Օրվա լրահոսը

Ի տարբերություն քաղաքականի, ռազմական ղեկավարությունն իրեն հույժ ժողովրդավար է պահում. Մոդեստ Կոլերով. «Հրապարակ»

Եվ ԳՇ պետի հրաժարականը ոչինչ չի փոխում։ Կարծում եմ, որ այս անվստահությունը, ընդ որում՝ ոչ միայն բարձրագույն, այլեւ միջին ու ստորին մակարդակներում, կարող է վերացվել միայն Փաշինյանի հեռացումով։

Պատրաստ ենք մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք ՀՀ նախագահի հրավերը

Կառավարությունը վստահություն պետք է առաջացներ երկրի անվտանգության տեսանկյունից, խոսքը միայն պաշտպանության ու պատերազմի համատեքստում չէ. «Փաստ»

«Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում, կարծես, ամեն ինչ լավ է, ավելին՝ պատերազմը հաղթող պետությունը մենք ենք»

«Չեմ պատկերացնում՝ սնայպերներով, ոստիկանական զորքով ո՞նց է  ընտրություններ կազմակերպելու». Էդուարդ Շարմազանով. «Հրապարակ»

«Իսկ ինքը հրաժարական տալի՞ս է, որ գնանք արտահերթ ընտրությունների, թող տա՝ նոր կխոսենք»

Կապանում գարնանային ձմեռ է․ օրվա կադր

Ի դեպ, այս մասին նախապես տեղեկացրել էին, որ հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ը սպասվում է ձյան ծածկի ավելացում՝ 40-50 սմ-ով։

Ռեյտինգային ընտրակարգը կվերանա. որոնք են ընտրական օրենսգրքում փոփոխությունները. «Ժողովուրդ»

Կուսակցությունների համար ընտրական շեմը իջեցվել է, վերացվել է կոալիցիաներ կազմելու կուսակցությունների թվի սահմանափակումը

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են՝ Հադրութի և Վարանդայի ուղղություններով

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն, որից 6-ը երեկ՝ մարտի 10-ին:

Ամբիոնի վարիչներին կեղծիքո՞վ են ընտրում, դիմորդներին մոլորեցնո՞ւմ. Արամ Միքայելյանը պնդում է, Պոլիտեխնիկը՝ հերքում. «Հայկական ժամանակ»

Պոլիտեխնիկական համալսարանից մեր ստացած գրավոր պատասխանում որակվում են որպես իրականությանը չհամապատասխանող և որևէ հիմնավոր ապացույցից զուրկ զրպարտություն:

Արմինա Դարբինյան. «Հիմա մենք երկիր կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած ու պիտի միավորվենք»

Չի կարելի նայել, որ քո աչքի առաջ երկիրդ կործանվում է: Արդեն ազգային խնդիր է, ոչ քաղաքական: Հետո ես չեմ բացառում, որ պահ գա՝ ցանկացած քաղաքական ուժ թող գնա իր ճանապարհով:

Հայաստան ավտոմեքենաների ներկրումը զգալի կրճատվել է. «Ժողովուրդ»

Նախորդ տարվա հունվարի 1-ից լրացել է այն ժամկետը, որը Հայաստանը որպես բացառություն խնդրել էր ԵԱՏՄ-ից: Այս կարգը պատճառ է դարձել ավտոներկրողների թվի կտրուկ կրճատման:

Պատերազմից հետո Հայկ Հովասափյանը դեռ տուն չի եկել. Շոշ գյուղի դիրքերն է պահում

Տեսել էր նկարը, հուզվել ու ասել. «Ա~խ, Աստված իմ, Ալբերտը զոհվեց: Տեսնես էս տղան ո՞ղջ է: Սիրտս է մտել, կարծեք՝ որդիս լինի»: Դեռևս հոսպիտալում փորձում է Զինվորի ինքնությունը պարզել, ճշտել՝ ո՞ղջ է…:

Կոնֆլիկտն ուժային լուծում չունի

Հասարակական-քաղաքական զարգացումներին, իմ կարծիքով, պետք է նայել ոչ թե այն տեսանկյունից, թե որ գործիչն է այսօր կամ վաղը նստելու այս կամ այն աթոռին, այլ՝ ինչ մարտահրավերներ են կանգնած մեր երկրի առաջ, եւ ինչպես են դրանք լուծվում: Թե չէ՝ մեր համաքաղաքացիների մեծ մասը ղեկավարվում է էմոցիաներով ու նախապաշարումներով՝ «սրան սիրում եմ, սրան չեմ սիրում» եւ, ըստ

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, Սյունիքի մարզի ավտոճանապարհները մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են

Սյունիքի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների մասով նվազման կորը 50 տոկոսի սահմանագիծն է հատել նույնիսկ.

