Օրվա լրահոսը

Դադարեցվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը

Վերջին երկու ուսումնական տարում մասնաճյուղում ընդունելություն չի իրականացվել: Ներկայում այնտեղ սովորում է չորս ուսանող, որոնցից երեքն ավարտական կուրսում են:

«Այստեղ հրավիրեք Փաշինյանին․ հայհոյանքը քրեականացնելու համար դեռ ժամանակ կունենաք»․ Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին»

Մոսկվայում սպասվելիք բարդ, եռակողմ բանակցությունները հաշվի առնելով՝ չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից հետո եւ առաջ իրավիճակը, երբ որեւէ մեկը ոչինչ չգիտեր

Բացահայտվել է հերոինի խոշոր խմբաքանակ՝ տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառման արդյունքում

Հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում հասնում  է մոտ 45 միլիոն ԱՄՆ դոլարի

«Իմ քայլի» նախաձեռնությամբ ԱԺ-ն արտահերթ նիստ է անում՝ օրակարգում նախկինում քննարկված նախագծեր

Փորձում ենք աշխատանքն ամփոփել այնպես, որ դրանք ավարտվեն, եւ կիսատ ժառանգություն չթողնենք 8-րդ գումարման ԱԺ-ին

Այո՛, այս Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կառավարման համակարգն արդյունավետ չէ, սակայն դա չի նշանակում, որ խնդիրը համակարգի մեջ է. Մանվել Մելիքյան

Նույնիսկ գործող համակարգն ավելի ընդունելի է, քան կիսանախագահականը, և եթե կրկին անցում կատարվի վերջինիս, ապա կլինի հետընթաց ՀՀ ժողովրդավարացման համար

Մալոռուս դերասանուհիները Շուշիում

Շուշին 1902թ. հոկտեմբերին Հոկտեմբերի սկզբին Շուշիում տեղացել են անձրեւներ եւ եղանակը աստիճանաբար սկսել է ցրտել. «Բաւական ժամանակ է, որ մեզ մօտ եղանակներն անձրեւային են եւ սաստիկ ցրտեր են լինում, այժմ քաղաքիս փողոցներով առանց ցեխի մէջ մի արշին խրուելու անցնել չի լինում, քաղաքային վարչութեան առողջապահական յանձնաժողովը բոլորովին ուշադրութիւն չէ դարձնում այս հանգամանքի վրայ, կարծես թէ դրա

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին Թբիլիսիում մահացած են գտել

Բլոգերը քաղաքական ապաստան էր որոնում Վրաստանում, քանի որ հետապնդվում էր Ադրբեջանի կառավարության կողմից և կալանավորված է եղել իր հայրենիքում:

Պետությանը պատճառվել է 120 մլն դրամի վնաս. արյունաբանական կենտրոնում չարաշահումների առնչությամբ հարուցվել է քրեական գործ

Կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետբյուջեից ստացել փոխհատուցում:

Հայաստանին ռազմավարական դաշնակից է հարկավոր

Թուրք-ադրբեջանական տանդեմի «դուդուկի» տակ պարող, Բաքվի ու Անկարայի թելադրանքները կյանքի կոչող Ռուսաստանը գործում է ընդդեմ Հայաստանի շահերի Անսպասելի ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես Մոսկվան, Անկարան եւ Բաքուն շտապում են Կա՞ որեւէ մեկը, որի համար հուլիսի 28-ին ադրբեջանական հարձակումը Հայաստանի տարածքի նկատմամբ անսպասելի էր… Տեղի ունեցածը ոչ միայն անսպասելի չէր, այլեւ նույնիսկ խիստ սպասելի՝ հաշվի առնելով

Ադրբեջանական ԱԹՍ-ն ընկել է նորակերտցու հողամասի վրա

Վնասվել են գյուղի տների տանիքները, պատուհանների ապակիները եւ որոշ մեքենաներ

Փաստաբանը պնդում է, որ Փաշինյանի դեմ հաղորդում ներկայացնելուց հետո որդուն ազատել են աշխատանքից

Նա պահանջում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ պետական դավաճանության առերեւույթ հանցագործության հատկանիշներով:

Սահմանվել են ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ

Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 264 նոր դեպք, արձանագրվել է մահվան 4 դեպք

Առ այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 867 դեպք

Փաշինյանը լեգիտիմ հի՞մք է ստեղծում՝ դադարեցնելու Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին. «Հրապարակ»

Փորձագետները կարծում են, որ Փաշինյանն այս հայտարարությունը հատուկ է արել, որպեսզի ՀԱՊԿ-ի կողմից մերժվելու դեպքում նախ դիմի Մինսկի խմբի անդամ երկրներին, ապա հայտարարի ՀԱՊԿ-ի՝ մեզ համար ոչ օգտակար եւ ոչ արդյունավետ կառույց լինելու մասին

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 944 դեպք

Թեև պետությունից բնակարան է ստացել, շարունակում է ապրել դրսում. «Հայկական ժամանակ»

Արթուրի տունը կալանքի տակ լինելու պնդումների վերաբերյալ էլ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից մեզ հայտնեցին՝ Արթուր Սեյրանի Եղշատյանի նկատմամբ, որը գրանցված է Հյուսիսային պողոտայում, վարույթ է հարուցվել:

Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս. ՊՆ

Կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող  տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով:

Եթե նույնիսկ չկա ԱԹՍ-ի խոցում, ինչպես հասկացվում է ՊՆ հաղորդագրությունից, գոնե հնարավոր եղել է կասեցնել թշնամու հետախուզական գործունեությունը. Տիգրան Աբրահամյան

