Օրվա լրահոսը
Փաշինյանը և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության թեմաների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանը և Երլան Կոշանովն ընդգծել են, որ ակտիվ համագործակցություն է առկա ոչ միայն կառավարությունների, այլ նաև խորհրդարանների մակարդակով: Գոհունակությամբ նշվել է, որ միջխորհրդարանական կապերը կրում եմ ինտենսիվ բնույթ:
Հայաստանը նախագահում է ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը՝ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ
Կապանը ճանաչվել է «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»
Լոռիում 2025 թ. սպանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին մի խումբ անձինք իրենցից մեկի հասցեին հնչած հայհոյանքների համար պարզաբանումներ կատարելու նպատակով Տաշիր քաղաքում հանդիպել են մյուս կողմի հետ։ Հանդիպման ընթացքում Ռ.Մ.-ն Տ.Դ.-ին առաջարկել է առանձնանալ և զրուցել, որից հետո Ռ.Մ.-ն իր հետ նախապես վերցրած դանակով
«Պարզ լսվում է «վոզդուխ» բառը, մինչդեռ քննիչները պնդում են, որ դա հայհոյանք է»․ փաստաբանը՝ Սպարտակ Ղուկասյանին երկամսյա կալանքի ենթարկելու մասին
Ողջամիտ կասկածն այն է, որ քննչական կոմիտեն երկու նպատակ է հետապնդել․ առաջինը՝ այդ իր միամտությամբ կամ իր անփութությամբ դատավորին այս քայլով ասել, որ բացի այս որոշումից՝ այլ որոշում չեն ակնկալում ձեզնից շահագրգիռ անձինք, որոնք կարող են իրավապահ մարմինների հետ կապեր չունենալ։
ԵԽԽՎ վեհաժողովի ներկայացուցչները Երևանում քննարկել են ԿԸՀ-ի հետ հնարավոր համագործակցությունը՝ առավել երկարաժամակետ ձևաչափով
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության ընտրությունների ծրագրի համակարգող Ֆրանկ Դաեշլերը և ընտրական փորձագետ (ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ նախկին ընտրական խորհրդատու) Վլադիմիր Միսեւը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Հյուրերը հետաքրքրվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ-ի կողմից իրականացվող աշխատանքների մասին և քննարկել ԿԸՀ-ի հետ հետագա հնարավոր համագործակցությունը՝ առավել երկարաժամակետ ձևաչափով։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին
«Սյունիք» օդանավակայանը շարունակում է աշխատել
«Նովէյր» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը 6 ամսով դադարեցվել է: Կասեցման հիմքի վերացումից` շահագործվող օդանավ ունենալու պահից «Նովէյրը» կստանա նոր վկայական, և կվերականգնվեն Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթները: «Սյունիք» օդանավակայանը, սակայն, այս պահին գործում է:
Մի բուռ մարդիկ «Ռոլս Ռոյս» են քշում բայց մեծամասնության համար տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետևանքն ավելի էժան մակարոնեղենին անցնելն էր. Արթուր Խաչատրյան
Սակայն, Փաշինյանը կարող է հպարտանալ մի տաղանդով, որ ուրիշ ոչ ոք չունի. իրականությունը ծուռ հայելիների միջով, անճոռնի մերկ շրջմոլիկին պերճ հագնված արքայազն ներկայացնելու տաղանդով։
«Տանկը կողաշրջվել էր, պարոն Մնացականյանը փորձում էր անձնակազմին դուրս բերել». «Լելե Թեփե»-ի գործով հարցաքննվում են վկաները
Նախորդ դատական նիստում Արթուր Օհանյանը հարցադրում էր արել՝ ինչո՞ւ ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվել բարձրաստիճան զինվորականներ, որոնք մինչ օրս պաշտոններ են զբաղեցնում բանակում։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի վարչապետին՝ երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացմանը նպաստելու համար
Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և նշել, որ այն կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: Օլժաս Բեկտենովը վստահություն է հայտնել, որ ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի արդյունավետ բանակցություններից հետո իր գլխավորած Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի կոչվեն: Օլժաս Բեկտենովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Ղազախստանի ամենաբարձր
