Օրվա լրահոսը

Սուտ 26. «Բնապահպանությունը մեր կառավարության առաջնահերթությունն է»

Սկիզբը՝ այստեղ: Երբ այս իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին. «Մենք երկարաժամկետ զարգացման մոդել ենք կառուցում, որտեղ մարդը եւ բնությունը հավասար արժեք ունեն», հասարակությունը հավատում էր, որ Հայաստանը վերջապես կունենա իրական բնապահպանական քաղաքականություն, ծառերի պահպանություն, մաքուր օդ, կանաչ տարածքներ, խիստ վերահսկվող արդյունաբերական արտանետումներ։ Բայց այս խոստումն էլ դարձավ հերթականը, որի դեպքում  իրականությունը շատ հեռու էր առաջնահերթություն լինելուց։ Երեւանն ու

«Սա նոր տեսակի քրեական հետապնդում է, նոր հոդվածի կիրառում է ազատ խոսքը լռեցնելու համար». Ռուբեն Մելիքյան

«Հրապարակային մակարդակում՝ Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Արուսյակ Ջուլհակյան, դեռ ժամանակին ՍԴ դատավորների՝ Հրայր Թովմասյանի եւ այլոց հասցեին, շատ ավելի կոշտ ձեւակերպումներ են իրենց թույլ տվել: Դրանք հանցագործություն չեն, իսկ Էդգար Ղազարյանի արածը հանցագործությո՞ւն է»:

Հայաստանի բնակչության երկու երրորդը չի հավատում, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր է. Հարութ Սասունյան 

Վերջին համազգային հարցախույզը Հայաստանում անցկացվել է 2025 թվականի հոկտեմբերի 5-25-ը՝ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի կողմից։ Արդյունքները հրապարակվել են 2025 թվականի նոյեմբերի 11-ին։ Հարցախույզի սխալի տոկոսը կազմում է ±2.92։ Մասնակիցները եղել են 18-ից մինչև 80 և բարձր տարիքի քաղաքացիներ։

«Էս ո՞ւր էիր ախպերս էսքան ժամանակ․․․ հանգստի էի»․ ի՞նչ է կատարվում այս ուշ ժամին Արթիկի գաղութի դիմաց

Հարցին՝ ինչպե՞ս եք, Տիգրան Ավագյանը, ցույց տալով հետևում գտնվող Արթիկ քրեակատարողականի շենքը, պատասխանեց․ «Ախպերներս ու ընկերներս որ էնտեղ լինեն, ինչպե՞ս կլինեմ»։ «Ազատություն բոլոր արդարներին»,- բացականչեց Տիգրան Ավագյանը:

«Փաշինյանն ուզում է ասել` քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը». Ժաննա Ալեքսանյան

«Ինչու են որոշել այսպես բացահայտորեն նսեմացնել, ավիրել դատարանը», հարցնում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Ամեն ինչ անելու ենք` դիմագրավելու ծրագրվող պառակտիչ գործողություններին. Գյումրու ավագանու Կոմունիստական կուսակցության խմբակցություն

Տիգրան Ավագյանը կալանավորվել է ավագանու անդամի մանդատը վերցնելու նախօրեին։ Դա փաստում է, որ  իր եւ շուրջ 50 գյումրեցու ապօրինի կալանավորումը` խափանման տարբեր միջոցների կիրառությամբ, վախի մթնոլորտ սերմանելու, գյումրեցիների քաղաքական ընտրությունը եւ միասնականությունը կոտրելու միտում է ունեցել եւ ունի։

«Սա, աներկբա, ապացույց է, որ Հայաստանի դատական համակարգը լիովին զրկված է անկախությունից». Ռոբերտ Ամստերդամ

«Զուգահեռ և համակարգված նման գործողությունները ընդհանրապես կապ չունեն իրավական գործընթացների հետ։ Ահաբեկչություն են և իրականացվում են ճղճիմ քաղաքական և անձնական շահեր սպասարկելու համար»:

Տաթեւ Աբրահամյանն ու Աննա Սարգսյանը ԱՄՆ-ի թիմում մասնակցում են աշխարհի առաջնությանը

Արդեն կայացել է առաջին տուրը, որում ԱՄՆ-ը 2,5:1,5 հաշվով հաղթել է Իսպանիային:

Ռեժիմի ահաբեկումների շղթան երկարաժամկետ է. Տիգրան Աբրահամյանը

«Հայաստանյան քաղաքական պրոցեսներն ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի սրանց դեմը չի առնվել», գրում է Տիգրան Աբրահամյանը:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտով կբերի դրական արդյունքներ. Սարգիս Խանդանյան

Վաշինգտոնի հայտարարությունը դնում է ամուր հիմք համագործակցության եւ հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար. Սարգիս Խանդանյան

Էդգար Ղազարյանը միջնորդեց ՍԴ դատավորների գործով հարցաքննել Ալեն Սիմոնյանին, Նիկոլ Փաշինյանին

Հնարավորություն տանք նրանց ինքնախոստովանական ցուցմունք տալ. Ղազարյան

Հայաստան-Ֆրանսիա առևտրաարդյունաբերական պալատի ներկայությունը ՀՀ-ում նոր հնարավորություններ կբացի ֆրանսիական կապիտալի ներգրավման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար. Գևորգ Պապոյան

Պապոյանը վստահություն է հայտնել, որ պալատը կդառնա հարթակ, որտեղ հանդիպելու են նոր գաղափարներ, նոր նախաձեռնություններ և՛ հայկական, և՛ ֆրանսիական ընկերությունների համար։

