Օրվա լրահոսը

Ռումինական կողմը պատրաստ է ակտիվորեն խորացնել համագործակցությունը. Տիտուս Կորլացեան

Նոյեմբերի 25-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով երկկողմ փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև Հայաստան–Ռումինիա բազմաոլորտ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։ Իր հերթին, հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ռումինական կողմը պատրաստ է

ԱՄՆ-ն, նավթային շահերն ու Վենեսուելայի շուրջ տարիների պայքարը. Վազգեն Պետրոսյան

Արդյոք ականատես չե՞նք լինում նույն շրջապտույտին՝ նոր դերասաններով

Արման Եղոյանը և դեսպան Բուշը անդրադարձել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով

Վարդան Ղուկասյանի ցուցակից հերթական կոմունիստը վայր դրեց մանդատը․ Գյումրիում դեռ չի հաջողվում ավագանու նիստ գումարել

Եվ մինչ մոտ երկու ամիս է՝ բանտարկված կոմունիստները հրաժարվում են մանդատներից․ մեկը վայր է դնում, մյուսը վերցնում է․ կոմունիստներից արդեն 4 հոգի մանդատից հրաժարվել են, Գյումրու ավագանին նիստեր դեռ չի գումարում։ Առաջիկայում պիտի արտահերթ նիստ գումարվեր, սակայն օրը դեռ հայտնի չէ։

ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար կլինի Ղրղզստանի ներկայացուցիչը

Regionmonitor. ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով. «Ընդունվել է որոշում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ, Ղրղզստանի ներկայացուցիչ Թաալաթբեկ Մասադիկովը գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի 2026 թ. հունվարի 1-ին։ Հայտնի է դարձել, որ Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 27-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովին Ղրղզստանում, սակայն դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վահան Կոստանյանը և Թեոդորա Կոնստանտինիդուն քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների  զարգացումները՝ ԵՄ խորհրդում Կիպրոսի առաջիկա նախագահության համատեքստում

Նոյեմբերի 24-ին Նիկոսիայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարարության մշտական քարտուղար Թեոդորա Կոնստանտինիդույի ղեկավարությամբ կայացել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Քննարկումները վերահաստատել են երկու երկրների հանձնառությունը՝ առավել խորացնելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ Կողմերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացիկ զարգացումները՝ ԵՄ խորհրդում

«Միասին» շարժումը ողջունում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման խորհրդի համակարգող Արամ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու նրա նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի խնդիրներն ու նպատակները։ «Միասին» շարժումը, հստակ գիտակցելով, որ ներկայումս Հայաստանի առջև ծառացած բազմաբնույթ ու խորքային խնդիրները որևէ քաղաքական ուժ կամ կուսակցություն չի կարող միայնակ լուծել, առաջնային է համարում այս իրավիճակում ուժերի, արդյունավետ գաղափարների և մասնագիտական ներուժի

ՀՀ ՊԵԿ-ն առաջին անգամ նախագահել է Սևծովյան տնտեսական համագործակցության Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նիստը

Պետական եկամուտների կոմիտեում առցանց ձևաչափով անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նիստը, որի նախագահությունն առաջիկա երկու տարով ստանձնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Նիստը նախագահել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանը։ Նիստին մասնակցել են ՍԾՏՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները, ինչպես նաև ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությունը (PERMIS)։ Նիստի մեկնարկին

Անգլիացի հնագետը հիշատակել է ոսկեկար տարազով հայուհիներին, կոռումպացված ռուս կոմիսարներին, նախաձեռնող հայ առեւտրականներին

Քլարքը հիշում է Ղրիմի հայկական եկեղեցին, մարմարյա հայատառ սալիկի մասին է հիշատակում, Թեոդոսիայում հայկական բերդ է հիշում, նկարագրում է Ղրիմում հայկական տապանաքարերը ու նշում, որ ամեն տապանաքարի վրա ըստ հանգուցյալի մասնագիտության՝ որեւէ առարկա էր քանդակված, օրինակ` դերձակի տապանաքարին՝ մկրատ, այգեպանի տապանաքարին՝ բահ եւ այլն: Այս ուղեգրությունը հայագիտությանը մինչեւ հիմա անհայտ մնացած աղբյուր է:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։ Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի

Թրաֆիքինգի նոր և զարգացող ձևերը ընդգծում են ոլորտում կայուն և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը. Պարույր Հովհաննիսյան

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ՄԱԿ Գործողությունների գլոբալ ծրագրի իրականացման գնահատմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ, չնայած Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գլոբալ գործողությունների ծրագրի շրջանակներում ձեռք բերված առաջընթացին, թրաֆիքինգի նոր և զարգացող ձևերը ընդգծում են ոլորտում կայուն և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը: Նա շեշտեց ՀՀ

Ռուզաննա Խուդավերդյանը՝ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոնի տնօրեն

Ռուզաննա Խուդավերդյանը նշանակվել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կենսագրական տվյալները՝ 2022-2025թթ. եղել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ: 2022թ. եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական: 2018-2021թթ. եղել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ավագ իրավաբան:

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ադամյանին

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին հայտարարել խիստ նկատողություն: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Տեղեկացվում է նաև,

Ռուբեն Վարդանյանը մեզ հիշեցնում է, որ նպատակն ավելի ուժեղ է, քան պատիժը. Փոլ Փոլման

