Օրվա լրահոսը
Երուսաղեմի հայոց պատրիարքն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Խոր ցաւով եւ մտահոգութեամբ կը հետեւինք վերջին ամիսներուն Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ թեմակալ առաջնորդներու, բարձրաստիճան հոգեւորականներու եւ մասնաւորապէս Հովհաննավանքի շուրջ ծաւալուող խիստ անհանգստացուցիչ եւ ցաւալի դէպքերուն: Կարգալոյծ հոգեւորականի կողմէ՝ պետական իշխանութեան բացայայտ հովանաւորութեամբ իրականացուող գործողութիւնները ոչ միայն անօրինական են եւ հակառակ եկեղեցական կանոնադրութեան, այլեւ կը խաթարեն Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ վարկն ու հեղինակութիւնը, կը վիրաւորեն
Ներքին թշնամիներից մաքրելու ենք Վաղարշապատ համայնքը. Արկադի Փայտյան
Մեր նպատակը համայնքապետարանում ընդամենը տեղ զբաղեցնելը չէ
Ալիև. Ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը
«Ազատություն». Ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Գիտությունների ազգային ակադեմիայի հիմադրման 80-ամյակին։ «Մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրում է, և այսօր էլ ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում և չեն ստեղծի որևէ պետության կամ որևէ
Դավիթ Ղազինյան. «Մեկ-երկու տեղ թերություններ գտնում են, հետո տասնապատկում-հարյուրապատկում են՝ ասում՝ այսպիսի բան գտանք»
Այդ վախը, որ իրենք ունեն Կարապետյանից, դուք չեք պատկերացնում։ Այս «բեսպրեդելը» ինչի՞ համար են անում՝ Կարապետյանին չեզոքացնելու համար։ Իրենք շատ կարճաժամկետ են մտածում․ մտածում են՝ դե միլիարդատեր մարդ է, հեսա մեկ-երկու ամիս կնստի, կգա բանակցությունների, մի բան կպայմանավորվենք, կթողնի, կգնա։
Ալիև. Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ
«Այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»
Քաշքշոց, ծեծկռտուք՝ Արթիկի գաղութում․ դատապարտյալները խոչընդոտել էին հիմնարկի բնականոն աշխատանքը
Դատապարտյալներից մեկը՝ Հ․Թ․-ն ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու, արդարադատության կապիտան Վ․Բ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Միլիարդների չարաշահումներ պետական ԲԷՑ-ում
Civilnet. Մինչ կառավարությունը նպատակադրված գնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) պետականացման ճանապարհով, էներգետիկ մեկ այլ ռազմավարական ընկերությունում՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» (ԲԷՑ), միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել, սակայն փոքր մասն է վերադարձվել: ԲԷՑ-ում մեկ տարում վեց քրեական վարույթ է նախաձեռնվել գողություններ կատարելու առիթով։
«Խոսում են ՀԷՑ-ը մեր թշնամի պետության ինչ-որ կազմակերպություններին օտարելու մասին»․ Դավիթ Ղազինյան
Նա հիշեցրեց, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել էներգետիկայի մասին ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները Սահմանադրությանը համապատասխան լինել-չլինելու մասին հայցը եւ հարց տվեց․ «Բա որ ՍԴ-ն որոշի, որ այդ փոփոխությունները հակասահմանադրական են՝ ի՞նչ են անելու։ Մտածո՞ւմ է մեկը դրա մասին»։
Տանուլ են տվել պատերազմը ու աքլորացած՝ «սպեցնազ»-երով, ոստիկաններով սլաք են բռնել սեփական քաղաքացիների վրա. Րաֆֆի Հովհաննիսյան
Եկեղեցու մասին են խոսում, հոգեւորականների դեմ են մի փոքր սլաք բռնել, բայց իրենք են իրենց ուղնուծուծով, փոքրիկ գլխիկով, պստլիկ մարդուկով, ովքեր այս վերջին ամիսների ընթացքում իջեցնում են հրահանգը, ստիպողականությունը, որ պետք է ներկայանաս այս անօրեն պայքարին, լինի դա Վաղարշապատում, Երեւանում, Գյումրիում, Փարաքարում, թե Հովհաննավանքում…»:
«Փաստորեն ՔՊ-ն «մեծահոգաբար դեմ չէ» գերիների վերադարձին, բայց իրենց կառավարությամբ հանդերձ Ադրբեջանին չի կարող պահանջ ներկայացնել Արցախում ցեղասպանություն վերապրած հայերի վերադարձի իրավունքը հարգելու». «Միասին»
«Տեղի ունեցավ անպատկերացնելին․ ՀՀ-ում իշխող ՔՊ վարչակազմի խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ընդդիմադիր ՀՀ ԱԺ պատգամավորների և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների առաջարկին, որով Ադրբեջանին պահանջ էր ներկայացվում միջազգային երաշխիքների ներքո ապահովել էթնիկ զտման, իրականում ցեղասպանության զոհ դարձած արցախցի մեր հայրենակիցների հավաքական անվտանգ վերադարձի իրավունքը բռնազավթված հայրենի Արցախ»:
«Ոչ մի պետական մարմին այսօրվա ՀԷՑ-ին չի պատժում, համապատասխան սուբյեկտը ունի 100 տոկոսանոց քարտ բլանշ»․ Դավիթ Ղազինյան
