Օրվա լրահոսը

«Մենք ցանկանում էինք ցույց տալ Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակը». Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ-ական երեք երիտասարդներ ԿԳՄՍ նախարարության մոտ էին, նրանց ցույցը հսկում էին հարյուրավոր ոստիկաններ

Ինձ օգնող լիներ, մյուս կողմի աստիճաններն էլ կմաքրեի. մուրացկանություն անող տղամարդը, ի նշան շնորհակալության, նաեւ մաքրում է տարածքը. «Հայկական ժամանակ»

Անընդհատ ծունկն է բռնում ու նշում, որ միակ խնդիրը ոտքերի ցավն է, որն անընդհատ հիշեցնել է տալիս դեղ առնելու անհրաժեշտության ու վիրահատության մասին, որի համար անհրաժեշտ միջոցներ չունի:

Արա Սահակյան. Լեւոն Տեր-Պետրոսյանին 98-ի հունվարին աջակցության առաջարկ եղել է, սակայն նա աներկբա մերժեց այն. «Հրապարակ»

Սակայն ո՛չ մենք, ո՛չ մեզնից հետո իշխողները երբեք չեն ձախողել բանակցությունները, չենք հրահրել պատերազմ, չենք թուլացրել բանակը, պահպանել ենք հրադադարի ռեժիմը, զարգացրել դաշնակիցների հետ հարաբերությունները։

Թագուհի Թովմասյան. Անհրաժեշտություն եմ համարում անդրադառնալ դատախազության հրապարակած մասնագիտական պնդումներին, որոնք անկասկած հիմնազուրկ են. ինչ է սահմանում Ինտերպոլի կանոնադրությունը. «Ժողովուրդ»

Իսկ հանձնաժողովի կանոնադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է՝ որպեսզի հանձնաժողովը կարողանա համոզվել, որ անձի տվյալների շրջանառումը Ինտերպոլի խողովակներով չի խախտում Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, բոլոր վերաբերելի էլեմենտները պետք է ուսումնասիրվեն, եւ դրանցից առաջինը պետք է ուսումնասիրվի հանցանքի բնույթը, այն է՝ ներկայացված մեղադրանքը եւ դրա հիմքում դրված փաստերը

«Պետք է ուսումնասիրել թուրք-ադրբեջանական դաշինքի մոդելը, ինչու չէ՝ նույնիսկ որոշ բաներ էլ պետք է սովորել». Արցախի ԱԳ նախարար

Ըստ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի՝ Ադրբեջանն ու Թուրքիան հաճոյախոսում են ռուսական կողմի հետ, բայց գաղտնիք չէ, որ նրանք Ռուսաստանը դիտարկում են որպես իրենց թիրախներից մեկը Սկիզբը՝ այստեղ – Պարոն Բաբայան, Բաքվից տարբեր փորձագետների հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում ամենաանցանկալի սցենարն էր Բաքվի համար: Ռուս խաղաղապահների նույնիսկ 5 տարի մնալն Ադրբեջանում,

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա մոտ 450 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Ինչպես է զանգվածը որակազրկվում

«Ժողովուրդը վայրենացել է, չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում», – վերջերս ինձ ասաց իմ կողմից ամենահարգված մտավորականներից մեկը: Կարծում եմ, դա իրավիճակի ամենադիպուկ բնութագիրն է: Այստեղ խոսք չի գնում Փաշինյանի եւ նրա թիմի սարքած ավերածությունների մասին՝ դրանք հետեւանքներ են եւ, կարելի է ասել, որոշ չափով «ժողովրդի կամքի» արտացոլումը: Իմ զրուցակիցը վեր է հանում այն

Նարինե Դիլբարյան. Արտահերթ ընտրությունների արդյունավետությունը հնարավոր կլինի ապահովել միայն նոր Ընտրական օրենսգրքի պարագայում. «Ժամանակ»

Ես հիշեցնեմ 2018 թվականի դեկտեմբերյան իրավիճակը, երբ Ընտրական օրենսգիրքը դարձյալ պատրաստ էր, բայց հետո չբավարարեց 2 հոգու։ Եվ այս խորհրդարանը, որն աչքի է ընկնում պատասխանատվության ցածրագույն մակարդակով, կարող է դարձյալ ինչ-որ անձնային ուղղորդումներով ստեղծել նույնանման իրավիճակ»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։

Հայաստանում ստեղծված ճգնաժամի լուծման ազգային՝ աշխարհաժողովային մոդելի ճանապարհային քարտեզ- առաջարկ

Հետևաբար, միակ ելքն ինքնակազմակերպումն է (տեղական, պետական և համազգային մակարդակով) և ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։ Դա հնարավոր է միայն հայ ազգի բոլոր կարող կառույցների ներգրավմամբ՝ համազգային որոշման կայացման միջոցով։

Հայաստանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել. այդ մասին վկայում են պաշտոնական թվերը. «Ժողովուրդ»

Հայաստանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել, համենայնդեպս այդ մասին վկայում են պաշտոնական թվերը: 2019-2021թթ. ՀՀ տնտեսությունը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին հրապարակումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ. հունվարին, 2020թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 92.5%, այնինչ 2020թ. հունվարին, 2019թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, 109.2 տոկոս էր կազմում: Մեկ այլ ցուցանիշ. առեւտրի շրջանառությունը

ԿԳՄՍ-ն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը կայացած չի համարում. «Հայկական ժամանակ»

Գեղամ Մելիքբեկյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունը չի բացառում մրցույթի արդյունքների բողոքարկումը: «Երբ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը հոգաբարձուների խորհրդից ստանա համապատասխան պաշտոնական գրությունը, ըստ այդմ, նախարարությունը կկայացնի իր որոշումը իրավական հարթության վրա»,- ասաց նա:

Ադրբեջանը հինգ հարյուր տոննա զենք է վաճառել Կոնգոյի բռնապետական վարչակարգին

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Սա Ադրբեջանի զարմանալի պատմությունն է, մի երկրի, որն ուրիշներից զենք է գնում իր կարիքների համար՝ վաճառելով տասնյակ միլիոնավոր դոլարների զենք Կենտրոնական Աֆրիկայի երկրներից մեկին: 2021 թ․ փետրվարի 22-ին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) հոդված է հրապարակել՝ «Կոնգո-Բրազավիլի տիրակալը գաղտնի զենք է գնում Ադրբեջանից» վերնագրով։ Հոդվածի

ՀՖՖ-ի անարդարությունների դեմ պայքարում որոշել եմ դադարեցնել «Լոռի» թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում․ Թովմաս Գրիգորյան

«Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հարգելի հայրենակիցներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ. Այսօր շատ ցավալի օր է ինձ համար։ Լոռի ֆուտբոլային ակումբը ոչ սպորտային որոշում կայացրեց’ չսկսելով հանդիպումը Երևանի Արարատի հետ,  ինչի համար ներողամտությունս եմ հայցում Լոռիի երկրպագուներից, ստադիոնում և հեռուստաէկրանների մոտ հավաքված ֆուտբոլասերներից։ Բայց սա անելանելի քայլ էր, քանի որ

ՄԻՊ. Հաշվի չի առնվում նաև հաշմանդամություն ստացած օդաչուների տարիքային ու առողջական վիճակը

Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ հաշմանդամություն ունեցող օդաչուների խախտված իրավունքների վերականգնման հարցով: Մասնավորապես, դիմումով վիճարկվում են Քաղաքացիական օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի, Կառավարության երկու որոշումների այն դրույթները, որոնք չեն սահմանում գործուն մեխանիզմներ ու դա հանգեցրել է նրան, որ հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները Կառավարության ու դատական շուրջ 15 տարիների քաշքշուկների պատճառով խախտվել են ու շարունակվում են մնալ խախտված:

Խոստանում եմ, որ մոտ ապագայում Արմենը մամուլի ասուլիս կհրավիրի, կհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը. Առուշ Առուշանյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես, իհարկե, չեմ իջնի Արմենի շրիշակից/պլենդուս/ ցածր մակարդակին և չեմ մեկնաբանի նրա խոսքերը, բայց քանի որ նրա տարածած ապատեղեկատվությունը հանրության լայն շրջանակներում քննարկման թեմա դարձավ, խոստանում եմ, որ մոտ ապագայում Արմենը մամուլի ասուլիս կհրավիրի, կհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը, դետալ առ դետալ կմանրամասնի, թե Սյունիքի մարզի

«Որևէ փաստաթուղթ չկա, որ գործողության անունը Նեմեսիս է». Գոհար Խանումյան

«Ես մարդ եմ սպանել, սակայն մարդասպան չեմ», այս խոսքերով է յուրաքանչյուր հայ հիշում Սողոմոն Թեհլիրյանին, որն իր կատարած պատմական կրակոցով լեգենդ է դարձել հայ ժողովրդի համար։ Իրականությունը լեգենդից տարանջատելու համար էլ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում մարտի 16-ին տեղի ունեցավ «Հատուկ Գործ»․ Սպանել Թալեաթին» խորագրով դասախոսությունը, որը նվիրված էր Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության 100-ամյակին։

Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները

Տիրան Խաչատրյանի այս գործով շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները: Պարզվում է, մինչ օրենքի հիման վրա դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու ուժով կասեցվել է  ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, Պաշտպանության նախարարը արձակել է ՀՀ նախագահի ԿԱՍԵՑՎԱԾ հրամանագրի կատարումն ապահովող հրաման»:

Հովհաննես Ազոյան. «Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի»

Նիկոլ Փաշինյանի թիմակից, դերասան Հովհաննես Ազոյանը Իլհամ Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հրապարակած մի նկարի տակ մեկնաբանություն է գրել. «Վերջապես խաղաղություն տեսա պարոն Ալիեւի դեմքին: Աշխարհին խաղաղություն, թող էլ երբեք պատերազմը չլինի»: Մեկնաբանությունն արվել է Հադրութում Ալիեւայի հրապարակած լուսանկարներից մեկի տակ: Դերասանի գրառումը կրքեր է հարուցել, նա արժանացել է բազմաթիվ հայհոյախառն արձագանքների, ինչին ի պատասխան  Ազոյանը

