Օրվա լրահոսը
Թբիլիսին քննադատում է Եվրանեսթ ԽՎ երևանյան նստաշրջանի բանաձևը, մեղադրում նաև հայ պատգամավորներին
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին նաև հայ պատգամավորներին է մեղադրել՝ հայտարարելով, թե նրանք փաստացի դեմ են գնացել պաշտոնական Երևանի դիրքորոշմանը:
«Իհարկե Հովհաննավանքում քիչ են արարողությունները, բայց լինում են». Տեր Սարգիս. «Փաստինֆո»
Արդեն մի քանի օր է ես Հովհաննավանք չեմ գնացել, անիմաստ եմ համարում գնալը, սպասում եմ, որ Մայր Աթոռը կարգավորի խնդիրները։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Հովհաննավանքի հոգևորական Տեր Սարգիսը։
«Խաղաղությունն անհնար է կառուցել պատմության աղավաղման և հարևանի նկատմամբ ծավալապաշտական մոտեցման վրա». Արթուր Դանիելյան
Մենք պետք է իրատեսորեն գնահատենք երկարաժամկետ խաղաղության նախադրյալները, գնահատենք դրանք ըստ արժանվույն և հասնենք երկարաժամկետ, երաշխավորված, ամուր ու արժանապատիվ խաղաղության, այլ ոչ թե «Արցախը տանք, որ լավ ապրենք» թեզը դարձնենք արտաքին քաղաքականության ուղղորդիչ սկզբունք:
Տեսնելով վարորդի սառը վերաբերմունքը և հորդորը՝ պարզապես իջնել տրանսպորտային միջոցից, ուղևորը զանգահարել է Ոստիկանություն և հայտնել, որ վարորդն իրեն առևանգել է
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում։ Ժամը 22։50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ։
OC Media․ «Արևմտյան Ադրբեջանը» ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից
«Արևմտյան Ադրբեջան» տերմինը վերաբերում է ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանի տարածքին։
Կաթողիկոսի եղբորորդին ևս մեկ ամսով կալանավորվեց
Գևորգ Ներսիսյանը մեղադրվում է Վաղարշապատի ավագանու ընտրությունների՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի քարոզչությանը խոչընդոտելու համար, նրա հետ մեղադրյալի աթոռին է նաև որդին՝ Համազասպը: Կաթողիկոսի հարազատները չեն ընդունում մեղքը, փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով, նման բան չի եղել:
Լիանա Գյուրջյանը Հայաստանի հինգերորդ ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում
Մինչեւ 23 տարեկանների Հայաստանի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդները եւ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հաշվարկին հինգերորդ ոսկե մեդալը բերեց երկամարտում՝ չհաշված առանձին վարժությունները:
Սարկավագի զգեստով խորան էր բարձրացել ատամնաբույժ Հովհաննես Գևորգյանը. Նա հարկային բեռից բողոքող և կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից է. Yerkir.am
«Դա իմ անձնական ցանկությունն էր, ես ուզեցի այդտեղ մասնակցել, ի՞նչ տարբերություն», ասում է ատամնաբույժ Հովհաննես Գևորգյանը:
Ինչու է մերժվել ՀԵՑ-ի էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու առաջարկը». Հարցում` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին
«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն ՀԿ-ն պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, պահանջելով պարզաբանումներ այն մասին, թե ինչու է մերժվել ՀԵՑ-ի էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու առաջարկը։
Քաղաքացիների և ավագանու անդամների ձերբակալությունները գնահատում ենք որպես իշխանության կողմից վախի, լռեցման և հպատակության մթնոլորտ ձևավորելու վտանգավոր փորձ. ՀԿԿ
Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից ինքնաբուխ հավաքի մասնակիցների հանդեպ իրականացվող հետապնդումները և ապօրինի գործողությունները։ Կալանավորվածների մեջ են նաև Գյումրի համայնքի ՀԿԿ խմբակցության ավագանու երեք անդամներ, ՀԿԿ Գյումրու քաղկոմի ներկայացուցիչներ։ Այս քայլը հստակ քաղաքական հետապնդում է՝ ուղղված ընդդիմադիր ձայների լռեցմանը և կուսակցության գործունեությունը խոչընդոտելուն։ Անհամաչափ և անտեղի քայլերի հետևանքով
Գագիկ Մինասյան. «Այս իշխանության պարագայում մենք եվրոպական քաղաքական համայնքից որեւէ լավ բան ակնկալել չենք կարող»
