Օրվա լրահոսը

Թուրքիան պատրաստվում է դառնալ Եվրոպայի ռազմական ճարտարապետության մի մասը. Հունական մամուլ

Հունական «İn.gr» կայքը, որն համարվում է ամենաընթերցվողներից մեկը, գրում է, որ Թուրքիան պատրաստվում է դառնալ Եվրոպայի ռազմական ճարտարապետության մի մասը: Նմանատիպ գնահատական տրվել է, հաշվի առնելով Թուրքիայի ռազմարդյունաբերության արտահանման աճը և «Otokar» թուրքական ընկերության և Ռումինայի միջև 857 մլն եվրո արժողությամբ «COBRA II»-ների ձեռքբերման շուրջ ստորագրված համաձայնագիրը: «Թուրքիան ռազմարդյունաբերության արտահանման հարցում սեղմում է գազի կոճակը»

Սլովակիան կարող է դատի տալ ԵՄ-ին՝ ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու ծրագրերի համար

Սլովակիան և Հունգարիան քննադատել են ԵՄ գործադիր մարմնի՝ ռուսական էներգետիկայից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրերը, քանի որ երկուսն էլ դեռևս մեծապես կախված են Մոսկվայից գազի և նավթի մատակարարումներից և վախենում են, որ ավելի թանկ այլընտրանքները կվնասեն իրենց տնտեսություններին։

Մեկնարկում է Երևանյան 3-րդ միջազգային թատերական փառատոնը  

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Պաննո արվեստի տանն այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որով ազդարարվել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկը։ Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 19-30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսի ներքո: Մամուլի ասուլիսի բանախոսները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի Գյոթե ինստիտուտի

Արման Եղոյանը Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 19-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության թիմի ղեկավար Իո Կերստին Շմիդի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն խորացող համագործակցությանն առնչվող հարցեր: Արման Եղոյանը կարեւորել է ԵՄ օժանդակությունը տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաեւ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերակատարությունը: Անդրադարձ է

ԱՄՆ-ի հայկական ծագումով բիզնեսի ՀՆԱ-ն ավելի մեծ է, քան Ադրբեջանինը։ Սա նորից շեշտեմ՝ հիշեցնելու համար, թե որքան անհեռատես ենք. Վահրամ Միրաքյան

Միայն Լոս Անջելեսի իրենց հայ համարող գործարարների հավաքական պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան ՀՀ-ի գործարարներինը. ինչո՞ւ մենք ու մեր պետությունը շատ չնչին է օգտվում այդ ահռելի ռեսուրսից

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը վրացական երկաթուղիների հետ կարող է դառնալ Եվրոպա-Կենտրոնական Ասիա կապուղիների կարևոր բաղկացուցիչ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ-ի համար գերակայություն է տարածաշրջանում խաղաղության և փոխկապակցվածության ինստիտուցիոնալացումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության վրա. Վահագն Խաչատուրյան

Դիլիջանի Mountain Village-ի ճարտարապետ Սարգիս Սարգսյանի համահեղինակած նախագիծը հաղթել է միջազգային խոշոր մրցույթում

Հայ ճարտարապետ Սարգիս Սարգսյանը, միջազգային ճարտարապետական Bjarke Ingels Group (BIG) միջազգային բյուրոյի կազմում, հաղթել է Գերմանիայի Համբուրգ քաղաքի պետական օպերայի նոր շենքի նախագծման մրցույթում: Սարգիս Սարգսյանը համաղեկավարել է հաղթող ճանաչված նախագիծը, որն աչքի է ընկնում ճարտարապետական համարձակ, ժամանակակից ու նորարարական լուծումներով: Ուշագրավ է, որ միջազգային նման խոշոր և հեղինակավոր մրցույթում հաղթած ճարտարապետն իր փորձն ու

Փաշինյանը բարձր է գնահատել Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի գործունեությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի նախագահ, Նոր Զելանդիայի նախկին վարչապետ, ՄԱԿ զարգացման ծրագրի նախկին ղեկավար Հելեն Քլարկին։ Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և բարձր գնահատել Առաջնորդության համաշխարհային հիմնադրամի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հիմնադրամի հետ կստեղծվի սերտ համագործակցություն։ Հելեն Քլարկը նշել է, որ Հայաստանում է՝ «Հանքարդյունաբերության ոլորտների թափանցիկության նախաձեռնության»

