Օրվա լրահոսը
«Սեփական ցավն անտեսելով պետք է օգնել դիմացինին. սա է իմ առաքելությունն այս կյանքում». Ռոման Օհանյան
Այս պատերազմը նման չէր գրքերում, ֆիլմերում նկարագրված կամ նախորդ պատերազմներին, քանի որ այստեղ օգտագործվող զինատեսակներն այլ էին. անդամահատված վերջույթներ, քիմիական թունավորումներ, տարբեր տրամաչափի զինամթերքներից առաջացած վնասվածքներ…
Պաշտոնապես դիմել Միջազգային դատարան՝ միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատական տալու այդ պայմանագրերին. 7 կուսակցությունների համատեղ հայտարարությունը
Պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ կոչ անելով չեղյալ հայտարարել այդ պայմանագրի՝ անկախ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը։
«Փաստաթուղթը չի հասցեագրում խաղաղ կարգավորմանն առնչվող առանցքային տարրերը, որոնցից առաջնայինն է Արցախի կարգավիճակի հարցը». Արա Այվազյանը՝ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մասին
Արա Այվազյանը շեշտեց՝ հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
«Ո՞ւմ համար են հիմա պահպանում ռազմական դրությունը, ո՞ւմ դեմ են պատերազմում»․ Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ ռազմական դրության պահպանումն իշխանության համար գործիք է՝ ընդդիմության ցանկացած գործողություն խոչընդոտելու, ըստ հարմարության մարդկանց ձերբակալելու համար
2,5 անգամ աճել են Հարավկովկասյան երկաթուղու գույքի գողության և վնասելու դեպքերը
2020 թվականին երկաթուղում գրանցվել է 31 նմանատիպ դեպք:
Լեւոն Արոնյանն անցել է Magnus Carlsen Invitation մրցաշարի քառորդ եզրափակիչ
Meltwater Champions Chess Tour-ի շրջանակում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նախաձեռնությամբ անցկացվող շրջանաձեւ օնլայն մրցաշարի ամփոփիչ աղյուսակում Լեւոն Արոնյանը 8,0 միավորով եզրափակեց լավագույն ութնյակը եւ մտավ փլեյ-օֆֆ: Նա պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում: Այս փուլի զույգերն են. Մագնուս Կարլսեն-Լեւոն Արոնյան, Անիշ Գիրի-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Ուեսլի Սո-Ալիռեզա Ֆիրուջա, Հիկարու Նակամուրա-Յան Նեպոմնյաշչի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արայիկ Հարությունյան. «Հուշագիր ստորագրելը թույլ է տալիս ապահովել հարթ ընթացք դեպի արտախորհրդարանական ընտրություններ». «Ժամանակ»
Այն ազդակները, որ ստացել ենք խորհրդարանական ուժերից, մեզ այդ առումով լավատեսություն են ներշնչում
Յունիբանկի նոր թողարկման դրամային պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Յունիբանկի դրամային պարտատոմսերի 13-րդ թողարկումը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում։ Թողարկման ծավալը կազմում է 1 մլրդ ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10,5% տարեկան: Հաշվի առնելով ներդրողների մեծ պահանջարկը՝ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտեց ժամկետից շուտ: Այժմ տեղաբաշխման ընթացքում է բանկի դոլարային պարտատոմսերի նոր թողարկումը: Դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, արժեկտրոնային եկամուտը՝ 5.3% տարեկան, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի
Պայմանագիրը ապօրինի և հանցավոր փաստաթուղթ է հայ ժողովրդի նկատմամբ և պարտադիր ենթակա է դատապարտման և առ ոչինչ ճանաչելու. հայտարարություն
Կոչ ենք անում ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ՝ գումարել խորհրդարանական լսումներ և ԱԺ հատուկ նիստ՝ պայմանագրի դատապարտման և առ ոչինչ ճանաչելու պահանջ ներկայացնող օրակարգով:
Կոնվերս Բանկ. 3 շաբաթ շարունակ Cashback, անվճար քարտեր եւ վարկային առավելություններ կանանց համար
Կանանց տոների ընթացքում Կոնվերս Բանկի բոլոր Woman’s Card քարտապանները, կատարելով 20.000 եւ ավելի դրամի չափով անկանխիկ գնումներ ցանկացած վաճառակետում, կդառնան Cashback-ի մասնակից: Գնումների արդյունքում նրանք կարող են հետ ստանալ մինչեւ 50.000 դրամ: «Կոնվերս Բանկի այս ամենամյա, ավանդական ակցիան մեր կին հաճախորդների համար սպասված է եւ սիրելի: Յուրաքանչյուր տարի՝ դրա շրջանակում, մենք համալրում ենք մեր առաջարկները՝
Ադրբեջանի պահվածքը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ «եթե մարդկության դեմ ակնհայտ խախտումների դեպքում նույնպես անտարբերություն է ցուցաբերվելու, ապա նման հանցագործություններ կկատարվեն նաեւ այլ վայրերում»: – Մարտի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարեց. «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված Ադրբեջանի Հանրապետության կողմից, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան եւ նշված տարածքների բռնազավթումը որեւէ
Հրաչ Բերբերյան. «Մենք ոչ թե լուրջ խնդիրներ ունենք, որոնք չենք կարողանում լուծել, այլ ուղղակի մարդիկ չեն հասկանում անգամ, թե պարզ խնդիրներն ինչպես լուծեն». «Փաստ»
Երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանը կոկորդ էր ճղում, թե բանկերի տոկոսները կհանենք, կսառեցնենք, պարտքերը կզրոյացնենք: Ո՞ւր է, ի՞նչ արեցին այդ ուղղությամբ:
«Մենք հայրենիք կհանձնեինք այն ժամանակ, երբ պատերազմ չէինք անի». «Իմ քայլի» պատգամավոր Մաթևոս Ասատրյան. «Հրապարակ»
Դատարկախոսությունների ժամանակը չէ, մենք միասին պետք է դուրս գանք այս վիճակից, գնանք ընտրության։ Մարդիկ կանգնած սպասում են, թե երբ պետք է ներդրում անեն, երբ պետք է այս իրավիճակը հանդարտվի, արդյոք հույս ունե՞ն այստեղ ապրելու, թե՞ գնալով վատանալու է, եւ իրենց ընտանիքի փրկության մասին են մտածում։
«Գործող ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն իսկ ամեն ինչ արել է, որ մենք տարածաշրջանում հնարավոր ամենածանր վիճակում հայտնվենք». «Փաստ»
Պետք է փորձել ի նպաստ հայկական շահերի դիրքավորվել, ինչը իշխանությունների ոչ մի գործողության մեջ չի արտացոլվում
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 585 նոր դեպք, արձանագրվել է մահվան 12 դեպք
Ունենք 292 առողջացած
Մովսես Հակոբյան. «Բանակը ծառայում է հայրենիքին, ոչ թե իշխանություններին». «Հրապարակ»
– Չեմ կարծում, թե համագործակցված խաղ էր, որովհետեւ Գասպարյանին ճանաչելով՝ ինքն այդպիսի խաղերի մեջ չի մտնի։ Ինքն ուղղակի իր որոշումը կայացրել է, մարդու համբերության բաժակը լցվել է, եւ հայտարարել է։
Ռեկտորի ընտրությունից հետո դասախոսն ազատման դիմում է գրել, դատարանում կվիճարկի մրցույթի արդյունքները. «Հայկական ժամանակ»
Այլեւս չեմ պատկերացնում իմ ապագան կեղծիքներով լի Պոլիտեխնիկում, որն իմ տունն եմ համարում
ՄԻՊ-ը երկրորդն է «շատ լավ» գնահատականով պետական հաստատությունների թվում
Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումն իրականացվել է 2020 թվականին սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո:
«Մարդը ինչքան լկտի պետք է լինի». «Իմ քայլի» պատգամավորներն արձագանքում են Լեւոն Տեր-Պետրոսյանին
Ուղղակի ապշել կարելի է, թե ինչպես են անկախությունից ի վեր բոլոր տարիների ընտրություն կեղծած ուժերը «Իմ Քայլին»՝ Հայաստանում միակ ընտրություն չկեղծած ուժին մեղադրում ընտրությունները կեղծել պատրաստվելու/ցանկանալու մեջ։
Գործող իշխանությունները ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններ են տանում. Սուրեն Պարսյան
