Օրվա լրահոսը

Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել, և հարկ չկա Եկեղեցուն նման մեքենայություններով արհեստականորեն ներքաշել քաղաքական դաշտ. Եսայի քահանա Արթենյան

Վերջին օրերին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների առնչությամբ շատ է շահարկվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։

Արդարադատության բովանդակությունը կանխորոշվում է «Հայկական ժամանակի» նյութով. Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով. Արամ Վարդեւանյան

Դատարաններում այն, ինչ խոսում են,ք իրավական դիրքորոշումները, որ ներկայացնում ենք, հարց է առաջանում այս ամենն ինչի՞ համար է արվում, եթե «Հայկական ժամանակ» օրաթերթը երեկվա դրությամբ ամբողջ ելքը կանխորոշեց: Սա իրավական ահաբեկչություն է

Մերձավանում խուլիգանության դեպքով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 5-ին մի խումբ անձինք ավտոմեքենաներով արգելափակել են Մերձավան բնակավայրի Այգեգործների փողոցում գտնվող մեկ այլ ավտոմեքենայի երթևեկությունը՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը։

Team Group-ը ներկայացրեց էներգետիկ ոլորտի զարգացման իր լայնածավալ նախագծերը․ կայացավ Robust Armenia կոնֆերանսը

18-ը նոյեմբերի, 2025 թ․, Երևան․ Կարևորելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, վերականգնվող էներգիայի աղբյուրների ստեղծումը, դրանց արդյունավետ շահագործումը և այդ ուղղությամբ ոլորտային քննարկումները՝ Team ընկերությունների խումբն աջակցեց Robust Armenia ամենամյա կոնֆերանսին: Միջոցառումն այս տարի անցկացվում էր «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» խորագրով: Մեդիամաքս մեդիա ընկերության կազմակերպած կոնֆերանսին Team-ը ներկայացրել է կայուն զարգացման ուղղությամբ անդամ ընկերությունների գործունեությունը, այդ

«Մարտի 1-ի գործի վերաբացման նպատակը քաղաքական հաշիվներ մաքրելը չէ»․ Ռուստամ Բաքոյան

«Մարտի 1-ի գործը պետք է դառնա անպատժելիության վերջին հանգրվանը»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։

Արմատները կտրելով՝ դատապարտում եք բույսը: Եվ այս ամենը հրամցվում է, որպես աննախադեպ աշխատանք, փայլուն կառավարում և մեծ նվաճում

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ երեկոյան Տիգրան Մեծ պողոտայի ծառերն այս վիճակում էին՝ արմատները կտրած, բետոնապատած, բնաբաժակը խիստ նեղացված և «աչք շոյող» ստվարաթղթով փաթաթված։ Ծառը սնուցող արմատները 30-40 սմ խորության վրա են, պատռելով դրանք՝ դատապարտում եք բույսը։ Չգիտեմ, ով է մեղավոր, այս քաղշին

«Վիգեն Էուլջեքջյանի գործում նրա մեղադրանքի հիմնական հիմքը Մարալ Նաջարյանի՝ ձերբակալման ժամանակ արված հայտարարությունների վրա էր հիմնված. հայտարարություններ, որոնք նա հետագայում հրապարակավ ասաց, որ ձեռք են բերվել ճնշման ներքո». «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն արգենտինահայ փաստաբան, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր եւ Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու Լուսիանա Մինասյանն է, որը զբաղվում է տուժած հայերի շահերի պաշտպանությամբ: – Ադրբեջանցի մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի ռազմաքաղաքական 5 ղեկավարներին՝ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին

Ընտրակաշառքի դեպքերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ

«Հաղթանակ» դաշինքի մամուլի խոսնակ Հրանտ Ավետիսյանն էլ հայտնել է, որ նոյեմբերի 18-ի ժամը 1։00-ի դրությամբ՝ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։

