Օրվա լրահոսը

«Լիարժեք սատարում եմ իմ քաղաքական առաջնորդին»․ Մխիթար Հայրապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառին հեռացնելու փորձի մասին

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ վերջին երեք տարիներին չի այցելում պատարագի, թեև գնում է եկեղեցի, աղոթում և հաղորդակցվում Աստծո հետ։

Վարշավայում անցկացվել է Հայաստան–Լեհաստան գործարար համաժողով

Հայաստան-Լեհաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում Վարշավայում անցկացվել է Հայաստան–Լեհաստան գործարար համաժողովը: Համաժողովը պաշտոնապես բացել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և Լեհաստանի Տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Միխալ Բարանովսկին։ 🔹 Գործարար համաժողովի ընթացքում ներկայացվել են վերջին տարիների ընթացքում իրականացված բազմաոլորտ բարեփոխումները և դրանց արդյունքում արձանագրված տնտեսական հաջողությունները, Հայաստանում բիզնես և ներդրումային միջավայրը՝

Դուք պարտված եք տիկին դատախազ։ Մեր սերն ու աղոթքները՝ Լիդյային. Ժաննա Ալեքսանյան

Դիսիսդենտները պատմում էին, որ աքսոր ուղարկելիս հարցնում էին՝ տա՞ք երկիր եք ուզում, թե՞ ցուրտ, և եթե ասում էին՝ ցուրտ, ուղարկում էին անապատային, շոգ երկրներ կամ հակառակը. թշնամական վերաբերմունք այլախոհների դեմ։

«Վաղը պարզ կլինի, առիթ կա»․ Մխիթար Հայրապետյանը՝ Մարզահամերգային համալիրում ՔՊ-ի՝ գաղտնի պահվող հանդիպման մասին

Մխիթար Հայրապետյանի համար գերադասելի է պարտվել առողջ քաղաքական ուժի, որի՝ պետության կառավարման ղեկը ստանձնելու դեպքում երկրի կառավարումն ավելի արդյունավետ կդառնա, քան հավերժ մրցել, իր բնութագրմամբ, հեղինակազրկված քաղաքական ուժերի հետ։

«Ամեն ինչ հրաշալի է» ինքնախաբեություն քարոզչական հնարքով չեն լուծվելու իրական խնդիրները, որոնք կան նաև մեր Զինված ուժերում. Գեղամ Մանուկյան

Անվտանգային հարցերի հետ կապված հարցերը շոուով չեն լուծվում, ինչպես անում է իշխանությունը, այլ գործնական ու սրտացավ քննարկումներով

«Հայաստանում այսօրվա դրությամբ քաղբանտարկյալներ բացարձակապես գոյություն չունեն»․ վստահ է 2008-ի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը

Էլինար Վարդանյանը խորհուրդ է տալիս՝ վախի մթնոլորտի մասին հարցնել այն քաղաքացիներին, ովքեր արդեն իրենք են իրենց գրաքննում

Ռուս և ադրբեջանցի հնագետները պեղումներ են սկսել Ազոխի քարանձավում՝ օկուպացված Արցախում

Նախատեսում են քարանձավի նոր թվագրում իրականացնել՝ ստանալու համար տվյալներ այն մարդկանց միգրացիայի վերաբերյալ, որոնք ավելի քան 2 միլիոն տարի առաջ լքել էին Աֆրիկան։

«Ասում են՝ ՔՊ-ն հանձնել է Ղարաբաղը, ո՞վ է հանձնել, ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»․ Մխիթար Հայրապետյան

Լրագրողների հարցին՝ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ մեղքը, քանի որ նա ասում է՝ շատ մեղքեր է գործել, ԲՏԱ նախարարը խուսափեց պատասխանել՝ նշելով, որ դա վարչապետի անձնական հարցն է։

Ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել, պարզապես փոքր ու մեծ ստերը շարունակվում են. Ռոբերտ Կադարյան

«Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե ձեզանից յուրաքանչյուրը բացի իր շենքի մուտքի պատին ամրացված ՀԷՑ արկղը, 95% հավանականությամբ այսպիսի հաշվիչներ է տեսնելու, ինդուկցիոն հաշվիչները արդեն մի քանի տարի է՝ գրեթե չկան: Կասկադ ընկերության կողմից արտադրվող այս հաշվիչները համարվում են 3-րդ սերնդի ինտելեկտուալ հաշվիչներ և յուրաքանչյուր կես ժամը մեկ ուղարկում են ինֆորմացիա կենտրոնական

Հետանկախական եւ հետհեղափոխական հայերեն քաղաքական խոսույթների վերլուծություն. մաս Ա

Ազգերի համար շրջադարձային զարգացումները հանգեցնում են քաղաքական խոսույթում փոփոխությունների։ Այդպես է լինում հատկապես շրջադարձային իրադարձությունների ժամանակահատվածում, երբ, օրինակ՝ ժողովրդական ճնշման արդյունքում քաղաքական խոշոր փոփոխություն է տեղի ունենում։ Հայաստանում նմանօրինակ երկու փոփոխության մասին կարելի է խոսել։ Առաջինը 1990 թվականն է։ Գերագույն խորհրդի ընտրության արդյունքում Հայաստանում 70 տարի իշխած կոմունիստները պարտվեցին ժողովրդավարներին։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց նախ ԳԽ