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով եկող տարի գարնանը Երեւանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի վեհաժողովին՝ ասաց. «Չափազանց հետաքրքիր է ուսումնասիրել այն խնդիրները, որոնք կապված են Եվրոպական քաղաքական համայնքի՝ Հայաստանում անցկացվելիք վեհաժողովի եւ դրա շուրջ տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների հետ: Առաջինը, ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Եվրոպական համայնքը եկող տարվա մայիսի 4-ին Հայաստանում իրականացնի այդ
Վանաձորի Տարոն թաղամասում տներից մեկում փլուզման հետևանքով կա մեկ զոհ
Նոյեմբերի 3-ին, ժամը 15։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տանը շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է
Վահագն Խաչատուրյանը եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հասարակական-քաղաքական կյանքի անցուդարձին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կահիրե կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայաստանյան ներկայիս հասարակական, քաղաքական կյանքի անցուդարձերին, ապա մանրամասներ ներկայացրել կառավարության կողմից պաշտպանական, առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ու նոր ծրագրերի մասին։ Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը պատասխանել
«Ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական։ Հայերը համաձայնվեցին զինաթափվել: Յոթ տարի հետո՝ 1915 թվականն էր». Նարեկ Կարապետյան
«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է. «Քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գոյչա։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր», — Ալիևը հայտարարել է այս շաբաթ։ 1908 թվականին Օսմանյան կայսրությունում հեղափոխություն էր։ Երիտթուրքերը եկել էին իշխանության «Միություն և առաջադիմություն» կարգախոսով։ Հայ գրեթե բոլոր գործիչները ոգևորվել էին և աջակցում էին նրանց։ Պայմանավորվել էին, որ
«Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով…». Ռուբեն Ռուբինյան
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրում է. «Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան: Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես: Պետք է գնալ առաջ: Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը
Աշոտ Նավասարդյանի դուստրը՝ հոր դասերի մասին
Անուշ Նավասարդյանը փաստեց՝ Աշոտ Նավասարդյանը կարծում էր՝ միայն պետության ստեղծումով չէ, որ մեր խնդիրները լուծված են․ պետք է տան բնակչի հարցը լուծվի․ «Իր հաղորդումներից հնչեցված մտքերից կարևորն այն է, որ ճիշտ քաղաքացիների պիտի կարողանանք դաստիարակել»։
Քվեաթերթիկը պատրաստ է
Հայտարարելով, թե` «չկա Սևան, այլ կա «Գյոյչա», Ալիևն իրականում ձևակերպեց հայաստանյան գալիք ընտրությունների քվեաթերթիկի բովանդակությունը։ Սևա՞ն, թե՞ «Գյոյչա». գալիք խորհրդարանական ընտրություններում հայ հասարակությունը պետք է ընտրություն կատարի իր ճակատագրի այս երկու տարբերակների միջև։ Էլ սև-սպիտակ, նախկին-ներկա, արևմտամետ-ռուսամետ չկա։ Կան Սևանի կողմնակիցներ և «Գյոյչայի» կողմնակիցներ։ Պատահական չէր, որ Ալիևը հայ ժողովրդին հորդորեց՝ «չվախենալ ադրբեջանցիների վերադարձի գաղափարից»։
«Մեր իշխանությունների ձեռքով մեզ կտրում են մեր արմատներից»․ Գագիկ Մինասյան
Ըստ Գագիկ Մինասյանի՝ մենք այժմ գահավիժում ենք․ «Այդ անկումը կշարունակվի այնքան, քանի դեռ մենք մեր մեջ ուժ չգտնենք ու չվերադառնանք Նժդեհին, մեր հայ ֆիդայիններին, մեր բոլոր մեծ հայրենասերներին, ազգի նվիրյալներին՝ սկսած Հայկ Նահապետից»։
Մտավոր հետամնացությունը՝ զինվորական ծառայության զորակոչին դեռևս չխոչընդոտող հանգամանք. ՀՔԱՎ
ՀՔԱ Վանաձորի աջակցությամբ ակնհայտ առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված Կ.Շ.-ն վաղաժամ զորացրվեց զինվորական ծառայությունից
