Օրվա լրահոսը

Ելակի առատությունը՝ լավ առիթ հատապտուղների բացառիկ օգտակարության մասին հիշելու համար

Գարնանային այս օրերին ամեն քայլափոխի մեզ կարծես ժպտում են հյութեղ ելակով բեռնված վաճառակետերը՝ մի փոքր հակասություն ստեղծելով մեր մտքերի գորշության ու իրենց վառ գույների գրավչության միջև․․․ Եվ երբ կարմիրի, վարդագույնի ու ծիրանագույնի գրավչությունը հաղթում է գորշությանն, ու մենք տուն ենք շտապում՝ մտքում որոշելով՝ ելակով տորթ թխե՞նք, թե սմուզի պատրաստենք, օրվա հոգսը կարծես մի պահ անէանում

Մի՛ խղճացեք վիրավոր զինվորներին, հիշեք, մեծարեք, սիրեք, շնորհակալ եղեք նրանց․ Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Երկու օր առաջ ամուսինս աշխատանքից տուն եկավ լարված ու նեղսրտած: Սկսեցի հարցուփորձ անել, ի պատասխան պնդումներիս հեռախոսը բացեց ու մի նկար ցույց տվեց: Իր զինվորներից մեկի (այդպես է անվանում իր կողմից վիրահատված հարյուրավոր տղաներին) հերթական վիրահատությունից էր գալիս: Վիրավոր զինվորներից մեկի դեմքն

ՀԴԿ-ի համամասնական ցուցակի առաջին հինգ անձինք

Դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակի առաջին հինգ անձինք` Տիգրան Արզաքանցյան (Տիգրան Արզաքանցյան հիմնադրամի ղեկավար), Արամ Սարսգյան (Հայաստանի դեմոկրատական կուսակցություն), Նարինե Դիլբարյան (անկուսակցական), Ռադիկ Կարապետյան (Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն), Ժասմին Ղևոնդյան (Հայաստանի դեմոկրատական կուսակցություն): ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կիլոմետրով ձգվող հերթեր դեպի Դենդրոպարկ

Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ է գտնվում բոլորին հայտնի Դենդրոպարկը: Այգին հիմնադրվել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի կողմից, վերջինս էլ մինչեւ 1984 թվականը եղել է բուսաբանական այգու տնօրեն, այնուհետեւ հոր գործը ստանձնել է նրա որդին։ Իսկ 1998 թվականին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Հարյուրավոր մարդիկ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից շտապում են

Քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառեր, էլեկտրական լարեր

Մայիսի 23-ին, ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Կասյան, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան փողոցներում, Արարատի և Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ

Թշնամու ձեռքն անցած 37 եղջերավոր անասուն վերադարձվել է գյուղ․ Տեղի համայնքապետարան

Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառումը Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։ Մյուս 5-ի համար բանակցությունները շարունակվում են։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 23-ին, 28-ին՝ կեսօրից հետո, 25-26-ը ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում, 24-ին և 27-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 23-26-ը ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան

«Մեզ փորձում են համոզել՝ մեր ընտրությունը պիտի լինի վատի ու վատագույնի միջև. այս շղթան պիտի կոտրենք». Գևորգ Գորգիսյան

ԼՀԿ-ն կոչ է անում քվեարկել ոչ թե ընդդեմ  ինչ-որ մարդկանց, գաղափարների, այլ քվեարկել հանուն»:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը չի տիրապետում որևէ տվյալի` Իրանում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ․ ՊՆ

Ինչպես նախօրեին, տարբեր լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան մեկնաբանել էր պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը չի տիրապետում որևէ տվյալի` Իրանի Իսլամական Հանրապետությունում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ: Այսօր, անդրադառնալով որոշ լրատվամիջոցներով տարածվող` ԻԻՀ-ում 160 հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ տեղեկություններին, հայտարարություն է տարածել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում Իրանի

Լուռ ակցիա Թբիլիսիում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով

«Ալիք մեդիա» – Մեկ տասնյակից ավելի թբիլիսահայերի մասնակցությամբ Թբիլիսիում լուռ ակցիա է անցկացվել` Ադրբեջանում պահվող գերիներին ազատ արձակելու պահանջով։