Գյումրու ավագանու մանդատից հրաժարվելուն պես՝ կալանավորված ֆերմերին Արթիկի գաղութից ուղարկեցին տնային կալանքի

Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանն անխնա քննադատող գյումրեցի ֆերմեր Տիգրան Ավագյանը, որին կալանավորել էին մոտ 20 օր առաջ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, Արթիկ քրեակատարողականից կուղարկվի տուն։

Արցախը՝ որպես քարոզչական ուղղություն. Չարլզ Վիլիի «առաքելությունը»

Ադրբեջանական իշխանությունները վերջին տարիներին միջազգային իմիջի ձևավորման գործում մեծ ակտիվություն են ցուցաբերում՝ դեպի Ադրբեջան զբոսաշրջային խմբեր ուղղելով։ Աշխարհի տարբեր երկրներից Ադրբեջան եկած այդ խմբերն ուղղորդվում են նաև Արցախ, իսկ դրանց շրջագայությունները, հատկապես Արցախի տարածքում, լուսաբանվում են մեծ ակտիվությամբ, հակահայկական հստակ շեշտադրումներով և մեկնաբանություններով։

Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը տարբեր մակարդակներում. Ֆիդան

«Հայաստանը մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ցուցադրում է բաց դիրքորոշում, և մենք անկեղծորեն առաջ ենք մղում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի ուղղությամբ»,-նշել է Ֆիդանը։

Նկարիչների միությունում բացվեց Տարոն Մանուկյանի ցուցահանդեսը

«Մեր ձևով» շարժումը հերթական անգամ օգնեց տաղանդավոր հայ երիտասարդին իր նախագիծը իրականացնելու գործում:

Դատավոր Ռշտունին ազատ արձակեց Վարդան Ղուկասյանի կալանավորված եղբոր թոռին

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ՝ Վ.Ռշտունու, բավարարել է պաշտպան Ա.Հակոբյանիս կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը, մերժել է քննիչի միջնորդությունը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Ավագ դպրոցը լրջագույն ռեֆորմների կարիք ունի, ինտերշիփի գաղափարն էլ լավն էր. կրթության փորձագետը՝ Արման Թաթոյանի դիտարկումների մասին

Մի շարք երկրներում աշակերտը մինչեւ բուհ հասնելն իր ոլորտին վերաբերող պրակտիկաներ պետք է ունենա

Մենք բախվում ենք ժողովրդավարության վրա հարձակումների թե՛ ուղիղ, թե՛ հիբրիդային գործիքների միջոցով. Արթուր Հովհաննիսյան

Երկու օր առաջ Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում մենք տեսանք այս ամենը, բայց ուրախությամբ կարող եմ ասել, որ հաղթեցին ժողովրդավարությունն ու խաղաղության օրակարգը. Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում:

Փաշինյանն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» կրթահամալիր. քննարկվել է Վարդենիսում նմանօրինակ նախագիծ իրականացնելու հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց-կրթահամալիր, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ուսումնական հաստատությունը հիմնադրել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության AMAA բարեգործական հասարակական կազմակերպությունը: Նիկոլ Փաշինյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և AMAA-ի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցում,

«Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Ռումինիան». Բուխարեստում կայացել է գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 8-ին, Ռումինիայի հայոց թեմի Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու 110 ամյակի և վերաօծման առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակներում, «Վիկտոր և Հովսեփ Դուդյան» մշակույթի տանը առանձնահատուկ շուքով և ոգևորությամբ տեղի ունեցավ Ամենայն Հայոց Հայրապետին նվիրված «Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Ռումինիան» խորագրով գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Նորին Սրբության Գահակալության 26-րդ տարեդարձի առիթով՝ նախաձեռնությամբ

ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին նշել է, որ «Նորդուզ»-«Ագարակ» անցակետն Իրանի համար ունի ստրատեգիական կարևոր նշանակություն

Քննարկվել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման նախագիծը

«Դավայտե, լավ եղեք, ես լավ եմ, կոտրվել չկա, մենք կոտրող ենք, չենք կոտրվում»․ Վարդան Ղուկասյանը՝ հակակոռուպցիոն դատարանում

Նա պնդեց, որ ինքն անմեղ է՝ ասելով․ «Կաշառքից էնքան հեռու ենք, եթե որևիցե մեկը ինձ մեղադրում է, ուրեմն ինքն իրա մորն ու աղջկան բան է արել, էլ ինչ ասեմ։

«Սպասվելիք վնասը հնարավոր չէ փոխհատուցել որևէ տնտեսական շահով․ փողը ուտել հնարավոր չէ, իսկ գյուղմթերքը կենսական պահանջ է»

Այնպիսի տպավորություն էր, որ հանքարդյունահանման թույլտվությունը ստանալով, ընկերությունը խաբեությամբ ցանկանում է ստանալ նաև ցեմենտի գործարանի թույլտվություն:

Օտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով

Նշված կարգավորումը վերաբերում է ոչ միայն կինոթատրոնային ցուցադրություններին, այլև հեռուստատեսային, առցանց (համացանցային) և նյութական կրիչներով տարածվող ֆիլմերին։

Ալիևի հրահանգը՝ Հայաստանը «կոնֆլիկտային տարածք» ներկայացնելու մասին. սա՞ է խաղաղության օրակարգը

Ինչի՞ կարող է հանգեցել Ալիևի վտանգավոր հրահանգը ու ՀՀ իշխանությունների հանցավոր անգործությունը

Թբիլիսիիում, որտեղ 1899-1922 թթ. ապրել է Երվանդ Քոչարը, բացվել է հուշատախտակ

«Լիահույս եմ, որ այս վայրը կդառնա լուսավոր կանգառ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են արվեստը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031