Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրությունը Հայաստանի ներքին գործն է. Զախարովա

«ԱԳՆ-ն այդպիսի հարցեր չի մեկնաբանում, քանի որ դրանք գնահատում է որպես ինքնիշխան պետությունների ներքին գործը»,- ասել է Զախարովան:

Կլուծարվի Հատուկ քննչական ծառայությունը

Ամբողջությամբ վերանայվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի անցումային դրույթները:

Արցախի ԱԳՆ. «Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են»

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների հետ քննարկել է սոցիալական եւ այլ խնդիրներ

Արցախում բնակություն հաստատած փախստականների հիմնախնդիրները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները շարունակելու են անել հնարավորը նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության, ինչպես նաև բնակարաններով ապահովելու ու բնակարանային պայմանների բարելավման ծրագրի իրականացման ուղղությամբ:

Իտալիան նոր դեսպան կունենա Հայաստանում

Օրեր առաջ Իտալիայի կառավարությունը  առաջադրել է թեկնածուներ մի շարք երկրներում դիվանագիտական առաքելություն իրականացնելու համար: Երկրների թվում են Հայաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաև Գերմանիան, որոնք հավանաբար շուտով կհաստատեն առաջադրված թեկնածությունները: Մոտ հինգ ամիս տևած դադարից հետո հայտնի դարձավ, որ մեր երկրում Իտալիայի կողմից առաջադրված թեկնածուն  Ալֆոնսո Դի Ռիզոն է, ով մինչ այդ  հանդիսացել է Իտալիայի

«Արդար Հայաստան» կուսակցություն. Վճռականորեն շարժվում ենք առաջ՝ ակտիվորեն նախապատրաստվելով ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2020թ. հունիսի 20-ին նախատեսվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ դիտարկելով այն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու, որակապես նոր քաղաքական միջավայր ձևավորելու միջոց, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական զարգացմանը միտված հնարավորություն։ Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ մեր երկրին անհրաժեշտ է քաղաքական համակարգի ամբողջական ու ինստիտուցիոնալ վերափոխում։ Մեկ անգամ ևս հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին ճակատագրական այս

ԱԱԾ աշխատակիցներն այցելել են դատավոր Մհեր Պետրոսյանին. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Ընդ որում, այցը տեղի է ունեցել նախքան դատարանը քննության առարկա կդարձներ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Օնիկ Գասպարյանի փաստաբանների միջնորդությունը։ Դատավորը ԱԱԾ աշխատակիցների այցի մասին անմիջապես տեղյակ

Իտալիայում կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայաստանին

Կոմաբիոն Իտալիայի Վարեզե շրջանում գտնվող մի փոքրիկ ավան է, որը հանդես է գալիս մի մեծ նախաձեռնությամբ: «Ավանը խոսում է երկրից» նախաձեռնության առաջին շարքը նվիրված է Հայաստանին, որի նպատակն է նպաստել հայ մշակույթի ճանաչելիությանն ու տարածմանը Հայաստանի սահմաններից դուրս և միտված է հայկական մշակույթը, պատմությունն ու ավանդույթները իտալախոս հանրությանը ներկայացնելուն: Ծրագիրն իրականացվում է Կոմաբիո համայնքի նախաձեռնությամբ,

Մայոր Ավետիսյանն այսօր կդառնար 31 տարեկան. սեպտեմբերի 26-ին ամուսնացավ, սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց

Լևոն Ավետիսյանի մորաքրոջ աղջիկը մեզ հետ զրույցում նշեց՝ որպես զինվորական խիստ էր ու պահանջկոտ, բայց միևնույն ժամանակ իր զինվորների կողմից շատ սիրված:

Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում են

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը հասել են կիսաեզրափակիչ: Արսենը պայքարից դուրս է թողել բելառուս Վլադիսլավ Անդրեեւին ու վրացի Բեկա Բուջիաշվիլուն, իսկ Վազգենը հաղթել է բուլղարացի Վլադիմիր Վլադիմիրով Դուբովին, բելառուս Նիուրգուն Սկրյաբինին եւ վրացի Վլադիմիր

