Օրվա լրահոսը

Ինչո՞ւ բանը հասավ պատերազմի, ինչո՞ւ հայկական կողմն այդ պատերազմում պարտություն կրեց և ունեցավ նման ծանր կորուստներ. «Փաստ»

Ուղիղ հինգ տարի առաջ նոյեմբերի 9-ի երեկոյան պարզ դարձավ, որ ՔՊ-ի ղեկավարն ու ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գործնականում միանձնյա որոշում է ընդունել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարություն ստորագրելու մասին: Եվ ստորագրեց այն: Այդ շրջանում Հայաստանում գրեթե բոլոր ոչ իշխանական ուժերն ու շրջանակները նշված փաստաթուղթը բնորոշեցին որպես «կապիտուլ յացիոն հայտարարություն»: Բայց հինգ տարի

ՔՊ-ի համար կարևորը ոչ այնքան հնարավորինս շատ ձայներ ստանալն է, որքան ընդդիմադիր ուժերին կռվեցնելը, որպեսզի հանկարծ կոալիցիա չկազմեն. «ՉԻ»

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ ըստ նոր սահմանադրության նախագծի՝ եթե խորհրդարանական ընտրություններում չի հաջողվում մեկ կուսակցությամբ կամ կոալիցիայով ձևավորել մեծամասնություն, տեղի է ունենում ոչ թե երկրորդ փուլ, այլ նոր ընտրություններ։ «ՉԻ»․ Հետո էլ ասում են՝ սահմանադրական փոփոխություններն Ադրբեջանի պարտադրանքն է։ Եթե այդպես լիներ՝ Ադրբեջանը կպարտադրեր այնքան ընտրություններ անցկացնել, մինչև ՔՊ-ն բացարձակ մեծամասնություն ունենա։

«Դեղին թեմաները» եւ ուժային համակարգի աջակցությունը

Ինչո՞ւ ինձ առանձնապես չի հետաքրքրում, թե արդյոք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ունի դուստր, թե չունի (ինչի մասին լսում եմ առնվազն 30 տարի): Պատճառները շատ են, եւ դրանցից մեկն այն է, որ Հայ առաքելական եկեղեցու կանոնագրքերին կաթողիկոսի եւ այլ հոգեւորականների համապատասխանության «քննությունն» անցկացնում են մարդիկ, որոնք իրավական եւ բարոյական տեսանկյունից բացարձակապես այդ իրավունքը չունեն: Մարդիկ,

Կարելի՞ է երեւակայել նման խայտառակ կացութիւն եւ դեռ հաւատալ «խաղաղութեան խաչմերուկ»-ին․ «Հայրենիք»

Դեռ քանի մը, օր առաջ Ատրպէյճանի հոգեւոր Առաջնորդ եւ Կովկասի մահմետականներու վարչութեան ղեկավարը՝ շէյխ ըլ իսլամ Ալլահշիւքիւր Փաշազատէ ժամանած էր Վատիկան եւ Լեւոն ԺԴ․ Պապին «աւետած», թէ Ատրպէյճանի մէջ պիտի կառուցուի Կաթողիկէ նոր եկեղեցի մը, շեշտելով, թէ իր երկրին մէջ փոքրամասնութիւններու իրաւունքները ոտնակոխ չեն ըլլար եւ ընդհակառակը՝ հաւասարապէս կը յարգուին։ Հարց է, թէ Պապը ինչպէ՞ս

71 համայնքներից 37-ում համայնքը գլխավորում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող համայնքապետեր. «Փաստերի ստուգման հարթակ»

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորումից հետո հնչում էին հայտարարություններ, թե իշխանությունները ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրում, քրեական գործեր են հարուցում, իսկ իշխանական համայնքապետերը մնում են ստվերում։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ովքեր են Հայաստանի բոլոր 71 համայնքների ղեկավարները ու որքան համայնքապետ, ինչ քրեական գործերով են անցնում։ Այսպես, 71 համայնքներից 37-ում համայնքը