Պատվիրակության մեջ ընդգրկված են վերջին տարիներին ձախողած գազային բանակցությունների ղեկավար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ում օրոք սահմանի վրա գազի գինը բարձրացավ 10%-ով, էներգետիկ ոլորտը համակարգող փոխնախարար Հակոբ Վարդանյանը և ՀՀ հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Քաղաքական լիգան» կոչ է անում միավորվել՝ մերժելու 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական հակահայ պայմանագիրը և 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը
Մեր ներքին տարաձայնությունները չեն կարող այնքան ուժեղ լինել, որ հաղթեն մեր հավաքական, միավորյալ ներուժին՝ չեղարկելու այդ խայտառակ պատմական պայմանագիրը:
Վարդենյաց լեռնանցքը փակ է, Մարալիկ-Լանջիկ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է։
Ի՞նչ կտան արտահերթ ընտրությունները
Արժե՞ արդյոք մոտակա ամիսներին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Մի կողմից՝ հասարակության եւ պետության վիճակն այն չէ, որ կուսակցական գործիչների խմբերը գնան քաղաքացիների մոտ եւ սկսեն խոսել ինչ-որ ծրագրերից: Գումարած դրան` անկախ ընտրությունների արդյունքներից, վստահ չեմ, որ դրանցից հետո կրքերը հանդարտվելու են: Հասարակությունը չափից դուրս պառակտված է՝ ընտրությունների միջոցով կոնսենսուսի գալու
Human Rights Watch-ը մանրամասներ է ներկայացնում ադրբեջանական գերության մեջ քաղաքացիական անձանց մահվան երկու դեպքի մասին
Հարազատները սոցցանցերում հայտնաբերել են մի քանի տեսահոլովակներ, ուր ադրբեջանցի զինծառայողները նսեմացուցիչ գործողություններ են իրականացնում Արսենի նկատմամբ: Հետագայում, երբ Եվրոպական դատարանը պահանջել է ադրբեջանական կողմից տեղեկություն տրամադրել Արսենի մասին, հրազենային վնասվածքով նրա մարմինը հայտնաբերվել է հունվարի 15-ին Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների ժամանակ:
2018–ին արդեն իշխանություն ունեցող Նիկոլ Փաշինյանը չի կեղծել ընտրությունները ոչ թե այն պատճառով, որ խիստ սկզբունքային է կամ ժողովրդավար, այլ որովհետև դրա կարիքը չկար. «168 ժամ»
Հետևաբար, այսօրվա իրականությունում հղում կատարել 2018 թվականին, մեղմ ասած, անմեղսունակություն է։ Իսկ հարցի պատասխանը՝ կկեղծի՞ Նիկոլ Փաշինյանն ընտրությունները, թե՞ ոչ, պետք է փնտրել նրա իշխանության շուրջ երեք տարիների մեջ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք կեղծիքը՝ որպես գործիք, միջոց, ընդունելի է կամ մերժելի է փաշինյանական իշխանությանը։
Սա այն հարցն է, որի վերաբերյալ միասնական դիրքորոշում չկա նույնիսկ «Իմ քայլի» ներսում. «Հայկական ժամանակ»
Դանիելյանը բազմիցս ընդգծել է, որ առանց «Ընտրական օրենսգիրքը» փոփոխելու կայացած արտահերթ ընտրությունները կլինեն բաց թողնված հնարավորություն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները
Որոշվեց հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության եւ ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված եւ օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։
Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»
2021թ. մարտի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ադրբեջանն, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստանին»: Հայտարարությամբ նաև նշվել է, որ «նոյեմբերի 26-ին Հայաստանի Շիրակի մարզից (…) զինված անձինք ռազմագերիներ չեն»: Ադրբեջանի իշխանությունների այս հայտարարությունները պարբերական բնույթ ունեն: Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է Ադրբեջանում


















