2021 թ. հունվարին հանրապետությունում գրանցված առուվաճառքի գործարքների քանակը 2020 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 45.1 տոկոսով, 2020 թ. հունվարի համեմատ՝ 32.1 տոկոսով, Երեւանում 2020 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 48.2 տոկոսով, 2020 թ. հունվարի համեմատ՝ 35.9 տոկոսով:

Ում բաժին կհասնի Վահագն Թեւոսյանի վայր դրած մանդատը. «Հայկական ժամանակ»

«Դեռ չեմ որոշել, քանի որ առաջարկը չկա, իմ կողմից որոշում չկա կայացված»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ այս պահին ունի աշխատանք:

Օնիկ Գասպարյանը գեներալական պատվով համալրեց պաթետիկ հայրենասերների ստվար բանակը. «168 ժամ»

Հանրապետության նախագահը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց դրանից հետո իր բոլոր գործողություններով կամ դրան համարժեք անգործությամբ՝ նպաստում է նրա իսկ իշխանության ամրապնդմանը։

Վազգեն Մանուկյան. «Չեմ կարծում, թե Օնիկ Գասպարյանն իր որոշումը ճնշումների պատճառով է ընդունել»

Չեմ պատկերացնում, որ Օնիկ Գասպարյանի վրա ճնշումներով հնարավոր է որեւէ մի հաջողության հասնել

Արցախում գերեւարված Մարալ Նաջարյանը վերադարձավ տուն՝ Բեյրութ

Մարալ Նաճարյանը ազատ է արձակվել և այժմ Լիբանանում է՝ ընտանիքի հետ։

Գյումրին կունենա գերժամանակակից տրանսպորտ․ նոր ավտոբուսներ են պատվիրել

Մարտի 10-ին Գյումրու ավագանու նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ շուտով Գյումրին կունենա նոր տրանսպորտային միջոցներ։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ դրանք կաշխատեն թե՛ գազով, և թե՛ էլեկտրականությամբ։ Նա նաև ասաց, որ Գյումրու քաղաքապետարանը աշխատեցնելու փորձ չունի, ծանր հարց է՝ ինչպես են շահագործելու։ «Տարբեր մոդելներ կան․ մասնագետներին հրավիրել ենք, կգան, կներկայացնեն, թե քանի մեքենա, ինչ ձևի

Լուրջ խնդիրներ են ստեղծվել Գյումրու գերեզմանոցներում․ «Հավերժ հիշատակը» նոր տնօրեն ունի

Այսօր Գյումրու ավագանու որոշմամբ «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գյումրի-1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի երկարամյա ղեկավար Էդուարդ Բաղրամյանը։ Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, Գյումրու սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեությունն ապրիլի 1-ից դադարեցվելու է։ Դրանք ամենայն հավանականությամբ միավորվելու են։ Արտյոմ Դավթյանը, որին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը համարում է իր ամենավստահելի անձանցից մեկը և որին «Հավերժ

Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է խմբագրել և քննիչ Ա. Այվազյանին ուղարկել Ռուբեն Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը

Հստակ երևում է նաև, որ ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին է ուղարկում Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը…

«Հա, իրենց սեւ գործն արեցին երկուսով, հիմա ինչ-որ հանդիպումնե՞ր են խնդրում». Իշխան Սաղաթելյանը՝ նախագահի ու Փաշինյանի հետ հանդիպման հրավերի մասին

Նա ասաց, որ օրակարգը հայտնի չէ, երբ որ պարզվի, որ Արմեն Սարգսյանը Փաշինյանին հրավիրել է, որ քննարկի իր հրաժարականի օրակարգը, միայն այդ դեպքում պատրաստ են քննարկել իր հեռացման օրակարգը: Իսկ եթե «կապիկություն» է, իրենք այդտեղ չկան:

