Օրվա լրահոսը
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ Նիկոլ Փաշինյանին. «Ժամանակն է կենտրոնանալու քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության վրա»
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Շնորհավորում եմ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ողջունում եմ այն փաստը, որ միջազգային դիտորդները, այդ թվում՝ մեր խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ ընտրությունները գնահատեցին որպես մրցակցային
«Ակադեմիան պետք է ունենա որոշիչ դեր». ԳԱԱ նորընտիր նախագահը՝ ռազմարդյունաբերական բլոկում ներգրավվածության մասին
Պետք է հասկանալ, թե ռազմարդյունաբերական համալիրի եւ պաշտպանության համակարգի գիտահետազոտական գործունեության համատեքստում ո՞ր ուղղությունն է առաջնահերթ
Վաղարշակ Հարությունյանն այցելել է Էրեբունի օդանավակայան
Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Էրեբունի օդանավակայան, որտեղ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում: Վաղարշակ Հարութնունյանին ներկայացվել են նաև ռազմական ինքնաթիռների
ԱԺԲ-ն առաջարկում է Ռուսաստանի փոխարեն սեղմել Արեւմուտքի ձեռքը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺԲ խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Վահե Գասպարյանը եւ Արա Պապյանը հնարավորինս մանրամասն նկարագրեցին աշխարհաքաղաքական այն իրավիճակը, որ իրենց համոզմամբ Ռուսաստանի պարտադիր հեռանալուց հետո անխուսափելիորեն ստեղծվելու է Կովկասում: Ի պատասխան Aravot.am-ի հարցի, թե բավականին ազդեցիկ նկարագրվեց սպասվող ապագան, սակայն ԱԺԲ-ն ստեղծված իրավիճակից շահած կամ գոնե առանց կորուստների դուրս գալու կոնկրետ ի՞նչ քայլեր
Եվրոպական կողմն իր գոհունակությունը հայտնեց հայկական կողմի գերազանց համագործակցության և ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի ու առաջընթացի համար
Կայացավ ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի 7-րդ նիստը ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի հերթական` 7-րդ նիստը տեղի ունեցավ այսօր՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նիստը համանախագահում էին ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ Ռամոնա Թոդերը։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Միգրացիոն ծառայության
«Եթե այդ տրամաբանությունն է, թե Ռոբերտ Քոչարյանը պատվիրել է, ուրեմն մենք գործել ենք մշտապես այդպես»
«GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրենն անդրադառնում է մեղադրանքներին
Ռադիկ Մարտիրոսյանը դարձավ ՀՀ ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական
ՀՀ ԳԱԱ նախագահության ընտրությունների արդյունքների ամփոփում Սույն թվականի հունիսի 28-ին և 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ընդհանուր ժողովն ընտրեց ՀՀ ԳԱԱ նախագահ, փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներ և նախագահության անդամներ: ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Աշոտ Սաղյանը ծնվել է 1957թ-ին՝ ԼՂՀ Մարդակերտի շրջանի Չափար գյուղում: 1978
Վահե Գասպարյան. «Կարծես, Էրդողանը սկսել է կատարել իր խոստումը՝ Ռուսաստանը պայթեցնել ներսից»
«Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունը շարունակելու է ազգային-ազատագրական պայքարը, որ մենք կոչել ենք «քաղաքական Սարդարապատ»,-լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին քաղաքական ուժի բանախոսները: ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը կուսակցության անունից ասաց. «Ես հիմա կցանկանայի դիմել մեր ժողովրդին: Բայց չեմ դիմում այն մարդկանց, ովքեր գիտակցաբար են քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին եւ նույնիսկ պատրաստ են լվանալ նրա ոտքերը եւ
Արայիկ Հարությունյանն ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների։ Երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է որոնողական և այդ ուղղությամբ տարբեր խողովակներով իրականացվող աշխատանքների ընթացքը, դրանց հետ կապված ադրբեջանական կողմի առաջացրած խոչընդոտներն ու խնդիրները։ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԱՀ կառավարությունը, սերտ համագործակցելով ՀՀ կառավարության և ՌԴ
Արամ Նավասարդյան․ «Արայիկ Հարությունյանը պետք է կենտրոնանար իր աշխատանքի վրա, երբ 4 ոլորտ այլասերեց, եւ վերջում ստիպված նրան հանեցին»