Արթուր Վանեցյանին և մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով. «Ազատություն»

«Ազատություն». ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին և մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։ ՀՔԾ-ից փոխանցեցին, որ այս գործը հարուցվել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում` նույն ծառայության աշխատակիցներից մեկի աշխատասենյակում ԱԱԾ սպառազինության հաշվեկշռում չգրանցված զենքերի հայտնաբերման դեպքի առիթով։ «Այս քրեական գործը առնչվում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար

Հարգելի քաղաքացիներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն  հայտնում է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին: Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝

Կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը. Ռոբերտ Քոչարյան

Երեկ մասնակցեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին։ Քննարկվում էր Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։ Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են

Մարտի 17-ից ապրիլի 5-ը ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար

Սիրելի՛ ուսանողներ, կորոնավիրուսային համավարակի ներկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՊՏՀ ռեկտորատը երեկվա նիստում որոշել է մարտի 17-ից ապրիլի 5-ը ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար հիմունքներով՝ zoom հարթակում։ Նիստում քննարկվել և ընդգծվել է, որ գործընթացի հեռավար կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացված են։ Որոշման բոլոր մանրամասներին և ձեզ հուզող մյուս հարցերի պարզաբանումներին կարող եք ծանոթանալ այստեղ։ ՀՊՏՀ Լրատվության

Հայտնաբերվել է ևս 3 աճյուն` Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել: Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502

Հարյուր տարվա խայտառակություն եւ անբարոյականություն

Այս օրը, հարյուր տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 16-ին, միջազգային հանրության կողմից այդ ժամանակ չճանաչված երկու պետություններ, բոլշեւիկյան Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան՝ կնքեցին պայմանագիր Մոսկվայում, որը դե-ֆակտո կանխորոշեց մեր տարածաշրջանի հետագա ճակատագիրը։ Պայմանագիրը Հայաստանի մասին ստորագրվեց առանց Հայաստանի, պարտադրվեց Հայաստանին ռազմական ճանապարհով, օգտագործելով ներսի մոլորյալներին։ Հայաստանի զգալի մասն անցավ ռուս բոլշեւիկների «եղբայր» թուրքերին՝ հանուն ռուսական

«Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստները լքել են խաղադաշտը «Արարատի» հետ հանդիպման մեկնարկում

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի՝ մարտի 16-ին նախատեսված «Արարատ»-«Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայացել, քանի որ «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո լքել են խաղադաշտը: Հանդիպման պատվիրակը և գլխավոր մրցավարը սպասել են 10 րոպե՝ հնարավորություն տալով «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստներին վերադառնալ խաղադաշտ: «Լոռի ՖԱ» ֆուտբոլիստները, առանց «Լոռի ՖԱ» ակումբի կողմից որևէ հիմնավոր պատճառ

ՌԴ դեսպանատնից ոչ ոք չվերցրեց ԱԺԲ-ի նամակը. (Ֆոտոշարք)

ԱԺԲ խորհրդի անդամները ստիպված նամակը գցեցին դեսպանատան առջեւ տեղադրված արկղի մեջ

ՊՆ-ում քննարկվել են տարածաշրջանային հիմնախնդիրներն ու դրանցով պայմանավորված՝ ժամանակակից մարտահրավերները

Անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ

Ադրբեջանի զորավարժություններին օգտագործվում են թուրքական Bayraktar-ներ. Ermenihaber.am

Ադրբեջանում ընթացող լայնամասշտաբ զորավարժություններին օգտագործվել են թուրքական «Bayraktar» հարվածային ԱԹՍ-եր։ Անօդաչու թռչող սարքերը թռիչքներ են կատարել պայմանական հակառակորդի տեղակայման վայրը հայտնաբերելու և տվյալները կառավարման կետեր փոխանցելու նպատակով։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ Ադրբեջանում և Հայաստանում, մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ։ Ermenihaber.am

«Դե որ տաշի-տուշի է արել, մի 3-4 սելֆի էլ արած կլինի, էլ ինչի՞ է ժողովրդից նկար հավաքում»․ Հովհաննես Գրքիկյանի որդին՝ Գյումրու քաղաքապետին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագանու վերջին նիստի ժամանակ, երբ քննարկում էին Գյումրու բյուջեից փաստաբանական ծառայությունից օգտվելու համար 2 միլիոն 700 հազար դրամ հատկացնելու հարցը, բավական մտահոգ ու բորբոքված ելույթ ունեցավ։ Նա պարզաբանեց, որ այս գումարն անհրաժեշտ է այն պատճառով, որ Հովհաննես Գրքիկյանը 54․000․000 դրամ է պահանջում Գյումրու աղքատ բյուջեից։ Հովհաննես Գրքիկյանը Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031