Համարյա, բայց չանցավ: Վստահաբար մերոնցից մի քանիսը կողմ քվեարկել են․ Տիգրան Ավինյանի հումորը՝ Արամ Թորոսյանին

Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ավագանին որոշեց հանել օրակարգից Հեթումյանների անվան փողոցը Պոդգորիցա անվանափոխելու մասին հարցը։

Պետական պարտքն օգտագործում են այնպես, որ ապագայում դրանք ոչ միայն վերադարձվեն, այլև լրացուցիչ եկամուտներ բերեն պետական բյուջե։ Սա է ռացիոնալ մտածելակերպը. «Փաստ»

Ակնկալվում է, որ արդեն 2026 թվականին պետական պարտքը կանցնի տասնհինգ միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչն արտացոլում է պարտքի կուտակման անկառավարելի և սպառնալից տեմպերը։ Իշխանությունների արձագանքը պետական պարտքի աճի քննադատություններին հաճախ հանգում է արդարացումների որոնմանը, որոնցից ամենահաճախ հնչողն այն է, որ ավելացած պարտքերը օգտագործվել են անվտանգության ապահովման, մասնավորապես զենքզինամթերքի ձեռքբերման համար։ Առաջին հայացքից սա կարող է երևալ

Ոչ մեկիս մտքով չէր անցնի 2018-ին, որ այս երիտասարդները կարճ ժամանակ անց կմոռանան վարչական ռեսուրս չկիրառելու, ցանկացած իշխանության` ճիշտ ժամանակին հեռանալու մասին իրենց բոցաշունչ ճառերը. «Հրապարակ»

Ոչ մեկիս մտքով չէր անցնի 2018-ին, որ նախկիններին մերժելու ճանապարհով իշխանության եկած այս երիտասարդները կարճ ժամանակ անց կմոռանան ժողովրդի սիրո, մաքուր ընտրությունների, վարչական ռեսուրս չկիրառելու, ցանկացած իշխանության` ճիշտ ժամանակին հեռանալու մասին իրենց բոցաշունչ ճառերը եւ կյանքի գնով կպահեն իշխանությունը: Ոչ միայն կպահեն, այլեւ իրենց քաղաքական հակառակորդներին բանտ կնետեն ու պատանդ կպահեն, իրավապահ համակարգն ու դատարանները

Մոտ 37,5 մլն դրամ՝ Երևանի 5 վարչական շրջաններում տոնակատարություններ կազմակերպելու համար. «Ժողովուրդ»

Երևանի քաղաքապետարանը սկսել է Ամանորի նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, քաղաքապետարանը մի քանի պայմանագիր է կնքել մայրաքաղաքի վարչական շրջաններում միցոցառումներ, տոնակատարություններ կազմակերպելու համար։ Այսպիսով՝ Ամանորի կապակցությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պետք է իրականացվեն տարածքների ձեւավորման աշխատանքներ։ Այս ծառայության համար հատկացվել է 12 մլն դրամ։ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Արաբկիր վարչական շրջանի տարածքում նախատեսված է տոնական ձեւավորում.

«Իշխանությունները պնդում են, որ «ջախջախիչ հաղթանակ» են տարել, բայց ի՞նչ են վկայում թվերը: ՔՊ-ն ստացել է 15 հազար 298 ձայն, ընդդիմությունը ստացել է 14 հազար 553 ձայն». Բենիամին Մաթեւոսյան. «Հրապարակ»

Արգիշտի Մեխակյանը փորձում էր ամեն կերպ դիստանցիա պահել ՔՊ-ից: Այսինքն` ընտրությունները փորձեցին այնպես ներկայացնել, որ տպավորություն ստեղծվեց, թե թաղի լավ տղայի ընտրություն է

Yandex Go-ն բարձր պահանջարկի ժամերին կհրաժարվի պատվերի մի մասի նկատմամբ ծառայության վարձատրությունից 

