Օրվա լրահոսը

Քննարկվել են ՀՀ-ԱՄԷ պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ, շեյխ, Նորին Մեծություն Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ:

Դանակահարություն՝ Գյումրու կենտրոնում․ կասկածյալը 17-ամյա երիտասարդ է

Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 12-ին ուշ երեկոյան Գյումրու կենտրոնում՝ ռեստորաններից մեկի դիմաց (անվանումը չենք նշում, որ գովազդ չդիտվի), դանակահարել են  Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի 25-ամյա բնակիչներից մեկին՝ Գ․Հ․-ին։ Նա բուժօգնության է դիմել Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից և ընդունված կարգի համաձայն՝ տեղեկացրել են Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն։

Թբիլիսյան խճուղում և դատարանի հարակից տարածքում հավաքվել է շուրջ 5000 քաղաքացի

Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանավորումը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը։ Քննությունը սկսվել է առավոտյան ժամը 10։00-ից։

Տնօրհնեք չեմ արել, ինչ է թե պիտի գնամ քննչական մի անկապ գործով, ես ի՞նչ կապ ունեմ այդ գործի հետ. Տեր Վրթանես

Հայտարարություններ են գրում, տալիս այս վաճառվածների, Հուդաների ձեռքը, սրանք հայտարարությունն անում են, այդ հայտարարության հիման վրա գալիս են մեր տներ, մեր հեռախոսները ու համակարգիչները փորփրում են, որ մեր վրա գործ կարեն. Տեր Վրթանես

Սամվել Կարապետյանի աջակիցներն ի նշան բողոքի փակել էին Թբիլիսյան խճուղին

Լուսանկարներ` Թբիլիսյան խճուղուց ու դատարանի հարակից տարածքից:

Աշոցքի Մուսայելյան գյուղում պատերազմի զոհերի հուշարձանն առանց թույլտվության պարսպապատել են

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ շինարարական ընկերության դեմ ներկայացված հաղորդումը։ Ախուրյանում գրանցված այս ընկերությունը բավական հայտնի է Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում․ փողոցաշինությունների մեծ մասի համար հայտարարված մրցույթներին հիմնականում «Մերձմոսկովյան» ԲԲԸ -ն է հաղթող ճանաչվում։

Վերականգնումից հետո բացվել է Երևանի պատմական Կարմիր կամուրջը

1655 թ․ կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն, ըստ որի՝ կամուրջը եռակամար է եղել։ 1796 թ. պահպանված նկարում կամուրջը արդեն ունի 4 բացվածք` 2 մեծ կենտրոնական և մեկական փոքր՝ եզրերում: Խորհրդային ժամանակաշրջաններին վերաբերող լուսանկարներում կամուրջն արդեն ունի 2 մեծ կենտրոնական բացվածքներ և եզրային խուլ ամրաշինական հենապատեր:

Բոլոր հարցումներով ընտրություններում այս պատկերը պետք է լիներ, չի եղել անակնկալ. Վաղարշապատի դրական հետևությունները. Վահե Հովհաննիսյան

Եթե Վաղարշապատի ընտրությունների արդյունքները քննարկենք առանց հայկական ավանդական սգի, անեծքի և հուսահատության, ապա կանենք ռացիոնալ հետևություններ. Պետք է շնորհավորել «Հաղթանակ»  և «Մայր Հայաստան» դաշինքներին։ Պետք է արձանագրել, որ Հայաստանում և հատկապես մարզերում ընտրությունները կատարվում են անհատական գործոնի՝ պապու, հորեղբոր տատու, մեծ ընտանիքների, գյուղական պատկանելության, և այլ  արխայիկ իդենտիֆիկացիաների շնորհիվ։ Մեխակյանի հաղթանակը սրա մասին է խոսում.

Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը ֆեյսբուքում գրառումներ թողած օգտատերերը ևս հայտնվել են իրավապահների դիտակետում

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությունը Քրեական ոստիկանության վարչություն (ՔՈԳ վարչություն) ուսումնասիրման է ուղարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը՝ հոկտեմբերի 20-ին, ֆեյսբուք սոցիալական ցանցի մի քանի օգտատերերի կողմից Գյումրու Վարդանանց հրապարակում ոստիկանների գործողությունների մասին կատարված գրառումներ։ Դրանք որակվել են որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Այսպես՝ հոկտեմբերի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՔՈԳ

«Նոր Ուժն է լինելու նոր հայկական հաղթանակի գրավականը». Նարեկ Կարապետյան

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է. Էջմիածնի ընտրություններից հետո ՔՊ-ականները այնպես էին ուրախացել, որ տպավորություն էր, թե չէին հավատում, որ որևէ տեղ ընտրություն կարող էին հաղթել այսքան պարտություններից հետո։ Այս ընտրությունները հայկական քաղաքական օրակարգում վերջիններից են, որտեղ պայքարում են մինչ հունիսի 18-ի ընդդիմությունն ու իշխանությունը։ Եվ այն ցույց տվեց, որ Նոր Ուժն է

