Օրվա լրահոսը

Մասնավոր ընկերությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները հետ կվերադարձվեն պետության տնօրինմանը

Նախագծի ընդունմամբ պետությանը հնարավորություն է ընձեռվում լիարժեք և արդյունավետ ապահովելու բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումը և պահպանությունը։

Դավիթ Բաբայանը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է

Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է նաև Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակը։

Վահան Քերոբյանը խոսել է գերարագընթաց գնացքներ ունենալու հնարավոր հեռանկարի մասին՝ շեշտելով, որ դրանց առկայությունը կտրուկ կավելացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան

Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ խնդիրը դժվար լուծելի է լեռնային բարդ ռելիեֆի պատճառով, այն նաև շատ ծախսատար է, սակայն ոչ անհնար։

ԱԱԾ-ն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգի մասին

ԱԱԾ-ն չի հաստատում, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը՝ Մարիան Քլարկ–Հաթինգը, լրտեսությամբ է զբաղվել:

ՉԺՀ կառավարությունն աջակցում և խրախուսում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մրցույթներին

Պապիկյանն անդրադարձել է նաև ջրամբարաշինության, էներգետիկայի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ գործակցության հնարավորություններին

Արշակ Զաքարյան. «Նիկոլ Փաշինյանի ամբողջ հենարանը մեր հանդուրժողականոթյունն է եւ համբերատարությունը»

Շատերը, որոնք հիմնականում տղամարդիկ են, դժգոհում են, որ կոնկրետ գործողություններ չեն արվում, սակայն երբ գործողություններ արվում են, տեսնում ես, որ 50-60 հոգի են:

ՀՀ նախագահը «Ժառանգության» ներկայացուցիչների հետ քննարկել է ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները

«Ժառանգությունը» կարևորում է մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը արհեստավարժների անցումային կառավարություն ձևավորելը

Որոշում կայացվեց ծրագրերի մանրամասն նկարագրությունները փոխանցել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի դիտարկմանը և մոտ ապագայում հաստատել Արցախի վերաշինման ծրագրային ուղղությունները

Սույն թվականի մարտի 15–ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Հիմնադրամի կողմից սոցիալական, առողջապահական և ենթակառուցվածքների ոլորտի հրատապ կարիքները հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված դրամական միջոցների, ինչպես նաև Արցախի 2021թ. վերակառուցման ծրագրերի հարցերը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների

Ներխուժել են արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի տուն

Հարրին պատմեց Օփրային, որ երբ նա և Մեգանը թողեցին իրենց բարձր թագավորական պաշտոնները և տեղափոխվեցին Հյուսիսային Ամերիկա՝ Բուքինգհեմյան պալատը նրանց զրկեց Մեծ Բրիտանիայի անվտանգության թիմից:

«Իմ սիրտը բաբախում էր բոլոր հայերի համար»

Ասում է աշխարհահռչակ ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը Grammophone Award, Diapason d՛or եւ այլ հեղինակավոր մրցույթների մրցանակակիր, անվանի ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը (Գերմանիա) հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ: Իզաբել Ֆաուստն ամուր բարեկամական կապերով է կապված Հայաստանի եւ, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարած, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ: Սա նրա երրորդ համագործակցությունն է նվագախմբի հետ: Առաջին անգամ Ֆաուստը ելույթ է ունեցել Հայաստանում՝

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ ՀՖՖ-ն պաշտոնական գրություն է ստացել «Ռոմայից»

Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում:

«Թալանը հետ բերվե՞ց բյուջե»․ Բադասյանի խոսքով՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման դեպքերով հայցերը կավելանան

Դատախազության համապատասխան ստորաբաժանումը սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ստացել է 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ հնարավոր ապօրինի ծագման գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Իսագուլովի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Արմեն Իսագուլովի հարազատներին, մերձավորներին, մարտական ընկերներին և գործընկերներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ:

«Հուլիսից Երեւանում կգործի ոստիկանության 700 հոգանոց կազմով պարեկային ծառայությունը»․ նախարար

Լոռու եւ Շիրակի մարզերում պարեկային ծառայություն գործարկելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում

«Արման Դիլանյանն իրավունք չուներ զբաղեցնելու այդ պաշտոնը, առավել ևս ինձ վերաբերող որոշում կայացնել». Էդգար Ղազարյանը՝ ընդդեմ ՍԴ նախագահի

Դատական նիստի ընթացքում ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը, անդրադառնալով Էդգար Ղազարյանի գնահատականներին, ասաց. «Պարոն Ղազարյանն իրավաբան չէ, և իմ փորձը ցույց է տալիս, որ իրավաբանության հետ կապված հարցերում ինքը լավ չի կողմնորոշվում, հետևաբար խորհուրդ կտամ, որ ձեռնպահ մնա հակաօրինական գնահատականներ տալուց ՍԴ նախագահի որոշումներին»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային կենտրոնում ներկայացվել են հայկական մշակութային արժեքները

«Հայաստանի օրեր» միջոցառման շրջանակում ներկայացվել են հայկական ասեղնագործության, փայտի գեղարվեստական մշակման և ուտելի բույսերի մասին՝ առանձին-առանձին անդրադառնալով յուրաքանչյուր տարրի յուրահատկություններին:

«Տիկին Ադոյանի հետ մեր մասնագետները կապի մեջ են»․ նախարարը՝ անհետ կորած զինվորի մոր մեղադրանքների մասին

Նրան տրամադրվել են հուզող հարցերի պատասխանները։ Պատրաստ ենք մի անգամ էլ հանդիպել

Արտահերթ ընտրություններ պիտի անցկացվեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից հետո. «Ճշմարտություն սերունդների համար»

Հաշվի առնելով այս ամենը, որոշում ենք կայացրել երկրի ամբողջ տարածքում ստեղծել «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ներկայացուցչություններ, ստեղծել մեր ցանցը, ձեւավորել մեր համակարգը:

Երեւանի 2020 թվականի բյուջեն թերակատարվել է․քաղաքային իշխանությունը պատճառաբանում է՝ համավարակ եւ պատերազմ է եղել

Ավագանու ընդդիմադիր անդամները անտեղի են համարում բյուջեի թերակատարման պատճառաբանությունները

Վատիկանը հայտնում է, որ կաթոլիկ եկեղեցին չի կարող օրհնել միասեռակաների ամուսնությունները

Հաղորդագրությունն ընդգծում է եկեղեցու պնդումը, որ ամուսնությունը պետք է սահմանափակվի միայն տղամարդու և կնոջ միջև ՝ ասելով, որ միասեռականների միությունները ներառում են «ամուսնությունից դուրս սեռական գործունեություն»: Վատիկանի կարծիքով, միասեռականների ամուսնությունները չեն մտնում ընտանիքների և երեխաների դաստիարակության վերաբերյալ Աստծո ծրագրի մեջ:

Արա Ֆիդանյան․ Երբ որ Ինտերպոլ ուղարկվում է հայցադիմումը, մենք չենք ուսումնասիրում մեղադրանքները

Արա Ֆիդանյանն ասաց, որ ծանոթ չէ փաստաթղթին, և ոստիկանությունը բավականին թվով հայցեր է ներկայացրել Ինտերպոլին

Մոսկվայի պայմանագիրը 100 տարի հետո էլ չի կորցրել պատմական և քաղաքական արդիականությունը. Ռուսաստանի ԱԳՆ

«100 տարի հետո էլ իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն հետևելը ծառայում է որպես Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունները հետագա աստիճանական զարգացման գրավական»,- նշվում է հայտարարության մեջ:

«Հիմա ես Նեմեսիսին կառաջարկեի փնտրեն իրական դավաճաններին». Անդրանիկ Քոչարյան

Խոսելով «Նեմեսիսի» մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Պարզվում է, Նեմեսիսն այսօր էլ գոյություն ունի: Գնացեք ՀՅԴ-ին հարցրեք՝ Նեմեսիսի դերակատարումն այսօր ակտուա՞լ է, թե՞ ոչ:

Անչափահաս երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելու փորձ կատարելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար երկու կանանց մեղադրանք է առաջադրվել

Քննությամբ պարզվել է նաև, որ նախկին ամուսնու կինը՝ ծնված 1990թ.,  իր 2-ամյա աղջկա դաստակները սեղմել է փայտյա վառվող վառարանին՝ պահել մի քանի վայրկյան՝ այդ կերպ նրան դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս: Այնուհետև հարվածներ է հասցրել անչափահաս որդու մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:  

«Այն դպրոցները, որոնցում կա կորոնավիրուսի բռնկում, անցնում են առցանց ռեժիմի»․ առողջապահության նախարար

Որպեսզի ողջ դասապրոցեսը չխաթարվի, նման մեթոդները թույլ են տալիս վերահսկել իրավիճակը

ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5%

Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, առաջիկա ժամանակահատվածում որոշակի արագացումից հետո, կանխատեսվող հորիզոնում կնվազի և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

«Գնացեք ձեր տիրոջ երեխաների մասին խոսեք… բոլոր մունդռիկները հոսանքազրկված են». Անդրանիկ Քոչարյանը հունից դուրս եկավ իր որդու մասին հարցից

Անդրանիկ Քոչարյանը, նույնիսկ հարցը չավարտած՝ սկսեց բղավել. «Ուշադի՛ր լսիր: Իմ որդին անցել է պատերազմի ամենաթեժ կետից՝ 17 օր Ֆիզուլի եւ Շուշիով ավարտել է: Այն, ինչ-որ դուք հնչեցրեցիք, գնացեք ձեր տիրոջ երեխաների մասին խոսեք: Գնացեք դեժավյուներին հարցրեք: Իմ տղան 44 օր պատերազմ է անցել: Ես հիմա ֆեյքերին հոսանքազրկում եմ, դուք հիմա հոսանքազրկված եք, գնացեք, էլ չկաք: Բոլոր մունդռիկները, դեժավյուների մասին է խոսքը, բոլորը հոսանքազրկված են»:

Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր կառուցել և դիտարկման համակարգեր տեղադրել

Եվրամիության աջակցությամբ Թուրքիայի սահմանների տարբեր հատվածներում տեղադրվում են դիտարկման աշտարակներ, որոնցում անհրաժեշտ չի դիտարկողի (հերթապահի) ֆիզիկական ներկայությունը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031