Օրվա լրահոսը

«Միշտ չէ, որ նման ցավոտ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ»․ ԱԺ նախագահը՝ ՀՀ տարածքային ամբողջականության խախտման մասին

Չեմ կարծում, որ ՀՀ դաշնակիցները չեն կատարում կամ չեն կատարելու պարտականությունները

Էդուարդ Շարմազանով. Բոլոր նրանք, ովքեր փորձում են Նիկոլին քննադատել, ձեռքի հետ էլ՝ մնացածին, ջուր են լցնում Նիկոլի ջրաղացին. «Հրապարակ»

Ես չկամ ցուցակում, որովհետեւ ես Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների օրակարգն արդյունավետ չեմ համարում, ես կարծում եմ՝ ավելի արդյունավետ էր համախմբվել եւ փողոցով նրան հեռացնելու տարբերակը

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է. մարզպետարանը հորդորում է չտարածել ապատեղեկատվություն

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը:

Գոհար Մելոյան. «Այն, ինչ ունենք, իշխող ուժի անգործության ու փնթիության հետևանքն է»․ «Փաստ»

Մեծ հաշվով, այդ կառույցներն Ադրբեջանի վրա ազդելու կարճաժամկետ որևէ պատժամիջոց չունեն: Այլ հարց են երկարաժամկետ միջոցները:

Վլադիմիր Եվսեև. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի խաղաղ դեմարկացիա տեղի ունենալ չի կարող. «Ժողովուրդ»

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ձեր իշխանությունները քայլեր չեն նախաձեռնել՝ ապահովելու համար այդ սահմանի անվտանգությունը»

Ոչ միայն թվեր

Մարդիկ հակված են լսել սուր, ծայրահեղական գնահատականներ՝ չափավոր քննադատությունն իրենց սրտով չի: Օրինակ, եթե մեկը, որը տրամադրված է ներկայիս վարչապետի դեմ, լսում է, որ Փաշինյանը ձախողված պետական գործիչ է, այդ գնահատականը նրան չի բավարարում՝ նա պարտադիր կցանկանա լսել «դավաճան» բառը: Իսկ նա, ով Քոչարյանի հանդեպ է լցված բացասական հույզերով, նա չի ցանկանում լսել երկրորդ նախագահի հասցեին ավելի մեղմ որակում, քան «թալանչի» եւ «մարդասպան»: Հենց դրա՛ համար են այդ երկու ուժերը ֆավորիտներ:

Նոր Պարեկային ծառայությունը կմեկնարկի հուլիսից․ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ապագա պարեկների հետ

Նախարարի պաշտոնակատարը ապագա պարեկների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկել է Պարեկային ծառայության ստեղծման գործնական հարցերը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։

Հասարակությունը վերջնականապես կհաշտվի այն իրողության հետ, որ թշնամական երկրի զինուժը կարող է անարգել հատել Հայաստանի սահմանը և դիրքավորվել մեզ պատկանող տարածքում. «168 ժամ»

Նաև այս տեխնոլոգիաների անտեսանելի ազդեցության արդյունքն է իրողությունը, որ պատերազմից ընդամենը 6 ամիս անց, երբ դեռ Եռաբլուրում նոր փոսեր են փորվում, բազմաթիվ ծնողներ իրենց զավակներին են փնտրում զոհվածների և ողջերի մեջ, թշնամին գրեթե ամեն օր մեր տարածք է ներխուժում և պահանջներ ներկայացնում, արդեն գրեթե որևէ մեկը չի խոսում Արցախի մասին, հիմա բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Սյունիքի ու մյուս սահմանամերձ մարզերի վրա։

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու և Տավուշի մարզերում

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Հանցագործները համարանիշերը գողանալուց հետո տուժողի մեքենայի վրա թողնում են հեռախոսահամար ու նշում. «Հայցում ենք Ձեր ներողամտությունը». «Հայկական ժամանակ»

Համացանցում նույնիսկ լուսանկարներ կան տարածված, թե ինչպես են տուժողները բանակցում հանցագործների հետ եւ շատ դեպքերում նաեւ գին «գցում»:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյան. Սյունիքի մարզում հազարից ավելի ադրբեջանցի զինվորական կա. «Փաստ»

Տարբեր վայրերում տարբեր քանակի են, կոնկրետ քանակներին ես չեմ տիրապետում

«Արցախը պիտի լինի դեօկուպացված և աշխարհում ճանաչված երկրորդ հայկական պետությունը՝ Շուշիով, Հադրութով». Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախը վերածնվում է… Ասկերանի շրջանում մարդիկ նոր տներ են կառուցում։ Ոգևորիչ էր։ Շրջեցինք բնակավայրերում, զրուցեցինք մարդկանց հետ… էս ծուռ ու անիրավ աշխարհից մեծ բան չէ նրանց ուզածը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։ Մնացածը՝ կլինի։ Նկարում երևացող շինաշխատանքները համայնքներից մեկում էր իրականացվում. տուն էր սարքում արցախցի երիտասարդը։ Հետաքրքրվեցի՝ քանի

Արտակ Թովմասյան. «Այսօր մենք հասել ենք այն վիճակին, որ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը հպարտանում է նրանով, որ կարողացել է սեփական երկրում մի տեղից մյուս տեղը գնալ»