ՀԷՑ-ում երբեւէ չի եղել այնպիսի արարք կամ գործողություն, որպեսզի հնարավոր լինի ընկերության նկատմամբ լիցենզիայից զրկելուն մոտ որեւէ պատժամիջոց կիրառել
Շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 415 կգ թմրամիջոց. առգրավված թմրամիջոցների քանակը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է
Ներքին գործերի նախարարության վարած քաղաքականությանը համահունչ, որպես առաջնահերթ ուղղություն շարունակել է մնալ նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը․ այս մասին այսօր 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս տարի հաստատվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունն ու դրանից
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 3-ի ցերեկը, նոյեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 3-ի ցերեկը, նոյեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին hյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքի նոյեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 22.8°C (1955թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա – 4.2°C (2014թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան 8.6°C
Թալինի սբ. Աստվածածին եկեղեցին Մայր Աթոռի սեփականությունն է, պետք է հարգվեն տիրոջ իրավունքները. Տեր Մուշե քահանա Վահանյան
Արագածոտնի թեմի վարչական խորհրդի անդամից տեղեկացանք, որ այս պահին շինարարությունը չի դադարել. «Ցանկապատի ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են, ներկա են ոստիկաններ, տեր հոր իրավունքներն ամբողջությամբ արհամարհված են, որովհետեւ ոչ մի խորհուրդ չի ընդունվել: Պետք է հարգել տանտիրոջ իրավունքը եւ համապատասխան համաձայնության արդյունքում այդ ամենն իրականացնել, հատկապես որ բոլորիս համար էլ գեղեցիկը, ուղիղը հաճելի է»:
Ծափաթաղցի 3-ամյա երեխայի դիակի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. հայրը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ
«Այն, ինչ այսօր մենք ունենք՝ այն Հայաստանն ու պատկերացումները չէին, որն ուներ Աշոտ Նավասարդյանը»․ Տիգրան Աբրահամյան
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ առանց այս իշխանության հեռացման այս պահին դժվար է պատկերացնել Աշոտ Նավասարդյանի և նրա գաղափարական ընկերների ծրագրերի ու գաղափարների իրացումը։
«Ակնհայտ է՝ նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյանի հաշվին։ Մի բան հաշվի չեն առել՝ չեն հաջողելու». Դավիթ Ղազինյան
Իրենց առաջարկի մերժումը հիմնավորելու ևս մեկ սուտ բացահայտեց Դավիթ Ղազինյանը՝ մանրամասնելով, որ երբ առաջարկել են էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնել, իրենք հիմնվել են այդ պահի դրությամբ՝ 5 ամսվա 3.6 մլրդ շահույթի վրա, որը բաժանել են ամբողջ տարվա ընթացքում ծախսելիք կվ/ժ-ի վրա։ Արդյունքում, ստացվում է մոտ 3 դրամ էժանացում։ Ըստ նրա, ներկայումս այդ շահույթը հասել է 7.3 մլրդ դրամի եւ եթե այն բաժանվի այս ամիսների ընթացքում սպառված 1.6 մլրդ կվ/ժ հոսանքի վրա, կստացվեր մոտ 5 դրամի սակագնի իջեցում։
Եվս քանի՞ երեխայի ողբերգություն ու ահասարսուռ դեպք պետք է լինի, որ վերջապես հասկանանք՝ երեխաների իրավունքների պաշտպանության չգործող մեխանիզմները հրատապ պետք է փոխվեն. Գայանե Աբրահամյան
Եւ սա, առնվազն, ՀԱՆՑԱՎՈՐ անգործություն է ու պետք է գոնե մեկը, գեթ մեկ անգամ պատասխանատվություն կրի, որպեսզի մյուսներն իրենց համայնքի ամեն խնդրի համար իրապես պատասխանատու դառնան։
«3-ամյա Տիգրանի հայրը, խեղդամահ անելով, սպանել է երեխային»․ Արփինե Սարգսյանը սահմռկեցուցիչ մանրամասներ հայտնեց
Կհիշեք՝ երեխայի եղբայրը, որն ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս (խոսել չկարողացող երեխան կոկորդն է ցույց տվել.-խմբ.)։
Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել են 0,7%-ով․ Արփինե Սարգսյան
ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի՝ սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցների համաձայն, 100 հազար բնակչության հաշվով սպանությունների միջին ցուցանիշը 2021թ․-ին կազմել է 5.8 դեպք։ ՄԱԿ-ի գրասենյակը նման համաշխարհային ցուցանիշ հրապարակում է 4-5 տարվա պարբերականությամբ։
Ակնհայտ է, որ Հայաստանում այս ցուցանիշն էականորեն ցածր է համաշխարհային միջինից։
Դատարանը թույլատրեց փոխել արարքի իրավական գնահատականը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով
Իսկ վաղեմության ժամկետի կամ անձեռնմխելիության հարցի քննարկումը թողեց հետոյին
Պայքարել միասնաբար. ԱԺՄ-ի առաջարկը ընտրություններին պատրաստվող ընդդիմադիր ուժերին