«Մենք՝ որպես ժողովուրդ ինչ-որ տեղ սխալվեցինք, որ հնարավորություն տվեցինք այս հակազգային ուժերին վերցնել իշխանությունը»․ Մարգարիտ Եսայան
Մարգարիտ Եսայանն ասաց՝ Աշոտ Նավասարդյանը, երբ ստեղծում էր ՀՀԿ-ն, նպատակ ուներ ունենալ ազգային, անկախ, ուժեղ, կայացած հայոց պետականություն։
Աբովյան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է 65 հողատարածքներ ապօրինի օտարելու և փողերի լվացման մեջ
Համայնքին պատճառված 261 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում
Կկալանավորվե՞ն լրագրողները․ Արփինե Սարգսյանը խուսափեց պատասխանից
Հարցին՝ Դուք Նիկոլ Փաշինյանից հրահանգները հաղորդագրությամբ, մեյլո՞վ, թե ուղիղ զանգով եք ստանում, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Որպես կառավարության անդամ՝ տարբեր գործիքներով և միջոցներով կարող եմ հաղորդակցվել վարչապետի հետ։ Չեմ տեսնում որևէ խնդիր, որ կարող է հաղորդագրություն լինել, կամ որևէ այլ գործիք կիրառվել»։
Նաթիա Նացվլիշվիլին կարևորել է ԱՍՀ նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքների դերը
Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին
«Ասում է, որ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ»․ Ալեն Սիմոնյանը՝ Իլհամ Ալիևի մասին
Հարցին՝ Իլհամ Ալիևի հայտարարություններում սպառնալիքներ չեք տեսնո՞ւմ, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Տենց բան տեքստում չեմ տեսել։ Ազատագրում և այլն նման բան չեմ տեսել տեքստում։ Ասում է, որ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ»։
Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ
Ճի՞շտ եմ հասկանում, որ դեռևս ամիսներ առաջվանից հայ ժողովուրդը կարող էր ավելի էժան վճարել էլեկտրաէներգիայի համար. Վարազդատ Հարությունյան
«Սակայն «հեղափոխական» ՀԾԿՀ-ն չի հաստատել ավելի էժան սակագին սահմանելու մասին ՀԷՑ նախկին ղեկավարության դիմումը, որ դա անի ընտրությունների բերան ու վերագրի Ռոմանոսենց (Նիկոլենց)»
Կոնֆերանսի նպատակն էր քննարկել ուռուցքաբանության ոլորտում նորագույն մոտեցումները
Կայացել է «Գիտելիքների սիներգիան քաղցկեղի դեմ պայքարում» թեմայով միջազգային մասնագիտական ուռուցքաբանական կոնֆերանսը: Ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը նվիրված ամենամյա կոնֆերանսին ներկա է գտնվել առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների մասնագետներ՝ վիրաբույժներ, ռադիոթերապևտներ և կլինիկական ուռուցքաբաններ, ովքեր ներկայացրել են իրենց փորձն ու ոլորտում առկա միջազգային նորությունները։ Կոնֆերանսի նպատակն էր քննարկել ուռուցքաբանության ոլորտում նորագույն մոտեցումները,
Փլուզում Վանաձորի տներից մեկում. ըստ նախնական տվյալների կա տուժած
Նոյեմբերի 3-ին, ժամը 15։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների կա տուժած։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
Ազգային փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում. Մարդու իրավունքների պաշտպանի և նրա օգնականի գիտական հոդվածը ՍԴ տեղեկագրում
ՀՀ Սահմանադրական դատարանի տեղեկագրում հրապարակվել է «Ազգային փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում. հիմնախնդիրներ և լուծումներ» վերտառությամբ գիտական հոդվածը, որը հեղինակել են Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Միլենա Տոնեյանը։ (Տես՝ 93-126 էջերում) Աշխատանքի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել այնպիսի հարցադրումների, ինչպիսիք են՝ • ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման և խտրականության բացառման համատեքստում
Ալեն Սիմոնյանի և Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում ապօրինի պահվող անձանց խնդրի շուրջ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ: Քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներին: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող


















