Փաստաբանը վիճահարույց է համարում Ազատի կացարանում զինվորների մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննությունը
Ազատ կացարանի հրդեհի դեպքը փորձարարությամբ վերականգնելու միջնորդություն կներկայացվի. Նորիկյան
Ի՞նչ պետք է անի ձեզ այս կինը, որ այդքան սարսափած պահում եք բանտային կալանքի տակ: Լիդյա Մանթաշյանը ՔՊ-ի վրեժխնդրության զոհն է, քաղաքական բանտարկյալ. Արման Թաթոյան
Առաջնահերթ պետք է քննարկվեր հենց նրան կալանքից ազատ արձակելու հարցը։
Ինչ է ենթադրում Ուկրաինայում խաղաղության ամերիկյան պլանը
«Ազատություն». Նախագահ Զելենսկին առաջիկայում Դոնալդ Թրամփի հետ կքննարկի ամերիկյան խաղաղության պլանը, հայտնում է Կիևը: Նախագծով, որը հայտնվել է «Ազատության» տրամադրության տակ, ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տալիս Ուկրաինային, բայց որոշ պայմաններով, թե ինչ՝ չի նշվում։ Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն: Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը անցնում են Ռուսաստանին և դե ֆակտո ճանաչվում ռուսական, Խերսոնում և Զապորոժիեում
«Հեշտ չէ համատեղել ընտանիքն ու գիտնականի աշխատանքը. մեկը միշտ պետք է տուժի։ Անահիտի համար առաջնայինը ընտանիքն էր»
Անահիտը լավ կին և հրաշալի մայր էր, չէր խնայում իրեն, անմնացորդ նվիրված էր ընտանիքին։ Եվ դա հիմնական պատճառն էր, որ չկարողացավ նույն նվիրումով տրվել իր մասնագիտությանը, դառնար ճանաչված բանաստեղծ, թեև դրա տվյալները լիուլի ուներ՝ գիտելիքների մեծ պաշար, մտքի թռիչք և ասելիքը ասելու հմտություն։
Հայաստան-Ղազախստան հարաբերություններն ունեն ռազմավարական կարևորություն. Կասիմ-Ժոմարտ Տոկաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև – Մեծարգո վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ընդունել է իմ հրավերը և պաշտոնական այցով այցելել է Ղազախստան։ Այսօրվա այցն ունի առանձնահատուկ կարևորություն, պատմական կարևորություն, և մենք այսօրվա այցի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Շիրակ–Արարատյան փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Շիրակի փողոցում՝ Արշակունյաց պողոտայից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» և «միայն ձախ» ուղղություններով: Ինչպես նաև Շիրակի փողոցի երկու կողմերում՝ Շիրակ – Արարատյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:
Փաշինյանը պարգևատրվել է Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով
«Ղազախստանում Ձեզ ճանաչում և հարգում են՝ որպես Հայաստանի համազգային առաջնորդ, որը կարողացել է նոր էներգիա ներարկել իր երկրի զարգացմանը և հզոր խթան հաղորդել պետականաշինության բոլոր ոլորտներում բարեփոխումներին։ Դուք ունեք ամուր հեղինակություն՝ որպես Հայաստանի ազգային շահերն առաջ մղելու գործում ռազմավարական տեսլականով և անսասան կամքով օժտված ականավոր պետական գործիչ». Տոկաև
Համաշխարհային բանկի զեկույցում կոչ է արվում խթանել Մրցակցությունը՝ հանուն Հայաստանում ներառական աճի և ավելի շատ աշխատատեղերի
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի, 2025թ. – Ավելի ուժեղ մրցակցությունն առանցքային է Հայաստանի աճի համար, քանի որ կենտրոնացված շուկաները նվազեցնում են արդյունավետությունն ու արդարությունը, նշվում է այսօր հրապարակված Համաշխարհային բանկի նոր զեկույցում։ ««Հայաստանի տնտեսական զարկերակ․արդար շուկաներ՝ հանուն ներառական աճի» » զեկույցը կոչ է անում բարելավել մրցակցային կանոնների կիրարկումը և մատակարար-վաճառող ավելի արդար հարաբերություններ հաստատել՝ գները իջեցնելու, սպառողների
Մեր միջպետական հարաբերություններն առանձնահատուկ են, կստորագրենք պատմական փաստաթղթեր. Տոկաևը` Փաշինյանին
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն: «Ակորդա» նստավայրում նախ կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել են երկրների պատվիրակություններին, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը: Այնուհետև կայացել է ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի առանձնազրույցը: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջույնի խոսքում նշել է.