Նաիրա Զոհրաբյան. «Նախարարի ցատկը լրագրողի վրա… էդ Շմայսի՞ց էիք փրկում երկիրը»

Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյանը հայտարարել էր, որ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա

«Ա1+»-ի գործով դատարանը մտավ խորհրդակցական սենյակ․Կառավարությունն այդպես էլ դիրքորոշում չարտահայտեց . «Ա1+»

Արդյո՞ք Վարչական դատարանը կճանաչի «Ա1+»-ի` 18 տարի առաջ խախտված իրավունքները՝ պարզ կլինի ապրիլի 6-ին։ «Ա1+»-ը պահանջում է առոչինչ ճանաչել 2003թ․-ի 7 մրցույթների վերաբերյալ ՀՌՀ որոշումները, որոնցից ոչ մեկի արդյունքում «Ա1+»-ն արտոնագիր չէր ստացել։ Հայցով պատասխանողները ՀՀ կառավարությունն ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն են։ Գրեթե մեկ տարի տևած դատաքննության ընթացքում Կառավարությունը որևէ դիրքորոշում կամ առարկություն այդպես

«Ալյանս»-ի վարչության հայտարարությունը՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ

«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առանց որևէ դաշինքի սեփական ցուցակով, վարչապետի սեփական թեկնածուով և կառավարության կազմի այլընտրանքային սեփական թեկնածուներով։

Եվրոպայում կորոնավիրուսից մահերի թիվն անցյալ տարվա համեմատությամբ շատացել է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոն նշում է, որ Եվրոպայում կորոնավիրուսից մահերի թիվն այսօր ավելի բարձր է, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում: Այս մասին հայտարարել է բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն: «Անցյալ շաբաթ տարածաշրջանում նոր մահերի թիվը գերազանցեց 900 հազարը: Ամեն շաբաթ վիրուսի պատճառով տարածաշրջանում մահանում է ավելի քան 20 հազար մարդ: Եվրոպայում COVID-19-ից մահացողների թիվն ավելի

ՀՀ Վճռաբեկ դատարան. Հակասահմանադրականության բացառմանն ուղղված սահմանադրաիրավական վեճը, որը բարձրացվում է որևէ դատական ատյանի կողմից, չի կարող դատական ստուգման ենթարկվել վերադաս դատարանի կողմից

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ներկա իշխանություններն ինչ անում են, անում են՝ ամբողջովին արհամարհելով Հայաստանի օրենսդրությունը՝ սկսած Սահմանադրությունից». Լարիսա Ալավերդյան

Երբ ես պահանջում եմ, որպեսզի քաղաքացի Փաշինյան Նիկոլի հանդեպ վերջապես մեր գլխավոր դատախազությունը իրապես սկսի գործընթաց, ես խոսում եմ հօգուտ այդ նույն քաղաքացի Փաշինյան Նիկոլի: Որովհետեւ մինչեւ կասկածները չփարատվեն, արդյունքներն այլ ձեւով չբացատրվեն, նշանակում է՝ մեղավորությունն ամբողջովին ընկնում է այս իշխանությունների վրա:

«Այսօր անգամ Սերժ Սարգսյանի ստվերից են վախենում»․ Վահան Բաբայան

Նա մարդ է, որը ստեղծել է ամեն ինչ՝ բանակ, պետություն, անվտանգություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Արդիս» ՍՊԸ-ին` նոր հնարավորություններ ընձեռելով ընկերության գործունեության ընդլայնման համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Արդիս» ՍՊԸ-ն 2019 թվականից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում: Վերջերս Բանկը ֆինանսավորել է ընկերությանը` բիզնեսի առջև դրված նպատակների իրականացման՝ մասնավորապես շրջանառու միջոցների համալրման և մատակարար գործընկերների նկատմամբ պարտավորությունների մարման նպատակով։ «Արդիս» ընկերությունը զբաղվում է սննդամթերքի և հացաբուլկեղենի, հրուշակեղենի և մսամթերքի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների, կաթնամթերքի և ճարպայուղային արտադրանքի, ինչպես

