Օրվա լրահոսը
«Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում տեղադրված «Արցախի բանալին» արվեստաբանական մի շարք հարցեր է առաջացնում
Արցախի խորհրդանիշներից մեկի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի, կամ ինչպես ընդունված է ասել «Տատիկ-Պապիկի» տարածքում տեղադրվել է «Արցախի բանալին», որը արվեստաբանական մի շարք հարցեր է առաջացնում, թե ինչպիսի սիմվոլիկա է նկատի առնվել ճարտարապետական լուծումներ տալու ժամանակ: Մասնագետների խոսքով՝ այն հայկականության հետ ոչ մի աղերս չունի և միայն տառերն են հայերեն: Պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանի
Ջրաշեն համայնքում տեղի է ունեցել 44-օրյա Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողություն
Ջրաշեն համայնքում այսօր տեղի է ունեցել 2020 թվականի 44-օրյա Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողություն, որին մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, համայնքապետեր, հոգևորականներ, ազատամարտիկներ, հերոսների հարազատները, համայնքի բնակիչներ։ Դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված հուշ-ցերեկույթից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ջրաշենցի քաջորդիների հիշատակին, զոհվածների հարազատներին
Խոզնավարի համայնքապետ. Ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել․ News.am
Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, պարզենք` ինչ է եղել: Այս մասին News.am-ին հայտնեց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը: «Մեր գյուղ եկող մեքենաներից մեկն են կանգնեցրել, հայերեն լեզվով ծխախոտ են ուզել, վարորդն ասում է, որ ադրբեջանցիներ են եղել: Հիմա գյուղացիներով եկել ենք, տեսնենք`ինչ է եղել, բայց էստեղ ոչ ոք
Մայիսի 22-ին հանրապետության տարածքում դիտվեց փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդային հոսանքների ներհոսք
Ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվեց խիստ բարձր ջերմային ֆոն։ Ռեկորդային բարձր ջերմաստիճան գրանցվեց մայիսի 21-ին, երբ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև +36․․․+36,3 աստիճան, որը 1 աստիճանով գերազանցեց 1999թ․ գրանցված պատմական ռեկորդը՝ +35,3 աստիճանը։ Մայիսի 22-ին հանրապետության տարածքում
Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի խորհրդակցական խորհրդի անդամների առցանց հանդիպմանը
Հանրապետության նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) խորհրդակցական խորհրդի պատվավոր անդամ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է խորհրդակցական խորհրդի անդամների առցանց հանդիպմանը: FAST-ի խորհրդակցական խորհրդի կազմում ընդգրկված են գիտության, տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության և մի շարք այլ ոլորտների առաջատար ու հանրաճանաչ ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից: Նրանց թվում են աշխարհահռչակ միկրոկենսաբան, Համբուրգի
Երվանդ Թարվերդյանն այցելել է FOOD and DRINK 2021 էքսպոյի տաղավարներ և պատասխանել է լրագրողների հարցերին
Երվանդ Թարվերդյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
«Պատասխան եք տալու ամեն բառի համար, այն զինվորի համար, որ հիմա զենքը բռնած, նրան թույլ չեն տալիս կրակել».Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը վրդովվեց ու ասաց՝ մի կրծող կենդանի, որ այսօր իշխանության թիկունքում է, առանց ամոթի հայտարարում է, թե զինվորը հենց մեռնելու համար է:
Զրույց (պատմվածք)
Պատահե՞լ է, որ չկարողանաք կառավարել ձեր մտքերը: Հոգեբանները դրանց սևեռուն միտք են ասում, կամ կպչուն, լավ չեմ հիշում: Մեկ էլ մի անպատեհ միտք գալիս-խցկվում է գլխիդ մեջ ու սկսում ծավալվել: Ուզում ես ազատվել նրանից, բայց չես կարողանում: Ուզում ես ուրիշ բան մտածել, բայց էդ միտքը ասես գրավում է ամբողջ ուղեղդ… -Կորոնայի հետևանք կլինի, ասում են՝
«ՄԻՊ-ը տեսականորեն կարող է դիմել ՍԴ և հենց այն հիմքով, որ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները չի կարող կատարել Նիկոլ Փաշինյանը, դա ՍԴ քննության առարկա դարձնել». Արա Զոհրաբյան
Նա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից ազատվելու քաղաքական ճանապարհ ևս առաջարկեց:
«Այս գաղտնի գործընթացը նախատեսում է, որ ՀՀ-ի հյուսիս-արևելքով անցնող միջպետական ճանապարհի՝ Ոսկեպար- Բաղանիս հատվածն անցնում է Ադրբեջանին». Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը վստահեցրեց՝ երբ մենք համաձայնում ենք, որ հիմա՝ քանի դեռ չի կարգավորվել Արցախի հիմնահարցը, սահման գծվի ՀՀ և Ադրբեջանի միջև, ապա ընդունում ենք նաև, որ ՀՀ-ն Արցախի հետ չի ունենում ընդհանուր սահման կամ որ ՀՀ արևելյան սահմանին հարող ցանկացած միավոր փաստորեն Ադրբեջան է:
Փարիզում կայացել է Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը
Մայիսի 22-ին տոնում ենք մեծանուն արտիստ, բարերար, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձը։ Շառլ Ազնավուրը ֆրանսիական մշակույթի, երգի և ֆրանսերեն լեզվի դեսպանն է ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործական ուղին սկսվեց Ֆրանսիայում, սակայն նրա հռչակն այդուհետ տարածվեց երկրի սահմաններից դուրս, և ամենահեղինակավոր համերգասրահները հոտնկայս ծափահարեցին նրան: Հայաստանում 1988-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրը ծավալեց
ՀԴԿ-ն գործարար Տիգրան Արզաքանցյանի հետ միասնական կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը այսօր կուսակցության 9-րդ համագումարում հայտարարեց, որ իրենք օրերս հուշագիր են ստորագրել Տիգրան Արզաքանցյան հիմնադրամի ու նրա գործընկերների հետ եւ պատրաստվում են միասնական մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այնուհետեւ Արամ Սարգսյանը հաշվետվությամբ հանդես գալու փոխարեն ելույթ ունեցավ զեկույցով, ներկայացրեց բոլոր այն հարցադրումները, որ իրենք պատրաստվում են ներկայացնել նաեւ հանրությանը:
Դիլիջանի մարզադպրոցում անցկացվեց Արցախյան պատերազմում զոհված զինվորների հուշամրցաշար
«Չնայած տարեկան մի քանի անգամ մենք կազմակերպում են մրցաշարեր, սակայն սա նաև առանձնահատուկ է իր նշանակությամբ, քանի որ այս անգամ մրցույթի հաղթողներն ու մասնակիցներն իրենց մասնակցությամբ նպատակ ունեն հարգել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակը»
«Ռուբեն Հախվերդյանն է համաձայնել լինել մեր ցուցակում, Ներսես Զեյնալվանդյանը, Արմինե Փարսադանյանը, ես եմ ամենայն հավանականությամբ լինելու ցուցակում». Տիգրան Խզմալյան
Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի տեղեկացմամբ՝ մայիսի 22-ին կայացած համագումարի ընթացքում որոշում է կայացվել միայնակ մասնակցել ընտրություններին:
«Երբ տնտեսական դաշտը կայուն լինի, մեր սփյուռքը մեծ ներդրումներ կանի»
«Առավոտ»-ը «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի հետ զրուցել է սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղիների մասին: – Պատերազմ, համավարակ: Հայաստանը ոչ միայն քաղաքական ճգնաժամի մեջ է, այլեւ` տնտեսական: Ի՞նչ ծրագրեր ունեք մեր երկիրը տնտեսական այս իրավիճակից դուրս բերելու: – Առաջին կարեւորագույն հարցը՝ քաղաքական դաշտի կայունացումն է: Ներկա պահին բանկերը շատ բարձր են գնահատում ռիսկերը, իսկ ռիսկերը
Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը ևս մեկ անգամ փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձևի ընդունման առնչությամբ Եվրոպական խորհրդարանը մայիսի 20-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձև, որում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ հակամարտության և տարածաշրջանային անվտանգության առավել լայն համատեքստին: Բանաձևում ամրագրված է հստակ պահանջ՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին
Լրջորեն վերաբերվել Հարավային Կովկասում և Հայաստանի սահմանների շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներին. «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը
2021 թ. մայիսի 22-ին «Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնությամբ կազմակերպվել է «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով փորձագիտական կլոր-սեղան: Քննարկմանը մասնակցել են ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտի փորձագետներ, այդ թվում՝ ոլորտների ղեկավարման փորձ ունեցող անձինք: Քննարկման արդյունքում երկրի առջև ծառացած օրհասական և հրատապ խնդիրների վերաբերյալ ընդունվել է հայտարարություն: Հայտարարության տեքստը ներկայացվում է ստորև: Հաշվի
ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի խորհուրդը պարզ է՝ մայրերը, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, պետք է շարունակեն կրծքով կերակրել. հայտարարություն
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի և ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադhանոմ Գեբրայեսուսի համատեղ հայտարարությունը «Կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման մասին» միջազգային օրենսգրքի ընդունման 40-ամյակի կապակցությամբ «Աշխարհի տարբեր երկրներից ժամանած առողջապահության ոլորտի պաշտոնատար անձինք 1981 թ.-ին հավաքվել էին Առողջապահության համաշխարհային ասամբլեայում՝ լուծելու մանկական և մանկահասակ երեխաների սնունդ արտադրող ընկերությունների ագրեսիվ շուկայավարման մարտավարությունը, որը խթանում էր կրծքի
«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման կարգում փոփոխություն է տեղի ունեցել
