Օրվա լրահոսը
Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին. ArmLur
Ռուբեն Վարդազարյանը պետք է վերադառնար իր աշխատանքին եւ նա դիմում էր ներկայացրել՝ ԲԴԽ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում:
«Ցոլակն ընտանիքին պատրաստում էր այս օրվան՝ քաջ գիտակցելով, որ այսօրը գալու է»
«Ցոլակին 6-րդ դասարանից սկսած դասավանդել եմ պատմություն առարկան։ Նա չէր բավարարվում օրվա դասի նյութով, միշտ ավելին էր ցանկանում իմանալ, պրպտող մտքի տեր էր, տրամաբանական հարցեր էր տալիս, ուներ իր ուրույն տեսակետը, յուրահատուկ ինտելեկտի տեր մարդ։ Շատ էր կարդում, մանավանդ ռազմական ինքնաթիռների մասին եւ դասի վերջում այդ մասին հարցեր տալիս։ Դեռ այդ ժամանակվանից շատ ջերմ հարաբերությունների
Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենայի գազի բալոն է պայթել. 35-ամյա վարորդը մահացել է
2021թ․ հուլիսի 22-ին, ժամը 15:15-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենայի գազի բալոն է պայթել: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը, ժամը 15:10-ի սահմաններում Վանաձորի 35-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշեն բնակավայրից դեպի Վրաստանի Հանրապետության սահման երթևեկելու ընթացքում պայթել
Ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից «ուժեղացված ծառայության» գործողություններն անհամաչափ են. ՀՔԱՎ
Նման հայտարարություն տարածելով՝ ոստիկանությունը ոչ միայն ուղղակի կասկածի տակ է դնում ձեռնարկած լայնածավալ միջոցների, դրանում հետապնդած նպատակի և արձանագրած արդյունքների միջև համաչափության առկայության հարցը, այլ նաև «Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են» զգուշացմամբ ստեղծում մտահոգություններ՝ հետագա նման անհամաչափ միջոցառումների իրականացման վերաբերյալ։
Կգործի՞ տնային կալանքի ինստիտուտը մեր երկրում
Ի՞նչ սահմանափակումներ ու վարչական հսկողության մեխանիզմներ են ներդրվելու Խափանման միջոց կիրառելու հիմքերը պետք է գնահատվեն համաչափության սկզբունքի լույսի ներքո, այլ ոչ թե ձեւական բնույթ կրեն: Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ խոսել ենք Քրեական դատավարության նոր օրենսգրքով ներդրվող խափանման միջոցների վերաբերյալ: – Քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից խափանման միջոցի ինստիտուտը
«ԱԳՆ կազմավորումը կարևոր նշանակություն ունեցավ նաև Արցախում պետականաշինության տեսանկյունից. անկախ արտաքին քաղաքականություն վարելու ունակությունը կայացած պետության հատկանիշներից մեկն է». Արցախի ԱԳՆ
Արտաքին քաղաքական գերատեսչության կազմավորումը տեղի է ունեցել դժվար ժամանակաշրջանում, երբ Արցախի ժողովուրդը ստիպված էր հետ մղել Ադրբեջանի սանձազերծած զինված ագրեսիան, որի նպատակը երիտասարդ պետության ոչնչացումն էր։
Պետական գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք վատնել են պետության հատուկ նպատակով տրամադրված առանձնապես խոշոր չափերի գումարը
«Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով սեփականատերերին վճարման փոխհատուցման համար ՀՀ Տավուշի մարզպետարանին է փոխանցվել 2.649.209.000 ՀՀ դրամ:
«Պատերազմը վերջացավ, բայց մենք դեռ խաղաղության կարիքն ունինք»
Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի դիտարկումները «Առավոտը» զրուցել է Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի հետ: Սրբազանն ասաց, որ սիրով կպատասխանի այն հարցերին, որոնք իր ձեւակերպմամբ, լսելի կլինեն Հայաստանում եւ Սփյուռքի հայկական համայնքների մեր հայրենակիցներին: «Այսօր շատ մարդիկ արդեն ծանոթ են մեր թեմին, անոր առաքելությանը եւ այն ծրագիրներուն, որոնք կյանքի կկոչվին՝ հայության
