Օրվա լրահոսը
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ակցիա՝ «Ամառային ավանդ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2021թ․ հուլիսի 1-ից մեկնարկում է «Ամառային ավանդ» ակցիան և առաջարկում է հաճախորդներին մինչև 2021թ․հուլիսի 31-ը ձևակերպել ՀՀ դրամով ավանդ՝ շահավետ պայմաններով: Ավանդը ձևակերպվում է սկսած 50 հազ․ ՀՀ դրամ գումարից, 4.60%-ից մինչև 9.50%* տոկոսադրույքով՝ համալրման անսահմանափակ հնարավորությամբ և առանց ելքագրումների: Ավանդի տոկոսագումարների վճարումը նախատեսված է ժամկետի ավարտին: «Ամառային» ավանդը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում
Հաշվի չի առնվել, որ ցանկացած սահմանային վեճի հիմքում պետք է լինի այն, թե ինչ աստիճան է ապահովվում սահմանային բնակչության բնականոն կյանքը.
Սահմանային վեճերում նաեւ գյուղերի բնակիչների իրավունքները, բնականոն կյանքի պահանջները անտեսելու պատճառով տարածքային կորուստների եւս մեկ օրինակ է կապված Շինիխ-Այրումի շրջանի և Դիլիջանի գավառի հետ:
Որո՞նք են այն սահմանները, որոնց անվտանգությունը կարող ենք ապահովել եւ վերահսկել. «Հայաստանի Հանրապետություն»
Պատմական եւ քաղաքական հայրենիքի սահմանները
Մարիա Կարապետյան. «Հաճախ իրենք են մեզ մեղադրում հանրությանը մասերի բաժանելու մեջ, ինչի՞ մասին է այս խոսույթը, եթե ոչ մարդկանց միջեւ բաժանարար գծերը ամրագրելու փորձի». «Հայկական ժամանակ»
Երբ մենք քննադատում էինք ժեխի մասին դիսկուրսը, գուցե որոշ մարդկանց մոտ տպավորություն էր, որ սրանք լեզվի սայթաքումներ են: Այսպիսի ձեւակերպումները, որ պարբերաբար հնչեցվում են, ցույց են տալիս, որ սրանք լեզվի սայթաքումներ չեն, սրանք մտածողության արատներ են՝ այդ քաղաքական գործիչների մտքի մեջ:
Հրդեհ՝ Խոսրովի պետական արգելոցում. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 5 մարտական հաշվարկ
Այրվում է մոտ 7000 քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:
Նիկոլ Փաշինյանի ամենահզոր գործիքը պոպուլիզմն է, ամբոխահաճությունը, որի թիվ մեկ թշնամին ինտելեկտն է ու մտածողությունը. «168 ժամ»
Նման առաքելություն պետք է ստանձնեն ամենատարբեր էլիտաները, քաղաքականից ու քաղաքացիականից՝ մինչև մասնագիտական վերնախավեր, որոնք պետք է փոքր քայլերով փորձեն բարձրացնել հանրության ինտելեկտուալ մակարդակն այնպես ու այնքան, որ ինչ-որ պահի այն այլևս մերժի պոպուլիզմը։
Իսկ մենք միամտաբար այսքան ժամանակ կարծել ենք, թե պետական համակարգը պետք է ծառայի բացառապես պետությանը և ժողովրդին. «Փաստ»
Եթե մարդը պրոֆեսիոնալ է, իր գործի մեջ փորձառու է, անթերի կատարում է իր աշխատանքը, ի՞նչ էական է, թե քաղաքական ինչ հայացքներ ունի: Եվ հետո, այդ ի՞նչ հզոր կադրեր ունի այս իշխանությունը, որ կարողանալու է լիարժեք փոխարինել աշխատող մասնագետներին: Երեք տարի տեսել ենք նրանց կադրերին, նրանց նշանակումները:
Հերթը հիմա հունահռոմեական ոճի ըմբիշներինն է
Ազատ ոճայիններից հետո Դորտմունդի մրցագորգը տրամադրվելու է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցներին: Հայաստանի հավաքականը մասնակցություն ունենալու է բոլոր տասը քաշային կարգերում: Մեդալների համար պայքարելու են 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 60 կգ՝ Դավիթ Ջոթյանը, 63 կգ՝ Վլադիմիր Հարոյանը, 67 կգ՝Շանթ Խաչատրյանը, 72 կգ՝ Սահակ Հովհաննիսյանը, 77 կգ՝ Աշոտ Կիրակոսյանը, 87 կգ՝ Վիգեն Նազարյանը, 97
