Օրվա լրահոսը
«Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով…». Ռուբեն Ռուբինյան
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրում է. «Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան: Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես: Պետք է գնալ առաջ: Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը
Աշոտ Նավասարդյանի դուստրը՝ հոր դասերի մասին
Անուշ Նավասարդյանը փաստեց՝ Աշոտ Նավասարդյանը կարծում էր՝ միայն պետության ստեղծումով չէ, որ մեր խնդիրները լուծված են․ պետք է տան բնակչի հարցը լուծվի․ «Իր հաղորդումներից հնչեցված մտքերից կարևորն այն է, որ ճիշտ քաղաքացիների պիտի կարողանանք դաստիարակել»։
Քվեաթերթիկը պատրաստ է
Հայտարարելով, թե` «չկա Սևան, այլ կա «Գյոյչա», Ալիևն իրականում ձևակերպեց հայաստանյան գալիք ընտրությունների քվեաթերթիկի բովանդակությունը։ Սևա՞ն, թե՞ «Գյոյչա». գալիք խորհրդարանական ընտրություններում հայ հասարակությունը պետք է ընտրություն կատարի իր ճակատագրի այս երկու տարբերակների միջև։ Էլ սև-սպիտակ, նախկին-ներկա, արևմտամետ-ռուսամետ չկա։ Կան Սևանի կողմնակիցներ և «Գյոյչայի» կողմնակիցներ։ Պատահական չէր, որ Ալիևը հայ ժողովրդին հորդորեց՝ «չվախենալ ադրբեջանցիների վերադարձի գաղափարից»։
«Մեր իշխանությունների ձեռքով մեզ կտրում են մեր արմատներից»․ Գագիկ Մինասյան
Ըստ Գագիկ Մինասյանի՝ մենք այժմ գահավիժում ենք․ «Այդ անկումը կշարունակվի այնքան, քանի դեռ մենք մեր մեջ ուժ չգտնենք ու չվերադառնանք Նժդեհին, մեր հայ ֆիդայիններին, մեր բոլոր մեծ հայրենասերներին, ազգի նվիրյալներին՝ սկսած Հայկ Նահապետից»։
Մտավոր հետամնացությունը՝ զինվորական ծառայության զորակոչին դեռևս չխոչընդոտող հանգամանք. ՀՔԱՎ
ՀՔԱ Վանաձորի աջակցությամբ ակնհայտ առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված Կ.Շ.-ն վաղաժամ զորացրվեց զինվորական ծառայությունից
«Մենք՝ որպես ժողովուրդ ինչ-որ տեղ սխալվեցինք, որ հնարավորություն տվեցինք այս հակազգային ուժերին վերցնել իշխանությունը»․ Մարգարիտ Եսայան
Մարգարիտ Եսայանն ասաց՝ Աշոտ Նավասարդյանը, երբ ստեղծում էր ՀՀԿ-ն, նպատակ ուներ ունենալ ազգային, անկախ, ուժեղ, կայացած հայոց պետականություն։
Աբովյան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է 65 հողատարածքներ ապօրինի օտարելու և փողերի լվացման մեջ
Համայնքին պատճառված 261 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում
Կկալանավորվե՞ն լրագրողները․ Արփինե Սարգսյանը խուսափեց պատասխանից
Հարցին՝ Դուք Նիկոլ Փաշինյանից հրահանգները հաղորդագրությամբ, մեյլո՞վ, թե ուղիղ զանգով եք ստանում, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Որպես կառավարության անդամ՝ տարբեր գործիքներով և միջոցներով կարող եմ հաղորդակցվել վարչապետի հետ։ Չեմ տեսնում որևէ խնդիր, որ կարող է հաղորդագրություն լինել, կամ որևէ այլ գործիք կիրառվել»։
Նաթիա Նացվլիշվիլին կարևորել է ԱՍՀ նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքների դերը
Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին
«Ասում է, որ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ»․ Ալեն Սիմոնյանը՝ Իլհամ Ալիևի մասին
Հարցին՝ Իլհամ Ալիևի հայտարարություններում սպառնալիքներ չեք տեսնո՞ւմ, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Տենց բան տեքստում չեմ տեսել։ Ազատագրում և այլն նման բան չեմ տեսել տեքստում։ Ասում է, որ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ»։
Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ
Ճի՞շտ եմ հասկանում, որ դեռևս ամիսներ առաջվանից հայ ժողովուրդը կարող էր ավելի էժան վճարել էլեկտրաէներգիայի համար. Վարազդատ Հարությունյան
«Սակայն «հեղափոխական» ՀԾԿՀ-ն չի հաստատել ավելի էժան սակագին սահմանելու մասին ՀԷՑ նախկին ղեկավարության դիմումը, որ դա անի ընտրությունների բերան ու վերագրի Ռոմանոսենց (Նիկոլենց)»
Կոնֆերանսի նպատակն էր քննարկել ուռուցքաբանության ոլորտում նորագույն մոտեցումները
Կայացել է «Գիտելիքների սիներգիան քաղցկեղի դեմ պայքարում» թեմայով միջազգային մասնագիտական ուռուցքաբանական կոնֆերանսը: Ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը նվիրված ամենամյա կոնֆերանսին ներկա է գտնվել առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների մասնագետներ՝ վիրաբույժներ, ռադիոթերապևտներ և կլինիկական ուռուցքաբաններ, ովքեր ներկայացրել են իրենց փորձն ու ոլորտում առկա միջազգային նորությունները։ Կոնֆերանսի նպատակն էր քննարկել ուռուցքաբանության ոլորտում նորագույն մոտեցումները,
Փլուզում Վանաձորի տներից մեկում. ըստ նախնական տվյալների կա տուժած
Նոյեմբերի 3-ին, ժամը 15։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների կա տուժած։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
Ազգային փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում. Մարդու իրավունքների պաշտպանի և նրա օգնականի գիտական հոդվածը ՍԴ տեղեկագրում
ՀՀ Սահմանադրական դատարանի տեղեկագրում հրապարակվել է «Ազգային փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում. հիմնախնդիրներ և լուծումներ» վերտառությամբ գիտական հոդվածը, որը հեղինակել են Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Միլենա Տոնեյանը։ (Տես՝ 93-126 էջերում) Աշխատանքի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել այնպիսի հարցադրումների, ինչպիսիք են՝ • ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման և խտրականության բացառման համատեքստում
