Օրվա լրահոսը
Ձեզ ներկայացվել է փաստերը խեղաթյուրող տեղեկատվություն. «Արաքս թռչնաֆաբրիկայի» բաց նամակը վարչապետին
Ընդհակառակը՝ հավի սննդային ձվի շուկայում խնդիրները նոր չեն, և գալիս են դեռևս 2019թ-ից: Ընկերությունը մտահոգ լինելով ոլորտում առկա խնդիրների կարգավորմամբ, բազմաթիվ անգամներ հանդիպումներ է ունեցել ոլորտը կարգավորող պետական մարմինների հետ, ինչպես նաև գրավոր դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ որպես կապող օղակ՝ քննարկելու և լուծումներ տալու ոլորտում առկա խնդիրներին, սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից այդպես էլ հարցին ընթացք չի տրվել:
«Ունենք ահռելի ժառանգություն, որ թողնված է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, մշակվել է գործողությունների պլան և քայլ-քայլ իրականացնում ենք»
«Օրը կարևոր է ոչ միայն տոնական տրամադրության, այլև խնդիրների քննարկման տեսանկյունից»
Հրազդանի կիրճ տանող ճանապարհները փակ կլինեն՝ շաբաթօրյակով պայմանավորված
Ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը՝ Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներով
«Ասել, թե COVID-ի պատճառով չենք կարողացել մշակել սահմանադրությունը, առնվազն անմեղսունակություն եւ անբարոյականություն է». Նինա Կարապետյանց
Ամեն անգամ մեղավորներ փնտրելը լավագույն գործիքն է, որը մարդկանց մոլորության մեջ է դնում: Այդ թվում այս հնարավոր ընտրությունների նախաշեմին շատ լավ հնարավորություն է տալիս ենթադրելու, որ մարդիկ այդ ահից, վախից, անհանգստությունից, որ հանկարծ այն վատ հները չվերադառնան: Իսկ այն հները ուղղակի այլեւս չպետք է վերադառնան:
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով լուռ ակցիաներ անցկացվեցին ամբողջ աշխարհում
Լուռ բողոքին միացան տարբեր քաղաքների հայ համայնքներ՝ Ժնև, Բեռլին, Հռոմ, Նյու Յորք, Մոսկվա, Փարիզ, Համբուրգ, Մոնրեալ, Լոս Անջելես, Երևան և այլն:
Սամվել Սպիունին այս անգամ էլ դահլիճ չմտավ․ Երեւանում նշեցին Ռոման Բալայանի տարեդարձը. Ա1+
«Ասացին՝ ֆիլմը վերջացավ, հանդիսատեսը ծափահարեց, Ռոման բարձրացավ բեմ, որ երբեք նման բան չէր անում, ասաց՝ խնդրում եմ, մի հեռացեք, մինչև Սամվելը գա, ես բան ունեմ ասելու, երբ գնացի, ասաց՝ իմ մասին քանի ֆիլմեր արել են, բայց այսպես սիրով ու ջերմությամբ չի եղել»
Ադրբեջանի ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի մեջբերած բանաստեղծությանը պատասխանել է քառատողով
Կցանկանայինք միայն վարչապետ Փաշինյանին, որը եզրակացություններ չի արել ծանր պարտությունից հետո, բացատրել պոեզիայի լեզվով, որին ինքն էր դիմել:
Մոսկվան կրկին նախազգուշացրել է Թուրքիային Կիևին անօդաչուներ վաճառելու համար
Ավելի վաղ Լավրովը խորհուրդ էր տվել բոլոր պատասխանատու երկրներին, այդ թվում Թուրքիային, վերլուծել Կիևի ռազմատենչ հայտարարությունները: Կոչը հնչել էր այն տեղեկության ֆոնին, որ Ուկրաինան ձեռք է բերել թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչուներ:
Նարեկ Տերյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
16 Ապրիլի 2021, 396 – Ա ՆԱՐԵԿ ՏԵՐՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Տերյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան
Տասնիննամյա Արամ Արզումանյանն ութ վիրահատություն է տարել, որից հետո անցել երկու ոտքերի պրոթեզավորման գործընթացը