Բանակցային պատմության առանցքային թղթերը դասավորել եմ, սքան ենք անում ու մինչեւ տարվա վերջ հրապարակելու եմ․ Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան մի քանի գրառումներով անդրադարձել է Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին ի Գրառում 1․ ՍՍ–ն ասել է, թե չի հասկանում, թե ինչպես էր հնարավոր 44–օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։ Ի՞նչ կա չհասկանալու․ ձեր թողած ՀՕՊ համակարգը, ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ ՀՕՊ համակարգը մետալալոմ էր։

Սուտ 19. «Մենք պաշտպանում ենք խոսքի ազատությունը»

Սկիզբը՝ այստեղ: Խոսքի ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմքն է։ Այն չափանիշ է, որով որոշվում է պետության առողջությունը։ Բայց խոսքի ազատությունը երբեք չի սահմանափակվում օրենքներով. այն չափվում է վստահությամբ՝ որքան մարդն է ազատ իր մտքի մեջ, եւ որքան հասարակությունն է պատրաստ լսելու հակառակ կարծիքը։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հայտարարեց, որ իրենք գալիս են իշխանության այն գաղափարով, որ ՀՀ-ն ունի

Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով. ՀՀ կառավարություն

Ցորենի մատակարարումը Հայաստան հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում, ինչը նպաստում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանը և տնտեսական համագործակցության խթանմանը՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում

Չարեցիր լյուստրացիա, որ հետո ում ուզես ՊԱԿ-ի ժամանակներից հավաքագրված գործակալ լինելու մեջ մեղադրե՞ս. Վարազդատ Հարությունյան

«Բա «աշխարհքաղաքական որևէ կետրոնից չղեկավարվող» շարժում էիր սկսել, որն ավարտվեց իշխանափոխությամբ: Բա ինչի՞ 7 տարի լյուստրացիա չարեցիր, այնպես ինչպես Վրաստանում, Ուկրաինայում, Բալթյան երկրներում, Լեհաստանում, Չեխիայում, Հունգարիայում և այլ երկրներում»:

ՌԴ-ում համոզված են եղել՝ 2018-ին իշխանության է գալու վարչապետ Կարեն Կարապետյանը․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը մանրամասնում է, թե ինչո՞ւ էին ռուսամետ եւ արեւմտամետ ուժերը 2018-ին ցույցի հրապարակներում

«Ինչպե՞ս է հնարավոր մի քանի ժամում կորցնել հակաօդային պաշտպանության միջոցների կեսը։ Անհնար է»․ Սերժ Սարգսյանը՝ 44-օրյա պատերազմի մասին

«Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, ապա կվարվեի այնպես, ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմը սկսվելու օրը վարվեցի»

Ես հիշում եմ՝ քննիչը մտավ սենյակ և բացականչեց. «Ես գտա մի հոդված», իսկ մյուսը ասաց․ «Ոչ, դա չի աշխատի». Նարեկ Կարապետյան

«Նա որոշեց սեփական կամքով գնալ ոստիկանության բաժին՝ ոստիկանների և ցուցարարների միջև բախումից խուսափելու համար։ Դրանից հետո նա ձերբակալվեց, ես նույնպես ձերբակալվեցի, իմ հայրը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, ևս ձերբակալվեց»:

«Այսուհետ հավաքականի ավագը լինելու է Էդուարդ Սպերցյանը». Եղիշե Մելիքյան

«Ես խոսել եմ Սպերցյանի հետ եւ խոսք տվել, որ երբ այս աշունը վերջանա, դու լինելու ես թիմի ավագը ու երկար տարիներ: Ու դու դրան արժանի ես: Ինչի աշնան ավարտին, որովհետեւ հավաքականում եղել է ավանդույթ, որ երկար տարիներ խաղացած, տարիքով ավագ ֆուտբոլիստը լինում է թիմի ավագ»:

Տնտեսությունը կառուցվածքային վտանգավոր վիճակում է. «Միասնության թևեր»

Բյուջեն, դրամավարկային ու ժողովրդագրական դաշտերը վկայում են, որ «կոսմետիկ» փոփոխություններով երկիրը չի կարող առաջ շարժվել․ անհրաժեշտ են համակարգային քաղաքական որոշումներ։

Սրբազանների կոչը մնում է նույնը՝ համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ և որևէ պահի չմտածել զիջելու, թուլանալու մասին. Գառնիկ Դանիելյան