Ալեն Սիմոնյանի և Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում ապօրինի պահվող անձանց խնդրի շուրջ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ: Քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներին: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող
«Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է։ Դա տեսանելի է նաև սահմանին»․ Սուրեն Պապիկյան
Դիտարկմանը՝ հնդկական մամուլը գրեց, որ ՍՈՒ-35 ինքնաթիռեր են ներկրվելու ՀՀ, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «ՍՈՒ-30 ՄԿ․ մենք նման պայմանավորվածություն չունենք»։
Ծափաթաղցի փոքրիկի հոր՝ Արմեն Օվանեսովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել
3-ամյա Տիգրան Օվանեսովի հոր՝ Արմեն Օվանեսովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնել են քննչական կոմիտեից: Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը այսօր՝ նոյեմբերի 3-ին հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային խեղդամահ անելու միջոցով սպանել է նրա հայրը։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ փորձաքննության արդյունքներից
Հարավային Կովկասում իրավիճակը սկսել է փոխվել: Կայունության դրական ազդեցություններն արդեն նկատելի են. Արմեն Գրիգորյան
Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը բնութագրվել է հակամարտություններով, փակ սահմաններով և կորցրած հնարավորություններով։
Խաղատանը զենքի գործադրմամբ խուլիգանության ևս 2 մասնակցի վերաբերյալ գործը հանձնվել է դատարան
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 24-ին տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան են հանձնվել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթից անջատված նյութերը: Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր
Գյումրիում շանը թունավորել են․ կենդանասերները դիմել են իրավապահներին
«Լառ թիմ» հասարակական կազմակերպության նախագահն է հաղորդում տվել, որ ինքը Կազաչի Պոստ 55-րդ շենքի շքամուտքում հայտնաբերել է բերանից արյունահոսող վիճակում գտնվող թափառող շան։
Վեհափառ Հայրապետի եղբայրը կալանավորվեց՝ մեկ ամիս ժամկետով
Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանը, կալանավորվեց։ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Բաբախանյանի նախագահությամբ, որոշեց մեկ ամիս ժամկետով կալանավորել Գևորգ Ներսիսյանին։ Ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը և հավելել, որ քիչ անց կքննվի Համբարձում Ներսիսյանի կալանավորման միջնորդությունը:
Նիկոլ Փաշինյան, միգուցե պատասխանե՞ք Ադրբեջանի նախագահին, թե՞ պարտադիր հայ պետք է լինի, որ ինքնամոռաց հարձակվեք վրան. Թաթոյան
«Ադրբեջանի նախագահն այսօր հերթական անգամ ասել է` «Սևանա լիճ չկա, իսկ հայերը տարբեր տեղերից բերված ազգ են»։
Էմմա Պողոսյանը դրամատիկ պայքարում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Սկսելով 131 կգ-ից՝ Էմման այնուհետեւ գնաց այս տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդի՝ 136 կգ։ Սակայն հենց այդ ժամանակ մրցավարները հանկարծ ինչ-որ բան խառնեցին եւ Էմմային հետ կանչեցին մրցահարթակից ու նորից հրավիրեցին։
Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.32մ
🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը 🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.32մ (02.11.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 7 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված
«ՌԴ-ից ավելի արդյունավետ դաշնակից չունենք ու չենք կարող ունենալ». Էդուարդ Շարմազանով
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Արևմուտքին պետք է, որ այսօրվա հայկական իշխանություններն իրականացնեն ՌԴ-ի և Իրանի չեզոքացման քաղաքականությունը։
Առանց Արագածոտնի թեմի հետ խորհրդակցելու Թալինի համայնքապետարանը աշխատանքներ է սկսել եկեղեցու բակում
Եկեղեցին՝ իր ողջ տարածքով, պատկանում է Մայր Աթոռին:
Արմեն Գրիգորյանը Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականին ներկայացրել է Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ
Նոյեմբերի 3-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։ ԱԽ քարտուղարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս կազմող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը Բաքուն ապացուցված համարեց
Վյուսալ Ալիևը նաև հայտարարել է, թե մեղադրյալներն անուղղակի մասնակցել են «այն հանցագործություններին, որոնք Հայաստանի պետությունը իրականացրել է սկսած 1998-ից մինչև 2023-ի սեպտեմբերը»:
Նանտի հայ համայնքը՝ ազգային ինքնության քարոզիչ
Հայաստանցի հայիս համար, որն այս օրերին Ֆրանսիայում է, հուզիչ էր տեսնելը, որ հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի տարբեր ազգությունների քաղաքացիներ, եւ նրանց համար հետաքրքիր էր տեղեկանալը մեր մասին։


















































