Օրվա լրահոսը
Խաչքար հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
Գյումրու Ղանդիլյան փողոցում այսօր բացվել է հայրենիքի համար կյանքը զոհաբերած զինվորներ Գագիկ Լևոնի Դավոյանի և Երվանդ Վազգենի Գևորգյանի հիշատակի խաչքար և ցայտաղբյուր։ Գագիկն այսօր կդառնար 21 տարեկան, բայց հանուն հայրենիքի հերոսի նման ընկել է Վարանդայում 44-օրյա պատերազմի ժամանակ, Երվանդը նահատակվել է Հադրութում հոկտեմբերի 10-ին։ Շիրակի մարզպետարան
Արման Սահակյանը ավելի քան 12,5 մլն դրամ է պարտք պետությանը. Ըստ ՊԵԿ-ի, գործարք է արել ու հարկերից խուսափել
Որոշման մեջ նշվում է, որ Արման Սահակյանը պատշաճ ծանուցվել է, բայց որեւէ անգամ չի եկել ու որեւէ բացատրություն չի տվել պարտքերի հետ կապված:
Հայկ Մարտիրոսյանը կրկին հաղթանակ տարավ
Սոչիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարի մեջ մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ միջազգային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, շարունակում է մեկը մյուսի հետեւից հաղթանակներ տանել: Այսօր նա 1/16 եզրափակչի առաջին խաղում սպիտակ խաղաքարերով 48-րդ քայլում պարտության մատնեց խորվաթ Անտե Բրկիչին: Վաղը շախմատիստները կհանդիպեն երկրորդ անգամ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրու թիվ 41 դպրոցում բողոքները չեն դադարում․ այցելել է ԱԱԾ-ն
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ հուլիսի 19-ին աշխատանքից ազատվել է Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի նորընտիր տնօրեն Արմինե Գևորգյանը: Տնօրենը դաշնակցական է․ 16 տարի անդամակցել է այս կուսակցությանը, սակայն նշում է, չի կարող հստակ ասել՝ իրեն պաշտոնազրկելու պատճառը քաղաքական հայացքնե՞րն են, թե՞ անձնական շահագրգռվածություն կա։ Այսօր դպրոցն արդեն իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Մարզպետի որոշմամբ
Գեղամ Ստեփանյան. «Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին»
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»:
«Ուրիշ է, երբ նկարում ես մարդուն՝ իր սեփական տունն այրելիս». Փիրուզա Խալափյան
Բացվեց պատերազմի վավերագիրների լուսանկարչական ցուցահանդեսը
Կհանդիպենք դատարանում, ես խնդիր չունեմ․ Գագիկ Մելքոնյանը՝ Վանեցյանին. «1in.am»
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը դիմել է դատարան՝ զրպարտության դիմաց բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Գագիկ Մելքոնյանից։ Մելքոնյանը իր հարցազրույցում, խոսելով 44-օրյա պատերազմից, ասել է․«Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին,
Արմինե Ադիբեկյան. «Խոստումներն ու Ալիեւի ծրագրերը սկսվել են դեռ հանրահայտ վերելակային դիվանագիտությունից»
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը անդրադարձել է Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին, վերջին օրերին Երասխի ուղղությամբ կրակոցներին եւ Հայաստանի սահմանի տարբեր հատվածներում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին: «Այդ ամենը համարում եմ բնական, որովհետեւ այդ խոստումներն ու ծրագրերը կյանքի են կոչվել սկսած հանրահայտ վերելակային դիվանագիտությունից: Ու այդ օրվանից Ալիեւը անցավ գործի՝ իրականացնելով իր բոլոր աներեւակայելի ու չիրականացված իղձերը: Եվ Հայաստանի
Մեկնարկել են MyWay ավիաուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը
MyWay ավիաուղիները սույն թվականի հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի- Երևան- Թբիլիսի երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
Բաքվում 13 հայ գերիներ դատապարտվել են 6 տարվա ազատազրկման
