Օրվա լրահոսը
Կառավարությունում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ տնտեսական գոտիների գործարկմանը և ճանապարհաշինության ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր
Մհեր Գրիգորյանը ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարին
«Այս անձնավորությունն անպատասխանատու կերպով ցեխ է շպրտում նախկին պաշտոնյաների և գեներալների վրա». Խոսրով Հարությունյանը՝ Արման Բաբաջանյանի մասին
Խոսրով Հարությունյանի ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյանի ներկայացմամբ՝ պատասխանողի կողմից դատական նիստերին չներկայանալը կարելի է գնահատել որպես ասելիք չունեցող անձի վարքագիծ:
Գեղհովիտի թիվ 1 դպրոցի բակում բացվեց Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-պուրակ
Գեղհովիտ համայնքի Ա․Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում բացվեց Արցախյան պատերազմներում զոհված գեղհովիտցիների հիշատակն ամփոփող հուշարձան-պուրակի: Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ՊՆ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի, Ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ Հակաօդային պաշտպանության ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմների մասնակիցներ, զոհված հերոսների ծնողներ եւ հարազատներ։ Հուշարձանն օրհնվեց ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ
Ի՞նչ է կատարվում Տաթեւի խոշորացված համայնքում․ Տաթեւի վարչական ղեկավարին ազատել են աշխատանքից
Տաթեւ խոշորացված համայնքը երկուսուկես ամսում երկու ժամանակավոր պաշտոնակատար ունեցավ
Մոնղոլիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ավետ Ադոնցին
Մայիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Դուլամսուրեն Դավաային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը համոզմունք հայտնեց, որ դեսպան Դուլամսուրեն Դավաան իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-մոնղոլական համագործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն
«Որևէ օլիգարխի կամ կուսակցապետի գերին չենք դարձել»․ Գյումրիում լույս տեսնող միակ տպագիր թերթը 17 տարեկան է
Գյումրիում լույս տեսնող միակ տպագիր թերթը՝ «Շրջապատ»-ը, որն ունի հասարակական-քաղաքական ուղղվածություն, դարձավ 17 տարեկան։ «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր Եպրաքսյա Մեխակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թերթի տպաքանակը գնալով նվազում է: «Մեր թերթը լույս տեսավ 2004 թվականի մայիսի 19-ին՝ 500 օրինակով։ Երկրորդ օրը քաղաքում թերթ չէր մնացել։ Հաջորդ շաբաթ 3000 տպաքանակով ենք լույս տեսցրել։ Դա մեծ բում
Քննարկվել են դատավորների կենսաթոշակային ապահովության համակարգում առկա խնդիրները
Դատավորների կենսաթոշակային ապահովության համակարգում առկա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքային քննարկում
Էջմիածին համայնքի ղեկավարը ապօրինաբար վարչական ռեսուրսի օգտագործմամբ փորձում է սահմանափակել «Հայաստան» դաշինքի գործունեությունը
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը Էջմիածին համայնքի ղեկավարը, ապօրինի կերպով խախտելով Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթները և օգտագործելով վարչական ռեսուրսները, հնարավորություն չի ընձեռել «Հայաստան» դաշինքին իրականացնելու իր իրավունքները: Մասնավորապես, սույն թվականի մայիսի 21-ին «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի կողմից ներկայացվել է դիմում «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճը 24.05.2021թ-ի ժամը 18.00
Մասնագետը պահանջելու է ընտրողից հեռացնել բժշկական դիմակը
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արտահերթ նիստում ընդունել է որոշում՝ ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ։ ԿԸՀ որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգելու նպատակով մասնագետը պահանջում է ընտրողից հեռացնել բժշկական դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները: «Եթե
