Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյանը հավանաբար հրաժարական կտա ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 5-ը. «Հայկական ժամանակ»
Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում 2 անգամ ընտրություն կազմակերպելու պրոցեսը կարող է տեղի չունենալ, եթե «Իմ քայլը» խմբակցությունը որոշի ընդունել ավելի վաղ պատգամավոր Վահագն Հովակիմյանի մշակած նախագիծը, ըստ որի՝ ԱԺ-ն կարող է նաեւ ինքնալուծարվել: Հիշեցնենք, պատգամավորը հայտարարեց, որ դա ընդամենը գաղափար էր:
Հակոբ Արշակյան. «Պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ»
Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։
Արայիկ Հարությունյանը ստորագրել է քաղաքացիների վարկային պարտավորությունների համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին։ Պետական աջակցության ծրագրով նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական և բիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր
«Գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. այսօր ադրբեջանցիների ձեռքով հայերն են ջարդվել, վաղը հայերի ձեռքով ադրբեջանցիները կջարդվեն, եթե դա Մոսկվային պետք լինի». Արիֆ Յունուսով
Լավրովյան պլանը եկավ փոխարինելու մադրիդյան սկզբունքներին, տարբերությունն այն էր, որ եթե մադրիդյան սկզբունքներում միջազգային խաղաղապահ ուժերի մասին էր խոսք գնում, լավրովյան պլանում խոսքը ռուս խաղաղապահների մասին էր: Չնայած նոյեմբերի 9-ի փաստաթղթով 5 տարով է նրանց տեղակայումը, բայց մենք հասկանում ենք, որ ավելի երկար է դա լինելու:
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար և մարդու իրավունքի շարունակական խախտումների վերաբերյալ
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, մասնավորապես` Հադրութի շրջան և Շուշի քաղաք, որոնք ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել Ադրբեջանի` Թուրքիայի և վերջինիս հովանավորյալ զինված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ իրականացված ագրեսիայի արդյունքում: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ
Աննա Հակոբյան. «Այցելել ենք անմահացած եղբայրների տուն»
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելել ենք պատերազմում անմահացած եղբայրներ Գեւորգ եւ Կարեն Գեւորգյանների տուն՝ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Գեւորգի դուստրը՝ Արեւիկը 1.5 տարեկան է։ Եղբայրները ծառայում էին Ոստիկանության զորքերում։
Արփինե Հովհաննիսյան. «Դատարանները վերցնելուց» ու երկիրը հանձնելուց 5 րոպե առաջ
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատարանները վերցնելուց» ու երկիրը հանձնելուց 5 րոպե առաջ Շատ ուզում եմ կարդաք ու մտածեք…. Չեմ ուզում թաքցնել ձեզնից, այսօր, երբ իրենցքայլականների սանձարձակության ու տգիտության հավաքական կերպար ալենսիմոնյանը ( ի դեպ նա դրանով հպարտանում է) բառի ուղիղ իմաստով հարձակվել էր դատավոր Մ. Պետրոսյանի վրա, սկսեցի հարցուփորձ անել վերջինիս
Վերանայվել է պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Առաջարկվում է առանցքային փոփոխությունների ենթարկել տուգանքի ինստիտուտը: Ամրագրվել է տուգանքի հաշվարկման նոր կարգ: Որպես տուգանքի հաշվարկման հիմք ընդունվում է անձի ամսական եկամուտը, որը կազմում է հանցանքն ավարտվելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում անձի կողմից
Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը կմասնակցեն Տոկիոյի օլիմպիական խաղերին
Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը այս տարվա ամռանը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին: Դրա համար նրանցից պահանջվում էր հաղթանակ տանել կիսաեզրափակիչ գոտեմարտում եւ մտնել եզրափակիչ: Արսենը 10:0 հաշվով ժամկետից շուտ պարտության
Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը նախարարի և լրագրողի այսօրվա միջադեպի մասին
Ջրականում հայտնաբերել են եւս մեկ աճյուն
Այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերել են ևս մեկ աճյուն: Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդանուր 1503 աճյուն:
Կսկսվի Կապսի ջրամբարի շինարարությունը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի (լուսանկարում) տեղեկացմամբ՝ հաշվետու տարում համայնքներում շարունակվել են վարչատարածքային բարեփոխումների շրջանակում նախատեսված աշխատանքները: Մասնավորապես, իրականացվել են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 14
Դիլիջանի գիշերօթիկում արցախցի երեխաների համար միջոցառում էր կազմակերպվել
Միջոցառման գլխավոր նպատակը ոչ միայն գարնան գալուստն էր, այլ նաև նպատակ ուներ երեխաներին ծանոթացնել հայկական ժողովրդական երգ ու պարին և ազգային ավանդույթներին
«Երբ ես եկա Երեւան, ինձ մոտ այնպիսի զգացում էր, որ ես նորից Բաքվում եմ, իմ առջեւ նույն ադրբեջանցիներն են, որոնք, չգիտես ինչու, խոսում են հայերեն». Արիֆ Յունուսով
Յունուսովի խոսքով՝ «Հիմա հայերն անցնում են այն ամենի միջով, ինչի միջով մենք անցել ենք 94-ից հետո»:
Շանթ Հարությունյան. «Նախաձեռնել ենք Ազգային Միացյալ Նախաձեռնություն կուսակցության ձևավորումը»
Շանթ Հարությունյանը համախոհներին կոչ է անում հավաքվել եւ կուսակցություն ձեւավորել
Առկա են զգալի բացեր «Սեւանա լճի մասին» օրենքի ենթաօրենսդրական դաշտում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում տեղի ունեցավ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի կիրարկման հետօրենսդրական մոնիթորինգի վերաբերյալ զեկույցի քննարկում: Ըստ զեկույցի՝ Սեւանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման հաստատված նախագծի եւ դրա փոփոխության, ջրհավաք ավազանի կառավարման պլանի նախագծի եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանի ուսումնասիրությունները ցույց են
«Քոչարյանը թիմ չունի ու ինքը սկի նախագահ եղած վախտ չի կարողացել ընտրություն կրի». Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխխոսնակն ասաց, որ շատ ուրախ կլինի, եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, ավելին՝ շատ կուզենա, որ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ մասնակցեն. «Ահավոր շատ ուզում եմ ես դա, որ իրենք մասնակցեն, որ Հայաստանի Հանրապետությունը գնա առերեսվի իր պատմության հետ եւ ընտրություն կատարի: Մենք էլ ենք նախկին դառնալու, եթե իրենք ընտրությունները կրեն, թող մարդը գնա ու առերեսվի իր պատմության հետ ընտրատեղամասում»:
Կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը (լուսանկարում)ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց 2020-ի կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը: Ըստ այդմ՝ հաշվետու տարում Արարատի եւ Արմավիրի մարզերում իրականացվել են 2 խորքային հորի լուծարման եւ 4-ի կոնսերվացման աշխատանքներ: Փականային ռեժիմի է բերվել 29 խորքային հոր: Խնայվել է 1
Արտահերթ ընտրությունը Հայաստանի ներքին գործն է. Զախարովա
«ԱԳՆ-ն այդպիսի հարցեր չի մեկնաբանում, քանի որ դրանք գնահատում է որպես ինքնիշխան պետությունների ներքին գործը»,- ասել է Զախարովան:
Կլուծարվի Հատուկ քննչական ծառայությունը
Ամբողջությամբ վերանայվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի անցումային դրույթները:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն. «Արտահերթ ընտրությունները պետք է դիտարկվեն ոչ թե նպատակ, իսկ իշխանությունների դեպքում` հանրային պահանջի ֆորմալ բավարարում, այլ` որպես նվազագույն անհրաժեշտ միջոց` ուղղված քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը»
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հայտարարությունն արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ
Արցախի ԱԳՆ. «Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են»
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների հետ քննարկել է սոցիալական եւ այլ խնդիրներ
Արցախում բնակություն հաստատած փախստականների հիմնախնդիրները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները շարունակելու են անել հնարավորը նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության, ինչպես նաև բնակարաններով ապահովելու ու բնակարանային պայմանների բարելավման ծրագրի իրականացման ուղղությամբ:
Իտալիան նոր դեսպան կունենա Հայաստանում
Օրեր առաջ Իտալիայի կառավարությունը առաջադրել է թեկնածուներ մի շարք երկրներում դիվանագիտական առաքելություն իրականացնելու համար: Երկրների թվում են Հայաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաև Գերմանիան, որոնք հավանաբար շուտով կհաստատեն առաջադրված թեկնածությունները: Մոտ հինգ ամիս տևած դադարից հետո հայտնի դարձավ, որ մեր երկրում Իտալիայի կողմից առաջադրված թեկնածուն Ալֆոնսո Դի Ռիզոն է, ով մինչ այդ հանդիսացել է Իտալիայի
«Արդար Հայաստան» կուսակցություն. Վճռականորեն շարժվում ենք առաջ՝ ակտիվորեն նախապատրաստվելով ընտրություններին
«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2020թ. հունիսի 20-ին նախատեսվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ դիտարկելով այն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու, որակապես նոր քաղաքական միջավայր ձևավորելու միջոց, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական զարգացմանը միտված հնարավորություն։ Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ մեր երկրին անհրաժեշտ է քաղաքական համակարգի ամբողջական ու ինստիտուցիոնալ վերափոխում։ Մեկ անգամ ևս հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին ճակատագրական այս
ԱԱԾ աշխատակիցներն այցելել են դատավոր Մհեր Պետրոսյանին. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Ընդ որում, այցը տեղի է ունեցել նախքան դատարանը քննության առարկա կդարձներ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Օնիկ Գասպարյանի փաստաբանների միջնորդությունը։ Դատավորը ԱԱԾ աշխատակիցների այցի մասին անմիջապես տեղյակ
Իտալիայում կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայաստանին
Կոմաբիոն Իտալիայի Վարեզե շրջանում գտնվող մի փոքրիկ ավան է, որը հանդես է գալիս մի մեծ նախաձեռնությամբ: «Ավանը խոսում է երկրից» նախաձեռնության առաջին շարքը նվիրված է Հայաստանին, որի նպատակն է նպաստել հայ մշակույթի ճանաչելիությանն ու տարածմանը Հայաստանի սահմաններից դուրս և միտված է հայկական մշակույթը, պատմությունն ու ավանդույթները իտալախոս հանրությանը ներկայացնելուն: Ծրագիրն իրականացվում է Կոմաբիո համայնքի նախաձեռնությամբ,
Մայոր Ավետիսյանն այսօր կդառնար 31 տարեկան. սեպտեմբերի 26-ին ամուսնացավ, սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց
Լևոն Ավետիսյանի մորաքրոջ աղջիկը մեզ հետ զրույցում նշեց՝ որպես զինվորական խիստ էր ու պահանջկոտ, բայց միևնույն ժամանակ իր զինվորների կողմից շատ սիրված:
Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում են
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը հասել են կիսաեզրափակիչ: Արսենը պայքարից դուրս է թողել բելառուս Վլադիսլավ Անդրեեւին ու վրացի Բեկա Բուջիաշվիլուն, իսկ Վազգենը հաղթել է բուլղարացի Վլադիմիր Վլադիմիրով Դուբովին, բելառուս Նիուրգուն Սկրյաբինին եւ վրացի Վլադիմիր
Նաիրա Զոհրաբյան. «Նախարարի ցատկը լրագրողի վրա… էդ Շմայսի՞ց էիք փրկում երկիրը»
Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյանը հայտարարել էր, որ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա


















































