Օրվա լրահոսը
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությունը շատ ողջունելի նորություն է. Ամերիկայի հայկական համագումար
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ժողովրդավարությանը միտված այս նորացված պատրաստակամությունը:
Աղետների ազդեցությունն ամենուրեք է, դրանք ոչ միայն կյանքեր են խլում, այլեւ ծանր վնաս հասցնում ագրոպարենային համակարգերին. ՊԳԿ-ի նոր զեկույցը
Ամենամյա կտրվածքով աղետների հաճախությունն ավելի քան երեք անգամ մեծ է 1970-ական եւ 1980-ական թվականների համեմատությամբ
Գոռ Գեւորգյանը հորդորում է անցնել նախագահական կառավարման. «Խորհրդարանական կառավարման ձեւն իրեն սպառել է, դա չարիք է»
«Ես ուզում եմ հասկանալ՝ եթե ՀՀ-ն հանդիսանում է խորհրդարանական կառավարման ձեւի պետություն, ապա ժամանակը չէ՞, որ մենք բոլորս միասին ամրագրենք, որ խորհրդարանը որպես այդպիսին այլեւս չի հանդիսանում ՀՀ-ում առանցքային որոշումներ կայացնելու հարցում առաջնահերթ ամբիոնը»:
Վահրամ Միրաքյան. Հասկանալ, թե աղետի ենթարկված ո՞ր ոլորտում կարող ես թեկուզ մի փոքրիկ բան փոխել դեպի դրականն ու անցնել գործի
Իրականում մենք հիմնականում չենք զգում Հայաստանի ողբերգության մասշտաբը:
Երկրաշարժերը՝ Օհանավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (նաեւ անվանվում է անապատ) գտնվում է Օհանավան գյուղի արեւելյան մասում, Հովհաննավանքից հյուսիս, Քասախի կիրճում, գետի աջ բարձրադիր ժայռալեզվակի վրա: Եկեղեցին փոքր, արտաքինից ուղղանկյուն հատակագծով միանավ թաղածածկ շինություն է, մուտքը՝ արեւմուտքից: Ներքուստ, արեւելյան մասում կիսաշրջան խորանն է, փոքր բեմով, որից մի քանի քարեր էին պահպանվել: Սրահը լուսավորվում է արեւմտյան, հարավային եւ արեւելյան
Հայ ռազմագերիներն ադրբեջանական բանտերում խոշտանգումների են ենթարկվել. Human Rights Watch
Human Rights Watch-ը հարցազրույց է անցկացրել 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասներ են պատմել իրենց և իրենց հետ գերեվարվածների նկատմամբ վատ վերաբերմունքից: Նրանք բոլորն էլ նկարագրել են, որ երկարատև և բազմակի ծեծի են ենթարկվել: Նրանցից մեկը պատմել է, որ իրեն ծակծկել են սուր մետաղական ձողով, մյուսը պատմել է, որ իրեն էլեկտրաշոկի են ենթարկել, երրորդի խոսքով՝ իրեն շարունակաբար այրել են կրակայրիչով:
Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարությանը պարզաբանումներ տալ. «Շիրակ» սպորտային ակումբ
Նման գործելաոճով խախտվում են ակումբների հիմնարար իրավունքներից մեկը՝ բողոքարկելու և/կամ վիճարկելու իրավունքը:
«Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները որոշել են Արցախի ձայնը դառնալ ԱԺ-ում. «Արցախ» նախաձեռնություն ենք որոշել ձեւավորել»
«Մինչեւ հիմա Արցախի հետ բարեկամական խմբի ձեւաչափ կար, բայց նման խմբեր կան նաեւ այլ երկրների հետ: Արցախի մասով մենք հատուկ վերաբերմունք պիտի ունենանք, հատկապես՝ պատերազմից հետո»:
Եվ այս մարդուն, ով կեղծում է ամեն ինչ, մենք վստահում ենք հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների կազմակերպումը. Էլինար Վարդանյան
Եվ այս մարդուն, ով կեղծում է ամեն ինչ, մենք վստահում ենք հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների կազմակերպումը։
Դուք ընդամենը գարշելի մի փոքր ցեղախումբ եք, որ սիրում եք հայհոյել ու բռնության կոչեր անել, պատերազմ հրահրել. Հովհաննես Ազոյան