Նիկոլ Փաշինյանի խորհրդականի հայտարարությանը հակադարձում է «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության տնօրենը
Բջջային հեռախոսով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու կարգը
Բջջային հեռախոսով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու կարգը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Մենք կարծում ենք, որ անձեռնմխելիությունը խնդիր չի առաջացնի». Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը՝ Քոչարյանի գործի մասին
Հարցին իրատեսական համարո՞ւմ եք, որ այս դատական ատյաններով անցնելուց ու քննությունից հետո գործի քննությունը վերաբացվի ՍԴ-ում Բաղդասարյանը պատասխանեց. «Ինչքան դրա վերաբերյալ գնահատական տալիս եմ, սկսում է դիտվել դատարանի նկատմամբ ոչ կոռեկտ գնահատական կամ ճնշում: Ես իմ հույսերի կամ հավանականությունների մասին չեմ ուզում խոսել, թեեւ կարող եմ խոսել առնվազն գլխավոր դատախազի ներկայացրած դիմումը ՍԴ-ի չընդունելուց հետո շատ բան կարող եմ խոսել, բայց չեմ խոսում»:
Երևանի բնակիչներին մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզում բնակարանային գողությունների համար
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Չարչյանը երեկ վիրահատվել է՝ սրտի ստենդների ուսումնասիրման նպատակով… Նրա գործում օգտագործել են անանուն աղբյուր՝ Բաղրամյան 26-ում հրապարակված». Վարդեւանյան
«Պրոֆեսոր Չարչյանի քրեական գործը հարուցվել է մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա: Մի հատ էլ դրան ավելացում՝ օգտագործել են անանուն աղբյուր՝ Բաղրամյան 26-ում հրապարակված, որը հետագայում պարզվեց արդեն՝ մոնտաժված ձայնագրություն է: Դա Անկախ դիտորդ չի ուղարկել»:
Արամ Նավասարդյան․«Տեղի է ունեցել միգրացիա ԼՀԿ-ի ընտրողներից դեպի ՔՊ ՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքը»
«GALLUP International Association»-ի հետընտրական հարցումները․ հարցվածների մեծ մասը համարում է, որ ընտրություններն արդար էին
Պատերազմի ընթացքում երեխաները հանդես են եկել համերգներով և գոյացած հասույթն ուղղել Արցախի զորակցությանը. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Օդեսայի հայկական մշակութային կենտրոնի սաներին
Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Օդեսայի (Ուկրաինա) հայկական մշակութային կենտրոնի կիրակնօրյա դպրոցի և մանկապարտեզի սաներին։ Կենտրոնի տնօրեն տիկին Աննա Գևորգյանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց դպրոցի և մանկապարտեզի գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով, որ սաների այցը Հայաստան նպատակ է հետապնդում ճանաչել հայրենիքը։ Վերջինս նաև հայտնեց, որ 44-օրյա
Տեղեկանալով, որ Կոտայքի մարզի բնակչուհին որոշել է փոքրիկին հանձնել մանկատուն, կազմակերպել է փոքրիկի խնամքի ստանձնումը իր մորաքրոջ աղջկա կողմից. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
Ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, ներկայացրել են «ծնողների համատեղ, միակողմանի կամ դատարանի վճռի հիման վրա երեխայի հայրության որոշման մասին» դիմում և ստացել հայրության որոշման մասին պետական վկայական:
Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գեւորգյանի քրեական հետապնդումը 5 տարով պետք է կասեցվի, մինչեւ անձեռնմխելիության ժամկետի ավարտը. Վարդեւանյան
Մեղադրող կողմը դատական պրակտիկայից օրինակ էր բերել՝ ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործը, երբ քրեական գործի քննությունը շարունակվեց առանց պատգամավորական անձեռնմխելիությանը անդրադառնալու, քանի որ մինչեւ մանդատ ստանալն էր հարուցվել գործը: Վարդեւանյանը պատասխանեց, որ պետք է դեռ մանրամասներ պարզվի՝ Բաբայանի գործի քննության ժամանակ նո՞ւյն իրավիճակն է եղել, թե՞ ոչ, ու արդյոք դատարանին հասու դարձե՞լ է Բաբայանի պատգամավորական կարգավիճակը, թե՞ ոչ:
Թուրքիայում` պատմական Արծկեում, ուրարտական շրջանի ամրոց է վերականգնվում
Թուրքական աղբյուրը ամրոցը ներկայացնում է որպես տարբեր քաղաքակրթությունների թողած ժառանգություն։
«Պետք է վստահ լինենք, որ նրանք հայրենի օջախներ են վերադառնալու ողջ և առողջ». Արամ Խաչատրյան
Մարզի ղեկավարը հանդիպեց նաև անհայտ կորած ազատամարտիկների ծնողներին, որոնց թիվը, ցավոք, Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելացել է՝ կոչ անելով առանց հուսահատվելու սպասել նրանց վերադարձին.