«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 ուսումնական տարին ընդգրկելով Հայաստանի բոլոր դպրոցները
ՀՀ կառավարության նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսական կրթման ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը:
Ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել է 78 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ
7 գործ ուղարկվել է դատարան
«Հնարավոր չէ մարդուն մեղադրել պետական դավաճանության մեջ ու հետո նույն դահլիճում հետը հանգիստ աշխատել». Վահե Հովհաննիսյան
Հաղթանակը հանրային տրամադրություններում տոտալ փոփոխություններ մտցնելն էր, հասարակական զանգվածային այն շարժումը, որը պետք է սրբեր մեր պետությունը ոչնչացնելու թուրքական ծրագիրը։
Լույս է տեսել «Գրական Արցախի» առաջին համարը
Ընթերցողի սեղանին է պատերազմից հետո լույս տեսած «Գրական Արցախ» պարբերականի 2021 թվականի առաջին համարը: «Գրական Արցախ» պարբերականը հիմնադրվել է «Արմավ» հրատարակչության եւ Վովա Արզումանյանի կողմից, 2019 թվականին: Քանի որ հիմնադիրները տեսնում էին այսօրինակ պարբերականի բացը, որոշեցին այս նախաձեռնությամբ հանդես գալ: Ի սկզբանե պարբերականի հիմնադիրներից Վովա Արզումանյանը նույնպես մտավախություն ուներ, որ երկար կյանք չի ունենա պարբերականը,
Օլիմպիական խաղերը՝ որպես մարզաշխարհում հաղթանակների նվաճման գագաթ, Հայաստանի դրոշը հպարտորեն բարձրացնելու, օրհներգը հնչեցնելու ևս մեկ առիթ է. Վահրամ Դումանյանի ուղերձը
Վերջին մեկ տարում մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը, ավելի քան երբևէ, մղում են մեզ միասնականության ու նոր հաղթանակների կերտման:
Ժոնաթան Լաքոտ. Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հայկական իշխանությունների կողմից ուղղված հայտերը. «Ազատություն»
Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության։ Այժմ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է այնտեղ ներկա և կատարում է գերազանց աշխատանք։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում։
Պուտինը Հայաստանի դեմ պատերազմին էլ դեմ չի լինի
Ռուսաստանը ոչ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ոչ էլ չեզոք խաղաղապահ՝ Լեռնային Ղարաբաղում
ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Մենք ձգտում ենք վերացնել այս խնդիրները և առաջ մղել մեր օրակարգը` բոլոր մակարդակներում մեր թուրք գործընկերների հետ ամուր և կանոնավոր ներգրավվածության միջոցով. Նուլանդ
«Կոռեկտ չեմ համարում սա համարել մեկի, երկուսի, երեքի կամ մի քանիսի որոշումը». ով է ՍԴ որոշման տեքստի հեղինակը. «Հրապարակ»
Գործով որոշման նախագիծը պատրաստում է զեկուցողը եւ զեկուցողն իր կողմից մշակված նախագիծն ուղարկում է Սահմանադրական դատարանի մյուս դատավորներին
Ալիևը բացառել է Արցախին կարգավիճակի տրամադրումը
«Այնտեղ ապրողների իրական թիվը 25 հազար է: Հնչում են նաև այլ թվեր, թե պատերազմից հետո վերադարձել է ավելի քան 50 հազար մարդ: Հնարավոր է, բայց եթե վերադարձել են, չի նշանակում, որ մնացել են այնտեղ: Վերադարձել են, հետո գնացել են… Ո՞րն է տրամաբանությունը կարգավիճակ տրամադրել 25 հազար մարդու»,- ասել է Ալիևը:
Արմեն Գրիգորյան. Այս սադրանքները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին
Ադրբեջանը ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար` խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:
Նորընտիր խորհրդարանի 8 սյունեցի պատգամավորներից 2-ը կալանավորված են