Ծառայությունը կհրաժարվի իր վարձատրության («միջնորդավճարի») մի մասից այն պատվերների դեպքում, որոնց արժեքը բարձր պահանջարկի ժամանակ ավելի քան երկու անգամ գերազանցում է նույն ուղղության բազային սակագնով երթի արժեքը։ Սա թույլ կտա վարորդներին ավելի շատ վաստակել այն պահերին, երբ ծառայություններից օգտվելու պահանջարկը կտրուկ աճում է։ Գնի բարձրացման գործակիցը գործում է այն ժամանակ, երբ գծում առկա ազատ վարորդների

Չնայած Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակին՝ բուժում չի իրականացվել. փաստաբանի դիմումը

Բժշկական օգնության մերժումը, սննդի զրկումը, դեղամիջոցների խոչընդոտումը և անիվավոր աթոռի տրամադրման հրաժարումը լուրջ սպառնալիք են ներկայացնում Վիգենի առողջությանն ու կյանքին։

Վաղարշապատի դասերը

ՔՊ-ականների էյֆորիան Վաղարշապատում «ջախջախիչ հաղթանակի» կապակցությամբ, իհարկե, ցուցադրական է եւ ոչ անկեղծ: Նրանք, վստահ եմ, հասկանում են, որ խախտումներով. վարչական ահռելի ռեսուրսով եւ այլ «հին, փորձված» մեթոդներով (օրինակ, վերաձեւել են ընտրական տարածքները) 15 298 ձայն հավաքելը 69 924 ընտրող ունեցող համայնքում՝ մի երեւելի արդյունք չէ: Այնպես որ, ոգեւորությունն ավելի շուտ ցուցադրական է՝ սեփական թիմին եւ

Դուք դատապարտում եք ճնշումները այնտեղ, որտեղ դա ձեզ օգտավետ է, և աչք եք փակում, երբ ճնշումները կիրառում են ձեր գործընկերները. Վահե Հակոբյանի բաց նամակը Եվրամիությանը

Մինչև 2018 թվականը դուք արձագանքում էիք խոսքի ազատության ամենաչնչին ճնշմանը։ Այսօր, երբ Հայաստանում կալանավորված են արքեպիսկոպոսներ, երբ կեղծվում են քրեական գործեր, երբ ամեն օր հետապնդվում են չհամաձայնողները, դուք ընտրում եք լռությունը։ Երբ Ձեր ֆինանսավորմամբ ներդրվում են այլընտրանքային խափանման միջոցներ ու դրանք պարզապես տրորվում են ու անտեսվում՝ դուք ընտրում եք լռությունը: Սա չեզոքություն չէ։ Սա երեսպաշտություն է։

Անահիտ Ավանեսյանը մանրամասնեց, որ ոչ մի բրենդային հագուստ չունի, միայն թույլ է տվել իրեն ունենալ բրենդային թանկարժեք մեկ պայուսակ. «Ժողովուրդ»

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահը բացահայտեց, որ մեկ հիվանդի բուժման արժեքը պոլիկլինիկայում ընդամենը 200 դրամ է, իսկ նախարարի պայուսակը՝ 1,2 միլիոն դրամ։ Արդյունքում նախարարի՝ 3,132 դոլարանոց պայուսակը դարձավ քննարկման առարկա:

Սուտ 25. «Դատական համակարգը լիովին անկախ է, ես չեմ միջամտում դատարանների աշխատանքին»

Սկիզբը՝ այստեղ: «Սիրում եմ Ձեզ, խոնարհվում եմ Ձեր առաջ, հպարտանում եմ ձեզանով». այս նույն կարգախոսային տոնայնությամբ հնչեց նաեւ ամենաբարձրագոչ ու ամենահուսադրող խոստումներից մեկը՝ «Դատական համակարգը վերջնականապես կդառնա անկախ»։ Խոստում, որը պիտի փոխեր պետության ողնաշարը, ազատագրեր արդարադատությունը, վերադարձներ իրավունքի գերակայությունը։ Բայց ամենամեծ արժեհամակարգային խոստումներից մեկը դարձավ ամենաուժեղ հիասթափություններից։ «Անկախ դատարաններ» բառերով, բայց ոչ գործով։ Դատական համակարգը

Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրում ենք բազմաբնույթ խնդիրներ. Անահիտ Մանասյանը` Արեն Մկրտչյանին

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերը։ Ի թիվս այլնի, հատուկ ուշադրություն է դարձվել 2024 թվականին Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներին, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության և այլ հարցերի։

Արմեն Գրիգորյանն ու Ալիսոն Հուքերը քննարկել են «Թրամփի ուղու» ծրագիրը և դրա շրջանակում ձեռնարկվող քայլերը

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ՝ այն գնահատելով որպես պատմական ձեռքբերում։

Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է. «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ «Հաղթանակ» դաշինքի անդամների և կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 անձ ձերբակալվել է։ Մի շարք անձանց գաղտնալսել են, և և մեղադրանքի հիմքում դրել այնպիսի խոսակցություններ, որոնք կենցաղային բնույթի են և կապ չունեն նախընտրական գործընթացների հետ: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկությունը ոչ՛ հաստատեց, ոչ՛ հերքեց՝ նշելով, որ

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների աքիլեսյան գարշապարը` ըստ Գոհար Մելոյանի

Համալիր դիտարկում նախընտրական գործընթացների վերաբերյալ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կոչ է անում զերծ մնալ ծանրորդների`ազգային հավաքականի անդամների անուններն այս կամ այն քաղաքական շահարկումների առիթ դարձնելուց

Ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ մեր մարզիկների, մարզիչների ու սպորտային գործիչների անունների օգտագործումը՝ որևէ քրեաիրավական գործընթացում ներգրավված անձի պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ լիովին անընդունելի է և վնասում է հայկական սպորտի հեղինակությանը։

Այս ընդդիմությունը մեզ ձեռք չի տալիս, տոքսիկ ընդդիմություն է». Արսեն Թորոսյան. «Ա1+»

«Ուրախացել ենք, որ անցկացրել ենք հերթական ժողովրդավարական ընտրությունները։ Եվ այդ երկու հանգամանքները՝ մեր հաղթանակն ու ժողովրդավար ընտրություններն այնքան կարևոր բան են, որ վատ չէ դա տոնելը։ Չեմ հասկանում, թե ինչով է դա տարօրինակ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում

«Ընտրարշավին չէր մասնակցում Փաշինյանը, և չկային նրա հավատ չներշնչող ու ընտրազանգվածին վանող ելույթները». Էդմոն Մարուքյան

Ինչպե՞ս հաղթեց Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունները, վերլուծում է Էդմոն Մարուքյանը, հակադարձում է` Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ Արման Անդրիասյանը

Սամվել Կարապետյանի գործով նիստն ընթանում է 13 ժամ

Փաստաբանական թիմը միջնորդել է նաեւ այլընտրանքային խափանման միջոց՝ համակցված տարբերակներով:

«Առանց ավելորդ լարվածության». Երևանում մեկնարկեց II Ռուս-Հայկական մեդիաֆորումը

Երիտասարդական մեդիաֆորումների միջոցով Ռուս-Հայկական համալսարանը զգալի ներդրում կունենա այնպիսի տեղեկատվական տարածքի ձևավորման գործում, որը կվերացնի Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելորդ լարվածության կետերը։

Սուրբ Կարապետ վանքի նորոգման շուրջ. հեղինակային և տեխնիկական հսկողների վերահսկողությամբ՝ իրականացվում է նախագծային լուծումների, հուշարձանի քարի տեսակի և գույնի ու շաղախի բաղադրության հստակ պահպանություն

Այս տեղեկությունը ներկայացվում է այն անձանց, որոնք հակված են իրենց անտեղյակությամբ մարդկանց թյուր և սխալ կարծիք ներկայացնելու։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031