Հայաստանն արգելափակել է ռուս բլոգեր Արտեմի Լեբեդևի մուտքը երկիր

Հայաստանը արգելափակել է ռուս բլոգեր Արտեմի Լեբեդևի մուտքը երկիր: Այս մասին հայտնել է Ateo Breaking-ը: Հիշեցնենք՝ Ռուսաստանցի բլոգեր և դիզայներ Արտեմի Լեբեդևը հրապարակայնորեն քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, որ կառավարությունը սահմանափակումներ է սահմանում «կոնյակ» անվան օգտագործման վերաբերյալ։ Նրա խոսքերով՝ Հայաստանը իր արտադրողներին արգելում է կիրառել այս անվանումը միջազգային պահանջների պատճառով։ Լեբեդևի հայտարարությունները տարածվել

«Ընդդիմադիր այն ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, սակայն չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմադիր ձայները». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը գրում է. «Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի ընտրությունների առնչությամբ Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի չտվեցին ստին ու կեղծիքին, խայտառակ ճնշումներին և քվեարկեցին Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի օգտին, մասնավորապես, «Հաղթանակ» դաշինքի օգտին (շուրջ 32% կամ 10,000 քվե)։ Պետք է գնահատել նաև բոլոր

Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել AntiFake.am լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան

2025 թվականի նոյեմբերի 13-ին իրավապահների կողմից խուզարկվել է AntiFake.am լրատվական հարթակի գրասենյակը, որի արդյունքում առգրավվել է լրատվականի եթերային ու առօրյա գործունեությունն ապահովող տեխնիկայի գերակշիռ մասը։ Մասնավորապես՝ վերցվել են բոլոր համակարգիչները, պոդքաստի միկրոֆոնները, առկա բոլոր տեսախցիկները, տեսախցիկների և միկրոֆոնների եռոտանիներն ու ստենդները, նկարահանող դրոնները, մարտկոցները և դրանց լիցքավորիչները, կրիչներ, լարեր, ուղիղ եթերի հեռարձակման ամբողջ տեխնիկան, աուդիո

Խուզարկում են ԲՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի բնակարանը

Լրատվամիջոցները հայտնում են, որ խուզարկում են ԲՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի բնակարանը:

Չեմ բացառում, որ Հայաստանում կիրառվի Մոլդովայի օրինակը․ Արթուր Դանիելյան

Իշխանության նպատակն, ըստ նրա, Սամվել Կարապետյանին քաղաքական չեզոքություն պարտադրելն է

Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի իրականացնել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի իր պարտականությունները

Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի իրականացնել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի իր պարտականությունները մինչև պետությունը առաջիկա 3 ամսում որոշում կկայացնի՝ ինչ ուղղությամբ է առաջ շարժվելու։ Այս մասին հայտնել են ՀԾԿՀ–ից։ Նշենք, որ այսօր ՀԾԿՀ–ն որոշեց լիցենզիայից զրկել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ–ին։

Ո՞վ վերցրեց Արթիկի գաղութից ֆերմերի հետ ուղարկած մանդատը․ այս հարցում ևս Գյումրիում նոր պատմություն է ծավալվում

Քիչ առաջ Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստ էր գումարել, որի օրակարգում երկու հարց էր․ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած քաղաքական ուժի՝ «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Հասմիկ Խաչատրյանին  ընտրացուցակից դուրս հանելը, գրանցումը ուժը կորցրած ճանաչելը և Վարդան Ղուկասյանի գլխավորած «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության կալանավորված ու մանդատից հրաժարված ավագանու անդամ Տիգրան Ավագյանի մանդատը ցուցակի հաջորդ

Խուզարկություններ են ընթանում Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում

Այս պահին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում, հայտնում են լրատվամիջոցները:

Արմավիրում մարդասիրական օգնությունը հասավ նոր ընտանիքների

Արմավիրում մեկնարկեց մարդասիրական ծրագրի հերթական փուլը, որը իրականացնում է «Եվրասիա» ԻՀԿ-ն՝ Ռուսական Մարդասիրական Առաքելության և Россотрудничество-ի հետ համատեղ «Ռուսաստանը ձեր կողքին» նախագծի շրջանակում։ Առավոտից քաղաքում ակտիվորեն աշխատում են կամավորները․ նրանք դիմավորում են ընտանիքներին, ստուգում տվյալները և օգնում յուրաքանչյուրին ստանալ սննդի փաթեթներ ու առաջին անհրաժեշտության իրեր։ Կազմակերպիչները շեշտում են․ կարևոր է, որ աջակցությունը հասնի յուրաքանչյուր ընտանիքի