Թեև առողջական խնդիրներին և պահման ոչ բավարար պայմաններին՝ հոգևոր հայրերը որևէ պահի չեն տրտնջում: Շարունակում են իրենց աղոթքներն ուղղել մեր ժողովրդի, պետության  անսասանությանը:

17-ամյա Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն

Վահեն 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։

Եղիշե Մելիքյանն առաջարկում է տարկետման հետ կապված հավաքական հրավիրվողների ցուցակն ընդլայնել մինչեւ 40 ֆուտբոլիստ

Մարզիչը նշեց, որ ինքը հիմա այդ գործընթացի մեջ է, այդ հարցը բարձրացրել է ֆեդերացիայում: «Հիմա աշխատանք է տարվում: Առայժմ ես տեսնում եմ, որ բոլորն ուզում են ինձ օգնել»,-ասաց Եղիշե Մելիքյանը:

Որոշվել է սկսել Կոմիտաս վարդապետի սրբադասման գործընթաց

Մեր Մայր Եկեղեցին վերջին անգամ անհատական սրբադասում է կատարել, եթե չեմ սխալվում, 17-րդ դարում. սրբադասվել է մեր 101-րդ Հայրապետ Մովսես 3-րդ Տաթևացին։

«Ես ապաշրջափակմանը դեմ չեմ»․ Սերժ Սարգսյան

Սկզբի համար անհրաժեշտ էր խոսել Բաքու-Ղազախ-Իջեւան-Երեւան ճանապարհի մասին

Ո՞ր դեպքում հայտարարատուն կստանա սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ–ի պարզաբանումը

Ֆիզիկական անձինք սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել նաև հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո, եթե կատարեն ՊԵԿ–ի սահմանած մի քանի քայլ. այս մասին պարզաբանում է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։

Մեր միջավայրը, մեր տներն ու մեր քաղաքները օր առաջ թմրամիջոցների տարածումից մաքրելը պետք է յուրաքանչյուրիս ու բոլորիս գործը լինի

Գագիկ Ծառուկյանի որոշմամբ՝ ՀԱՕԿ նախագահի օգնական նշանակված, 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանի առաջին ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։  Մարտական գործողությունների ընթացքում վիրավորում  ստացած մի խումբ երիտասարդներ արդեն սկսել են անվճար մարզվել «Օլիմպավան»-ում։

13-ամյա Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն

Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը

Իր ռազմական բյուջեն 20%-ով ավելացրած Ադրբեջանը «մտահոգված» է Հայաստանի զենքի գնումներից

 «Մտահոգություն» արտահայտելու պաշտոնական հիմք ունենալու համար Բաքուն Երևանին մշտապես մեղադրում է «ռազմականացման» մեջ։

«44-օրյա պատերազմն անխուսափելի չէր»․ Սերժ Սարգսյան

«9 տարի համանախագահները եւ ԵԽ անդամ երկրները նույն բանն էին կրկնում՝ ԼՂՀ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա, բայց 2019-ին փոխեցին դիրքորոշումը՝ Հայաստանի համաձայնությամբ, եւ գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքի հիման վրա» Ռազմական գործողությունների առաջին հանգամանքը բանակցային գործընթացից խուսափելն էր եւ հրաժարվելը։ Նաեւ՝ բանակցողներն ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին ու այս

2019-ին առաջարկված փաստաթուղթը բանակցությունների հիմք կարելի էր օգտագործել․ Սերժ Սարգսյանը բացահայտումներ է անում

«Այդ փաստաթուղթը ես տեսել եմ՝ ոչ թե այն ժամանակ, այլ սրանից 8-9 ամիս առաջ»

Եղիշե Մելիքյան. «Ես ֆուտբոլի մեջ եղել եմ, կամ եւ կլինեմ: Ֆուտբոլը իմն է, ես նվիրված եմ, ես պետք է աշխատեմ հայկական ֆուտբոլի մեջ»

«Հիմա իմ կյանքում կարեւորում եմ հավաքականին օգնելը, եթե կարող եմ: Եվ եկել եմ, որ օգնեմ: Ում հետ ինչ հարց է եղել, նաեւ անձնական, ֆուտբոլի ինձ համար ավելի վեր է»:

Սիբի Ջորջը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև պարոն Սիբի Ջորջը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031