Օրվա լրահոսը
«Փաշինյանի հետ ապագա տեսնում ենք, բայց այդ ապագան մեզ տանում է կործանման». «Հրապարակ»
Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց․ «Սիրելի՛ ժողովուրդ, չհուսահատվե՛ք, չվհատվե՛ք: Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետեւ, այո՛, Հայաստանում կա ապագա, Հայաստանում ապագա կա, Արցախում կա ապագա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, եւ մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ եւ հզոր այդ ապագան»։ Արցախում հավատո՞ւմ են արդյոք ապագայի մասին
Արմեն Սարգսյանն ամփոփել է իր պաշտոնական այցը Վրաստան. «Հայաստանն ի վերջո պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ»
Լրագրողների հետ զրույցում ամփոփելով պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ, լինելով փոքր պետություն, չափը, այսպես ասած, կոմպենսացնելու, հավասարակշռելու համար պետք է շատ ակտիվ լինել, մասնավորապես, արտաքին քաղաքականության ոլորտում: «Մենք ուրիշ այլընտրանք չունենք, բացի շատ ակտիվ, եռանդով լցված արտաքին քաղաքականություն ունենալը»,-ասել է նախագահը: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է այդպիսի քաղաքականություն վարի ամբողջ
Ճանապարհները Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 400
Հայկական բանակի վերակառուցման հարցում էական է այն, թե ինչպիսի գործընկերային և գործակցային հարաբերություններ կձևավորվեն այլ ուժային կենտրոնների հետ․ «Ժամանակ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթից հետո լայն ուշադրության է արժանացել հայկական բանակի արդիականացման թեման, սակայն առավելապես Ռուսաստանի դերի համատեքստում, որի մասին խոսել էր Փաշինյանը: Այն, որ հայկական բանակի արդիականացումը Ռուսաստանի հովանու ներքո դիտարկելը, մեղմ ասած, խնդրահարույց է մի շարք առումներով, այդ թվում՝ ռեգիոնալ անվտանգային քաղաքականության, արցախյան վերջին պատերազմի, այդ ամենում Ռուսաստանի վարքագծի համատեքստում, թերևս վեր
Վարուժան Ավետիքյան. «Եթե կառավարությունը քիչ թիվ է ասում, դա ջրի երես դուրս կգա»․ «Հրապարակ»
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հրաժարական տվեց՝ իր որոշումը պայմանավորելով հիմնադրամի առջեւ ծառացած նոր մարտահրավերներով։ Ըստ Ավետիքյանի՝ այն պետք է ղեկավարի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրեն, այլ լրիվ դրույքով աշխատող։ Զրուցեցինք Վարուժան Ավետիքյանի հետ։ Նա «սուտ-սուտ» բաներ որակեց այն, որ հրաժարականի հիմքում իր՝ քավության նոխազ չդառնալու ցանկությունն է։ Բայց հերքեց, որ «գումարների հետ
Երեկ կատարվել է 5290 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք
Ապրիլի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207973 դեպք, որոնցից 187256-ն` առողջացած, 3859-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 931583 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5290 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք: Ունենք 1056 առողջացած և 24 մահվան դեպք: Նախորդ
Գանատայի Ալպերթա Նահանգի օրէնսդիր ժողովը վաւերացուցած է օրինագիծ մը, որով միաձայնութեամբ կը ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը
Գանատայի հայ Դատի յանձնախումբը Ապրիլ 16 թուակիր հաղորդագրութեամբ մը կը հաստատէ, որ Գանատայի Ալպերթա Նահանգի օրէնսդիր ժողովը վաւերացուցած է օրինագիծ մը, որով նահանգի խորհրդարանը միաձայնութեամբ կը ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը և այլ ցեղասպանութիւններ, միաժամանակ, նահանգային կառավարութիւնը ապրիլ ամիսը յայտարարեց որպէս ցեղասպանութեանց յիշատակման, դատապարտման և կանխարգիլման ամիս: Թիւ 205-րդ օրինագիծը, զորս հովանաւորած էր Ալպերթայի Միացեալ Պահպանողական կուսակցութեան
«Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդը շուտափույթ կհաղթահարի ծանր ճգնաժամի հետևանքները»․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Ազգային տոնի առթիվ: «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ։ Հայ և սիրիացի ժողովուրդները կապված են պատմական սերտ առնչություններով և բարեկամական զգացմունքներով, որոնք իրական հիմք են հանդիսացել մեր երկրների միջև համագործակցության և հարաբերությունների
Անցյալ տարի իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալը շեշտակի նվազել է․ «Ժողովուրդ»
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարի իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի նվազել են՝ 2019 թվականին իրականացված 173 մլրդ 977 մլն դրամից դառնալով 30 մլրդ 255 դրամ: 2020-ին ուղղակի ներդրումները բացասական արդյունք ունեն, այլ կերպ ասած՝ 7 մլրդ 109 մլն դրամ հանվել է երկրից։ Միացյալ Նահանգների դեպքում խոսքը 1 մլրդ 575
Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն. «Ռազմինֆո»
Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել, թեպետ նրանց զգալի մասը ամիսներ առաջ է հուղարկավորվել։ Պետրոսյան Հարութ Օլեգի, 1993 թ․, ծնունդով՝ Ստեփանակերտից, վիրավորվել է Սղնախում, մահացել՝ նոյեմբերի 11-ին։ Հարությունյան Մեխակ Ռուբենի, 1979թ․, Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից։ Անդրեասյան Անդրեաս Տիգրանի, 2001թ․, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից,
Ռազմական փորձագետ․ «Ալիևն իր հաշվարկներում, ցավոք սրտի, չսխալվեց»․ «168 ժամ»
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսելով վերջին պատերազմի սկսման պատճառներից, հայտարարել էր. «Պատերազմի ամենամեծ հրձիգը եղել են ՀՀ-ում տեղի ունեցող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները: Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, էլի կսպասեին, պատերազմ չէին անի, որովհետև որքան անկումը շարունակվեր, այնքան ավելի հեշտ կլիներ: Թռիչքի պահին ա պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա
Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ ինքը երկրի ղեկավար է, այլ ոչ թե նախկին խմբագիր կամ ընդդիմադիր պատգամավոր․ «Փաստ»
Դեռ քարոզարշավը չսկսված՝ Փաշինյանն իրեն արդեն լիովին քարոզարշավի մեջ է պատկերացնում։ Իրեն թվում է, որ ինչքան շատ էմոցիոնալ ձևով արտահայտվի ու գոռգոռա, այնքան հանրությունն ավելի շատ է իրեն հավատալու։ Բայց Փաշինյանի ելույթը փաստարկվածության առումով շատ հակասական էր, քանի որ դրա որոշ հատվածներ ուղղակի հակասում էին միմյանց, իսկ որոշ մասեր էլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարություններին։ Բացի
Կառավարության խնդիրն է ձգձգել ԵՊՀ ռեկտորի ընտրությունը․ «Ազգ»
Կրթության ոլորտի քաղաքականություն մշակող պատասխանատուները կրկին դիմել են օրենքները սեփական քմահաճույքին հարմարեցնելու փորձված մեթոդին: Այն նույն մարդիկ, որ նախկինում բարձրաձայնում էին բուհական ինքնավորությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին, ընդունել են մի օրենք, որով ոչ միայն չեն նվազեցրել հանրային բուհերի կառավարման խորհուրդներում կառավարության կողմից ներկայացվող մասնակիցների քանակը, այլեւ սահմանել են, որ համալսարանի ռեկտորը այլեւս ոչ թե ընտրվելու է
Մերժելով՝ մեջքը չես ուղղի