Արտակ Բեգլարյանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախ տեղափոխելու եւ Արցախը շինհրապարակ դարձնելուն խոչընդոտող խնդիրների մասին
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի կարծիքով հիմնադրամի կենտրոնական գրասենյակը պետք է լինի Արցախում
Այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն: Նախնական տվյալներով նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր
Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ համամասնական ցուցակով
Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հարգելի գործընկերներ, ի պատասխան մի շարք ԶԼՄ-ների հարցումների, հայտնում եմ, որ Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ համամասնական ցուցակով: Այլ մանրամասների մասին կտեղեկացնենք առաջիկայում»:
Արայիկ Հարությունյանը Եռաբլուրում մասնակցել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի հուղարկավորությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած՝ պաշտպանության բանակի N զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանի հուղարկավորության արարողությանը և հանգուցյալի հարազատներին հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը: Դավիթ Առուշանյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած
Փախստականները՝ Էմմանուել Մակրոնին. «Վտանգված է ՀՀ-ն: Մեր դաշնակից Ռուսաստանն ի վիճակի չէ միայնակ պաշտպանել մեզ մեր թշնամիներից կամ էլ շահագրգռված չէ»
Արցախյան պատերազմների փախստականների դիմում-կոչը՝ Ֆրանսիայի նախագահին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության Նորին Գերազանցության դեսպանին: Հարգելի՜ պարոն Ժոնաթան Լաքոտ, Խնդրում ենք ընձեռնել հնարավորություն մեր այս դիմում-նամակը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին հասցնելու համար: Մեծարգո՜ պարոն Էմմանուել Մակրոն, Ֆրանսիայի Նախագահ, հայ ժողովրդի մե՜ծ բարեկամ։ Դիմում ենք ձեզ Հայաստանի բնակչության, նաև աշխարհով մեկ սփռված հայերի անունից։ Մեր Հայրենիքը վտանգված է և
«Մենք եղբայրական հարաբերություններ ունենք Միացյալ Արաբական Էմիրությունների հետ». Նունե Սարգսյան
Տիկին Նունե Սարգսյանը հյուրընկալել է Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրենին
Քննություն է իրականացվում՝ բնակարան վաճառելու պատրվակով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ
ՀՀ և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձից հաղորդում է ստացվել այն մասին, որ բնակարան գնելու պատրվակով իրենից 9000 ԱՄՆ դոլար գումար է խարդախությամբ հափշտակվել: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ քաղաքացին 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում որոշել է Արցախից Երևան տեղափոխված փախստական որևէ ընտանիքի տեղավորելու
Արդիականացվել է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի կառավարման համակարգը
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող՝ Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին ամբողջությամբ արդիականացվել է: Ներդրվել են մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր: «Նախկինում ավտոկայանատեղի մուտք գործելիս անհրաժեշտ էր սեղմել կոճակը և վերցնել կտրոնը, որտեղ գրանցված էր մուտքի ժամը և ելք կատարելիս պետք էր ներկայացնել կտրոնը, որտեղ ժամն էր նշված, հենց դրա հիման վրա էլ կատարվում
Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ուշադրության կենտրոնում լինել. ամփոփագիր
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների ավարտից հետո ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեությունը նախընթաց 20 օրերի ընթացքում ծավալվեց երկու հիմնական ուղղություններով՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարց և արդեն մայիսի 12-ից՝ ադրբեջանական զորքերի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության խախտում։
Էներգախնայողություն. Պայքարում ենք մթնոլորտի աղտոտման դեմ