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է 13 հայ ռազմագերիների դատավարությունը: Դատարանը նրանցից յուրաքանչյուրին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Պատիժը կրելուց հետո նրանք կարտաքսվեն երկրից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատախազը հայ ռազմագերիների վրայից հանել է որոշ ծանր մեղադրանքներ՝ նրանց համար պահանջելով 7 տարվա ազատազրկում: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամներին տրամադրվում է ամսական 300.000 ՀՀ դրամի չափով աջակցություն
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը»: Ըստ հիշյալ որոշումների, մինչև անհայտ կորած
Խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը
Հուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած խորհրդարանական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։ «Հայաստան դաշինք»
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. Նրանք շեշտել են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների գործունեության կարևորությունը
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես,
Պատանի հունահռոմեականները սկսում են պայքարը աշխարհի առաջնությունում
Վաղը Հունգարիայի մայրաքաղաքում պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցները: Հայաստանը Բուդապեշտի մրցագորգում ներկայացնելու են յոթ ըմբիշներ՝ 45 կգ քաշային Լեւոն Մարտիրոսյանը, որը մեկնարկելու է քառորդ եզրափակչում, 48 կգ՝ Յուրի Կարապետյանը, 51 կգ՝ Հայկ Լյուդվիգյանը, 60 կգ՝ Ռոստոմ Մակիչյանը, 65 կգ՝ Աշոտ Խաչատրյանը, 92 կգ՝ Հարություն Կիրակոսյանը եւ 110 կգ՝ Լյովա Սարգսյանը: Այսօր
Դատախազը հայ ռազմագերիների վրայից հանել է որոշ ծանր մեղադրանքներ
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է 13 հայ ռազմագերիների դատավարությունը: Դատական նիստի ընթացքում ելույթ է ունեցել դատախազը, որն առաջարկել է մեղադրյալների վրայից հանել մի քանի մեղադրանք (այդ թվում ահաբեկչություն, ձեռնարկությունների, հաստատությունների կամ կազմակերպությունների վրա հարձակում): Փոխարենը նա պահանջել է հայ գերիներին մեղավոր ճանաչել սահմանի անօրինական խախտման և անօրինական ճանապարհով զենք ձեռք բերելու և շրջանառելու
«Տնօրենը կանչել է ու ասել՝ քո պատճառով ընկել ենք պատմության մեջ, մարզպետարանից զանգել ու ասում են՝ թող դիմումը գրի ու գնա». «Հայրենիքի» աջակից բուժքրոջը հետապնդում են
Արմինե Պոդոսյանը մանրամասներ է պատմում՝ «սա առաջին դեպքն էր իմ կյանքում, որ իմ քաղաքական հայացքների համար կարան ինձ նեղացնեն»:
Մտահոգությամբ ենք ընդունում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ցանկացած դրսևորում. Զախարովա
Ռուսաստանը մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ցանկացած դրսևորում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Իհարկե, մենք մտահոգությամբ ենք ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության սրման ցանկացած դրսևորում: Եվ, իհարկե, դա չափազանց բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի դրության վրա և չի նպաստում Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը,
Ծովագյուղից դեպի Սևան ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է 32-ամյա վարորդը
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել
Ucom-ն առաջարկում է Wi-Fi as a Service ծառայությունը բիզնես հաճախորդներին
Ucom ընկերությունն առաջարկում է նոր WiFiaaS (Wi-Fi as a Service) ծառայությունն իր բիզնես հաճախորդներին, որը կապահովի կայուն Wi-Fi ծածկույթ, ինչպես նաև անվտանգ, արագ և որակյալ կապ: WiFiaaS ծառայությունը ներառում է տեղազննում և Wi-Fi ցանցի նախագծում, մոնտաժային աշխատանքների իրականացում, ցանցի նախնական կարգավորում, ցանցի օպտիմալացում՝ պարամետրերի համապատասխան փոփոխությամբ, սարքերի արդիականացում, ցանցի հեռավար կառավարում, որակի վերահսկում, երաշխիքային սպասարկում