«Տանն էլ եմ պարապում: Փորձում եմ մեջքս ուղիղ քայլել, ինչպես առաջ»
Մոսկվան սպառնում է արտաքսել իր տարածքում գտնվող ԱՊՀ անօրինական միգրանտներին
ԱՊՀ երկրները պետք է մինչև հունիսի 15-ը հետ կանչեն անօրինական կերպով Ռուսաստանում գտնող իրենց քաղաքացիներին, հակառակ դեպքում Մոսկվան քայլեր կձեռնարկի, ընդհուպ մինչև սահմանի փակում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: «Գործընկերնե՛ր, կցանկանայի ձեզ դիմել խնդրանքով: Այս պահի դրությամբ իմ երկրի տարածքում գտնվող ձեր քաղաքացիների թիվն
Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ադրբեջանին հրաժարվել պատմությունը աղավաղելու քաղաքականությունից. Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Ստեղծված իրավիճակում, երբ հայկական կողմը փաստացի չունի հնարավորություն պաշտպանելու հայկական մշակութային արժեքները, միջազգային հանրությունը պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը
«Ամբոխը, որին Ալիեւը գազազեցնում է, առաջինն իր հետ է հաշվեհարդար տեսնելու»․ «Իմ քայլի» պատգամավոր
Բաքվում հայկական ռազմավարի պուրակում, այդ թվում երեխաներ են ծանոթանում հայ զինվորների խոշտանգման եւ սպանության տեսարաններին
Խստացվել է վերահսկողությունը սեղմված բնական գազի, հեղուկացված ածխաջրածնային գազերի և նավթամթերքի ոլորտներում
Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հեղուկ վառելիք, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազեր վաճառելն առաջացնում է տուգանքի նշանակում մեկ միլիոն դրամի չափով (նախկինում սույն խախտման համար սահմանված էր տուգանք 50-100 հազար դրամի չափով):
«Երեւի առաջինն եմ ասել՝ խիստ կասկածում եմ, որ Օնիկ Գասպարյանը հոկտեմբերի 4-ին ասել է, թե հնարավոր չէ կռվել»․ Արմեն Խաչատրյան
Բացի այդ, եթե հոկտեմբերի չորսին ԳՇ պետն ասում է, որ հնարավոր չէ կռվել, ուրեմն դա հետեւանք պետք է ունենա
Օրինագծի ընդունմամբ՝ կբարելավվի թե՛ պարտապանների, թե՛ պարտատերերի վիճակը. Արցախի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում երկու օրինագիծ էր
Առաջարկվում է փոփոխություն և լրացումներ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով օրենքով նախատեսված դեպքերում կատարողական վարույթները ավարտվելու կամ կարճվելու դեպքերում սահմանել կատարողական գործողությունների կատարման ծախսերը չգանձելու դեպքերը:
Վերջին տարիներին Արարատյան դաշտում բնադրող արագիլները վտանգված են անհայտ ծագման արտադրական յուղով կեղտոտվելու հետևանքով
Սպիտակ արագիլների թշնամիները շատ չեն՝ օձերը երբեմն վնասում են ձվերին և ձագերին, շնագայլերն ու թափառող շներն էլ՝ արդեն երիտասարդ կամ հասուն առանձնյակներին։ Սպիտակ արագիլները հիմնականում խոցելի են մարդու գործունեության հետևանքով՝ թունաքիմիկատների օգտագործում, որսորդություն, բների և ձագերի ոչնչացում։
«Հաճախ եմ Սյունիք գնում, եւ ինձ ներկա-բացակա դնողը Մեղրիի քաղաքապետը չէ»․ Արմեն Խաչատրյան
Խնդիրները շատ են, Սյունիքը դարձել է սահման, որի հետ կապված մեծ աշխատանք կա անելու
Ծանուցման արդյունքում գրանցել են շուրջ 200 աշխատողի. ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել հարկ վճարողների մոտ
Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը վերլուծական մեխանիզմներով առանձնացրել է այն տնտեսվարողների ցանկը, որոնք որպես անհատ ձեռնարկատեր, չունենալով գրանցված աշխատող, իրենք են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում, միաժամանակ ամբողջական աշխատաժամանակով այլ գործատուի մոտ աշխատում և վարձատրվում
Իրավապաշտպան․ «Քանի դեռ Վարդազարյանը որեւէ անհարմար կեցվածք չէր դրսեւորել՝ գոյություն չուներ նրա վերաբերյալ քրեական գործի մասին ակնարկ»
Զարուհի Հովհաննիսյանն անդրադառնալով ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցնելուն, ասում է՝ թվում է՝ ներկա վարչախումբն իր դարակներում ունի կոմպրոմատների թղթապանակներ, որոնք ըստ հարմարավետության կամ հարմար պահի կարող են բացել
Բանակաշինությունն ամպագորգոռ բառերով չէ, դրա հիմքում զինվորն է, բայց առողջ հոգով զինվորը. զինծառայողների ծնողները՝ վարչապետին
Զինծառայողների ծնողները պահանջում են՝ «պատերազմից մազապուրծ» իրենց որդիներին չանտեսել
Համոզված եմ՝ ոստիկանությունը կկարողանա ապահովել քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը. վարչապետ
Ոստիկանությունն իրավունք ունի օրինական ուժ գործադրելու, երբ օրենքը խախտելու հակվածություն ունեցող մարդիկ, շրջանակները կհատեն գծեր, որը ոչ մեկին չի կարելի. վարչապետ
Մոսկվան ու Բաքուն գործակցության զարգացման մեծ ներուժ ունեն. Մատվիենկո
Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևի տրամադրվածությունը բարձրացնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը միութենականի»,- ասել է Մատվիենկոն:
Ժաննա Ալեքսանյան. «Վարչապետն արդեն մոռացել է, որ հետպատերազմյան շրջանն է, որ ինքն իրեն մեղավոր եւ պատասխանատու էր հայտարարել»
«Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը «Մեդիա» կենտրոնի կազմակերպած «Իշխանությունների ունիվերսալ պատասխանը՝ ամեն ինչի համար մեղավոր են նախկինները» թեմայով առցանց քննարկման ժամանակ ասաց. «Կարծում եմ, այս հանդիպման առիթը վերջին ելույթներն են: Վարչապետը մոռացել է արդեն, որ հետպատերազմյան շրջանն է, որ ինքն իրեն մեղավոր եւ պատասխանատու էր հայտարարել: Իհարկե՝ ոչ առաջինը: Հիմա, երբ նայում
«Ռուսաստանը Հարավային Կովկասում է ոչ թե հայ ժողովրդին փրկելու կամ լավություն անելու, այլ իր շահը պաշտպանելու համար». Արման Բաբաջանյան
Ճշմարտությունը դրանից չի չքվի, չի վերանա, որի պատճառով Հայաստանը չափազանց թանկ է վճարել պատմականորեն՝ վկան արցախյան երկրորդ պատերազմն ու աղետալի ավարտը։
«Բացառված է, որ ես քննարկեմ միջանցքի հարց այդ համատեքստում»․ փոխվարչապետը՝ Ալիեւի ասած «Զանգեզուրի միջանցքի մասին»
Մենք քննարկում ենք ուղիներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ երկրների իրավական բազայով, միջազգային պայմանագրերով
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուրջ 500 քմ տարածք սեփականաշնորհվել է ֆիզիկական անձի կողմից։ Հետևաբար, աշխատանքներն իրականացվում են ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ մասնավոր տարածքում, ինչից ելնելով Երևան համայնքը չունի խնդրին միջամտելու իրավական հնարավորություն։
«Երբ դժվար է Հայաստանի, հայ ժողովրդի համար, դժվար է նաև մեզ համար». Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին
«Իմ աղոթքները զավակի կորստի ցավը կրող ծնողների և ընտանիքների հետ են»
Ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:


















