Ի՞նչ պիտի իմանա երիտասարդ դաշնակցականը

Ամենից կարեւորը մարդկանց մտածել սովորեցնելն է: Բրեխտ Տարիներ առաջ ձեռքս ընկավ մի գրքույկ, որի վերնագիրը, եթե չսխալվեմ այսպես էր. «Ի՞նչ պիտի գիտնա երիտասարդ դաշնակցականը»: Շատ գրքեր եմ կարդացել ու նույնիսկ շատերի մասին էլ մոռացել, սակայն կապույտ կազմով  այս մեկը մնացել է մտքումս: Գրքի հիմնական պատգամը հետեւյալն էր. երիտասարդ դաշնակցականը պիտի իմանար, որ Վիետնամի դեմ Միացյալ

Կառավա­րու­թյունը քանդելով երկրի կա­ռա­վարման մի շարք համակարգեր, այժմ էլ ձեռնամուխ է եղել տեղական ինքնակա­ռավարման համակարգի կազմաքանդմանը. հայտարարություն

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումը, նպա­տակ ունենալով երկրում ստեղծել սահմանադրական կարգ, ամուր ազգային պե­տություն, ՀՀ կառավարության նման գործելակերպը գնահատում է որպես ևս մեկ բռնապե­տական քայլ՝ հնարավոր ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ ինքնավերար­տա­դրման համար նախապատրաստական գործընթաց, և ընտրված համայնքների ղե­կավար­ներին հորդորում է կառավարության ապօրինի որոշումները բողոքարկել ՀՀ օրենս­դրությամբ սահմանված կարգով:

Առաջարկվում են պատմամշակութային արժեքների պահպանման գործընթացին եւ ներդրողին չվնասող օրենսդրական լուծումներ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի «Ներդրումների խթանման հարցերով» աշխատանքային խմբի նախաձեռնությամբ մարտի 10-ին խորհրդարանում կայացավ քննարկում: Առանցքում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածում ու «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն են: Հանդիպմանը հրավիրված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Ներդրումների աջակցման կենտրոնի

Կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերի վերացմանն ուղղված իրազեկման արշավ

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավը «Դարձիր օրինակ» կարգախոսով է: Այս օրինակը մեր երկրի զինված ուժերում կանանց ծառայության ու նրանց կարևոր դերի մասին է: Այս արշավը նպատակ ունի կոտրել հասարակությունում կնոջ դերի վերաբերյալ կարծրատիպերը և ոգեշնչել ողջ հանրությանը: Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։

«Գիշեր-ցերեկ տաշի-տուշ անես, 54 միլիոնը ես տա՞մ»․ Սամվել Բալասանյանը բարկացած է

Գյումրու քաղաքապետարանի նախկին առանցքային դեմքերից մեկի՝ Վարդան Ղուկասյանի օրոք բնակկոմունալ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Գրքիկյանի ու Գյումրու նորօրյա իշխանությունների միջև «Դվին» հանդիսությունների սրահի շուրջ ծագած վեճը նոր ընթացք է ստանում։ Բանն այն է, որ նախկին պաշտոնյան դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին՝ պահանջելով 54 միլիոն դրամ։ Գրքիկյանի բարեկամները հայց են ներկայացրել վարչական դատարան՝ ըստ որի,

Ոչ ծավալուն ինքնակենսագրականը կգրավի աշխատանքի ընդունող մենեջերների ուշադրությունը․ կարիերայի փորձագետ

Այսօրվա աշխատաշուկայում դիմելու գործընթացի յուրաքանչյուր մասը կարևոր դեր է խաղում հարցազրույցի առաջարկ ստանալու հարցում: «Ռեզյումեներից շատերում գրված է. «Ես դա արել եմ և այն», բայց այն, ինչ մենք իսկապես ուզում ենք իմանալ,« ինչպե՞ս դա օգնեց ընկերությանը»: Ինչպե՞ս ազդեցություն ունենալ ձեր ինքնակենսագրականի վրա Լավն այն է, որ ձեր ինքնակենսագրական աշխատանքի նկարագրության մի քանի պարզ շտկումներ հեշտությամբ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031