Մարգարիտ Եսայան. «Շատ շուտով տեսնելու եք դավաճանների, թրքահպատակների հեռացումը»

Վստահեցնում եմ՝ այդ պայքարը ժամ առ ժամ արդյունք է տալիս

«Տրոյկաներ» ունենալու գայթակղությունը իշխանություններին հանգիստ չի տալիս. Էլինար Վարդանյան

Առավել կարևոր գործիքը, որ նախագծով ներդրվում է, իշխանության հետաքրքրության շրջանակում գտնվող գործերը ԲԴԽ յուրային անդամների միջոցով իրենց «սրտի» դատավորներին փոխանցելու հնարավորությունն է։

«Կապիտուլյանտի գրառումը դեռեւս չի նշանակում, որ կան ընտրություններ»․ Շարմազանով

Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրության օրը՝ ՀՀԿ-ն իր կարծիքը կհայտնի

Լարիսա Ալավերդյան. «Ստացվում է, որ մեր պառլամենտական մեծամասնությունը եւ գործադիր իշխանությունը լռելյայն համաձայն են ադրբեջանական հանցագործությունների հետ»

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, այսօր անդրադառնալով ստեղծված հետպատերազմական իրավիճակին եւ Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների խնդրին, նախ ասաց, որ այն, ինչ անում է Ադրբեջանը, հանցագործություն է, որը կոչվում է միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում: Ապա հավելեց. «Բայց ես չեմ տեսել, որ մեր դիվանագիտությունը, նաեւ պառլամենտական դիվանագիտությունը այդ հարցը որեւէ հարթակում դարձնի

Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով սահմանված լուծումը խնդրահարույց է միջազգային չափանիշների տեսանկյունից

Հարկ է նկատել, որ գործերի բարդությամբ պայմանավորված դատական կազմերի ընտրության խնդրահարույց լինելու հանգամանքը արձանագրվել է նաև միջազգային կառույցների կողմից:

Արդյոք կա՞ն պատմական զուգահեռներ 1920 և 2020 թվականների միջև. ԳԱԱ-ում հայ և ռուս պատմաբանները քննարկեցին 1921թ-ին ստորագրված Մոսկովյան պայմանագիրը

Արդյոք կա՞ն պատմական զուգահեռներ 1920 և 2020 թվականների միջև, ինչպես նաև խորհրդաթուրքական պայմանագրի կնքումն արդյոք ունի ընդհանրություններ 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության հետ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:

Առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության հրահրելու է նոր քաղաքական ճգնաժամեր. ՀԱԿ

Հետևաբար, իրադարձությունների այդօրինակ զարգացումը կլինի ոչ այլ ինչ, քան հասարակության թիկունքում հյուսված դավադիր գործարք

Մոտ 10 հազար քաշաթաղցի այսօր բնակարանային ապահովման խնդիր ունի. Զոհրաբ Ըռքոյան

Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանում ապրում էին նաեւ Ադրբեջանական ԽՍՀ-ից առնվազն 30 հազար 500 հայ փախստականներ

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավորն էական դատավարական խախտումներ է թույլ է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ

Մինչդեռ և՛ բողոքներ ներկայացնելուց առաջ, և՛ հենց վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմը պնդել էր, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցը առհասարակ չէր կարող քննության առնվել վերաքննիչ դատարանի կողմից։

«Արտահերթ ընտրությունները գոյություն չունեցող իշխանության պահպանման միջոց են»․Արթուր Համբարձումյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրը։ Նա նշել էր․ «Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031