«Տեղեկությունը, թե իբր 2018 թ. մինչև 2024 թ. հոկտեմբեր ՀԷՑ սպառողների տվյալները ջնջվել են և այլևս հնարավոր չէ դրանք վերականգնել, չի համապատասխանում իրականությանը»

Էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման համակարգի ամենամսյա տեղեկատվական բազաները պահպանված են և վերահսկելի: Շրջանառվող տեղեկատվությունը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու խնդիր է հետապնդում։

Վրաստանից վերադառնալիս ՀՀ նախագահը Կիրանցում ծանոթացել է եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստան կատարած պաշտոնական այցն ավարտելով Հայաստան է վերադարձել ցամաքային ճանապարհով: Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում նախագահը կանգառ է կատարել, ծանոթացել անցակետի ընթացիկ աշխատանքներին: Այնուհետև Հանրապետության նախագահը կանգառ է կատարել Կիրանցում, ծանոթացել Կիրանցի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, զրուցել համայնքի բնակիչների հետ:   Կիրանցում նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին՝ ամփոփելով Վրաստան պաշտոնական

«Այսօր են մարդիկ բանտերում գտնվում։ Նախկինում երբեք երեք երկու արքեպիսկոպոս եւ մեկ եպիսկոպոս բանտարկված չի եղել»․ Էլինար Վարդանյան

Քաղբանտարկյալներ հիմնականում Հայաստանում եղել են 2008 թվականի մարտի 1-ից հետո․ Ալխաս Ղազարյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Ջեյսոն Լունդգարդի հետ քննարկել է Apple-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները

Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանն ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԱԲ-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։ Քննարկվել են համագործակցության

Ինչո՞ւ է կարեւոր պայմանագրի իրավական փորձաքննությունը

Իրավագիտակից քաղաքացի Անշարժ կամ շարժական գույք գնելու, վաճառելու, վարձակալելու, ապրանքներ մատակարարելու, աշխատանքի ընդունվելու կամ այլ դեպքերում անհրաժեշտ է լինում փորձաքննության ենթարկել պայմանագիրը: Իսկ ի՞նչ ենք հասկանում պայմանագրի փորձաքննություն ասելով: Իրավական փորձաքննությունը գործընկերների կողմից կնքվող պայմանագրերի մանրակրկիտ վերլուծությունն է՝ իրավական ռիսկերը բացահայտելու եւ վերացնելու նպատակով: Այս գործընթացը երաշխավորում է, որ պայմանագրի բոլոր պայմանները համապատասխանում են գործող

«Հարեւան շրջանում փեսացուն առեւանգել է կուսակցական հարսնացուին»․ Վլադիմիր Վարդանյանը հայտնի ֆիլմի հետ համեմատեց եւ հեգնեց քաղբանտարկյալների մասին հայտարարության տեքստը

«Տասնյակ էջանոց հիմնավորումներ կարող էինք բերել, բայց ամեն ինչ այնքան ակնհայտ է, նույնիսկ ձեզ համար, որ անիմաստ էր։ Բայց վստահ էլ չեմ, որ հնարավոր էր որեւէ հիմնավորմամբ ձեր դիրքորոշումը փոխել։ Միաժամանակ, ունեմ ներքին համոզմունք, որ իբրեւ ՀՀ քաղաքացի, պարտավոր եք ճիշտ գնահատականներ տալ մարդու իրավունքների հարցերին՝ նաեւ այս նպատակով է տեքստը դրվել շրջանառության մեջ»,- պատասխանեց Էլինար Վարդանյանը։

Դեսպան Նարեկ Մկրտչյանը կարևորել է OpenAI-ի հետ համագործակցությունը՝ որպես Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման առանցքային ուղղություն

Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է OpenAI-ի Գլոբալ բիզնեսի գծով փոխնախագահ Նեյթ Հարբաչեկի և Միջազգային քաղաքականության ու գործընկերությունների բաժնի ներկայացուցիչ Այվի Լաու-Շինդեվոլֆի հետ։ Քննարկվել են արհեստական բանականության կիրառման հնարավորությունները կրթության, առողջապահության, արդյունաբերության, ամպային ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում։ Դեսպանը կարևորել է OpenAI-ի հետ համագործակցությունը՝ որպես Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման առանցքային ուղղություն։ OpenAI-ի

Լիդյա Մանթաշյանը Հայաստանի միակ կին քաղբանտարկյալն է, որն արդեն 5 ամիս է՝ զրկված է ոչ միայն ազատությունից, այլ նաև տեսակցության իրավունքից. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Լիդյա Մանթաշյանը Հայաստանի միակ կին քաղբանտարկյալն է, որն արդեն հինգ ամիս է զրկված է ոչ միայն ազատությունից, այլ նաև հասարակ տեսակցության իրավունքից։ Լիդյայի նկատմամբ իրականացվում է քաղաքական բացառիկ հետապնդում, ինչն այլևս բացառում է դատական համակարգի անկախության մասին որևէ պատկերացում։ Նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների և նրա

