Օրվա լրահոսը

Եկեղեցիների միջոցով փորձում աշխարհաքաղաքական խնդիրներ լուծել․ «Հայացք Երևանից»

Հայաստանի գործող վարչախումբը փորձում է ոչնչացնել Հայ Առաքելական եկեղեցին: Ինչի՞ համար: Ակնհայտորեն կան ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքական շարժառիթներ: Ներքաղաքականը պարզ է՝ իշխանությունն ուզում է վերարտադրվել գալիք ընտրությունների ժամանակ: Եվ ձեռագիրը նույնն է՝ ինչ 2018-ին, երբ հայտարարում էին, թե երկրում անօրինականություն է տիրում, ընտրությունները կեղծվում են, կոռուպցիա է, եւ իրենք գալիս են վերականգնելու արդարությունը: Հիմա

Վարդան Ղուկասյանը ենթարկվում է անմարդկային, ապօրինի և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված վերաբերմունքի, նրա նկատմամբ ընթանում է սպանության նախապատրաստություն․ փաստաբան

2025 թվականի նոյեմբերի 6-ին, շտապօգնության ծառայության միջոցով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից Գյումրիի ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին անսպասելիորեն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրա նկատմամբ իրականացվել է կյանքի համար վճռորոշ բժշկական միջամտություն՝ կորոնարոգրաֆիա։ Բժշկական այդ բարդ միջամտությունից հետո պարոն Ղուկասյանը շարունակել է գտնվել հիվանդանոցում՝ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն։ Սակայն հաջորդ օրը՝ 2025 թվականի

Հայաստանում կարող են օրը ցերեկով կալանավորել ում ուզում եւ կալանքի տակ պահել ինչքան ուզում են․ «Հայացք Երեւանից»

Արդարության եւ արդարադատության համատեքստում գործող իշխանության էությունը բնութագրող բազմաթիվ օրինակներ կան, որոնցից ամենաթարմը վերաբերում է Գյումրիի քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը: Բանն այն է, որ ՌԴ-ի հետ միություն կազմելու մասին առաջարկը քննչական մարմնի կողմից որակվել է որպես ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ, եւ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային

Շանթ Սարգսյանը հաղթեց թուրք շախմատիստին ու անցավ Աշխարհի գավաթի չորրորդ փուլ

Հայաստանի ազգային հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը Հնդկաստանում անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանի երկրորդ պարտիայում պարտության մատնեց թուրք Մուստաֆա Յըլմազին 1,5:0,5 հաշվով եւ անցավ  չորրորդ փուլ: Իսկ պայքարից դուրս մնաց Ռոբերտ Հովհաննիսյանը: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը նույնպես շարունակում է պայքարը, իսկ Սամուել Սեւյանը դեռ պետք է խաղա թայ-բրեյքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի 11-ամյա Անիտա Աբգարյանը

Վրաստանին «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի 11-ամյա Անիտա Աբգարյանը։ Մրցութային երգը՝ Shine like a star, հեղինակել է կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեն։ Երգի բառերի վրա նրա հետ համագործակցել է Մարիամ Ղվալաձեն, ով «Քենդի» խմբի անդամներից մեկն է։ Հիշեցնենք, որ «Քենդի» խումբը 2011 թվականին Վրաստանին հաղթանակ էր բերել «Մանկական Եվրատեսիլում»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

13 մասնակից եւ նույնքան մեդալ. տղաների Հայաստանի երիտասարդական հավաքականի պատմական արդյունքը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների եւ երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները մինչեւ այս պահը գերազանց մրցելույթներ են ունեցել։

Սա է այն կռվի արդյունքը, որը տվել է հայ ռազմիկը՝ 44-օր պաշտպանելով իր հողը. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Սա նայեք այսօր: Սա էլ է շքերթ և տեղի է ունեցել Բաքվում: Սա է այն կռվի արդյունքը, որը տվել է հայ ռազմիկը՝ 44-օր պաշտպանելով իր հողը: Հայ զինվորը կռվել է, բայց իրականում ստացել ոչ թե մարտական նահանջի, այլ խորքում քաղաքական նահանջի հրաման: Սա է սրանց «դե թող մնային կռվեին, ինչի՞

Գաբրիել Սարգսյանը դուրս է եկել շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս եկավ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ: Երրորդ փուլում Գաբրիելը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշի նկատմամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին Փաշինյանի պնդումները հենվում են իր կայքերի վրա․ CivilNet