Անզեն աչքով էլ երևում էր, որ փայտանյութն ավելի շատ է. ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել
Ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Կապանի ոստիկանները: Համայնքային ոստիկանության բաժանմունքի և պարեկապահակետային ծառայության աշխատակիցները Կապան-Երևան ճանապարհին կանգնեցրել են փայտանյութով բարձված «ԿամԱԶ» մակնիշի մեքենա: Վարորդը ներկայացրել է 14 խորանարդ մետր ընկուզենու փայտանյութի ձեռք բերման և տեղափոխման փաստաթղթեր, որոնց մի մասը ժամկետանց էր, մյուս մասը` կասկածելի: Բացի այդ, անզեն աչքով էլ երևում էր, որ փայտանյութը ավելի
Որտեղից Վրաստանի քաղաքացիներին ՀՀ անձնագրեր եւ զինվորական հաշվառման նշումով քարտ
Կատարվածի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում
ԱԳՆ-ի պատասխանը Շուշի դիվանագետների այցի վերաբերյալ Արման Աբովյանի հարցմանը
Հարցումը վերաբերում էր Ադրբեջանի օկուպանտ իշխանությունների կողմից, այդ երկրում հավատարմագրված դիվանագետների այցի վերաբերյալ օկուպացված հայկական Շուշի և հայկական կողմի արձագանքի այդ խայտառակության վերաբերյալ։
Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում ավելի քան 3900 դիմում է ընդունվել
Դիմումները կենթարկվեն պատշաճ ուսումնասիրության ու քննարկման, և, ըստ կարգի, քաղաքացիները կստանան համապատասխան աջակցություն:
«Դա խոչընդոտ չէ իրենց մանդատները ստանալու համար». Տիգրան Մուկուչյանը՝ կալանավորված Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի՝ մանդատները ստանալու մասին
Տիգրան Մուկուչյանը փաստեց՝ ըստ էության մանդատների տրամադրման իրավական գործընթացը հուլիսի 22-ի ԿԸՀ արտահերթ նիստում տեղի է ունեցել:
«Իշխանության զավթումը դեռ վերջնանպատակը չէ». Կարինե Նալչաջյան
Հեղափոխություն արեցին, եկան իշխանության, ժողովրդին խաբեցին ու հասան իրենց նպատակին
ԿԸՀ-ն հայտարարեց ՏԻՄ ընտրությունների օրերը. հոկտեմբերի 17, նոյեմբերի 14
ԿԸՀ-ն սահմանեց նաև ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ընտրված ԱԺ-ի առաջին նստաշրջան հրավիրելու օրը: Այն տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին:
Նոր ԱԺ կազմը. պաշտոնական
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ֆեյսբուքյան գրառումը Նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին: Նոր ԱԺ կազմը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Համապետական ցուցակի առաջին մասից՝ 1.Սուքիասյան Խաչատուր Ալբերտի 2.Նազարյան Լենա Ռաֆայելի 3.Սիմոնյան Ալեն Ռոբերտի 4.Դավոյան Արփինե Հրահատի 5.Թորոսյան Արսեն Գևորգի 6.Բաղդասարյան Նազելի Հրաչի 7.Ռուբինյան Ռուբեն Կարապետի 8.Արսենյան Գուրգեն Բաբկենի 9.Մելքոնյան Գուրգեն Գառնիկի 10.Արշակյան Հակոբ
«ԱԱԾ-ի նպատակն է, որ Ռուբեն Վարդազարյանի գործով ներկայացված բողոքը մակագրվի «չվնգստացող» դատավորի»․ Միհրան Պողոսյան
Առաջին պլան է մղվել Սյունիքի համայնքապետերի կալանավորումների դեմ բողոքների մակագրումների ընթացակարգը, բայց ես կարծում եմ, որ դա չէ ԱԱԾ-ի էական նպատակը
Ամռանը մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների ռիսկը
Սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 70°C պայմաններում։
Արցախում արդեն մեկնարկել է մոտ 2000 բնակարանի և առանձնատան շինարարություն
Միայն Ստեփանակերտում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի մոտ 350 բնակարան:


















