Ձեր լափառոշ բերանի ու դավաճան տեսակի պատճառով է, որ երկու հարևան ժողովուրդներ պատերազմում են ու կորցնում իրենց անմեղ զավակներին։
Պուտինի պատվի հարցն ու Ալիեւի ճարպիկ «կոնստրուկտիվիզմը»
Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ «կառուցողական» ձեւաչափն՝ ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ինչպես հետ մղել ԵԱՀԿ ՄԽ-ին Օրերս Ադրբեջան, ապա` Հայաստան ժամանեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: Երկու երկրներում էլ իշխանությունների հետ հանդիպումներում նա քննարկել է ղարաբաղյան խնդիրը: Մինչ Հայաստան եւ Ադրբեջան այցելելը՝ հունվարի վերջին, Անն Լինդեն ԼՂ խնդրի շուրջ հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար
Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ մի շարք նշանակումներ են կատարվել
Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Դամասկոսի հայոց թեմում։
Հունահռոմեական ըմբիշները սկսում են պայքարը օլիմպիական ուղեգրերի համար
Հայաստանը, որն արդեն օլիմպիական երկու վարկանիշ ունի (77 կգ՝ Կարապետ Չալյան եւ 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան) եւ այդ քաշային կարգերում մասնակից ներկայացնել չէր կարող, մրցավայր մեկնել է չորս ըմբիշով:
Հայ-ռուսական հարաբերությունները ՌԴ-ի համար կարեւոր են. Սերգեյ Կոպիրկին
44-օրյա պատերազմի շրջանը դեսպանը ողբերգական է համարում եւ Հայաստանի, եւ ՌԴ-ի համար
Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա
Հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
Աննա Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը՝ ուսանողների առցանց արագ շախմատի աշխարհի չեմպիոններ
Ավարտվել է արագ շախմատի ուսանողների աշխարհի անդրանիկ առցանց առաջնությունը, որի եզրափակչին մասնակցելու իրավունք ստացել էին նախնական մրցաշարում տղաների եւ աղջիկների ութական լավագույնները: Աղջիկների պայքարում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչ, կանանց միջազգային գրոսմայստեր Աննա Սարգսյանը յոթ հնարավորից վաստակելով 6,0 միավոր նվաճեց չեմպիոնի կոչումը: Տղաների աշխարհի չեմպիոն դարձավ նույն ինստիտուտի ուսանող, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը,
«Տեխնոլոգիական պատերազմի օրերին երկրին առաջարկելու ոչինչ չուներ Պոլիտեխնիկը, ովքեր համալսարանն այս իրավիճակին են հասցրել, պետք է չկառավարեն». «Հայկական ժամանակ»
Այս տեխնոլոգիական պատերազմի պարտության ակունքները պետք է փնտրել նաեւ Պոլիտեխնիկի շարունակական վատ կառավարման մեջ
Խնապատի և Ասկերանի համար նոր ջրատար կայան է կառուցվում
Ավելի վաղ ջրատար կայանի շինարարական աշխատանքները դադարեցվել էին, քանի որ այն գտնվում է շփման գծի անմիջական հարևանությամբ: Դրանց վերսկսումը հնարավոր է դարձել հայկական ու ադրբեջանական կողմերի միջև խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ:
Կիմ Բալայան. Եթե մենք լինեինք իրավական երկիր, վաղուց Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցված կլիներ. «Հրապարակ»
Եթե թիվ մեկ պաշտոնատար անձն իր դերում չէ, ազգադավ գործունեություն է իրականացնում, եւ ՀՀ նախագահն էլ հանցավոր անգործության է մատնված, ի վերջո, ՀՀ նախագահը պետության գլուխն է, եւ Սահմանադրության պահպանմանն ուղղված քայլեր ինքը պետք է անի։