Ս․թ․ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության վարչության նիստ, որը նախագահել է Վազգեն Մանուկյանը։ Նիստի օրակարգային գլխավոր հարցը եղել է ներքաղաքական իրավիճակը և 2026 թ․ կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվող քաղաքական ուժերի մասնակցությունը։ Վարչության անդամներից շատերը կարծիք են հայտնել, որ ընդդիմադիր ուժերը հնարավոր են համարում Գյումրիի սցենարով իշխանափոխության հասնելը: Արձանագրվել է, որ
Սիրում եմ աշխատել ոգեւորված մարդկանց հետ. Երեւանում է ֆրանսագիր հայտնի դրամատուրգ Մատեի Վիշնիեկը
Բազմաթիվ հայ ընկերներ եւ ծանոթներ ունեմ, Ռումինիայում ստեղծագործելու ընթացքում եմ ծանոթացել հայ գրողների հետ: Հայաստանը մեծ քաղաքակրթություն է, որն ի սկզբանե եղել է քրիստոնեական քաղաքակրթություն, այժմ դարձել է համամարդկային քաղաքակրթություն եւ աշխարհին տվել է շատ տարբեր անուններ:
«Թյուրքականությունը՝ դոմինանտ գաղափարախոսություն». Թուրքիա-Ադրբեջան ռազմական դաշինքի վերաբերյալ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողների հոդվածը՝ «Small Wars & Insurgencies» հանդեսում
Հեղինակավոր «Taylor & Francis» հրատարակչության «Small Wars & Insurgencies» հանդեսում (2024թ․՝ Q2, 2025թ․՝ Q1) լույս է տեսել «From Alliance to «Soft Conquest»: the anatomy of the Turkish -Azerbaijani military alliance before and after the 2020 Nagorno-Karabakh war» («Դաշինքից դեպի «փափուկ նվաճում». թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի անատոմիան 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից առաջ և հետո») գիտական հոդվածը։
Առաջիկայում կմեկնարկեն «Կասկադ»-ի վերևի հատվածում նախկինում մեկնարկած և անավարտ մնացած շինարարության հիմքերի քանդման աշխատանքները
Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր «Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագիրը մտնում է գործնական փուլ: Օրերս նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից: Ներդրողի հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, որոնցով կկարգավորվեն «Կասկադ»-ի նոր հատվածը կառուցելուն և հարակից հողամասերն օտարելուն առնչվող հարաբերությունները: Առաջիկայում կմեկնարկեն կասկադի վերևի հատվածում նախկինում մեկնարկած և անավարտ մնացած շինարարության առկա հիմքերի քանդման աշխատանքները, ինչպես նաև
Անօրինական գործընթաց են սկսել. Տեր Եսային՝ Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում կատարվողի մասին
Համայնքապետարանը չի ստացել եկեղեցական համապատասխան մարմինների համաձայնությունը
Ծառայողն աշխատանքի կընդունվի բացառապես բարեվարքության ստուգման եզրակացության հիման վրա․ Արփինե Սարգսյան
Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի խորքային բարեփոխումն ընթացիկ տարում եղել է ՆԳ նախարարության թիրախում․ այս մասին այսօր 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովն ընդունել է Ոստիկանության կարգապահական նոր կանոնագիրքը, որտեղ բարեվարքության թեմային հստակ անդրադարձ է եղել: «Առաջին անգամ հետևյալ կարգավորումը ունենք՝ նախարարության կազմում գործող Ներքին
Դատարանով պահանջել էին «Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների 2017-2019թթ.» ծրագրի տեքստի պատճենը
Պատասխանող նախարարությունը դատաքննության ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2014-2016թթ.» ծրագրի տեքստը պաշտոնապես չի հրապարակվել նախարարության կողմից, եւ եթե այն, ինչ որ զարտուղի ճանապարհով հայտնվել է մամուլում կամ համացանցի տիրույթում, դրանից չի բխում, որ նախարարությունը պարտավոր է հայցվորին տրամադրել 2017-2019թթ. ծրագիրը Նոյեմբերից սկսվում են դատական գործերի արխիվավորումը, փոխանցումը գալիք տարվան, ամփոփոփումները: Ամփոփումներն անում են ոչ միայն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա, հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ: Քրիստափորի փողոցից դեպի Տիրգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման: Երևանի քաղաքապետարան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա և անմիջական ուշադրության կենտրոնում
Դասընթացի նպատակն էր ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողություններն ու գործնական հմտությունները՝ կապված Եվրոպական սոցիալական խարտիայի չափանիշների կիրառման, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականների սոցիալական իրավունքների խախտումների և պաշտպանության վերաբերյալ տվյալների հավաքագրման, փաստաթղթավորման և մշակման գործընթացների հետ։


















