Դեսպան Մկրտչյանը և Հրաչ Աչաջյանը Սան Ֆրանցիսկոյում քննարկել են Google-ի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները

Նոյեմբերի 20-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում այցելել է Google-ի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության արհեստական բանականության կիրառման ռազմավարության ղեկավար Հրաչ Աչաջյանի (Head of AI GTM) հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Google-ի միջազգային համագործակցության թիմի ներկայացուցիչ Ռավեն Բելամին, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչ Գոհար Գալյանը։ Հանդիպմանը քննարկվել են

Պայմանագրային զինծառայողի գործով ՍԴ-ն մերժման որոշում կայացրեց

Վերջին շրջանում Սահմանադրական դատարան են դիմում հատկապես վարչական վարույթների հետ կապված գործերով` վարչական դատարան դիմելուց հետո: Նոյեմբերի 11-ին ՍԴ-ն նույնքան որոշումներ է կայացրել, որից երեքը`վարչական գործերով անցածներն էին: Ըստ Անգելիկա Ումրիկյանի` անձին վերաբերող վարչական ակտի դեմ հայց էր ներկայացվել անգամ դրա վիճարկման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, Ամալյա Եփրեմյանի գործով, ով վարչական դատարանում վիճարկել է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր անձանց օժանդակությամբ, վարորդական վկայական ստանալու նպատակով տեսական և գործնական ձևական քննություններ կազմակերպելու համար մեկ տասնյակից

Ինձ համար Ալիեւի եւ Էրդողանի կանանց հետ նկարվելն ավելի վատ բան է. Շպռոտը աջակցում է Լիդյա Մանթաշյանին

Սրբազանի մասին այստեղ Միացյալ Նահանգներում շատ լավ բաներ է պատմում Կանադայի հավատավոր ժողովուրդը։ Եվ տեսնելով, թե ինչ անարդար են Սրբազանի հանդեպ, շատ ենք ցավում այստեղ՝ հեռվում

ՊԵԿ նախագահը և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներ քննարկել են նաև բլոգերների հարկման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը, մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հայաստանի նորանշանակ ծրագրերի պատասխանատու Մարին Լեգարդին։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԶՖԳ հետ համագործակցության շրջանակում արդեն իսկ առկա ձեռքբերումները, և հույս հայտնել, որ կշարունակվի ակտիվ համագործակցությունը։ Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը միտված նոր տեխնիկական աջակցության կարիքներն ու հետագա համագործակցության

60-ից ավելի անձ քրեական հետապնդման է ենթարկվում, 40-ից ավելին՝ կալանքի տակ են՝ տարբեր խափանման միջոցներով․ պատճառները քաղաքական են

Հարցին՝ «Հայաստան» դաշինքը պատրա՞ստ է հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին էլ են քաղբանտարկյալներ եղել, Էլինար Վարդանյանը պատասխանեց, որ իր գործունեության ընթացքում ինքը միշտ պայքարել է քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների իրավունքների համար եւ հավելեց, որ ՔՊ-ական իշխանությունը 2018-ին իշխանության գալով՝ այլ նպատակներ եւ սկզբունքներ էր հայտարարում։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։ Երևան

«Ինձ հաջողակ մարդ եմ համարում, դա մոտիվացնում է լինել լավատես, նպատակներ դնել եւ հասնել դրանց». Մերի Տաշչյան

Փորձառու մանկական հոգեբանը իր նորարարական մեթոդներով ճանաչված է թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում «Ինձ հաջողակ մարդ եմ համարում, դա մոտիվացնում է լինել լավատես, նպատակներ դնել, աշխատել եւ հասնել դրանց: Եթե դրական ես տրամադրված որեւէ գործի հանդեպ, մեծ է հավանականությունը, որ այն հաջողությամբ է պսակվելու»,-ասում է մանկական հոգեբան Մերի Տաշչյանը: Ապա հավելում է. «Իմ մասնագիտության հիմքում ընկած

Բաքվի բանտերում ցմահի տարվող մեր հայրենակիցների ֆոնին Երևանի բանտային մթնոլորտը կրկնակի այլանդակ է։ Լավ, էս ի՞նչ ենք անում. Վահե Հովհաննիսյան

Այսօր հայերենի ամենատարածված, գործածական բառերն են. կալանք, դատ, դատավոր, դատախազ, ԱԱԾ, գաղտնալսում, քննչական։

Հայաստանն արժանի է այնպիսի ղեկավարի, որը կտրված չէ իրականությունից. «Մեր ձևով»

Մինչ Փաշինյանը պնդում է, թե սա «վերջին 500 տարիների լավագույն շրջանն» է, վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս աճող աղքատություն, բարձր գործազրկություն և հազարավոր ընտանիքներ, որոնք դժվարանում են վճարել անգամ իրենց կոմունալ վճարները։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031