Հիմա էլ թիրախավորում են մշակույթի գործիչներին
Հարգելի ընկերներ, հիբրիդային զինվորիկները ինձ էլ հասան, խնդրում եմ չպատասխանել WhatsApp հավելվածում բացված այս կեղծ օգտահաշվին
Ֆրանկոֆոնիան յուրահատուկ հարթակ է խաղաղության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման խթանման համար. Ռոբերտ Աբիսողոմոնյան
Նոյեմբերի 19-ին Կիգալիում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ի՞նչ հավակնություններ պետք է ունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը միջազգային նոր աշխարհակարգի վերաձևավորման գործընթացում» խորագրով փակ նիստին: Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում բազմակողմ համագործակցության առջև ծառացած մարտահրավերներին և ընդգծել դրանց հաղթահարմանն
Տեղեկատվություն ստանալու իրավունքն՝ օրակարգում. ՀՔԱՎ-ի հայցադիմումները ՀՀ պետական մարմինների դեմ
Նախապատրաստվում է ևս 2 դատական հայց՝ Ազգային ժողովի և գլխավոր դատախազության դեմ։
2026 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների որակի նոր չափանիշներ
Մասնավորապես, դրանք վերաբերում են ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման որակի որոշակի չափանիշներին
Ընդդիմադիր պատգամավորների վարքագիծն ինձ մոտ լրացուցիչ հիասթափություն է առաջացնում. Էդգար Ղազարյան
Բայց 5 ամիս է՝ ես գնում-գալիս եմ, ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի եկել այս գործընթացին գոնե տեխնիկական, կազմակերպչական աջակցություն ցուցաբերի: Ու իրենք գիտեն, որ ես դա անում եմ իմպիչմենթի թեմայով, մի նախաձեռնության, որի հեղինակը պաշտոնապես իրենք են:
Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռեր փակ է լինելու երթևեկելի երկու ուղղություն
Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները: Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան
«Հասել ենք նրան, որ մարդկանց նոթատետրերն եք քննում, ննջասենյակներում ու լոգասենյակներում եք նկարահանող սարքեր դնում»․ Էլինար Վարդանյանն ու Հասմիկ Հակոբյանը վիճեցին
Հայաստանում քաղբանտարկյալների մասին ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությունը հետաձգվեց երկու ամսով
Wizz Air-ը չվերթեր կգործարկի Բրատիսլավա-Երևան-Բրատիսլավա երթուղով
Շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
Ուշագրավ տեղեկություն. Ազատի կացարանի զինվորները մահացել են շմոլ գազից, սակայն, ըստ փորձագետի՝ կացարանի վառարանը չէր կարող շմոլ գազ առաջացնել
Փորձագետը բացառեց հրթիռների կամ այլ զենքերից առաջացած պայթյունի հավանականությունը
Հայտնի է դարձել, թե զինված անձը որքան գումար է հափշտակել բանկից. Shamshyan.com
Shamshyan.com. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «ավազակություն» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, թե նոյեմբերի 17-ին դիմակավորված ու զինված անձը որքան գումար է հափշտակել Շինարարների փողոցում գործող ՎՏԲ բանկի մասնաճյուղից. հափշտակվել է 1 միլիոն 101 հազար դրամ, 65 հազար 250 ռուբլի, և 400 ԱՄՆ դոլար:
ՔՊ-ականների հետ կհանդիպենք առերեսման շրջանակում. Էդգար Ղազարյան
Գրավոր հաստատել են, որ խտրականություն են ցուցաբերում՝ պայմանավորված իմ քաղաքական հայացքներով
Տպավորություն է, որ Թուրքիան ՀՀ-ի նկատմամբ ընտրել է հետևյալ քաղաքական մոդելը. մի կողմից խուսափել քայլերից, որոնք կարող են իրական օգուտ բերել, մյուս կողմից՝ իրականացնել գործողություններ, որոնք կնպաստեն ՀՀ իշխանությունների վերարտադրությանը. Սուրեն Սարգսյան
Այլ խոսքով՝ հստակ տարանջատված են Հայաստանի Հանրապետության և Հայաստանի իշխանությունների շահերը։


















