Արայիկ Հարությունյան. «Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամերիկայի Միացյալ նահանգների Նյու Ջերսիի Սենատը ժամեր առաջ միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև՝ դառնալով ԱՄՆ-ի՝ Արցախի անկախությունը ճանաչած տասերորդ նահանգը։ Գործադրած նպատակային ջանքերի համար իմ և Արցախի ժողովրդի կողմից երախտագիտություն եմ հայտնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին։ Արցախի
Մեկ չեմպիոն եւ երկուական արծաթե ու բրոնզե մեդալակիր ազատ ոճի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեդալների հարուստ ավար հավաքեց Դորտմունդում այսօր ավարտված այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում: Հատկապես փայլուն գոտեմարտեր անցկացրեց գերծանր՝ 125 կգ քաշային, գյումրեցի Լյովա Գեւորգյանը, որը նախնական գոտեմարտերում մեծ առավելությամբ պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ վճռորոշ գոտեմարտում հանդիպեց ադրբեջանցի Այդին Ահմադեովի հետ եւ 11:0 հաշվով ջախջախեց նրան՝ նվաճելով ոսկե մեդալը: Հայաստանի ըմբիշները
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետությունը
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետությունը՝ հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Սենատը միաձայն ընդունել է Ջոզեֆ Լագանայի ներկայացրած բանաձևը՝ այսպիսով դառնալով Արցախի անկախությունը ճանաչած 10-րդ նահանգը: Բանաձևը նաև դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ իրականացրած ագրեսիայի համար և վերահաստատում նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ինչպես հայտնում է Ամերիկայի
«Մի անգամ ես տղաներից մեկին ասացի՝ ես չեմ ընտրվի, դուք իմ գլուխն այս ասֆալտի վրա կջնջխեք, ես գիտեմ». Հովիկ Աղազարյան
«Շատ վիրավորական է, երբ դու իշխանություն ես ու քայլում ես փողոցով, մարդիկ նայում են քեզ ու ցույց են տալիս այն կառույցը, որն արդեն մտել է փողոցի մեջտեղը: Ասում են՝ դու ո՞վ ես, քեզանից ի՞նչ ես ներկայացնում:
«Արցախում 120ՄգՎտ հիդրոէլեկտրակայան ենք կորցրել»․ էներգետիկ անկախության ինչ առաջարկներ են ներկայացնում միջազգային մասնագետները
Ամբողջ Հայաստանով մեկ կառուցել smart city»-ներ, պղնձի եւ մոլիբդենի հումքն արտահանելու փոխարեն, հումքի վրա նոր տեխնոլոգիաներ ստեղծել
«Չէինք ապրում, բայց սրանով էինք յոլա գնում, էս էր մեր ապրուստի միջոցը». Գյուղացիները կարկուտի վնասներն են հաշվում
Լոռիում տեղացած կարկուտը գյուղացու բերքը հավասարեցրել է հողին: Մոտ 20 րոպե տեղացած հավկիթի չափ կարկուտը վնասվել են մարզի մի շարք համայնքների կարտոֆիլի ու ցորենի ցանքսատարածությունները, կոտրել է նաեւ պտղատու ծառերը: Բազում համայնքի բնակչուհի Նարգիզի ընտանիքում, հասցված վնասի չափն են հաշվում: Այն 2 մլն դրամից ավելի է. «Մեր եկամուտը լինումա էս բախչից: Ամուսինս ամեն տարի Ռուսաստան
Բարձր եկամուտ ունեցողները զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասների համար ավելի քիչ կվճարեն հիմնադրամին. Նոր նախագիծ
Իմքայլական Հովիկ Աղազարյանը հարցրեց. «Երբ որ այդ օրենքը քննարկում էինք, դուք ասացիք, որ այստեղ սոցիալական անարդարության էլեմենտ կա այն իմաստով, որ միջին, համեմատաբար քիչ եկամուտ ունեցող քաղաքացիները ավելի են վճարում, քան մյուսները, հիմա դուք առաջարկում եք մեծ եկամուտ ունեցող քաղաքացիներին ավելի փոքր տոկոսով անել ու վիհը ավելի մեծացնել: Անընդունելի է այս մոտեցումը»:
Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանն ուղղված միջազգային ջանքերին
ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 43-րդ հանդիպման վերաբերյալ Հունիսի 30-ին կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի առցանց հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը։ Իր ելույթում Արման Խաչատրյանն անդրադարձավ նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած լայնածավալ
«Մենք գնում ենք խոշորացում, դուք մարզպետների կարգավիճակը բարձրացնում եք». Աղազարյանը՝ Գեւորգ Պապոյանին
Պապոյանը պատասխանեց, որ մարզպետները շարունակում են հաշվետու մնալ նախարարին ու հակասություն չկա. «Այնքան էլ համաձայն չեմ գնահատականի հետ, որ մարզպետների կարգավիճակը բարձրացնում ենք»: Աղազարյանը մտահոգված էր. «Մարզպետը կարող է իր հեղինակությամբ որոշակի ճնշում ունենալ ընտրված համայնքի ղեկավարի նկատմամբ»:
«Հայաստան դաշինքի անդամների դեմ ճնշումները շարունակվում են»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստան դաշինքի անդամների դեմ ճնշումները շարունակվում են։ Այս անգամ թիրախավորել են դաշինքի անդամ, Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանին։ 6-րդ վարչության աշխատակիցներն առավոտից հարցաքննության են հրավիրում Մեղրու համայնքապետարանի աշխատակիցներին՝ փորձելով ցուցմունքներ կորզել Մխիթար Զաքարյանի դեմ։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, համայնքապետարանի կողմից աճուրդով օտարված հողամասերին։ Հասկանալով, որ աշխատակիցները ներկայացնում են
«Ձեր համարելը շատ քիչ է, մենք էլ համարում ենք, որ շատ սխալ եք համարում, չի կարելի 2 գրամ կանեփի համար ու 25 տոննայի համար նույն չափով տուգանել». Սերգեյ Բագրատյան
Արթուր Մանուկյանը որոշեց ԱԺ ամբիոնից նախագծի համար շնորհակալություն հայտնել աուդիտոր, ֆինանսական խորհրդատու Կարեն Ֆիդանյանին. «Շատ ուզենայի, որ Կարեն Ֆիդանյանի անունը այստեղից հնչի: Շնորհակալ եմ ջանասիրության համար ու ահռելի, տիտանական աշխատանքի համար, որ ինքը մեզ համար արեց ձրի»:
Լեւոն Արոնյանը կիսաեզրափակչում կխաղա Մագնուս Կարլսենի հետ
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը դեռեւս պաշտպանում է հայկական դրոշի պատիվը, Goldmoney Asian Rapid առցանց մրցաշարի քառորդ եզրափակչում համառ պայքարում 2-2, 2-2, 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Հնդկաստանի ներկայացուցիչ Էրիգայսի Արջունին եւ կիսաեզրափակչում կխաղա աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հակակայկական հայտարարության պատճառով թուրք գործչին Գերմանիայում մեղադրանք է առաջադրվել
Գերմանիայում գործող «Կրոնական հարցերի թուրք-իսլամական միության» (DİTİB) նախկին ղեկավարներից Մուստաֆա Քեսքինին «թշնամանք և քինախնդրություն հրահրելու» մեղադրանք է առաջադրվել։ Ավելի վաղ սոցցանցերում հրեաների և հայերի դեմ ուղղված վիրավորական գրառումներ կատարելու պատճառով թուրք գործչի դեմ հետաքննություն էր սկսվել։ Արդյունքում, 2021 թվականի փետրվարին DİTİB նախագահը հրաժարական էր տվել։ Գյոթինգենի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ տեղի վարչական դատարանը հինգ
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը տասը և ավելի տարի քննարկվելուց հետո այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց. Ի՞նչ փոփոխություններ ենք առաջարկում այս նախագծով
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը տասը և ավելի տարի քննարկվելուց հետո այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ ‼Սա ևս վկայություն է բարեփոխումներ իրականացնելու իրական քաղաքական կամքի մասին։ 🔷Ի՞նչ փոփոխություններ ենք առաջարկում այս նախագծով։ ☑️Վարույթի ամրագրումը դարձնում ենք էլեկտրոնային․ ներդնում ենք նախաքննության թվայնացման