Կարծում եմ, որ Վարդենիսի հատվածում արձանագրված պայթյունների ձայները այս պարագայում կապված են եղել ՀՕՊ համակարգերի արձակված հրթիռների հետ, այլ ոչ թե խոցված ԱԹՍ-ների։

Ինչպես արձագանքել ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից եկող ազդակներին

Օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Ֆրենք Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որով դադարեցվում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին: Ըստ փորձագետների՝ այդ օգնությունը վերջին 3 տարվա ընթացքում կազմել է մոտ 100 միլիոն դոլար: (Համեմատության համար նշենք, որ վերջին տարիներին Հայաստանին տրվող ԱՄՆ ռազմական օգնությունը էապես ավելի քիչ էր՝ 1-2 միլիոն դոլարի սահմաններում): Ավելի կոնկրետ՝ խոսքը 

«Այդ խորհրդակցական մարմինն արդյունավետ հարթակ չի կարող լինել՝ հաշվի առնելով այնտեղ քաղաքական ուժերի խայտաբղետությունը». «Հրապարակ»

Ինչո՞ւ, որովհետեւ այնտեղ կա մի կուսակցություն, որը դեմ է Հայաստանի ինքնիշխանությանը»։ Փորձեցինք ճշտել՝ ո՞ր կուսակցությունը նկատի ունի․ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը»։

«Զինվոր, ներիր ինձ, եթե կարծում ես թերացել եմ ծառայությանս ընթացքում». պետական մի պաշտոնյա տպագիր գրությամբ իր շքանշանը թողել է Ալբերտ Հովհաննիսյանի շիրմաքարին

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Նախորդ օրը «Եռաբլուր» պանթեոնում պետական մի պաշտոնյա տպագիր գրությամբ (կցված է նկարում) իրեն պարգևատրած «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆԻ » շքանշանը թողել էր որդուս շիրմաքարին՝ ճիշտ համարելով նվիրել այն բոլոր անմահացած եղբայրներին: Ճիշտ է, բոլորս էլ գիտակցում ենք, որ մենք թիկունքում ինչ

Ալեքսանդր Խրամչիխին. «Հնարավոր չէ ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել». «Ժողովուրդ»

Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց… ՀԱՊԿ-ի համար բարդ ժամանակներ են

Արմեն Շեկոյան՝ «երեւաներեն» վավերագրողը

Նա «չէր ցանկանում լինել դրախտում՝ փախստականի կարգավիճակով»

Կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր

Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է

«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը Լոզանի արբիտրաժային դատարանում հաղթել է ՀՖՖ-ին

Այսպիսով վերականգնված են «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի բոլոր իրավունքները որպես ՀՖՖ լիիրավ անդամ և վերացված են բոլոր որակազրկումները։

«Արմենին հարցնում են՝ ինչո՞ւ հայրենասիրական բանաստեղծություններ չես գրում, ասում է՝ ի՞նչ ա, ուզում եք քծնե՞մ հայրենիքիս…»

Արմեն Շեկոյանի հիշատակին   Տիգրան Պասկեւիչյան «Մի անգամ Արմենին հարցնում են՝ ինչո՞ւ հայրենասիրական բանաստեղծություններ չես գրում, ասում է՝ ի՞նչ ա, ուզում եք քծնե՞մ հայրենիքիս»։   Լեւոն Ջավախյան «Արմենը մռայլված դժգոհում էր օրեր առաջ մահկանացուն կնքած ոմն գրողից։ Ասի. ֊Արմեն, մեռած մարդ ա, էլ միտք ունի նրա ետևից խոսալ… ֊ Հենց մեռածի ետևից պիտի խոսաս…,֊ ասաց,֊

Դավիթ Բաբայան. «Արցախի վերականգնման և տարբեր ոլորտների զարգացման գործում չափազանց կարևոր է ներգրավել նմանօրինակ մարդկանց, իրենց ոլորտի առաջամարտիկներին»

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտնում է. «Այսօր ընդունել եմ ծանրամարտի աշխարհի և #Եվրոպայի կրկնակի #չեմպիոն հայ անվանի ծանրամարտուհի Նազելի Ավդալյանին։ Զրույցի ընթացքում տպավորվել եմ Նազելիի տեղեկացվածությամբ և տարբեր հարցերի վերաբերյալ նրա յուրօրինակ տեսլականով։ Նազելին մեծ հայրենասեր է, որի կենսագրությունն ինչ-որ չափով նման է #Արցախ/ի նորագույն պատմությանը։ Լինելով փառքի գագաթնակետին՝ Նազելին ավտովթարի է ենթարկվել և

Մաշտոցի պողոտայի սկզբնամասում, մաքրման աշխատանքների քողի տակ ապամոնտաժվեց վերամիավորված Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը խորհրդանշող գնդաձև խճանկարը. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր, ավագանու արտահերթ նիստում, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու որոշում է կայացվել։ Հենց այսօր էլ քաղաքապետարանի աշխատակիցների ժրաջան ու անխոնջ աշխատանքի արդյունքում, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում, մաքրման աշխատանքների քողի տակ ապամոնտաժվեց վերամիավորված Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը խորհրդանշող գնդաձև խճանկարը։ Տեղանքը

«Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտսվայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա: Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր 1,000 հա, խոտհարք 200 հա, վարելահող 25 հա տարածքի վրա»

Գեղարքունիքի Գեղամասար համայնքի Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչների, Սոթքի հանքավայրի աշխատողների իրավունքների խախտումները Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից: Օրինակ` Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտսվայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա: Նորաբակ գյուղում նրանք ներկա են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031