«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն այսօր իր հրավիրած քննարկման ընթացքում արձանագրեց, որ մեր բոլոր հայրենակիցներին, ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, այսօր հետաքրքրում է մի հարց՝ մոտակա ժամանակներին ինչ է լինելու մեր երկրում: «Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերները մեզ՝ քաղաքականությամբ չզբաղված մարդկանց ստիպում են դառնալ ակտիվ մասնակիցներ: Դա է պատճառը, որ ես այսօր հրավիրել

«5165» շարժումը չի համագործակցի Նիկոլ Փաշինյանի և նախկին իշխանությունների հետ

Ի պատասխան մեզ ուղղված հարցման, թե արդյոք «5165» շարժումը կհամագործակցի Նիկոլ Փաշինյանի  և նրա ղեկավարած ուժի հետ, պատասխանում ենք` ոչ, ոչ մի պարագայում: Նույնը վերաբերվում է նաև նախկին իշխանություններին։ Շարժումն ունի իր ուրույն ուղին։ «5165 շարժում»

Կարծիք. Պետականություն և Լեւոն Տեր-Պետրոսյան

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դաշինքով հանդես գալու մերժումը հիասթափեցնող է, սակայն ոչ վերջնական։ Բացառված չէ, որ համաձայնություն ձեռք բերվի հունիսի 20-ի ընտրություններից հետո, եթե ընտրությունները կայանան։

«Ու՞մ ստորագրություն է դրած և այդ ու՞մ ականջին է փսփսացել, որ օրինակ Ռոբերտին ճիշտ է բերել Հայաստան: Սերժին ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանապետ նշակել…». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես պատմաբան չեմ և պատմության ապագա ընկալումներին գիտական մոտեցում չեմ կարող ցուցաբերել, բայց իմ անձնական ընկալումը, հուսով եմ, որ ապագայում թոռներիս ներկայացնելու հնարավորություն ունենալու եմ: Ո՞վ է Լևոն Տեր-Պետրոսյանը` հարցին պատասխանս կլիներ երեք ձևակերպումների շրջանակում. Լևոն-Հիմնադիր 1991, Լևոն-ազատագրիչ 1994, Լևոն «the Democrat»-2008: Բայց

ԱՄՆ-ը հավատարիմ է խաղաղ բանակցություններին իր աջակցությանը. Բայդենը շնորհավորել է Ալիևին

ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հանրապետության օրվա առիթով ուղարկված նամակում: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում օգնություն տրամադրելուն,- ասվում է նամակում:- Հույս ունենք,

Հայաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոյի հետ։ Վաղարշակ Հարությունյանը Շերալի Միրզոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ Զրուցակիցները քննարկել են խնդրի հանգուցալուծման հնարավոր ուղիները։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև պաշտպանական ոլորտում հայ-տաջիկական համագործակցության

Գրիշա Հովհաննիսյան․ «Շուշիի շրջանի համայնքների բոլոր դպրոցներն արդեն գործում են»

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարը պատմում է՝ պատերազմի օրերին ՄՈԲ-ը Լիսագորի տները «քանդուքարափ» է արել

ԱԳՆ-ում քննարկվել է հայ-չեռնոգորական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ

Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին Մայիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Կիև) Դրագիցա Պոնորացին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, ինչպես նաև՝ հաջողություն իր կարևոր առաքելության ընթացքում: Շնորհակալություն հայտնելով ջերմ

Ստանիսլավ Զասը՝ Վաղարշակ Հարությունյանին. «ՀԱՊԿ-ը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար»

ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը Մայիսի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ

Սերժ Սարգսյանի մեծ սխալը. Արցախցի իրավապաշտպանը բացատրում է ԼՂ-ում պատերազմի եւ մեր նվաստացման պատճառները

«Ժամանակին Հայաստանը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ձեռամբ, մեծ սխալ թույլ տվեց՝ հրաժարվելով Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից եւ նախընտրելով Մաքսային միության հետ համաձայնագիրը», կարծում է Կարեն Օհանջանյանը:

Մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննիսյանը

Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ/: Կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մկրտիչ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին

Ազնավուրի ծննդյան օրը միասին՝ 5-րդ գրքով ու նոր նախագծերով

Մեծ հայի 97-ամյակին Newmag-ը և Ամունդի-Ակբան ներկայացնում են նրա առաջին ու միակ գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն՝ հայերեն: 16 նովել՝  նուրբ հումորով, վառ երևակայությամբ ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ: Բոլոր նովելները հայերեն են թարգմանվել առաջին անգամ: Մեծ շանսոնյեի 1300 երգերից շատ քչերն են թարգմանվել  հայերեն։ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուի թարգմանիչը դեռ 1990-ականներին հայերեն

Հենրիխ Մխիթարյանին չեն հրավիրել ազգային հավաքական

Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հանդես էր գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում, հայտնել է, որ իր համար անհասկանալի պատճառներով իրեն չեն հրավիրել մասնակցելու առաջիկա միջազգային խաղերին: «Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ որոշ պատճառներով ինձ չեն հրավիրել միջազգային առաջիկա խաղերին: Տրամադրված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես

Տավուշի սահմանամերձ հատվածներում իրավիճակը խաղաղ է

«Ես չգիտեմ թե ով է տեղեկություններ տարածում մամուլում, որ Տավուշի մարզի որոշ հատվածներ հանձնվելու է Ադրբեջանին, բայց նման բան չկա և սահմանամերձ հատվածներում իրավիճակը շատ հանգիստ է ու խաղաղ»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031