«Գոնե տարիքս հարգի, երիտասարդ»․ Արցախի ԱԺ-ում բանավեճ է տեղահանվածների խնդիրների լուծման առնչությամբ
Սեփականության իրավունքից եք խոսում։ Հայրենիքի 75%-ն Ադրբեջանը զավթել է։ Դե եկեք պաշտպանենք այդ սեփականության իրավունքը․․․Մարսից չենք իջել
Դատական դեպարտամենտում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել
9 աշխատակիցներ իբրև թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր: Գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված գիշերակացը հավաստող փաստաթղթեր՝ նրանք ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 41.934.000 ՀՀ դրամ գումար:
Նպատակ ունեն զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը. Թուրքիայում ցանկանում են վերականգնել հայկական կաթոլիկ եկեղեցի
Չյունգյուշում (Չընքուշ) եղել է հայկական երկու եկեղեցի, իսկ խնդրո առարկա եկեղեցին անվանակոչված է Սուրբ Կարապետի անունով: Սակայն թուրքական աղբյուրներում պատմական այս կառույցի համար նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածին (Մերյեմ Անա) անունը:
«Ռազմաճակատ չմեկնել չէին կարող». գիտակցելով ամբողջ պատասխանատվությունն ու ռիսկերը ապագա բժիշկները մեկնեցին առաջնագիծ
Ռազմաճակատը նրա համար փորձառություն էր, թե ինչպես պետք է էքստրեմալ պայմաններում բժիշկն իրեն դրսևորի:
Պանրի դեֆիցիտ է լինելու. ահազանգում է Հայաստանի պանրագործների միության նախագահը
Չոր սեզոնով պայմանավորված՝ կաթի արտադրության ծավալները նվազել են:
«Դուք նորմա՞լ եք համարում, որ ընտրություններին մասնակցող անձանց 10%-ի մոտ անձնագիր չի աշխատում». Արամ Վարդեւանյանը՝ ՍԴ դիմելու փաստերն է ներկայացնում
«100 հազարից ավելի անձանց անձնագիր ուղղակի հենց այնպես չի աշխատում: Կարող եմ ասել մեկ այլ հանգամանք՝ բոլորս էլ գիտենք, չէ՞, որ ընտրական ցուցակները այսպես կոչված ուռճացված են»: Ըստ նրա, եթե հիմա ընտրացուցակները ստուգեն, 6 ամիս անընդմեջ բացակայողներ կգտնեն ընտրողների ռեգիստրում:
Երկրապահները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին՝ ծաղիկներ դրեցին, խնկարկեցին անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված հուշակոթողի առջեւ
Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է:
Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների արդյունքները
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է «Ֆիզիկա», «Հայոց պատմություն», «Քիմիա», «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունների արդյունքները:
ՌԴ Պետական դումայի նախագահը շնորհավորել է ՀՀ խորհրդարանի խոսնակին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր:
Կիրառելով հայերենում վաղուց եղած բառերը՝ նպաստում ենք հայոց լեզվի հարատևությանը. Լեզվի կոմիտեի հորդորակը
Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (22-րդ թողարկում) Կյանքում տեղի ունեցող ամեն մի փոփոխություն, նորույթ իր անդրադարձն է ունենում լեզվում։ Այդպես ծնվում են բառերը, որոնք համալրում են լեզվի բառային կազմը։ Նորաստեղծ բառերին շունչ տալու համար անհրաժեշտ է դրանք գործածել, շրջանառել։ Բանավոր ու գրավոր խոսքում (հատկապես մասնագիտական) շարունակ կիրառելով հայերենում վաղուց եղած բառերն


















































