Օրվա լրահոսը
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը
2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը: Միայն երկրորդ եռամսյակի ընթացքում վերջինս աճել է ավելի քան 8 միլիարդ դրամով, ընդ որում, նշված 212 միլիարդի հիմնական մասը՝ շուրջ 68%-ը, ներդրված է Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ ընկերության կողմից կառավարվող երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը շարունակել
ՄԻՊ աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի
Ի պատասխան լրագրողական հարցումների՝ տեղեկացնում ենք, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ: Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաև ցուցաբերել առաջնային օգնություն: Ավելին, Պաշտպանի ներկայացուցիչը այցելել է
«Նեւրոզների կլինիկա»-ում 11,2 միլիոն դրամ աշխատավարձի յուրացումից նախկին տնօրենը տեղյակ չէ
Իրավապահ մարմինները զբաղվում են «Նեւրոզների կլինիկա»-ում խոշոր չափերի գումարի վատնման եւ յուրացման գործով, յուրացումը վերագրվում է նախկին տնօրենին, որը վստահեցնում է՝ չի կարող նման բան լինել
ԱԱԾ-ն ապօրինի և անհիմն քրեական գործով հաշվեհարդար է տեսնում Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ. ՀՔԱՎ
Քրեական գործի հիմքում եղած զրույցի հատվածները բովանդակային և տրամաբանական էական խախտումներով են ներկայացված, դիտավորությամբ չափազանցված, բացասական երանգ հաղորդած։ Քննիչը ընտրողաբար է հարցաքննություններ իրականացրել, զրույցում վկայակոչված փաստերին ծանոթանալու փոխարեն՝ առաջնորդվել է սեփական անհիմն դատողություններով։ Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումները բարձրաձայնելու համար եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020 թ․ հոկտեմբերի 3-ին հարուցել էր
«Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը»․ Հայկ Չոբանյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 30-ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ): «Այսօր մեր ամենամեծ խնդիրներն ու բոլոր լուծումները կրթության ոլորտում են։ Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը և արդյունաբերությունն առաջ տանող թիվ 1 դրոշակակիրը։ Այս համալսարանի միջազգայնացումը կրիտիկական նշանակություն ունի։ Այս կազմով, որտեղ ներկա են Կառավարությունը, համալսարանը
Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է զինծառայողի աճյուն
ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն:
Ստեղծվել է Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է գրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Որոշման մեջ մասնավորապես նշված է. Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում զերծ մնալ դեպի դիկտատուրա ուղիղ ճանապարհից
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում զերծ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց
«Ռուս խաղաղապահների տեղակայման հարցում Մոսկվան ստիպված է լինելու Ադրբեջանի կարծիքը լսել, որ, ամենայն հավանականությամբ, ոչ այնքան դրական կլինի». Կիրիլ Կրիվոշև
Ըստ «Քարնեգի» կենտրոնի փորձագետ Կիրիլ Կրիվոշևի՝ ռուս խաղաղապահների՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայման գաղափարն օգտակար է. դա այն երկկողմանի ձևաչափն է, որը սովորաբար հետխորհրդային տարածքում աշխատում է, սակայն, պետք է իր համաձայնությունը տա նաև Բաքուն:
Անտառապատման աշխատանքներ չեն իրականացվել 12.912.003 դրամի չափով. քրեական գործ է հարուցվել
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «ԲԷՑ» ՓԲԸ-ի միջև 2018թ.-ի դեկտեմբերի 21-ին կնքվել է անտառային հողերի սերվիտուտի 11 պայմանագիր՝ 1 տարի ժամկետով:
«Գրադարանները պետք է վերածվեն մշակութային ժամանցի, մտավոր շփումների միջավայրի, որի վերջնարդյունքը գիրք բացելն է». Գրքի փառատոնն այս տարի կրում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը
«Գրադարանները չեն կարող լինել զուտ գրապահոցի և գրքի սպասարկման միջավայր»
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների կողմից բերված բողոքը
29.07.2021թ.-ին որոշում է կայացրել պաշտպանների կողմից բերված բողոքը մերժելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հանրային տրանսպորտի ուղեսրահները բացի տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ առարկաներով չպետք է կահավորված լինեն. տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հավաքակայաններում
ՏՄ-ի կողմից հանրային տրանսպորտում համապատասխան իրավական ակտերի պահանջների նկատմամբ վերահսկողությունը կրում է պարբերական բնույթ։
Պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Իսահակ Սիմոնյանի դին հայտնաբերվել է վերջերս և հուղարկավորվել Երևանի «Եռաբլուր» զիվորական պանթեոնում:
Համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է. ՀՀ ԱԳՆ
Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը
«Երբ պարում էինք, Էլվիրան լաց էր լինում». Ռաֆայել Ավնիկյանը՝ Արամ Խաչատրյանի եւ իրենց ելույթների մասին
Ես երջանիկ մարդ եմ, քանի որ հանդիպել եմ Արամ Խաչատրյանին
Ոչ սթափ վիճակում վիճաբանել են սրճարանի սեփականատիրոջ հետ, բռնություն գործադրել, փորձել են վրաերթի ենթարկել նրան. 3 անձի մեղադրանք է առաջադրվել
Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները
Նախատեսվում է թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ընդհանուր օգտագործման ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում
«Դա կլինի ինքն իրենով անիմաստ քայլ, բացի այդ, կարծում եմ՝ ՀԱՊԿ անդամ երկրներն այդ առաքելությունից կհրաժարվեն». Բորիս Նավասարդյանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկության մասին
ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինի նշած ցավոտ փոխզիջումներն ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո նրա օգտագործած «կոմպրոմիս» ձևակերպումը նույն բանի մասին են:
Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության բոլոր 45 աշխատակիցներին էլ ՍԱՏՄ-ն ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև պարտադիր բժշկական զննության ենթարկվելը
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:
Կեղծիքների փաստը վերաբերվում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի վաճառքին
Մյուս գործով հայտնաբերվել է սպանության փորձ անողը, սպանություն կազմակերպող խումբը, խմբի ղեկավարը, խմբի ղեկավարի կապը Մադլեն Թաշչյանի հետ: Հիմա մենք ասում ենք՝ բերեք միասին քննեք, ասում են՝ չէ:
Տարադրամի փոխանակման կետում ավազակություն կատարած անձինք ձերբակալվել են
Աշխատակիցը դիմադրել է, դիմակավորված անձինք էլ փախել են։ Նրանց հետապնդել է տարադրամի փոխանակման կետի տնօրենը, որին հաջողվել է Ամիրյան 13 հասցեի մոտ մեկին բռնել։ Խոսքը Էջմիածնում բնակվող 24-ամյա երիտասարդի մասին է, որը բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին։
«ԱԺ-ն վերջին աշխատանքային օրը ավելի կարեւոր հարց չունե՞ր որոշելու, հաշվի առնելով երկրի անվտանգությանը սպառնացող իրադարձությունները»
«Եվ ի՞նչ, ակնկալենք, որ այդ անձինք, ոգևորվելով այս օրենքով, ակտիվորեն հաշի՞վ են մաքրելու լրատվամիջոցների հետ»
Հորդանանցիները կգան Հայաստան. ծովային հանգստից բացի՝ մշակութայինն էլ են նախընտրում. Ադել Ամին
Հորդանանն ու Հայաստանը կհամագործակցեն զբոսաշրջային ոլորտում
Տեղեկանալով որդու և 2 համաքաղաքացիների լարված փոխհարաբերությունների մասին 7 կրակոց է արձակել նրանց ուղղությամբ. 53-ամյա տղամարդը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով,
Միջազգային կազմակերպությունը խնդրում է ՀՀ կառավարությանը միջամտել և փրկել Արմավիրում բանտարկված կույր արջին
«Ամենատխուր արջը». միջազգային մամուլն այսպես է վերնագրել Արմավիր քաղաքում շուրջ 30 տարի բանտարկված կույր արջի պատմությունը։
ՌԴ ԱԳՆ. Կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ իրավիճակը վատթարացնող ցանկացած գործողությունից
Ալեքսանդր Բիկանտովը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել օժանդակությունը հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի նորմալիզացման ուղղությամբ
Պահեստազորի սպաներ. «Այսօր մենք բաց ենք թողել մեր անվտանգությունը եւ զբաղվում ենք չգիտես ինչ հարցերով»
Պատգամավորներից շատերը չգիտեն ինչ է զինծառայությունը, զինծառայողը, սպան, նրանց խնդիրները: Մարդիկ վայելում են իրենց պաշտոնների հաճույքը, մտածում են իրենց ծախսերի գումարները մեծացնելու մասին՝ առանց մտածելու, որ այսօր մեր անվտանգությունը թույլ է: Չմտածելով՝ այդ գումարները, որ իրենց գրպանն են դնում, ուղարկեն մեր բանակին, բանակի ամրաշինական կառույցներին ու առկա բազմաթիվ այլ խնդիրներին, որոնք մինչեւ այսօր ոչ ոք ուշադրության չի արժանացնում:
Իրաքի հայոց թեմի առաջնորդը Քուրդիստանի ինքնավարության կառավարության ղեկավարի հետ քննարկել է հայ համայնքի խնդիրները
Իրաքի Հայոց թեմի առաջնորդը բարձր է գնահատել Իրաքյան Քուրդիստանում տիրող հանդուրժողականության, խաղաղության և համակեցության մշակույթը:


















