Առաջարկություններ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացուցիչ արտոնություն սահմանելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 270․1 հոդվածում լրացում կատարելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն։ Առաջարկությունը մասնավորապես վերաբերում է հետևյալին․ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներում, համապատասխանաբար, նոտարական գործողություններ և քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի
Եվրամիությունը հանել է Հայաստանից մուտքի սահմանափակումները
Եվրամիությունը որոշում է կայացրել 11 երկրի, այդ թվում Հայաստանի վրայից հանել ԵՄ տարածք մուտք գործելու սահմանափակումները, հաղորդում է Reuters-ը: Ըստ այդ տեղեկության՝ ԵՄ 27 անդամ-երկրների դեսպաններ հավանություն են տվել կանաչ պետությունների ցանկի ընդլայնմանը չորեքշաբթի տեղի ունեցած նիստում: Հայաստանից բացի՝ այդ երկրների ցանկում են Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Հորդանանը, Կոսովոն- Մոլդովան, Մոնտենեգրոն, Կատարը և
Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Արթուր Դավթյանին
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է 2021 թվականի ապրիլի 27-ից ապրիլի 29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Նախարարի պաշտոնակատարը խնդրել է գլխավոր դատախազի հանձնարարականը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու և համապատասխան ընթացք տալու
Հեռակա փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև՝ ԵԱՀԿ ԽՎ-ում՝ հայ ռազմագերիների, սահմանազատման և սահմանագծման հարցերի շուրջ
Հայ պատվիրակները բարձրացնում էին հայ ռազմագերիների հարցը, որ Ալիևը չի ցանկանում այդ անձանց վերադարձնել, թուրք և ադրբեջանցի պատվիրակները մեկը մյուսի հետևից սկսեցին խոսել ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման, սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտության մասին:
Թուրքիան և Ռուսաստանի կաջակցեն Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
Ռուսաստանն ու Թուրքիան կաջակցեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Ինչ վերաբերում է (Թուրքիայի-խմբ.) նախագահ Էրդողանի՝ Ադրբեջան (նկատի ունի Շուշի-խմբ.) կատարած այցին, դա եղել է այց Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Մենք այսօր համաձայնության ենք եկել
3 քաղաքացու մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»
Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը: Դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել
«Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակենք նոր ծավալներով». Նիկոլ Փաշինյանը՝ Լին Թրեյսիին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանը մտնում է նոր շրջափուլ, որում շատ կարևոր են միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից հնչեցված բարձր գնահատականները ընտրությունների որակյալ անցկացման
10 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսությունների և ՄՓՄՁ–ների ֆինանսավորմանը
Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր։ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները Ակբա բանկը կուղղի Հայաստանում կանաչ տնտեսությունների և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։ «Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական


















