Ազգային ժողովի 8-րդ գումարման 107 պատգամավորներից 8-ը սյունեցիներ են։ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով սյունեցիներից ոչ մեկը մանդատ չի ստացել, քանի որ նրանք չէին ընդգրկվել ցուցակի առաջին համարներում։
«Թուրքիայում մի մեծ խումբ՝ 100 հոգուց ավելի, վազելով դեպի մեզ էր գալիս, կարծեցինք՝ հարձակվում են. մեկ գծի վրա շարվեցին և սկսեցին համբուրել Վարպետի ձեռքերը». «Հայկական ժամանակ»
Թուրք դուդուկահարը նամակներով կապ էր հաստատել Ջիվան Գասպարյանի հետ և ուզում էր դառնալ նրա աշակերտը
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 221 նոր դեպք, արձանագրվել է մահվան 4 դեպք
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3894 պացիենտ
Մոսկվան ու Բաքուն միասնական դիրքորոշում ունեն Զանգեզուրի միջանցքի հարցում. Ալիև
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Ալիևն Ադրբեջանն ու Ռուսաստանն անվանել է «ռազմավարական գործընկերներ»: «Մենք ունենք ամուր բարեկամական կապեր և անձամբ ես պարոն Պուտինի հետ ունեմ շատ մոտ հարաբերություններ, մենք քաղաքական գործիչներ ենք, որոնք իրար հավատում են»,- ասել է նա:
Տպավորությունն է, որ գյուղապետերը Հայաստանի միակ ակտիվ ուժն են. Ալեքսանդր Ցինկեր. «Հրապարակ»
Մինչեւ Մինսկի խումբը չհասկանա, որ քանի դեռ լուծված չեն Արցախի կարգավիճակի հարցն ու ճակատագիրը, Հարավային Կովկասում խաղաղություն չի լինի։
Հայկական շուկայում հեղուկ գազի ոչ միայն պակասուրդ է գրանցվել, այլեւ գնաճ. «Ժողովուրդ»
Սակայն հեղուկ գազ ներկրող տնտեսվարողները վստահեցնում են, որ առաջիկա տասն օրերի ընթացքում շուկայում ե՛ւ գինը կկարգավորվի, ե՛ւ պակասուրդը կվերանա:
Ինչպես խուսափել «բա որ դուք…» բանավեճից
Շուտով՝ ընդամենը 10 օրից, իր աշխատանքն է սկսելու 8-րդ գումարման Ազգային ժողովը: Սկսեմ պետության, առավել եւս՝ խորհրդարանական հանրապետության համար դրական արձանագրումից. այդ խորհրդարանը, ինչպես նաեւ նախորդը, ձեւական առումով լեգիտիմ է: Սահմանադրական դատարանն, ընդհանուր առմամբ, ճիշտ է բնութագրել նախընտրական պայքարի ցածր մտավոր եւ մշակութային մակարդակը՝ միայն թե ցանկալի էր, որ տարբերակում դներ իշխանության եւ ընդդիմության «հակաէթիկական»
Ռոբերտ Սուքիասյանը դեպքի վայրում հայտնվել է պատահական, երբ արդեն վիճաբանությունը սկսված է եղել. Գոռ Միքայելյան. «Հայկական ժամանակ»
Կոնկրետ խուլիգանության մասով որևէ ապացույց չի ներկայացվել: Որ կրակոց է արձակել, մենք դա չենք էլ հերքում, բայց դա չի նշանակում, որ դա իրենից խուլիգանություն է ենթադրում:
«Սյունիքի համայնքապետերի դեմ ապօրինի արշավ է». Ռոբերտ Հայրապետյան
Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է, անգամ ԱԺ պատգամավորներին։ Հիշեցնեմ՝ Բաբաջանյան Արմանը Նաիրի Հունանյանին տեսակցել էր։ Արձանագրենք՝ Սյունիքի համայնքապետերի դեմ ապօրինի արշավ է, որը զուտ քաղաքական նեղ կրքերի բավարարման նպատակ ունի։ Նաիրի Հունանյանը դատապարտված է ցմահ ազատազրկման ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և պատգամավորների սպանության մեղադրանքով»։
Արման Թաթոյան. «Անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական»
Այս փաստաթղթերից մեկը Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկն է, իսկ մյուսը Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիր է, բայց որի հնարավորությունից նա այլևս զրկված է: Փաստաթղթերն օրինակ են, որ ապացուցում են. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այս բնակիչների սեփականության, սոցիալական ապահովության և մյուս օրինական իրավունքները խախտված են ադրբեջանական զինված ուժերի անօրինական


















