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «ԿԳԲ-ի գործակալ է»՝ վկայակոչելով «մամուլում հայտնված» տեղեկությունները: Սակայն #CivilNetCheck-ը պարզել էր, որ «մամուլը», որին հղում էր անում վարչապետը, սահմանափակվում է իր ընտանիքին և կուսակիցներին պատկանող կայքերով, որոնք հրապարակել էին «անանուն նամակ»՝ առանց փաստական ապացույցների պնդելով, թե

Մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10 500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը 2026թ․-ից համակարգին կմիանան 200.000 + աշխատավարձ ստացող քաղաքացիները: Փաթեթի արժեքը տարեկան` 129.600 դրամ: Վճարման ձևը`ամսական: 2026թ. վճարման բեռը մեղմելու համար պետությունը` ա) 200.000-ից 500.000 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա` 5500 դրամի փոխարեն`Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը: 2026թ.-ի ընթացքում եկամուտների

Նրանք ուզում են ոչնչացնել ողջ պատմական ճշմարտությունը ինչ-ինչ պատճառներով․ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին՝ ամբողջությամբ

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին։ Թաքեր Կարլսոն – Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Հայաստանը միջազգային հանրության շրջանում հայտնի է նաև հայազգի գործարարների ունեցած հաջողություններով, համայնքի համախմբվածությամբ և քրիստոնեական հավատքի հանդեպ ցուցաբերվող վստահ ու անկեղծ նվիրվածությամբ։ Բայց թերևս ամենից շատ Հայաստանը հայտնի է նրանով, որ Առաջին համաշխարհային պատերազմի

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ղարաբաղի ազատագրումը, ոչ միայն Ադրբեջանի, այլև թյուրքական աշխարհի համար է հպարտություն. Ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Բաքու՝ մասնակցելու «‎Հաղթանակի օրվա»-ն‎ նվիրված շքերթին։ Էրդողանի հետ Ադրբեջան են մեկնել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզության ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահականի Հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, ռազմարդյունաբերության վարչության պետ Հալուք Գյորգյունը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով

Նրանք քրեական օրենսգրքում հոդված էին փնտրում՝ մեղադրանք առաջադրելու համար․ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի ձերբակալությունից որոշ մանրամասներ է ներկայացրել Թաքեր Կարլսոնին

Նարեկ Կարապետյանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ներկայացրել է Սամվել Կարապետյանի ձերբակալությունից որոշ մանրամասներ․ Նարեկ Կարապետյան: Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բախումից խուսափելու համար։ Դրանից հետո նա ձերբակալվեց, ես նույնպես ձերբակալվեցի, իմ հայրը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, ևս ձերբակալվեց։ Թաքեր Կարլսոն: Դուք ինչո՞ւ ձերբակալվեցիք։ Նարեկ Կարապետյան: Չգիտեմ (ժպտում է)։

Քննարկվել են Հայաստանի և FIA-ի միջև հնարավոր համագործակցության ուղղությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում հանդիպել է Formula 1-ի մայր կազմակերպություն հանդիսացող Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (Fédération Internationale de l’Automobile, FIA) զարգացման գծով գլխավոր տնօրեն Հաբիբ Տուրկիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և FIA-ի (այդ թվում՝ Formula 1-ի) միջև հնարավոր համագործակցության ուղղությունները՝ շարժունակության և ճանապարհային անվտանգության քաղաքականության կատարելագործման, քաղաքային տրանսպորտային համակարգերի

Կարլսոնի բազմամիլիոնանոց միջազգային լսարանին փաստարկված և գրագետ ձևով է ներկայացվել Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում հաղթանակի շքերթը, ինչը, ըստ էության, մեր բոլորիս ամոթն է։ Անհրաժեշտ հետևություններ անելու փոխարեն ներքաղաքական դաշտում կրկին շարունակվում է գզվռտոցը՝ փոխադարձ մեղադրանքներով, որոնց միակ նպատակը միմյանց սնուցելն ու մեկի ազդեցությունը մյուսի հաշվին ուժեղացնելն է։ Մինչդեռ երկու կողմերն էլ վաղուց սպառվել են և կորցրել իրենց քաղաքական

Հայաստանը վճռականորեն հանձնառու է իր ներդրումն ունենալու համատեղ ջանքերում՝ ուղղված կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանը և հարմարվողականությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխության մասին 30-րդ համաժողովին ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովին։ Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է․ «… Մենք հավաքվել ենք Բելեմում՝ Ամազոնի սրտում, Փարիզյան համաձայնագրի ընդունման 10-ամյակին՝ հույսի և լավատեսության նոր զգացումով, որ կարող ենք շրջել կլիմայի փոփոխության վտանգավոր ընթացքը և