Մասնագետները պարզել են, որ 2020թ մթնոլորտ արտանետված ածխաթթու գազի քանակը, 2019-ի համեմատ, նվազել է 2,4 մլրդ տոննայով՝ մոտ 7 տոկոս: Դիտարկումների ողջ ժամանակահատվածում սա ամենափոքր ցուցանիշն է: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Earth System Science Data հեղինակավոր գիտական ամսագրում: Միաժամանակ,Կորոնավիրուսի շրջանում СО2 -ի արտանետումները՝ բացարձակ արտահայտությամբ մի քանի անգամ գերազանցել են 2009թ.,1981թ., եւ 1992թ. տնտեսական ճգնաժամերի
«Համագործակցության մեծ ներուժ կա՝ թվային տնտեսությունից մինչև գիտահետազոտական գործունեություն». Հայկ Չոբանյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի երկրի և տնտեսության զարգացման համար: «Ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա՝ թվային տնտեսությունից մինչև գիտահետազոտական գործունեություն: Ինչպես հայտնի
Սա Բելառուսում լրագրողների հանդեպ անօրինական գործողությունների առաջին դեպքը չէ. հայտարարություն
Կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին՝ վճռական և կոշտ միջոցներ ձեռնարկել խոսքի ազատության սկզբունքները ոտնահարող ռեժիմների դեմ, որոնք է՛լ ավելի են ահագնացնում ճնշումները լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ
Վաղարշակ Հարությունյանը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցեր
Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքը կնպաստի հայ-ճապոնական երկկողմ համագործակցության արդյունավետ զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային
Քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման վերաբերյալ հարցեր. ՊԵԿ նախագահն Իրանում է
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հրավերով մայիսի 23-ին երկօրյա այցով մեկնել է Թեհրան` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը: Այցի ընթացքում, մասնավորապես, կողմերը քննարկել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքի վերաբերյալ հարցեր: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ԻԻՀ գործընկերոջը ներկայացրել է, որ անցակետի արդիականացման
«Անկայուն». ֆրանսիական ակրոբատիկ ներկայացում՝ Հայաստանում
Ֆրանսիական ժամանակակից կրկեսի արտիստ Նիկոլա Ֆրեզոն իր շուրջ է համախմբել մեծից փոքր՝ բոլորին։ «Անկայունն» արդեն մեծ հաջողություն է ունեցել Եվրոպայում: «Անկայունը» ֆրանսիական ժամանակակից կրկեսային ներկայացում է, խաղ է՝ հավասարակշռության շուրջ։ Ներկայացումը Հայաստանում է Ֆրանսիայի դեսպանության հրավերով, Թումո կենտրոնի հետ գործակցությամբ և միջոցառման բացառիկ գործընկեր Ակբա բանկի աջակցությամբ։ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ մեր համագործակցությունը երկար տարիների
Դեսպանների հետ հանդիպմանը Արա Այվազյանն ընդգծեց ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը
Այվազյանն անթույլատրելի համարեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում
Վենետիկի ճարտարապետական բիենալեում Թումոն ևս ներկայացրեց իր ինստալյացիան
Այցելուները նաև բացահայտում են Թումո շենքերի մոդելները ամբողջ աշխարհից, որոնք մշակվել են այնպիսի հայտնի ճարտարապետների կողմից, ինչպիսիք են Բեռնար Խուրին և Վինի Մաասը:
Էսլամին խոսել է Հայաստանի հետ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունն ընդլայնելու, «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածների կառուցման աշխատանքներին ներգրավվելու իրանական կողմի հետաքրքրվածության մասին
Նախատեսվում է վերանայել ՀՀ տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող վճարների դրույքաչափերը և դրանց հաշվարկման չափանիշները
Պատերազմում իրենց կյանքը զոհած ևս 260 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
Ընդհանուր հատուցումների թիվը` 5116-ն է․
«Ես դուրս չե՞մ գալիս մեր շենքի բակ, թե՞ քաղաքում չեմ քայլում պարզ ճակատով». Վահե Ղալումյանի պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանին
«Ինչի՞ եք պնդում, որ Ադրբեջանի ուզածն ենք անում…Մինչեւ հիմա կռվել ենք, հիմա պետք է բանակցենք, որ հասկանանք»
«Գրադ» կայանքի 3 արկ է հայտնաբերվել Դավիթ Բեկ գյուղի վերջնամասում՝ երկուսը պայթուցիչով
Փրկարարները սահմանազատել են տարածքը:


















