Վանաձորում, Գյումրիում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը երազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը 9-15-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔️ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 15-ին, ✔️ Հերացի փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 12-ին, ✔️ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ նոյեմբերի 15-ին։ ◾️ Գյումրի քաղաքում՝ նոյեմբերի 10-ին և 12-14-ը, ◾️ Հրազդան քաղաքում՝ նոյեմբերի 9-12-ը և 15-ին, ◾️

Դավիթ Խուդաթյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է մի շարք օրակարգային հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, որոնք վերաբերում են նախարարության համակարգման տարբեր ոլորտների։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում

Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 12-18-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ նոյեմբերի 12-14-ը և 16-ին և 18-ին, ◾️ Արաբկիրում՝ նոյեմբերի 13-15-ը, ◾️ Շենգավիթում՝ նոյեմբերի 13-15-ը, ◾️ Նոր Նորքում՝ նոյեմբերի 14-ին։ ✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ նոյեմբերի 13-ին և 17-18-ը, ◾️ Արաբկիրում՝ նոյեմբերի 17-ին,

«Խաղաղություն»՝ ինքնության ոչնչացման գնով. Արմեն Հարությունյանի հոդվածը

Ֆրանսահայ Armenews կայքը հրապարակել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2015-2025թթ. դատավոր Արմեն Հարությունյանի հոդվածը, որը ներկայացվում է թարգմանաբար. «Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում ձևավորում է ազգային խորհրդանիշների համակարգ՝ հիմնված սեփական պատմության և մշակութային ժառանգության վրա։ Այս ամբողջության հիմքում ընկած են ժողովրդի մշակութային և քաղաքակրթական կոդերը, որոնք էլ ձևավորում են նրա ազգային ինքնությունը։

«Բաքուն է, որ Հայաստանում տարածք է պահանջում՝ իրար կապելու Նախիջևանն ու Ադրբեջանը: Մենք միջնորդ ենք». Ֆիդան

Նոյեմբերի 18-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պատասխանել է պատգամավորների հարցերին ու քննադատություններին։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, նա խոսել է հայ-թուրքական հարաբերությունների, Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի, ինչպես նաև այսպես կոչված, «‎Զանգեզուրի միջանցքի» մասին։ «Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիրը, մենք պատրաստ կլինենք Հայաստանի

«Աստված չանի, եթե Տիգրանաշենը տվեցին, Պարույր Սեւակ գյուղն էլ այստեղից է քոչելու, էլ չեմ խոսում ճանապարհի մասին, չես հասկանում, թե ինչ կկատարվի»

«Ադրբեջանցիների տեղաշարժը ո՞նց է կազմակերպվելու, ո՞նց է հսկվելու։ Այն ժամանակ Երասխից գնում էին, մտնում էին Սադարակ, մի ճանապարհ կար, դրանից էին օգտվում, բայց այդ ճանապարհն անցնում է մեր տարածքով։ Այսինքն՝ իրենք բոլոր կողմերից շրջափակված են, ճանապարհ չունեն»։

ՀՀ նախագահը պաշտոնական այցով Թբիլիսիում է

Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ ՀՀ նախագահի աշխատակազմ

«Աներկբա է՝ ՀԷՑ-ն իր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի»

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) սույն թվականի նոյեմբերի 17-ի նիստի արդյունքներով Հանձնաժողովն ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին որոշում։ Համաձայն գործող իրավակարգավորումների՝ մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ավարտը, Ընկերությունը` գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարչի կառավարման ներքո, շարունակելու

Դեսպան Մկրտչյանը և Հյուսիսային Կալիֆորնիայի Համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահը քննարկել են հնարավոր նոր նախաձեռնությունները

Նոյեմբերի 18-ին Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Կալիֆորնիայի Համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոն Շեայի, ինչպես նաև գործառնությունների գծով տնօրեն Թեսա Քարթերի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։ Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիները և, այդ համատեքստում, հնարավոր

Բաքուն շահագրգռված է «Թրամփի ուղու» շուրջ աշխատանքների արագացմամբ. Ջեյհուն Բայրամով

«Ազատություն». «Բաքուն շահագրգռված է Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու շուրջ աշխատանքների արագացմամբ՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապ ապահովելու համար», -այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Բաքու մեկնելուց առաջ Երևանում հանդիպել էր Հայաստանի ղեկավարներին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վարդան Ղուկասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը քննող դատավորը կլսի՞ Փաշինյանին, թե՞ չի լսի. Փոստանջյան

Վաղը կեսօրին, պարզ կլինի՝դատավորը չի՞ լսել Փաշինյանին, թե՞ լսել է Փաշինյանին. Փոստանջյան