Նիկոլ, արի հինգ հոգանոց խմբով գանք, մեզ ցույց տաս ֆեյքերիդ ֆաբրիկան, պետական պարտքի ավելացման հիմքերը․ Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը Լավ առաջարկ ունեմ, Նիկոլ։ Արի 50 հոգանոցի տեղը հինգ հոգանոց խմբով live մտած գանք, մեզ ցույց տաս. 1. Ֆեյքերիդ ֆաբրիկան, որտեղից մարդկանց վիրավորում և զրպարտում են, անցնում բոլոր կարմիր գծերը, տարածում ատելություն, 2. ՍՈՒ-երը, որ առանց հրթիռ գնել էիր ու մարդկանց վրա ծախում էիր սելֆիդ, 3. Պետական պարտքի

«Շատ վտանգավոր եմ համարում, որ Փաշինյանը սկսել է խոսել Արծվաշենի վերադարձի մասին»․ Լևոն Զուրաբյան

Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ դատական համակարգի վիճակն այսքան վատ երբեք չի եղել․ «Լուրջ ճնշումների ենք ենթարկվել, մեր դեմ ինչ ասես՝ կիրառվել է․ հինգ հազար ձերբակալված մարդիկ ենք ունեցել, հարյուրավոր քաղբանտարկյալներ, բայց երբեք չի եղել, որ պետության ղեկավարը վեր կենա ու ասի՝ օրենքը ես եմ»։

Այստեղ՝ Գյումրիում, մենք ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հզոր տեղական մեդիան կենսունակ համայնքների սիրտն է. Վասիլիս Մարագոս

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) այսօր Գյումրիում անցկացրին «Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք» թեմայով կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում։ Միջոցառումը միավորեց լրագրողների, մեդիա մասնագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների և համայնքային դերակատարների՝ Երևանից և Շիրակի մարզից՝ քննարկելու մեդիագրագիտության դերը տեղեկացված հասարակական երկխոսության խթանման մեջ։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց պատասխանատու  մեդիա բովանդակություն ստեղծելու

«Երբեք ներքին համոզմանս դեմ չեմ գնացել»․ Արթուր Դավթյանը՝ ինչու էր աչք փակում դատարանների շրջափակման և այլ խնդիրների վրա

«Ձեր թվարկած բոլոր դեպքերն ունեցել են վարույթներ և արժանացել իրավական գնահատականի»,- դիտարկմանը՝ խոսեցիք ազդեցությունները բացառելու մասին և հարցին՝ արդյոք նաև Ձեր պաշտոնավարման փորձը հաշվի առնելո՞վ եք առաջ քաշում այդ կարծիքը, արդյոք այդ ազդեցություննե՞րն են եղել պատճառը, որ երբ 2019-ին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շրջափակել էին դատարանները, որևէ վարույթ այդ հարցով չտեսանք, երբ 2020-ին տարածքային

«Սամվել Կարապետյանի դեպքն առանձնացող է․ մեկ նախադասություն, չկա գործողություն»․ Արմեն Խաչատրյան

Ըստ իրավաբան Արմեն Խաչատրյանի՝ եթե չլիներ 2008-ի դատական համակարգին հասցված հարվածը, գուցե այս աղետալի վիճակը չունենայինք։

Գործազուրկ, անեկամուտ, գույք եւ գումար չունեցող․ Վաղարշապատ համայնքի ղեկավարի ո՞ր թեկնածուի մասին է խոսքը

«Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը։ Հայտարարագրում նա նշել է, որ չի աշխատում։ Մկրտչյանն անշարժ գույք չի հայտարարագրել։ Շարժական գույք նա եւս չի հայտարարագրել։ Եկամտային աղբյուր չի նշել։ Հայտարարագիրը լրացնելու պահին առկա դրամական միջոցներ չի նշել։ Թանկարժեք գույք եւ ներդրումներ չի հայտարարագրել։ Համատեքստ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցում է քաղաքական ութ ուժ, այսինքն՝

Ձեր տապալումները հերթով բերեցին Արցախի ադրբեջանացմանը, ՀՀ-ի խոցելիությանն ու Ադրբեջանի թելադրող դիրք ձեռք բերելուն, որի հետևանքները հասարակությունը դեռ երկար է ճաշակելու. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Բանակցային գործընթացում մաքսիմալիստական գիծ բռնելու մասին ոչ միայն Սերժ Սարգսյանն է փաստերով խոսում, այլ այդ մասին, որպես բանակցային գործընթացի տապալման և պատերազմի բերելու հանգամանք ակնարկեց պատերազմի ժամանակ Փաշինյանի կառավարության առանցքային անդամ Դավիթ Տոնոյանը: Ինչպե՞ս է ստացվում, որ փաստերն ու վկաները խոսում