Դավիթը պիտի արդարացվի, քանի որ որևէ հանցանք չի գործել. Փաստաբան Գայանե Պապոյան

Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է. Ինչպես նշել էի նախորդիվ, այս ցանկը շատ երկար է և պարբերաբար ներկայացնելու եմ, քանի որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակվել է այդ հոդվածով ՀՀ դատական պրակիտիկայում աննախադեպ խիստ պատիժ։ Այսպես, Թիվ ԱՎԴ/0056/01/17 քրեական գործով 2003թ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի

«Մեկ խցում գտնվող Միքայել սրբազանին եւ Բագրատ սրբազանին գաղտնալսել են․ իրենցից ոչ ոք, երբեւէ ու որեւէ ձեւով հաղորդակցում Սամվել Կարապետյանի հետ, չի ունեցել»․ Արամ Վարդեւանյան

«Ամբողջ զարմանքը այն է, որ ՀՀ-ում նման նախադեպը ունեցող իրավիճակ չի եղել, երբ Վճռաբեկ դատարանը 19 օրվա ընթացքում կայացնի որոշում»,

Սրբուհի Գալյանն ու Իրակլի Կոբախիձեն կարևորել են արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը

Վրաստանի և Հայաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումի շրջանակում Թբիլիսիում գտնվող արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Ընդգծվել է Հարավային Կովկասում երկարատև ու կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանի կայուն և երկարաժամկետ զարգացման հիմնարար նշանակությունը։ Կարևորվել է արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը և այս ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունը

«Որեւէ հարցի հստակ պատասխան չի եղել»․ Արմեն Ֆերոյան

«Իմ խորին համոզմամբ, վարույթ իրականացնող մարմնի միակ հույսը նրա վրա է, որ դատարանների նկատմամբ ինչ-որ ենթադրյալ ճնշումներ բանեցնել կլինի, ինչ-որ միջոցներով իրենց հաճո որոշումներ ստանան»

«Ցանկը նայում եմ` աչքիս դեմն է գալիս, թե էդ հայտնիների ցանկից մի քանիսը, ոնց էին Գյումրու ՔՊ գրասենյակ գալիս-գնում, ոնց էին մեզ վստահեցնում, որ կիսում ու ընդունում են մեր գաղափարները». Էմմա Պալյանը` Վարդան Ղուկասյանին աջակցած մարզիկների մասին

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը գրում է. «Թե բա ճանաչված մարզիկները և մարզիչներն իրենց աջակցությունն են հայտնում Վարդան Ղուկասյանին, նույն ինքը` ենթադրյալ կաշառակեր Վարդանիկին: Ցանկը նայում եմ` աչքիս դեմն է գալիս, թե էդ հայտնիների ցանկից մի քանիսը, ոնց էին Գյումրու ՔՊ գրասենյակ գալիս-գնում, ոնց էին մեզ վստահեցնում, որ կիսում ու ընդունում են մեր գաղափարները, էլ չասեմ,

Լեռնային Ղարաբաղի հայերի հարցը ոչ թե սահմանների կամ էթնիկական պատկանելության, այլ՝ մարդու իրավունքների համընդհանրության խնդիր է՝ կարծում են 23 միջազգային խորհրդարանականներ. «Լը Մոնդ»

Միջազգային իրավունքը հստակ է․ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածը ճանաչում է սեփական երկիր վերադառնալու յուրաքանչյուր անձի անքակտելի իրավունքը։

Խաղաղության քաղաքականություն վարելով՝ Ադրբեջանը Փաշինյանին առավելություն է տվել ընտրություններից առաջ. Միլլի Մեջլիսի պատգամավոր

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Ադրբեջանական կողմը փաստացի Փաշինյանին տվել է «քարտ բլանշ»՝ խաղաղության քաղաքականություն վարելու համար և ստեղծել է հնարավորություն։ Խաղաղության քաղաքականություն վարելով՝ պաշտոնական Բաքուն Փաշինյանին առավելություն է տվել ընտրություններից առաջ։ Նա նաև պարտավոր է օգտագործել սա՝

«Հոգածությունն աննախադեպ էր». ճանաչված մարզիկները և մարզիչները աջակցությունն են հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին

Մենք՝ մարզական աշխարհի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, մեր զորակցությունն ենք հայտնում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյանը մշտապես՝ նույնիսկ քաղաքապետի պաշտոնը չզբաղեցնելու ժամանահատվածում, կանգնած է եղել մեր կողքին, քաջալերել ու խրախուսել է մեզ։ Վարդան Ղուկասյանն է առաջին այն քաղաքապետը, որն ի շարս մի շարք ազգօգուտ նախաձեռնությունների, օլիմպիական խաղերում, Եվրոպայի եւ աշխարհի մրցաշարերում Հայաստանի դրոշը բարձրացած, հաղթական ցուցանիշներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031