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութից օգտվելու հնարավորություններն ընդլայնվել են: Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանի փոփոխությամբ՝ քրոնիկ հիվանդների համար հանվել է «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումների մինչև 54 տարիքային շեմը։ Այսպիսով, «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-ից 54 տարեկան բնակիչների և աշխատակիցների համար: Հիշեցնենք,
«Բաքվի բռնապետը շփոթել է հայաստանյան հասարակությանը և Հայաստանի ազգային ուժերին՝ տեսնելով իր դիմաց ակնհայտ կապիտուլյանտի». Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը նաև ցավով նշեց՝ այժմ մեզ համար տարածքային ամբողջականության մասին խոսելը դարձել է հաճելի, քանի որ խոսքը ՀՀ տարածքային ամբողջականության մասին է. «Նիկոլ Փաշինյանը բերեց նրան, որ Ադրբեջանի չակերտավոր տարածքային ամբողջականության խնդրից մենք հասել ենք ՀՀ տարածքային ամբողջականության իրական խնդրին»:
Մոսկվայում կայացան ոլորտային խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև
Մայիսի 21-ին Մոսկվայում կայացան ոլորտային խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև՝ մերձավորարևելյան, հյուսիսամերիկյան և լատինաամերիկյան թեմաներով: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմից մասնակցում էին նախարարի տեղակալներ Միխայիլ Բոգդանովը և Սերգեյ Ռյաբկովը: Քննարկվեցին միջազգային անվտանգությանը, տարածաշրջանային արդի զարգացումներին, ՀՀ և ՌԴ մասնակցությամբ գործող ինտեգրացիոն կառույցների և երրորդ երկրների հետ փոխգործակցությանն
Սկզբունքորեն բացառում ենք որեւէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ․ «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը Սիրելի՛ հայրենակիցներ, Գործող վարչակազմը, որ 2018-ին իշխանության է եկել սիրո եւ համերաշխության քարոզով, արդարության եւ ազգային իղձերի իրականացման խոստումներով, կատարելապես ձախողվել է՝ բացահայտելով իր կեղծավոր եւ դավաճանական էությունը։ Անցած երեք տարիների ընթացքում իշխանությունները չեն կատարել եւ ոչ մի խոստում, ավերել են տնտեսությունը, հասարակության մեջ ատելություն եւ թշնամանք են արմատավորել, տանուլ են տվել
Շարքային զինծառայողն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը․ ռազմական ոստիկանություն
Ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Հավելենք, որ
«Գելափ»-ը ներկայացրել է 2021թ. մայիսի 18-ից 21-ը Հայաստանում իրականացված հարցումների արդյունքները
«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում 2021 թ. մայիսի 18-ից 21-ն իրականացված հարցումների արդյունքները: Ներկայացվում են քաղաքական կուսակցությունների վարկանիշները, արտահերթ ընտրությունների, Սյունիքում զարգացումների և այլ արդի հարցերի վերաբերյալ հասարակության կարծիքը:
«Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն, Շիկահող հատվածներում տասնյակ կմ կազմող հատվածներում ադրբեջանական ուղեկալների վերահսկողության ներքո գտնվող մայրուղիներ են». Տիգրան Աբրահամյան
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը խնդիրը նպատակաուղղված տեղափոխել է ՀՀ սահմաններ:
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը. Աննա Աղաջանյան
Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի մեկնաբանությունը Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան բանաձև-զեկույցի ընդունման վերաբերյալ Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը, ի մասնավորի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և զերծ մնալու հայատյաց քարոզչությունից։ Հորդորում ենք Թուրքիային հարգել այդ և մյուս կոչերը, ներառյալ՝ զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է ավելի
Փոլ Սթրոնսկի. Հայաստանը դարձել է տարածաշրջանում բարեփոխում իրականացնողներից մեկը
Փոլ Սթրոնսկին կարծում է, որ տարածաշրջանը չի ցանկանում ռուսական, իրանական կամ թուրքական գերակայությամբ ձևաչափ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 22-ի ցերեկը, 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-24-ը, 26-ի կեսօրից հետո, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 22-ի երեկոյան
«Մեծ անհրաժեշտություն է առաջացել արդեն ԱԱԾ սահմանապահ ծառայության և սահմանապահ զորքերի ստորաբաժանումների մոբիլ գործունեությանն ուշադրություն դարձնելը». Արտակ Զաքարյան
Ըստ նրա՝ անհրաժեշտ են լինելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ անվտանգային գործողություններ:
Թոմաս դե Վաալ. ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանին չպետք է թողնեն մենակ՝ կենտրոնացած միայն իր ներքին խնդիրների վրա
«Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները ցանկանում է մերժել Ադրբեջանին՝ որպես երկիր կամ դադարել աշխատել Ադրբեջանի հետ»


















