Վաղարշապատ համայնքի ղեկավարի ո՞ր թեկնածուներն են աշխատավարձով կամ թոշակով ապրում

Արկադի Փայտյանի, Արգիշտի Մեխակյանի, Խաչիկ Մանուկյանի եւ Արտյոմ Սիմոնյանի վերջին մեկ տարվա գույքի եւ եկամուտների հայտարարագրերի մանրամասները

«Հակառակորդի մոտ տպավորություն ստեղծվեց, որ իրենք ամբողջովին շրջափակված են: Եվ զորքն էլ փախավ, քաղաքացիական բնակչությունն էլ փախավ: Արդյո՞ք դա կոչվում է նվեր». Սերժ Սարգսյանը՝ 1992-ին Շուշին մեզ նվիրելու կեղծ լուրի մասին

Արձագանքելով այսօրվա գործիչներից մեկի հայտարարությանը, թե ինչպես 1992 թվականին Շուշին մեզ են նվիրել, այդպես էլ Շուշին նվիրվել է այս իշխանությունների կողմից, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմիի» փոդքաստի բացառիկ թողարկման ժամանակ ասաց. «Նախ, պիտի ասեմ, որ Շուշիի ազատագրմանը նախորդել էին հանգամանքներ: Եվ ամենակարեւորներից մեկն այն էր, որ դրանից 1,5-2 ամիս առաջ ադրբեջանցիները հարձակվել էին Քարին

Ովքե՞ր են Վաղարշապատ համայնքի ղեկավարի «ապահովված» թեկնածուները

Վահրամ Ազատյանի, Սեւակ Խաչատրյանի եւ Գրիշա Հարությունյանի վերջին մեկ տարվա գույքի եւ եկամուտների հայտարարագրերի մանրամասները

Հայաստանի դեմ հրապարակայնորեն ցուցմունք տալը կամ ոչ հեռատեսության արդյունք է, կամ օտար օրակարգի սպասարկում․ Նազելի Բաղդասարյան

Վարչապետի մամուլի քարտուղար, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվեց հիբրիդային պատերազմի դասական սցենարը՝ համակարգված, բազմաբևեռ տեղեկատվական գրոհի ձևով։ Այս օրերին, երբ ադրբեջանական կողմն է ակտիվանում տեղեկատվական դաշտում, նպատակը ակնհայտ է․ երբ տեղեկատվական այդ արշավին միանում է օտարազգի կապիտալով ջերմոցներում աճեցված «ոսկե մանուկը», էլի ընկալելի է՝ խոսափող է, արտաբերում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 8-ին Հայրապետական այցով մեկնեց Հնդկաստան, ուր հանդիպումներ կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ ճեմարանի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։ Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը, Վեհափառ Հայրապետի

«Ինչո՞ւ արցախցին հնարավորություն չպիտի ունենար դիտելու Հայաստանի հեռուստահաղորդումները, ինչո՞ւ Հայաստանում հումանիտար բուհ ավարտածը չէր կարող պաշտոն ունենալ ԼՂ-ում, ինչո՞ւ էին ԼՂԻՄ-ում արգելված հայրենասիրական երգերը». Սերժ Սարգսյանը՝ Ադրբեջանում արցախցիների անհոգ ապրելու կեղծ թեզերի մասին

«Իմնեմնիմիի» փոդքաստի բացառիկ թողարկման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ այսօր իշխանական շրջանակների կողմից շրջանառվող թեզին, թե արցախցիներն ամբողջ կյանքը հաշտ ու համերաշխ են ապրել ադրբեջանցիների հետ, երբեք խնդիր չեն ունեցել, եւ ինքը՝ որպես արցախցի, որն իր երիտասարդ տարիներն անցկացրել է Արցախում՝ ապրելով այդ միջավայրում, պատմեց, թե ինչպիսի՞ն էր կյանքն Արցախում մինչեւ 1988 թվականի

«Բան անողը» դա ասելու կարիք չէր ունենա, «բան անողը» կհասկանար, որ երբ զինվորների կռիվն ու ինքնազոհությունը զրոյացվում է հանրության աչքի առջև, առածդ զենքերն էլ հետն են զրոյանում. Տաթև Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը 2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում մեզ հետ պատահած բազմաթիվ ողբերգություններից հետո անգամ Հայաստանը տարբեր փուլերում ղեկավարած անձինք շարունակում են իրենց «անսխալականության» մրցույթը։ Բոլորն ամեն ինչ ճիշտ են արել, բայց դե փաստն այն է, որ մենք այսօր ունենք Ադրբեջանի կամակատար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031