Իրենց եկամուտի հաշվին են էժանացրել. Ինչո՞ւ է 32-դրամանոց բենզինը Հայաստանում վաճառվում տասնյակ անգամ թանկ գնով. «Ժողովուրդ»
Պարզվում է, որ իշխանական գործարար Խաչատուր Սուքիասյանի կողմից վերջերս գնված այս ընկերությունը «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառում է 390 դրամով, իսկ մյուս ընկերությունները՝ 420-430 դրամով։
Քանի դեռ Ադրբեջանը մերժում է Մինսկի խմբի մանդատը, խնդիրը կարգավորման տեղափոխելու որեւէ փորձ չի հաջողվի. Մոդեստ Կոլերով. «Հրապարակ»
Եթե ռուսներն Արցախից հեռանան, տեղի հայ բնակչությունն էլ է ստիպված լինելու հեռանալ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք, արձանագրվել է մահվան 19 դեպք
Ունենք 332 առողջացած
Սա ի՞նչ է, եթե ոչ Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին ապացույց, սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիստական վերաբերմունք. Արման Թաթոյան
Սույն հայտարարությամբ հրապարակված փաստերն ակնհայտ վկայում են, որ Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկ զտումներ ու ցեղասպանության քաղաքականություն և այս ամենը շարունակվում է նաև ներկայում:
Մինչև օգոստոս այս խորհրդարանը դեռ իրավական ուժ կունենա. կառավարությունը հրաժարական է ներկայացնելու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ. «Ժողովուրդ»
ՀՀ ընտրական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ վարչապետի երկու անգամ չընտրվելու ժամկետը:
Չունեմ որևէ մեկնաբանություն Հայաստանում ընտրությունների անցկացման քաղաքական որոշման վերաբերյալ. Ստեֆան Դյուջարիկ
Մենք դիտորդներ չենք ուղարկում, սակայն իհարկե, աջակցում ենք անդամ պետություններին, եթե նման խնդրանքով մեզ դիմեն իշխանությունները:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կուտակված է մոտ 490 բեռնատար
Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Միայն արտահերթ ընտրությունները թույլ կտան հաղթահարել քաղաքական ճգնաժամը. արտախորհրդարանական կուսակցությունները ողջունում են
Քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին, մեր բոլոր ընդդիմախոսներին և պոտենցիալ գործընկերներին հորդորում ենք լծվել ստեղծարար, քաղաքական, միմյանց նկատմամբ հանդուրժող և ատելության խոսքից զերծ քարոզարշավի։
Ընտրությունները եւ «հետ-ճշմարտությունը»
Արտահերթ ընտրությունների ժամկետի վերաբերյալ կարծես թե որոշակի հստակություն է մտել: Սակայն ո՞վ է այդ ընտրություններն անցկացնելու. իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերն իրար կասկածում են կեղծելու մտադրության մեջ, եւ երկու կողմն էլ դրա համար ունեն լուրջ հիմքեր: Խոսվում է նաեւ Ընտրական օրենսգրքի անկատարությունից, եւ այդ խոսակցությունները նույնպես իմաստ ունեն: Որ նախարարությունները, մարզպետարանները, բոլոր իրավապահներն ու ուժայինները,
Արցախում հազարամյա հայկական կոթողների ոչնչացումն այսօր իրականացվում է Ալիեւի բարձր հովանու ներքո եւ նրա կարգադրությամբ. «Հայաստանի Հանրապետություն»
Օրերս լինելով օկուպացված Հադրութում՝ Ադրբեջանի առաջնորդը, իր պետությանը բնորոշ ձեռագրին հավատարիմ, փորձեց ապացուցել, որ տեղի հայկական եկեղեցին աղվանական է եւ կարգադրեց դրա վրայից մաքրել հայկական գրառումները:


















