Երեկ լսեցի երիտասարդ պատգամավորներից մեկի հերթական «նայեզդը» անանուն մի գեներալի վրա (չգիտեմ, ում նկատի ուներ՝ Սեյրան Օհանյանին, Մովսես Հակոբյանին, կամ գուցե Օնիկ Գասպարյանին): Կասկած չկա, որ նման ելույթները դուր են տալիս իշխանական պատգամավորների «շեֆին», որն, ի դեպ, նույնպես օգտագործում է «ընդդիմադիր գեներալ» անորոշ բառակապակցությունը: Պարզ է՝ նախընտրական շրջան է, իշխանական թիմի ներկայացուցիչներին, թերեւս, հանձնարարված է
Հայաստանի մահախոսականը գրվում է հենց հիմա` պետությունը սպանողների հոտնկայս ու անմեղսունակ ծափահարությունների ներքո․ «168 ժամ»
Այս պետությունն ապրում է դրսևորումներով, որոնք արդարացիորեն կարող են տեղ գտնել պետությունների քանդման մասին պատմող դասագրքերում։ Հայաստանը պետություն է, որի ոստիկանության շարքերը համալրվում են աշխատանքի տեղավորման էժանագին հայտարարությամբ… Կպատմվի երևի նաև այն մասին, որ ահա այս երկրում դատավորներից իշխանությունը սիրում է հատկապես վնգստացողներին։ Ու թշնամիներից ատում է հատկապես ներքիններին՝ կարեկցանքի շիթեր արձակելով արտաքին թշնամիների ուղղությամբ։ Կնկարագրվի
«Գործող իշխանության շահերը հերթական անգամ տարօրինակ կերպով համընկնում են ադրբեջանա-թուրքական շահի հետ»․ «Փաստ»
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվեցին: Նրա պարտականությունները կատարելու է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործ կա: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը մինչ դատական համակարգին առնչվող հերթական դրվագին անդրադառնալը, նշեց, որ պետք է հետհայացք նետել վերջին 3 տարվա զարգացումներին: «Հետպատերազմյան շրջանում իշխող ուժի հիստերիան շարունակվում
Թուրքիայի պահանջը նշանակում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանությունը աշխարհին ճանաչել տալու նկրտումներից. «Ազգ»
Ապրիլի 8-ին դեռեւս Բաքվում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների ընտանիքները հույսով սպասում էին Բաքվից Երեւան ժամանող ինքնաթիռին։ Սակայն նրանց խորը հիասթափություն էր սպասվում, քանի որ ինքնաթիռից դուրս չբերվեց եւ ոչ մի գերի։ Ինքնաթիռի միակ ուղեւորը Ղարաբաղում եւ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուսլան Մուրադովն էր։ Զայրացած ծնողները իրենց դժգոհությունը արտահայտեցին Պաշտպանության նախարարության շենքի
20 տարում Հայաստանի անտառների ծածկույթը 13 տոկոսից հասել է 11 տոկոսի․ «Հայաստանի Հանրապետություն»
Նախորդ դարի 90-ականների սկզբի ճգնաժամային տարիներից սկսած, երբ երկիրը հայտնվել էր էներգետիկ ճգնաժամում, Հայաստանում սկսվեցին համատարած ապօրինի անտառահատումները: Էներգետիկ ճգնաժամը հաղթահարելուց հետո էլ անտառի ապօրինի հատումը վերածվեց բիզնեսի եւ սոցիալական հարց լուծելու միջոցի: Արդյունքում 20 տարում Հայաստանի անտառների ծածկույթը 13 տոկոսից հասավ 11 տոկոսի: Վերջին ցուցանիշը զուտ անտառապատ տարածքների հաշվարկներով է, իսկ ծառերի խտության եւ
Դիմել եմ իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով. ՄԻՊ
Խոսքը վերաբերում է ՀՀ-ում Կառավարություն և Ազգային ժողովում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ղեկավար մարմնի անդամի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երկու՝ 226.2-րդ և 332.2-րդ հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու մասին:
Արցախի օկուպացված տարածքներում հուշարձանները ոչնչացման իրական վտանգի են ենթակա․ ակցիա Ստեփանակերտում. (Տեսանյութ)
Արցախցիները հրավիրում են միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի կողմից հուշարձանների պղծման և ոչնչացման հարցին Բարիդրացիականության մասին վկայող ամենախոսուն վկաները Բաքվի հոգածության տակ հայտնված հայկական հուշարձաններն են: Արցախի օկուպացված տարածքներում հուշարձանները ոչնչացման իրական վտանգի են ենթակա: Այսօր Ստեփանակերտում կայացած ակցիայի նպատակը այդ խնդրին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն էր: Կրկին ներկայացվեցին բազում փաստեր, կրկին խոսվեց միջազգային կառույցների միջամտության
Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո ծանրամարտիկ
«Անասնական բնազդից խոսել ինձ դրդեց գործընկեր-պատգամավորի արտահայտած միտքը»․ Վաղարշակ Հակոբյան
Դա արդարացի պատասխան էր, եւ ես չէի սկսել այդ խոսակցությունը, այլ նա
Վարդան Գրեգորյանն իր ազգի նվիրյալն էր, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման իսկական մեկենաս. Արմեն Սարգսյանի ցավակցականը
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ
«Պարոն Սիմոնյան, կհանդիպենք դատարանում»․ Անի Գևորգյան
Ես պատրաստ եմ Ալեն Սիմոնյանին հանդիպել դատարանում, ես հայտնել իմ ներքին համոզմունքը, որ իմ դեմ այս պահին էլ շարունակվող սոցցանցային արշավի պատվիրատուն հենց Ալեն Սիմոնյանն է։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Tert.am լրատվական կայքի լրագրող Անի Գևորգյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե զրպարտչական հայտարարության կապակցությամբ զրուցել է իր իրավաբանների հետ, ովքեր
Ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները հրապարակել են այն ըմբիշների անունները, որոնք Վարշավայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, որի սաները Լեհաստանում առաջինը կմտնեն մրցագորգ, թիմում ընդգրկել է 65 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանին, 70 կգ՝ Արման Անդրեասյանին, 74 կգ՝ Հրայր Ալիխանյանին եւ 79 կգ քաշային Արման Ավագյանին: Ավելի
Գյուղացիները չեն ուզում կարտոֆիլ ցանել․ Ազատանցի ֆերմերը՝ պատճառների մասին
Aravot.am-ի հետ զրույցում Ազատան համայնքի ավագանու անդամ, խոշոր ֆերմեր Գևորգ Աբրահամյանն ասաց, որ գյուղացիներից շատերը հրաժարվում են մեծ քանակությամբ կարտոֆիլ ցանելուց, քանի որ իրացման լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Նա նշեց, որ իրենց արտադրանքը մինչև վերջերս «ֆուռերով» կարողացել են արտահանել Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ, սակայն մոտ 20 օր է՝ տեղափոխում չի իրականացվում, հետևաբար և ձեռնտու
Գերեզմանատեղերի տրամադրմանն առնչվող կոռուպցիոն ռիսկերը կկրճատվեն
ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ ապրիլի 16-ի հերթական նիստում: Առաջարկվում է հստակ սահմանել ընտանիքի անդամ հասկացությունը, ամրագրել այն անձանց շրջանակը, որոնք համարվում են ընտանիքի անդամներ եւ կարող են հուղարկավորվել
«Ես չեմ կարող ուղղակի մոռանալ Եղեռնը». Արմեն Սարգսյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Հատկապես, որ հակառակորդ կողմը որեւէ քայլ չի անում ճանաչման կամ ներողություն խնդրելու ուղղությամբ
Առաջատար հարկատուն Ակբան է՝ 2021-ի առաջին եռամսյակի արդյունքով
Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է 2021 թվականի առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալով: Հունվար, փետրվար և մարտ ամիսներին բանկը պետական բյուջե վճարել է շուրջ 1 միլիարդ 740 միլիոն դրամ ծավալով հարկ: Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկն է և ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում: Բանկն ունի 62 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից: Ակբան
«Այդ ո՞վ է ում ստվերում եղել»․ Մարուքյանը Պապիկյանին հորդորում է նայել, թե 2017թ․-ին վերջինս քանի ձայն է հավաքել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհուրդը փակ քվեարկությամբ ինձ ընտրել է «Ելք» դաշինքի առաջին համար


















