«Նամակով դիմել ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թե ինչ է պետք անել». Արա Աբրահամյանը՝ իրենց կատարած աշխատանքների մասին

Արա Աբրահամյանը թվարկեց, թե ինչ աշխատություններ են հրատարակել, որտեղ տվել են ղարաբաղյան հարցի, ցեղասպանության հարցի լուծման մեխանիզմները:

Հրաձիգ Հայկ Բաբայանը 6-րդն է Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հայկ Բաբայանը Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը մասնակցելով երիտասարդների 10 մետր հրացան մրցաձեւին՝ 623,6 միավորով 5-րդ տեղով անցել է եզրափակիչ, որտեղ  էլ խոցելով 162,7 միավոր զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Կրակագիծ դուրս էր եկել 66 մասնակից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Եթե կուզենան Փաշինյանը, Քոչարյանը թող միավորվեն մեզ հետ». Արա Աբրահամյանն ու Տիգրան Ուրիխանյանը դաշինք են ստեղծում

Նա հայտնեց՝ աջակցում և համագործակցում է «Ալյանս» կուսակցության և նրա ղեկավարի հետ, քանի որ կարծում է՝ Տիգրան Ուրիխանյանը ցանկանում է ծառայել հայրենիքին։

Հայաստանի ըմբիշները Եվրոպայի առաջնությունում չորս մեդալ արդեն նվաճել են, երկուսի շանս էլ դեռ կա

Հյուսիսային Մակեդոնիայում հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության մասնակիցներն այսօր ավարտում են պայքարը: Երեկ հինգ քաշային կարգերում որոշվել են չեմպիոններն ու մրցանակակիրները: Մեդալների համար գոտեմարտերում մեր բոլոր ըմբիշներն էլ հաջողություն են գրանցել: 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը բարձրացել է պատվո պատվանդանի ոսկե աստիճան, Դավիթ Օվասապյանը 130 կգ քաշայինների պայքարում դարձել է արծաթե մեդալակիր,

Գոռ Աբրահամյանը պատասխանել է Արմեն Գևորգյանի՝ «իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին» պնդմանը, իսկ Արամ Վարդևանյանը հիշեցրել ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների մասին

 ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը թելեգրամյան իր ալիքում գրառում էր կատարել «Երևանից դուրս կյանքի մասին․ Մի քանի օր անցկացրի մարզերում՝ հանդիպելով ընտրողների հետ: Արդեն երեք տարի է, հասկանալի պատճառներով, հնարավորություն չեմ ունեցել ուղղակիորեն շփվել մարզերում մեր հայրենակիցների հետ: Մի քանի դիտարկում: 1. Մարզերում կյանքի որակն ամեն օր վատթարանում է: Ամեն ինչ ընթանում է ինքնահոսով: Պետության

«Այս ճգնաժամային պայմաններում ի՞նչ ընտրություն, ո՞ւմ համար, իմիտացիա է, շոու». Արա Աբրահամյան

Արա Աբրահամյանը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է բոլոր իշխանություններին:

Ընթանում են քննարկումներ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ․ Ստեփանակերտի քաղաքապետարան

Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի հայրենակիցներ, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ: Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար:

«Հունիսի 20-ի գիշերը կխոսենք՝ ֆավորիտը որն է». Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանն ասաց՝ մինչև նախկին իշխանության պառակտումը հարցում են արել, որի համաձայն՝ իրենք երրորդ տեղում են: Նրա մեկնաբանմամբ՝ պառակտումից հետո այդ շանսերն ավելի են մեծացել:

«Եթե դուք մասնակցում եք, վերարտադրում եք Նիկոլին. կաք դուք, կա Նիկոլը, ո՞ւր եք գալիս, բան մնա՞ց, որ գալիս եք». Էդմոն Մարուքյանը՝ այսպես կոչված նախկին ուժերին

Էդմոն Մարուքյանն ասաց՝ չեն ուզում, որ շարունակվի այս գզվռտոցը, լինի համերաշխություն, ուստի իրենց միանալու կոչ արեց:

Հակոբ Տեր-Խաչատուրյանը ԱՄՆ Արևմտյան շրջանում մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Հայաստան և Արցախ այցելությունն ավարտելուց հետո, մայիսի 15-ին մեկնեց ԱՄՆ Արևմտյան շրջան, որտեղ յոթ օրերի ընթացքում տեղի ունեցան մի շարք պաշտոնական հանդիպումներ: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն այցելեց գաղութի բազմաթիվ կազմակերպություններ և միություններ, հանդիպումներ ունեցավ նրանց ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Սույն հանդիպումների ընթացքում Հակոբ Տեր-Խաչատուրյանը ծանոթացավ յուրաքանչյուրի գործունեությանը, քննարկեց շրջանային հարցեր՝ անդրադառնալով

«Եթե այս վիճակը խորանա, չեմ բացառում, որ ոչ մի ընտրության էլ չհասնենք». Էդմոն Մարուքյան

Խոսելով եղած իրավիճակի պատճառների մասին՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Հեղափոխությունը, որը 2018-ին է տեղի ունեցել, դա այսօրվա իրավիճակի հետ ոչ մի կապ չունի»:

Հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը համեմատաբար կայուն է․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի դրությամբ, համեմատաբար կայուն է, միջադեպեր չեն արձանագրվել։ Մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանում իրականությանը: Հայկական զինված ուժերի

Հայաստանում Իրանի դեսպանությունն անհիմն է համարում 160 հայ զինվորի՝ Իրանում գտնվելու մասին լուրերը

Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան գրառումը Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Երևանում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող կեղծ լուրերի մասին՝ կապված 160 հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում գտնվելու հետ: Մեջբերված հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է

Կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք՝ Արցախում

Մայիսի 22-ին կատարվել է 27 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7529 քաղաքացու հետազոտություն, որից 862-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ֆուտբոլային գիտակներին անհանգստացնում է հայկական ակումբներում լեգիոներների ավելացումը

Լեգիոներների ավելացումը հայկական ակումբներում դարձել է հայրենական ֆուտբոլի համար իսկական գլխացավանք: Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը, ինչո՞ւ են հայկական սելեկցիոներները ուղղել իրենց հայացքները երկրից դուրս, ինչպե՞ս ավելացնել տեղական ֆուտբոլիստների քանակը  հայկական ակումբներում: Այդ հարցերը դարձան Ֆուտբոլային գիտակների ակումբի անդամների ուշադրության կենտրոնում, երբ մայիսի 21 տեղի ունեցավ երկրորդ քննարկումը, որի գլխավոր հովանավորն էր «ԷկոՎիլ» արեւային տեխնոլոգիաների ընկերությունը,

2963 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք

Մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221948 դեպք, որոնցից 211057-ն` առողջացած, 4392-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5425 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1060108 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2963 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք: Ունենք 222 առողջացած և 6 մահվան դեպք: Նախորդ

«Եվրատեսիլ 2021» մրցույթի հաղթող ճանաչվեց Իտալիան

«Եվրատեսիլ 2021» մրցույթի հաղթող ճանաչվեց Իտալիան ներկայացնող Måneskin ռոք խումբը՝ Zitti E Buoni երգով։

Հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին․ «Լուրեր»

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» ասել է, որ Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: Կապ հաստատելու հնարավորություն է տրվել այն անձանց, որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է: Հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին:   Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Մեր պետությունը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների․ ես դա հասկանում եմ և չեմ ցանկանում մասնակիցը դառնալ այդ «խրախճանքի»․ Արտակ Թովմասյան

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի հայտարարությունը Տիկնայք և պարոնայք, հարգելի հայրենակիցներ, քաղաքական կեղտոտ խաղերով, ընտրություններով և քարոզչությամբ տարված քաղաքական գործիչներ, Իմ այս խոսքն իր բովանդակությամբ մի փոքր կտարբերվի այս օրերին քաղաքական այրերի կողմից հնչեցվող ելույթներից։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, արտաքին վտանգները, Հայաստանի ներքին քաղաքական պայմանավորվածությունները, դիտարկելով հնարավոր բոլոր զարգացումները, ունեմ համոզմունք, որ Հայաստանում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031