Բոլորս ոգևորվել էինք՝ լսելով, թե ինչպես է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը Սպիտակ տանը փաստացի խոստացել վարչապետ Փաշինյանին Բաքվից վերադարձնել քրիստոնյա հայ գերիներին: Կարծում եմ՝ բոլորս պետք է աշխատենք՝ փորձելով այնպես անել, որ այդ խոստումն իրականություն դառնա հնարավորինս արագ։

Արշակ սրբազանի ծառայությունը կասեցնելու վերաբերյալ պահանջագիրը կազմվել է «ոտքի վրա», պահանջները վավեր չեն

Հանձնախումբը որևէ քննություն չի իրականացրել ու ներկայացված առաջարկները որևէ փաստական եզրահանգման արդյունք չեն

«Ով եկել, դիմացները կանգնել է՝ իներցիայի ուժով բոլորին տարել են եւ սկսել են ցուցմունքներ նկարել». պաշտպան. «Հրապարակ»

«Ես կարծում եմ, որ չէր կարելի ամեն երեխայի բերման ենթարկել, նույնիսկ ծերունու՝ 70-ն անց, բերման են ենթարկել»

«Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են․ ՀԾԿՀ նախագահը սխալ տեղեկություն է հաղորդել. Fip

Փաստերի ստուգման հարթակ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հարցազրույցում ներկայացնում էր՝ ինչո՞ւ են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։ Որպես լիցենզիայից զրկելու հիմք Մեսրոպյանը 6 պատճառներից մեկի մասին խոսելիս ասել է․ «Բանից պարզվում է՝ 2025 թվականի հունվարի 2-ին

Սարյանական բացահայտումներ «Ղազարոս Սարյան. Կյանքը և գործը» գիտական կոնֆերանսում

Հայ ակադեմիական արվեստագիտության պատմության մեջ նման գիտական կոնֆերանս կազմակերպվեց առաջին անգամ: Այն բացառիկ էր նաև նրանով, որ Կոնֆերանսի աշխատանքներին զեկուցումներով հանդես եկան վաստակաշատ գիտնականներն ու երիտասարդ հետազոտողները:

ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի հետ հանդիպմանը Մանասյանն անդրադարձել է Բաքվում կամայականորեն ազատությունից զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների խնդրահարույց լինելուն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 24-ին հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության

Կասեցվել է տարվա ընթացքում արդեն 4-րդ զանգերի հանցավոր կենտրոնի գործունեությունը

Ապահովել էին համացանցային հեռախոսազանգերի և հեռահար հասանելիությամբ օգտագործվող համակարգիչների կիրառմամբ օտարերկրյա պետություններում գտնվող քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակության համար բարենպաստ պայմաններ:

Վարդան Ղուկասյանը ՀՀ-ի ու Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան. «Հետք»

«Հետք». Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համալրվող տեղեկությունները, այլև ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը և վճարել փոխհատուցում։ Ռուբեն Ռուբինյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարբեր գրառումներով «կաշառակեր սրիկա» է անվանել Վարդան Ղուկասյանին այն բանից

Թրամփի վարչակազմը հրահանգել է վերանայել փախստականների՝ Բայդենի օրոք ընդունված գործերը

«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանձնարարել է վերանայել այն բոլոր փախստականների գործերը, որոնք երկիր են մուտք գործել նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք: Այս մասին նշվում է ԱՄՆ կառավարության ներքին հուշագրում, որին ծանոթացել է Reuters-ը։ Հրամանը կտարածվի 2021 թվականի հունվարի 20-ից մինչև 2025 թվականի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում երկիր մուտք գործած մոտ 233 հազար փախստականների

Մինչ այժմ ՊԲ վառելիքաքսուքային պահեստի պայթյունից զոհվածներին կարգավիճակ չի տրվել. Տիգրան Աբրահամյան

Արցախում պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ առնչություն ուներ

Կոռուպցիան Հայաստանում. Եվրոպական ինտեգրման ճանապարհին ևս մեկ փորձություն. Armenianweekly.com

Վերջին տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ հակակոռուպցիոն ինստիտուտները Հայաստանում ավելի ու ավելի են ընկալվում որպես ներքաղաքական պայքարի գործիքներ, այլ ոչ թե որպես երկրի բարդ հետխորհրդային ժառանգության հաղթահարման և եվրոպական համակարգ մտնելու մեխանիզմներ։

«Աբովյան» ԲԿ-ի բաժանմունքի վարիչից «5G»-ին միանալու համար պահանջել են տվյալներ լրացնել, պարզվել է՝ նրանից 5 մլն դրամ են հափշտակել. Shamshyan.com

Shamshyan.com. Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 70-ամյա Մարգարիտա Գ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, գտնվելով Մալխասյանց փողոցի բնակարաններից մեկում, իր հետ կապ է հաստատել «Յուքոմ» ընկերության աշխատակիցը և հայտնել, որ «5G» կայանքին միանալու համար իր բջջային հեռախոսին

Հեղափոխությունից հետո ֆուտզալի խաղերում գոլերի քանակն աճել է 981 տոկոսով: Ու ամեն գոլն էլ ինքնիշխան է եղել. «ՉԻ»

Հետաքրքիր է, որ ֆուտզալի խաղի տևողությունը 40 րոպե է: Այսինքն՝ րոպեում երկու գոլից ավել:

«Մեր ձևով» ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 9 հազարի

«Մեր ձևով» ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 9 հազարի։ Ապօրինի կալանքի տակ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժմանը մեկ շաբաթվա ընթացքում հազար կամավոր է միացել։ Հայաստանում փոփոխությունների իրական հնարավորությունը մեր հայրենակիցները կապում են «Մեր ձևով» շարժման հետ։ «Մեր ձևով» շարժում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031