի» վարորդը: Այս երկու դեպքով էլ Երևանի պարեկները հայտնաբերել են վարորդներին։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ
Զարմանալի կլիներ, եթե Աննա Վարդապետյանը ներկայանար ԱԺ ու փորձեր հիմնավորել, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդման ենթարկվողներ չկան. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին: Որպես պատճառաբանություն նշել է, որ զբաղված է։ Բնական է: Հո ՔՊ-ի հրավիրած լսումները չե՞ն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ ու աջ և ձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն
Քաղաքացին Հայաստան մուտք էր գործել առանց 7,9 մլն ռուբլին հայտարարագրելու. վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մաքսանենգության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացին 2025 թվականի հոկտեմբերի 25-ին մաքսային անցակետով Հայաստան մուտք գործելիս, մաքսային հայտարարագրման ենթակա չհայտարարագրված դրամական միջոցը պահելով իր հագին եղած հագուստի գրպաններում, ՀՀ պետական սահմանով ապօրինի
Մարդիկ հաճախ չեն էլ ճանաչում բռնության տեսակները, արդյունքում՝ չեն էլ պայքարում բռնության դեմ. Անահիտ Մանասյան
«Անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք ու արդյունավետ համակարգ, եթե հասարակությունում բացակայեն հանդուրժողականությունն ու համերաշխությունը»
Արսեն Թորոսյանը և Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարարը համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի հետ այցելել է Միլանի խոշորագույն բժշկական կառույցներից մեկը՝ Նիգուարդայի հիվանդանոց (1200 մահճակալային հզորությամբ), ինչպես նաև «Centro Nemo» մասնագիտացված կենտրոն։ Այցի ընթացքում հիվանդանոցի տնօրենը նախարարներին ներկայացրել է մատուցվող բուժական և վերականգնողական ծառայությունների ամբողջական շրջանակը՝ առանձնապես շեշտելով ձիաբուժության (հիպոթերապիայի), այրվածքաբանության և
Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար է 1.4 մլն դոլար է տրամադրվել
Ermenihaber. Թուրքիայում վերանորոգվում է Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն ունի 500 տարվա պատմություն։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024-ից։ Թուրքական աղբյուրը նշում է, որ սա կլինի վերանորոգվող 2-րդ հայկական եկեղեցին Դիարբեքիրում։ Առաջինը Սուրբ Կիրակոսն էր։ Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման նախագիծը հաստատվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից։ Նախագիծը ներառում է
Հայաստանը սառեցրել է հնդկական կործանիչների ձեռքբերման գործարքը. Jerusalem Post
Որոշումն, ըստ թերթի, կայացվել է նախորդ շաբաթ Դուբայի ավիաշոուում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ օդանավի կործանման հետևանքով զոհվել էր դրա օդաչուն՝ հնդկական ռազմաօդային ուժերի սպա Նամանշ Սիալը։
Լեռնահովիտում բացառիկ կոթող է հայտնաբերվել
Քրիստոնեական թեմայով պարկերագրությամբ կոթողը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է վաղ միջնադարին։ Աստվածաշնչյան տեսարանը առանձնակի գրավչություն է տալիս կոթողին և ընդգծում բացառիկությունը։
ԶՊՄԿ-ի կայուն զարգացման հաշվետվությունն անցել է երրորդ կողմի անկախ հավաստիացում
2025թ․ հոկտեմբերին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հրապարակեց 2024թ․-ի հաշվետու տարվա կայուն զարգացման հաշվետվությունը: Ընկերությունն արդեն չորս տարի շարունակ կայուն զարգացման հաշվետվությունները պատրաստում է միջազգային ընդունված ստանդարտներին համապատասխան։ 2024 թ․ կայուն զարգացման հաշվետվությունը նույնպես կազմվել է հետևելով նախապես ստանձնած հանձնառությանը։ Այս տարվա հաշվետվությունը անցել է նաև անկախ հավաստիացում, որի նպատակն է երրորդ՝ անկախ կազմակերպության կողմից
Հիմնական խնդիրը՝ մեր ռազմավարական հետագա մոտեցումն է ՀԷՑ-ի հետ կապված: 2 հնարավոր տարբերակ կա. Փաշինյան
«Քաղաքացին տրամաբանական հարց կտա՝ ես ինչո՞ւ եմ այսքան վճարում: Մենք պետք է այս հարցի պատասխանը գտնենք»
«Մարզերում պրոֆեսիոնալ սպորտին միտված մեծ ռեսուրս ունենք». հուշագիր՝ «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի և ԿԳՄՍՆ-ի միջև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Հուշագրի նպատակն է աջակցել սպորտի բնագավառում պետական քաղաքականության և հասարակական նախաձեռնությունների համատեղ իրականացմանը, երիտասարդ մարզիկների պատրաստմանը և
Հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները. հրդեհաշիջման լայնածավալ աշխատանքը շարունակվում է
Նոյեմբերի 25-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորված հրդեհաշիջման շտաբի աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են ՆԳՆ ՓԾ
Առաջնային խնդիրներից է՝ ինչպես պետք է կրթական ծրագրերը վերափոխենք, որպեսզի մասնագետները, որոնք պատրաստվում են Բրյուսովի անվան պետական համալսարանում, շարունակեն լինել մրցունակ. Ժաննա Անդրեասյան
«Հուսով եմ՝ 90-ամյա պատմությունը մեզ տալու է բավարար իմաստություն և փորձը՝ ընդառաջ գնալու փոփոխություններին»
«Ո՞ւմ հետ ենք խոսում խաղաղության մասին, նրանց, ովքեր տենչում են մեր պետականության ոչնչացո՞ւմը․ Ադրբեջանի համար պատերազմի էջը չի փակվել»․ Գրիգորի Այվազյան
Մենք թերագնահատում ենք այն վտանգը, որը գալիս է Բաքվի կեղծ «դատավարություններից»։ Իրենք հետայսու իրավունք կունենան Հայաստանից պահանջել, որ ցանկացած անձի, որը ներգրավված է եղել Արցախյան ազատագրական շարժման մեջ։ Այդ անձինք պետք է մեղադրվեն որպես «ահաբեկչության» օժանդակող կամ ֆինանսավորող։
Արցախի «Տատիկ-պապիկ»-ը վանդալիզմի է ենթարկվել
«Գեղարդ» հիմնադրամ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Սոցցանցերում տարածվում են այդ մասին փաստող նոր տեսանյութեր։ Մասնավորապես՝ ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն այս մասին գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ արձանի տեսանյութը հրապարակելով։ «Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը համարվում է
Մհեր Կարագոզյան. ՀՀ տարածքում գործել են տարբեր տեսակի ապօրինի ձեռնարկատիրություններ, դրանց մասին վերին օղակներում իմացել, բայց չեն կանխել
Զանգերի կենտրոնների միջոցով ներդրումային խարդախությունների ու այլ կիբեռհանցագործությունների հետեւանքով քաղաքացիները հայտնվել են ֆինանսական կազուսի առաջ
Գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով ԱԺ լսումներին
«Ազատություն». Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին, «Ազատությանը» փոխանցեցին դատախազությունից: Հարցին, թե որն է Աննա Վարդապետյանի այդ որոշման պատճառը, ասացին՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