«Փրկչի» գալուստը. ապազգային հարձակումներ եկեղեցու վրա. Ֆիլիպ Ռաֆֆի Կալֆայան

Կառավարությունը ցանկանում է հանրային բեմից հեռացնել բոլոր նրանց, որոնք դեմ են իրենց ապազգային նախագծին։ Աստվածային առաքելության քողի տակ փորձ է արվում կոտրել ազգի հոգին։

Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել. Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից

Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհակալ եմ ձեզ այն մեծ աջակցության համար, որ ստացել եմ ձեզնից անցած օրերին։ Լինեք փողոցում՝ հանրահավաքի, դատարանի առաջ՝ միասնականություն ցուցաբերելու, թե ձեր տներում՝ էկրանին նայելիս ու արդարության սպասելիս, ձեր աջակցությունը տեսանելի է, չափազանց թանկ է ու պարտավորեցնող է ինձ համար: Պատկերացնում եմ, թե որքան անհանգստացած ու հիասթափված եք

«Այս ցուցահանդեսը երկխոսություն է տեսանելիի և անտեսանելիի միջև․ հիշեցում, որ սեր, ինտուիցիա և զգացմունքային խորություն ունենալը մեր իրական զգայարաններն են»

Մարգարիտա Քամալյանը, շեշտելով, որ Արթուր Դուրգարյանի տաղանդը բազմակողմանի է, հիշեցրեց, որ նկարիչը ստեղծագործական առաջին քայլերն արել է որպես քանդակագործ, ապա տարվել գրաֆիկայով, գեղանկարչությամբ, զբաղվել որմնանկարների վերականգնումով, զարդերի մոդելավորմամբ և այլն։

Աբովյան համայնքին կվերադարձվի Սևանի փողոցի 1/3/3 հասցեում գտնվող հողամասը

2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է մի շարք հողատարածքներ: Վերոնշյալ հողատարածքների ցանկում է

Այ հենց կրթվենք այնքան, որ հայհոյանքն ու դրա տակ մնալն արմատախիլ լինի մեր միջից. Հասմիկ Հակոբյան

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Ասում են Գյումրու ընտրությունների ժամանակ էլ էր հայհոյել իրեն չընտրողին, դրա բերումով տղամարդկանցից ոմանք սրա հայհոյանքի տակ չմնալու համար ընտրել են, ասեմ ավելին՝ որոշ կանայք էլ ասում էին՝ «հո մարդս հայհոյանքի տակ չի մնա՞»: Քարոզարշավի փուլում սա իմ ամենամեծ շոկն էր: Այ հենց կրթվենք այնքան, որ հայհոյանքն

Գարեգին Երկրորդը Գուգարաց թեմի հոգևորականներին պատգամեց ամեն ջանք ի գործ դնել հասարակության մեջ ազգային-հոգևոր արժեքների առավել զորացման

Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի։ Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ հորդորելով քահանա հայրերին աներկյուղ ու հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ իրենց ծառայությունը բերել ազգի զավակներին, նրանց համախումբ պահել Եկեղեցու կամարների ներքո։ Մարտահրավերներով լի այս

ՌԴ-ն շնորհակալ է Հայաստանին նացիզմի փառաբանման դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը համահեղինակելու համար

Ռուսատանի Դաշնությունը շնորհակալ է Հայաստանին՝ նացիզմի փառաբանման դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը համահեղինակելու համար։ «Այս փաստաթղթին Հայաստանի աջակցությունը հատկապես արժեքավոր է գերմանական նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի լույսի ներքո։ Երևանի դիրքորոշումը հայ ժողովրդի հերոս որդիների և դուստրերի երախտապարտ հիշատակի ևս մեկ հաստատում է, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքը և ամբողջ մարդկությունը «ժանտախտից» փրկելու համար»,–ասված

Չեխիայում ֆրանսիական ընկերության արտադրամասում Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները

Մեկնարկել է հումքի արտադրությունը: Քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին և դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։

ՀՀ-ում դեռևս չկա նոր ռազմական դոկտրին և գործող ազգային անվտանգության ռազմավարություն. ԶՈւ բարեփոխումները՝ ՀՔԱՎ-ի մշտադիտարկման ներքո

ՀՀ ԶՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ՝ ՀՔԱՎ-Ի ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՆԵՐՔՈ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հինգ տարի է ուսումնասիրում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված ՀՀ պաշտպանական գերատեսչության գործողությունների կատարման վիճակը։ 2021 թվականից մինչ օրս ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների արդյունքների վերաբերյալ Կազմակերպության կողմից հրապարակվել է 5 տեղեկանք։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031